Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Հասմիկ Ստամբուլյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում իր վարած Nissan Teana մակնիշի 34 ZN 001 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Արծվի» արձանի հարևանությանմբ գտնվող երկաթբետոնե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել ժայռաբեկորների վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխովել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Արմեն Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Սերյոժա Մկրտչյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենան և փակել գազի բալոնի փականը, որպեսզի արտահոսք տեղի չունենա: ՃՈ աշխատակիցները մեծ դժվարութամբ են հեռացնում հետաքրքրասեր քաղաքացիներին, ովքեր ավելի շատ խոչընդոտում են ոստիկանների, փրկարարների և քննիչների աշխատանքին, քան օգուտ տալիս: Այդ ամենի արդյունքում տեղի ունեցավ վրաերթ. Porsche Cayenne-ի վարորդը վրաերթի ենթարկեց հետաքրքրասեր քաղացաքուն ու դիմեց փախուստի, սակայն ՃՈ աշխատակիցները, հետապնդելով «փախստական» վարորդին, 3 կմ հեռավորության վրա բռնեցին նրան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan Teana-ի վթարի պատճառը եղել է այն, որ, ըստ ականատեսների, մի «ուղեղը թափած» վարորդ վթարային իրավիճակ է ստեղծել նրա համար, ինչից հետո վարորդը հավանաբար շփոթվել է, և տեղի է ունեցել վթարը, իսկ վթարային իրավիճակը ստեղծած վարորդը Սասնա հայտնի էպոսի «բոզ նապաստակի» նման դիմել է փախուստի: Ականատեսները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ կին վարորդին ժայռաբեկորների վրա հայտնված ավտոմեքենայի միջից դուրս է բերել պատահական մի երիտասարդ վարորդ, ով նույնպես տեսել է, թե ինչպես է սպիտակ գույնի մի ավտոմեքենա վթարային իրավիճակ ստեղծել ու դիմել փախուստի, իսկ աղջիկը փրկվել է, քանի որ կապել էր ամրագոտին և եթե այն կապած չլիներ, ապա չէր բացառվում, որ նա ավտոմեքենայից կշպրտվեր դուրս, ինչը կարող էր և ողբերգությամբ ավարտվել: Օպերատիվ է գործել նաև Աբովյանի շտապ օգնության բրիգադը, ովքեր տեղում բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:
© shamshyan.com
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.