23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ մի զինվոր, պատրա՛ստ եղիր նրա նման չարչարվելու: Զինվորական ծառայություն անողը քաղաքացիական զբաղմունքներից հեռու է մնում՝ իր զորավարի աչքը մտնելու համար: Նույնպես և մարզիկը մրցանակ ստանալ չի կարող, եթե ընդունված կանոնների համաձայն չմրցի…
Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Դավթի սերնդից էր իմ քարոզած Ավետարանի համաձայն: Այդ Ավետարանի համար եմ չարչարվում ահա և նույնիսկ բանտարկված եմ, ինչպես մի չարագործ: Սակայն Աստծու խոսքը հնարավոր չէ բանտարկել…
Մի բան հաստատ է.
-Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք:
Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք:
Եթե ուրանանք նրան, նա էլ մե՛զ կուրանա:
Եթե մենք մինչև իսկ հավատարիմ չմնանք,
Նա հավատարիմ է մնում, քանզի չի կարող ինքն իրեն հակասել:
Այս բոլորը հիշեցրո՛ւ բոլորին և Աստծու առաջ պահանջի՛ր նրանցից, որ միմյանց հետ վեճ ու կռիվ չանեն, մի բան, որ օգուտ չունենալուց բացի՝ լսողների հավատն էլ քանդում է:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:3-14)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Մահացել է հայտնի մարզական լրագրող Գագիկ Բեգլարյանը։ Նա 60 տարեկան էր եւ մոտ 40 տարի մարզական լրագրությունում էր։ Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը ցավակցել է վաստակաշատ պրոֆեսիոնալի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին.
«Ցավով տեղեկացա մարզական լրագրող Գագիկ Բեգլարյանի անժամանակ մահվան մասին: Նա այն լրագրողներից էր, ով շատ լրջորեն եւ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում լրագրողի իր աշխատանքին` մարզասերներին ապահովելով անաչառ եւ հետաքրքիր լրատվությամբ:
Մխիթարում է մի հանգամանք միայն, որ հասցրինք 2014 թվականին մեր սիրելի գործընկերոջը պարգեւատրել նախարարության շնորհակալագրով՝ որպես երկար տարիների նրա կատարած աշխատանքի գնահատական, սակայն վստահ եմ՝ դժվար է լինելու համակերպվել նրա բացակայության փաստի հետ, քանզի անդառնալի է կորուստը:
Ես խորին ցավակցությունս եմ հայտնում Գագիկ Բեգլարյանի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին: Նրա վառ հիշատակը երկար կմնա մեր սրտերում»:
news.am
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 24-ին արևելյան շրջաններում, 27-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
25-ին, 26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 24-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Հունվարի 23-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ <<փրկարար ծառայության լեյտենանտի>> շնորհման հանդիսավոր արարողությունը: ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ օպերատիվ կառավարման և Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչությունների, ինչպես նաև ՓԾ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի մարզային փրկարար վարչությունների 13 աշխատակցի:
ՏԿԱԻ նախարարի մեկ այլ հրամանով՝ <<Միջազգային կարգի փրկարար>> որակավորման դաս շնորհվեց ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ – Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին, ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արշակ Վարդանյանին, ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանին, բաժնի պետ, փ/ծ գնդապետ Կարապետ Կարապետյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Ռադիկ Մխիթարյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Բադալյանին:
Գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը շնորհավորեց նորաթուխ սպաներին՝ պարտավորեցնող և հիշարժան արարողություն համարելով առաջին սպայական կոչումների շնորհումը: Արդեն փորձառու և հմուտ փրկարար ծառայողներին Ս. Ազարյանը նույնպես դիմեց շնորհավորական խոսքով՝ աշխատանքի դրական գնահատական համարելով <<Միջազգային կարգի փրկարար>> որակավորման դասի շնորհումը:
Ախալցխայում, 1923 թվականի այս օրն է ծնվել դերասան և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը, ով, ըստ Հրաչյա Ղափլանյանի, վիճակված էր դառնալ ծիծաղի անօրինակ և չծերացող Վարպետը: Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և՛ կատակերգական, և՛ երաժշտական կերպարներ:
Կարպ (իսկական անունը` Կարապետ) Խաչվանքյանը ավարտել է Վրացֆիլմին կից կինոդերասանական ստուդիան: Դեռ մանկուց Թիֆլիսի կրկեսի, պատանի հանդիսատեսի ռուսական և ապա Գրիբոյեդովի անվան թատրոնների խաղացանկերի ոչ մի ներկայացում բաց չթողած պատանին երազում էր դերասան դառնալ: Հետագայում նրան հրավիրում են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն: Կարգին հայերեն չիմացող Կարպը երկընտրանքի մեջ էր, բայց արյան կանչն ավելի զորեղ էր, որն էլ 21-ամյա երիտասարդին բերեց Հայաստան: 54 տարի նա աշխատեց անմնացորդ, դարձավ իր թատրոնի խորհրդանիշը, իր մարմնավորած անզուգական կերպարներով և իր բեմադրած բարձարվեստ բեմադրություններով հարստացրեց թատրոնի պատմությունը:
«Սկզբից ևեթ Կարպուշան բեմում երբեք չի խնայել իրեն,- պատմում էր նրա 50-ամյա բեմական հաղթարշավի արժանավոր խաղընկեր Սվետլանա Գրիգորյանը: Հարյուր անգամ խաղացած դերը նա խաղում էր այնպես, ինչպես պրեմիերայի օրը` նույնը պահանջելով իր ընկերներից: Տասնամյակներ շարունակ խաղընկեր եմ եղել նրան և խոստովանում եմ, որ ամեն անգամ հուզվել եմ, երբ խաղացել եմ Կարպի հետ»:
Խաչվանքյանի առաջին դերը Բոնին էր` Իմրե Կալմանի «Սիլվա» օպերետում, որը միանգամից հռչակ բերեց նրան և իր վրա հրավիրեց ժամանակի ամենախստապահանջ մասնագետների ուշադրությունը:
Խաչվանքյանը նկարահանվել է նաև կինոյում` «Արարատյան դաշտի աղջիկը», «Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արևելյան»:
Կարպ Խաչվանքյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ժանրին, ու թեև նրա խաղը հաջողված էր նաև կինոարվեստում, այնուհանդերձ, նա կինոդերասան չդարձավ: «Ինձ համար արժեք ունի միայն այն, ինչ արել և անում եմ թատրոնում, իմ հարազատ տանը»,- մի առիթով ասել է Խաչվանքյանը:
1989 թվականին Լոս Անջելեսում բեմադրված «Պահանջվում է ստախոս» ներկայացումից հետո թերթերից մեկը գրեց հետևյալը. «Եթե մելամաղձոտ ու անտրամադիր ես, մի երթար հոգեբույժին, այլ գնա ու տես «Պահանջվում է ստախոսը»: Երեք ժամ խնդա ու զվարճացիր: Վայելե ազգիդ հրաշք տղան` Կարպ Խաչվանքյանը և վստահ եղիր, հոգիդ պիտի թեթևանա անպայման»:
50 անգամ խաղացած «Տաքսի-տաքսին» 51-րդ անգամ ընթանում էր լեփ-լեցուն դահլիճում: Յուրաքանչյուր ներկայացումից հետո ժամանակ էր պետք, որպեսզի դերասանի մեջ եղած կրակն աստիճանաբար մարեր, ու նա դուրս գար կերպարից:
Կարպը փայլուն երգում էր, պարում, նվագում էր տարբեր գործիքների վրա:
Հանդիսատեսին ծիծաղից ուշաթափության հասցնող Խաչվանքյանը թատրոնից դուրս լռակյաց էր, անգամ` տխուր: «Պատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ,- ասում էր նա: -Ես դերասան եմ միայն բեմի վրա, բեմից դուրս ես վայելում եմ ուրիշների հումորը»:
Երբ մի օր բեմից արտասանում էր իր հերոսի խոսքերը` «Աշխարհում կա՞ մի մարդ, որը կարողանար ինձ սիրել»,- դահլիճից հնչեց հանդիսատեսի միահամուռ պատասխանը` մենք…
Կարպ Խաչվանքյանը մահացել է 1998 թվականի նոյեմբերի 23-ին՝ 75 տարեկան հասակում:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Կարպ Խաչվանքյանի ՝ «Տաքսի, տաքսի» — հեռուստաներկայացումը.
https://www.youtube.com/watch?v=_jN_bojqwm8
Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2014 թվականի գործունեության արդյունքները: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։
2014 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 37 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 480.075 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 123.228-ի դիմաց։
Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 37.923.190.630 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 20.079.203.874 դրամ գումարի դիմաց, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին՝ 21.754.520.067 դրամ՝ նախորդ տարվա 3.459.065.305 դրամ գումարի դիմաց, իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 դրամ՝ նախորդ տարվա 10.061.321.526 դրամ գումարի դիմաց, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.614.761.980 դրամ՝ նախորդ տարվա 2.821.158.004 դրամ գումարի դիմաց: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 24.424 կատարողական վարույթի՝ նախորդ տարվա 21.657-ի փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2014 թվականին կազմել է 352.614 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 119.098-ի փոխարեն:
Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ինչպես Ծառայության 2014 թվականին ունեցած ձեռքբերումների, այնպես էլ՝ բացթողումների ու թերացումների մասին: Վերջինների լուծման առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցությունն ընդմիջվել է ԴԱՀԿ ծառայության 2014 թ. գործունեության վերաբերյալ ՀՀ գլխավար հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Այնուհետև, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 2014 թվականին կատարված աշխատանքների արդյունքով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 85 աշխատակից արժանացել են տարբեր խրախուսումների:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով «ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» և «ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն բաժին» փոխանցիկ մրցանակները, որոնք սահմանվել են երկու տարի առաջ և ամենամյա բնույթ են կրում, 2014 թվականին կատարված աշխատանքների արդյունքով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշված մրցանակները համապատասխանաբար հանձնել է ԴԱՀԿ ծառայության Ընդհանուր բաժնին և Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնին:
Հունվարի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Նախարար Նալբանդյանը պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին կուղարկեն հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության:
Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել ու անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ: Առաջիկայում հոգեբանա- հոգեբուժական փորձաքննություն կիրականացվի, որը նախատեսված է օրենքով՝ նման հանցանք գործելու դեպքում, «Ինտերֆաքսին» հայտնել են իրազեկ աղբյուրները:
«Բոլոր փորձաքննությունները, այդ թվում նաև սա, կանցկացվեն Հայաստանում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում», — ընդգծել է աղբյուրը:
Գործակալության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ նախօրեին զինծառայողից նմուշներ էին վերցրել՝ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատական կենսաբանական, գենետիկական և քրեագիտական փորձաքննություններ անցկացնելու համար:
news.am
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ռուս փաստաբան է պաշտպանում, որն ապրում է Հայաստանում: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավիճակին ծանողթ աղբյուրը:
«Նրա ինքնությունը, հայտնի պատճառներով առայժմ գաղտնի է պահվում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
news.am
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ Աբդել Ազիզ Ալ Սուդի մահվան կապակցությամբ Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդ-ը 40-օրյա սուգ է հայտրարաել: Բացի այդ, Հորդանանի արքան հրաժարվել է Շվեյցարիայում կայացող Համաշխարհային տնտեսական ֆորումին հետագա մասնակցությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ի լույս առավոտյան մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որի 90-ամյակը լրացել էր անցյալ տարի:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.