Վազգեն առաջինը Սևակի մասին ասել է.
…Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»…
…Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում…
Այսօր բոլոր ժամանակների մեծագույն հայ պոետ՝ Պարույր Սևակի ծննդյան օրն է: Պարույր Ռաֆայելի Ղազարյանը (հայտնի է իր գրական` Պարույր Սևակ անվամբ) ծնվել է 1924թ. հունվարի 24-ին` Արարատի մարզի Չանախչի գյուղում: Սևակը գրել ու կարդալ գիտեր դեռ 4-5 տարեկանում: Դպրոց սկսել է հաճախել 5 տարեկանից: Գրելու փորձեր արել է դեռ 11 տարեկանում: Սևակ գրական կեղծանվամբ (ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած Ռուբեն Սևակի) նա ստորագրվել է հրատարակված իր առաջին իսկ բանաստեղծությունների տակ:
1940թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով դպրոցը` Պարույր Սևակն ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Իսկ 1950-55թթ Սևակը ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է նույն բուհում: Պարույր Սևակն ամուսնացել է իր համակուրսեցու` Մայա Ավագյանի հետ: Շատ չանցած` ծնվել է նրանց առաջնեկը` Հրաչյան: Որոշ ժամանակ անց բաժանվելով Մայայից` Պարույր Սևակն ամուսնացել է Նելլի Մենաղարիշվիլու հետ, ով նրան որդի է ծնել` Արմենը, բայց նրա մեծագույն սերը եղել է Սուլամիթան:
1963-71թթ Սևակը եղել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966թ. Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: 1970թ.Պարույր Սևակը պաշտպանել է դիսերտացիա` ստանալով բանասիրական գիտությունների դոկտորի կոչում: Մահացել է 1971թ. հունիսի 17-ին` ավտովթարից և թաղվել հայրենի գյուղում: Մեծ գործերից են` ”Սայաթ Նովա”, ”Անլռելի զանգակատուն”, ”Եռաձայն պատարագ” պոեմները, ”Մոր ձեռքերը”, ”Մարդ էլ կա մարդ էլ”, ”Մենք քիչ ենք, բայց հայ ենք” և շատ ուրիշ բանաստեղծություններ:
1984թվականին Հայֆիլմ կինոստուդիան նկարեց ֆիլմ՝ նվիրված Պարույր Սևակին: Պարույր Սևակ — Կամ «Եղիցի լույս» Սցենարի հեղինակ Շահե Տատուրյան, Ռեժիսոր Լևոն Մկրտչյան — (Ողջ ֆիլմի ընթացքում հնչում է Պարույր Սևակի ձայնը, որը կարդում է իր բանաստեղծությունները։ )
Սևակի գործերն են.
Գրքեր
- Անմահները հրամայում են 1948
- Անհաշտ մտերմություն 1953
- Սիրո Ճանապարհ 1957
- Անլռելի զանգակատուն 1959
- Մարդը ափի մեջ 1963
- Սայաթ Նովա 1969
- Եղիցի լույս 1969
- Ձեր ծանոթները 1971
Հայտնի բանաստեղծություններ
- Մոր ձեռքերը
- Անքնություն
- Մարդ էլ կա, մարդ էլ
- Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում
- Ծերանում ենք
- Հայաստան
- Էրեբունի-Երևան
- Բարև։
- Անկեղծ ասած
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.