23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է. -Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա. որովհետև Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը: Ով հավատում է նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում նրան, արդեն իսկ դատապարտված է՝ Աստծու միածին Որդուն չհավատալու համար: -Եվ դատապարտությունն այս է. լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև չարություն էին գործում: Ով որ չար գործ է կատարում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան: Սակայն ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծու կամքի համաձայն:
(Հովհաննեսի ավետարան 3:16-21)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր ԲՀԿ պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հրազդան» տոնավաճառի այն առևտրականների հետ, որոնք փոխարժեքի տատանման հետ կապված չեն կարողանալու ապահովել տաղավարների վարձավճարները (փետրվարի 1-ից նոր պայմանագրով թանկանալու են):
«Անելանելի վիճակում հայտնված առևտրականները հայտարարել են, որ ի վիճակի չեն այդպիսի պայմաններում աշխատել և օգնության խնդրանքով դիմել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ընդառաջ գնալով նրանց խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հրազդան տոնավաճառի ավելի քան 300-ից ավելի առևտրականների հետ, լսել է նրանց խնդրանքը և խոստացել անվճար տարածք հատկացնել՝ իրենց գործունեությունը ծավալելու համար» , — գրում է կայքը:
«Պատրաստ եմ առանց որևէ ակնկալիքի տաղավարներ կառուցելու համար ձեզ անվճար տարածք տրամադրել, որտեղ ավելի քան 400 տաղավար կառուցելու հնարավորություն կա: Ստեղծված սոցիալական ծանր վիճակում յուրաքանչյուրի պարտքն է հնարավորության սահմաններում ձեռք մեկնել աշխատող մարդուն, ստեղծել պայմաններ ու հնարավորություն տալ՝ մեր երկրում աշխատելու և ապրելու համար»,- հանդիպման ժամանակ նշել է Գագիկ Ծառուկյանը: Կայքում նշվում է, որ հանդիպման եկածները մտահոգություն են հայտնել, որ ներկաներից շատերը բանկերից վերցրած վարկեր ունեն և ի վիճակի չեն անգամ տաղավարներ կառուցել: Գագիկ Ծառուկյանը այս դեպքում էլ է պատրաստակամ. « Առևտրականները Գագիկ Ծառուկյանին խնդրեցին աջակցել նաև տաղավար կառուցելու համար շուկայականից ցածր գնով շինանյութ ձեռք բերելու հարցում»: Շատ հետաքրքիր է ստացվում. տրամադրվում է տարածք, շուկայականից ցածր գներով շինանյութ, մարդիկ կառուցում են տարածք, որը պատկանում է Ծառուկյանին, որն առայժմ միայն անվճար է: Ինչ խոսք, աջակցությունն առևտրականներին համակողմանի է:
Հ.գ. Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է, որքան հնարավոր է շուտ կառուցել նոր տոնավաճառը:
քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիճք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Իրիցյանի և մեկ այլ անձի միջև, ինչի հետևանքով Ա.Իրիցյանը ստացել է հրազենային վնասվածք կամ վնասվածքներ, որի հետևանքով մահացել է:
Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
© shamshyan.com
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 27-ի գիշերը արևմտյան շրջաններում, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
27-ի ցերեկը, 28-ին, 30-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 27-ի գիշերը կա տեղումների թույլ հավանականություն, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ:
28-ին, 29-ի ցերեկը, 30-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Էմիլ Մարգարյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության մայոր Արթուր Պետրոսյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի ավագ տեսուչի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար:
© shamshyan.com
Հունվարի 25-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1984 թ. ծնված Լուսինե Օ.-ն, 1956 թ. ծնված Խանում Ս.-ն և 2006 թ. ծնված Միլենա Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին վերջիններս բացատրություն են տվել, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի գազի թերայրման հետևանքով վատ են զգացել և դիմել են բուժօգնության:
Կատարվում է հետաքննություն:
69 տարեկանում մահացել է հույն հանրահայտ երգիչ Դեմիս Ռուսոսը: Այս մասին հայտնում է Le Figaro-ն` հղում կատարելով երաժշտի դստերը: Մահվան պատճառը դեռևս չի հաղորդվում:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, մարտի 12-ին նախատեսված էր Դեմիս Ռուսոսի հոբելյանական համերգը Մոսկվայում` նվիրված նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին:
Երաժիշտը վերջին շրջանում բնակվել է ինչպես Հունաստանում, այնպես էլ Ֆրանսիայում: Ունի որդի և դուստր:
https://www.youtube.com/watch?v=XXfPO-thpZo
Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ: Վերոնշյալով պայմանավորված`սույն թվականի հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից: Ըստ այդմ, մասնավորապես թիվ 11 երթուղուց օգտվողները Գաջի գործարանից մինչև «Փեթակ» տոնավաճառ ընկած ճանապարհահատվածը կարող են տեղափոխվել թիվ 18 ավտոբուսային երթուղով:
Թիվ 15 երթուղուց օգտվողները Աէրացիայից մինչև Աբովյան պուրակ կարող են տեղափոխվել թիվ 65 միկրոավտոբուսային երթուղայիններով: Թիվ 31 ավտոբուսային երթուղուց օգտվողները կարող են սպասարկվել թիվ 5 և թիվ 53 ավտոբուսային երթուղիներով`կենտրոնական ավտոկայանից դեպի Նոր Նորքի 4-րդ զանգված, իսկ Նոր Նորքի 9, 7 և 5-րդ զանգվածները կսպասարկվեն թիվ 53 ավտոբուսային երթուղով:
Թիվ 51 երթուղու ավտոբուսներից օգտվողներն էլ կարող են տեղափոխվել զուգահեռ գործող թիվ 22, 5, 26 և այլ երթուղիներով: Հունվարի 27-ից թիվ 40 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 35 երթուղու ավտոբուսներով, որի ուղեգիծը կերկարացվի մինչև Նոր Նորքի 5-րդ զանգված: Իսկ թիվ 30 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 18 երթուղու ավտոբուսներով:
Երթուղագծերի վերանայման աշխատանքները շարունակվում են, այլ փոփոխությունների դեպքում հանրությանը լրացուցիչ կիրազեկվի:
Երևանի քաղաքապետարան
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը:
Կոլեգիայի նիստում, որը նվիրված է եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Պաշտպանության նախարարությունում
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,
Մինչև զեկույցներին անցնելը, մի քանի խոսք եմ ուզում ասել:
Ուզում եմ սկսել նրանից, որ տարվա սկիզբը լարված էր, և մենք ականատեսն ենք հակառակորդի բազմաթիվ նախահարձակ գործողությունների: Ունեցանք ցավալի կորուստներ, որոնց համար սգում ենք՝ ընկած բոլոր տղերքի ընտանիքների և հարազատների հետ միասին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու. նրանք թանկ են վճարել, այսօր թանկ են վճարում և ապագայում այդպես էլ լինելու է:
Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում:
Իզուր: Շատ իզուր: Մենք քսանհինգ տարի առաջ՝ ավելի բարդ ու դժվար պայմաններում, իրենց ավել-պակաս ելույթներն ու ախորժակը տեսել ենք: Այս դահլիճում հավաքվածների մեծ մասը, վստահ եմ, հիշում են, թե ինչպիսի հոխորտանքներ էին հղում նրանք 90-ական թվականների սկզբներին, թե ինչպես էին սպառնում Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ ծածանել, նրանցից մեկն այնքան էր իրեն կորցրել, որ խոսում էր Սևանում իր ոտքերը լվանալու մասին, իսկ Շուշիից հետո ամեն շաբաթ կրկնում էին, որ կարճ ժամանակում Շուշիում թեյ են խմելու: Մենք այդ ամենը տեսել ենք: Չենք հոխորտացել, բայց մարտի դաշտում մեր գերակայությունն ենք նրանց պարտադրել: Այսօր մենք շատ ավելի պինդ ենք: Այնքան պինդ ենք, որքան երբևէ չենք եղել:
Մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լավ գիտեք: Եվ մենք երբեք նախահարձակ չենք լինում: Դա մեզ պետք չի բնավ:
Սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն: Մինչև վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձևով և ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով:
Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը:
Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով:
Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են անխնա կերպով մահվան բերան ուղարկել իրենց հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների՝ միայն թե իրենց աթոռները լինեն պաշտպանված: Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ դա կատարվի մեր քաղաքացիների կյանքերի ու մեր զինվորների կյանքերի գնով: Դա չի կարող արվել մեր հաշվին:
Մենք մնում ենք այն համոզման, որ ճիշտը պայմանավորվելն է, որ ճիշտը բանակցությունները շարունակելն է, և հայտնի սկզբունքների ներքո պայմանավորվածություններ ձեռք բերելն է, իսկ դա հնարավոր է միայն զինադադարի պահպանման և վստահության կամուրջներ կառուցելու պարագայում: Կամուրջներ այրելով ոչ ոք լավ բանի չի հասել և չի հասնելու:
Ես մեկ անգամ ևս ի լուր բոլորի հայտարարում եմ. մենք պատրաստ ենք և՛ լավին, և՛ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները:
Սթափ գործընկերոջ հետ կարող ենք և պարտավոր ենք խաղաղություն բանակցել:
Ոչ սթափ հակառակորդին պարտավոր ենք և, անպայման, խաղաղություն ենք պարտադրելու:
Այսքանը: Հիմա անցնենք օրակարգի հարցերին:
Երեկ Մայամիում տեղի է ունեցել “Միսս Տիեզերք 2014” մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում էլ հայտարարվել է տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա անունը:): Եվ այսպես, հաղթողի թագը մեկ տարի կկրի Կոլումբիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան:
178 սմ հասակով 22-ամյա գեղեցկուհին տենոր Գաստոն Վեգայի թոռնուհին է, ունի 3 եղբայր եւ 4 քույր, շատ է սիրում պարել: Նա հայտարարել է, թե սա վերջին մրցույթն է, որին մասնակցում է, քանի որ ցանկանում է շարունակել ուսումը:
“Երազում էի ներկայացնել ժամանակակից կնոջ, որը փորձում է ոչ միային գեղեցիկ եւ գլամուրային լինել, այլ նաեւ պրոֆեսիոնալ, խելացի եւ աշխատասեր մարդ”,-հաղթանակից հետո նշել է Պաուլինան:
“Միսս Տիեզերք 2014” մրցույթին մասնակցել է 87 աղջիկ: “Վիցե միսս” տիտղոսին արժանացել են Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Նիա Սանչեսը եւ “Միսս Ուկրաինա” Դիանա Գարկուշան:
bravo.am
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.