01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումԻրավունքի գործադրումը ուրախություն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին։ Արդարության ճանապարհից մոլորված մարդը հանգրվան է գտնում հսկաների ժողովում։ Անօրենն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար։ Լավ է բնակվել անապատում, քան թե անզգամ, լեզվանի և բարկացկոտ կնոջ հետ։ Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգետները կուլ են տալիս այն։ Նա, ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք պիտի գտնի։ Իմաստությունը հասավ ամուր քաղաքներին և քանդեց այն ամրոցները, որոնց վրա հույս էին դրել ամբարիշտները։
ՈՎ ԶՍՊՈՒՄ Է ԻՐ ԲԵՐԱՆՆ ՈՒ ԼԵԶՈՒՆ, ԻՐ ԱՆՁԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ։
Դաժանը, հանդուգնը և գոռոզը կոչվում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրեն է։
(Առակների գիրք 21:15-24)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Վերջին օրերին մեր պաշտոնյաները Գյումրիի դեպքերի հետ կապված արտահայտվելիս, մեկը մեկին գերազանցել են սխալվելու հարցում:
Ողբերգության զոհերի հուղարկավորության մասնակցելիս, իր կատարած մի արտահայտության պատճառով բավականին տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Միջադեպը մեկնաբանել է ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը, իր ֆեյսբուքյան էջում գրելով.
«Գյումրիում կատարված ողբերգական դեպքերի զոհերի հուղարկավորությանը մասնակցում էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ցավն աննկարագրելի էր, երբ մտանք եկեղեցի: Տեսարանն անբացատրելի էր, զգացողությունը անկառավարելի: Հուզումը չուներ չափ ու սահման: Այրվում էր ներսում ամեն բան, լեզու չկար խոսելու, բառ արտահայտելու: Միայն ճիչն էր, որ կարող էր դուրս գալ մարդու բերանից: Երբ արդեն դրսում էինք, ԱԺ նախագահի հետ կանգնած, մեզ մոտեցան լրագրողներ և հարցազրույց խնդրեցին ԱԺ նախագահից: Ես հնարավորինս փորձեցի բացատրել, որ այս պահին անհնար է, որ դժվար է, եթե ոչ անհնարին, խոսելը: Խնդրեցի թույլ տալ, որ չլինի հարցազրույց: Այնուհետև, որոշ ժամանակ անց, երբ արդեն քիչ թե շատ հնարավոր էր խոսել, կրկին մոտեցան լրագրողներն ու հարցազույց խնդրեցին Գալուստ Սահակյանից: ԱԺ նախագահը դժվարությամբ, բայց տեսնելով, որ պնդում են լրագրողները, վերջապես համաձայնեց խոսել: Հարցերը բազմաթիվ էին, ինչն էլ և ակնկալվում էր:
ԱԺ նախագահն իր խոսքում թույլ տվեց վրիպում: Լրագրողի հարցին պատասխանելիս «պատիժ» բառի փոխարեն ասեց՝ «մահապատիժ» բառը: Նախադասությունը ստացվեց այսպես՝ «…կարծում եմ ցմահ կլինի մահապատիժը»: Առավել քան ակնհայտ էր, որ Գալուստ Սահակյանն ասում էր՝ ««…կարծում եմ ցմահ կլինի ՊԱՏԻԺԸ»: Ես անգամ զարմացած էի, թե Գալուստ Սահակյանն ինչպես ուժ գտավ իր մեջ ու սկսեց պատասխանել հարցերին: Ամբողջ օրը կողքին էի, տեսնում էի ապրումները, հուզմունքն ու տանջվելը:
Այդ հոգեվիճակում վրիպումներն անխուսափելի էին: Իմանալով այս մասին ես վստահ էի, որ բոլորն էլ ադեկվատ կգտնվեն ու հուզմունքի այդ վիճակում հայտնած խոսքին ըմբռնումով կմոտենան: Ցավոք՝ սխալվեցի: Պարզվում է, որ որոշ մարդիկ, այդ թվում հանրությանը հայտնի, հիմա փորձում են օգտվել առիթից ու հումորային ժանրի են վերածել վրիպումը: Մարդիկ, ովքեր անգամ չբարեհաճեցին լինել գյումրեցու կողքին, հիմա սոցիալական ցանցում զվարճանում են, հրճվում, իրար ականջի բարձր փսփսում, թե տեսա՞ր ինչ ծիծաղելի բան ասեց Ազգային ժողովի նախագահը: Նման մարդկանց ոչինչ չունեմ ասելու, քան՝ մարդ եղեկ վերջապես, այլ առիթ փնտրեք զվարճանալու: Եթե չեք գտնում, ապա վերհիշեք ձեր անցյալն ու ներկան: Հետևեք ձեր շարժումներին, խոսքերին… ամոթ է, մարդ մնացեք…»
Մեկ այլ պաշտոնյա՝ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողի հետ զրույցում ասել է, թե հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած է եղել:
Այս արտահայտության հետ կապված պարզաբանում է եղել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության կողմից. «Հարկ ենք համարում նշել, որ Լևոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց՝ հաշվի առնելով նրանց ընդգծված ագրեսիվ վարքագիծը, ոչ թե ակցիայի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն ու պահանջը ներկայացնում էին բացառապես խաղաղ եղանակով»:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:
Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան:
Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց:
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այս պահին գտնվում է Շիրակի մարզում եւ խորհրդակցություն է անցկացնում մարզային ոստիկանության շենքում: Այս մասին ասել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նշեց, որ ոստիկանապետը աշխատանքային այցով է մեկնել Շիրակ:
Խոսակցություններ կան, որ Ոստիկանապետը Գյումրիում սպասում է ՌԴ քննչական կոմիտեի պետ Ալեքսանդր Բաստրիկին, որը ժամանելու է Հայաստան՝ կապված Ավետիսյանների սպանության գործի հետ:
News.am
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և քաղաքի մի շարք այլ վայրերում հավաքված քաղաքացիները սկսել են երթը դեպի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագրություն։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, մինչ Թաքսիմի հրապարակից հավաքված քաղաքացիները շարժվում են դեպի «Ակոս»-ի խմբագրություն, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորները ստորագրություններ են հավաքում՝ փողոցներից մեկը Դինքի անունով կոչելու համար։
Դինքի մահվան 8-րդ տարելիցին սգո երթի դուրս եկած քաղաքացիները հայերենով, քրդերենով և թուրքերենով պաստառներ են պարզել. «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք», «Առերեսվիր Հրանտի հետ, Ցեղասպանության հետ» կարգախոսներով։
Նշենք, որ 2007 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին, «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դեմ սպանվել է «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։
news.am
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին:
Թե ինչու որոշվեց հենց այս պահին անդրադառնալ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրած դիմումին, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել:
Ըստ տրամաբանության կա երկու վարկած. նախ՝ ՀՀ իշխանությունները որոշել են հրապարակավ տեր կանգնել մեր հայրենակցին, հանգստացնել կրքերը, մեսիջ ուղարկելով հանրությանը. «Նախարարը Հարությունյանի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ դիմումը, որով խնդրում էր Հ. Հարությունյանին պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել, ընթացքի մեջ է՝ հավելելով, որ դատապարտյալի փոխանցումը ժամանակատար գործընթաց է:
Նախարարը, բացատրելով տեղափոխման ընթացակարգի մանրամասները, նշել է, որ դիմում-խնդրանքին կից նախարարությանն անհրաժեշտ փաստաթղթեր չէին ներկայացվել, ուստի արդարադատության նախարարությունը սահմանված կարգով դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն` խնդրելով տրամադրել Հ.Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցի լուծման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպական կոնվենցիայով նախատեսված փաստաթղթերը»:
Երկրոդ վարկածն այսպես կոչված փոխանակման տարբերակն է՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դիմաց ՌԴ իրավապահներին զիջել ՌԴ քաղաքացի Վալերի Պրեմյակովին, որի համար էլ հող է նախապատրաստվում՝ հանրային կարծիքի մասով հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով:
ԱՆ հաղորդագրության մեջ ասվում է. «Լսելով հարազատներին հուզող մի շարք հարցեր՝ նախարարը նրանց տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունից դիմումի վերաբերյալ պատասխան է ակնկալում: Նա հավաստիացրել է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հետ, ինչը որոշակի պարզաբանումներ կմտցնի հարազատներին անհանգստացնող հարցերում: Նախարարը հավելել է, որ անհարժեշտ է պարզել Ռուսաստանից Հրաչյա Հարությունյանի տեղափոխմանն հնարավոր խոչընդոտները. մասնավորապես, արդյո՞ք վերջինիս դեմ չկան բավարարված քաղաքացիական հայցեր, ինչի առկայությունը լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ կարող է պահանջել ՀՀ-ի համար: Նախարարը վստահեցրել է ընտանքին, որ, բոլոր դեպքերում, արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի լուծվի Հայաստանի քաղաքացու տեղափոխման հարցը»:
Հունվարի 8-ին, երբ ուժգին քամին շրջեց Գյումրիի գլխավոր տոնածառը, առավել սնահավատները սրա մեջ տխուր նշան տեսան թե քաղաքի, թե քաղաքապետի համար: 4 օր անց վատթարագույն կանխատեսումն իրականացավ՝ եղավ սպանդը: Իսկ քաղաքագլուխը, ինչպես միշտ, կարևոր իրադարձությունների ժամանակ տեղում չէր: Մինչ ամբողջ աշխարհը Գյումրիում էր, քաղաքագլուխը բավարարվեց տրաֆարետային ցավակցությամբ, ինչպես օտարը: Ռուսական ռազմաբազայի մոտ հավաքված գյումրեցիները նրան էին կանչում. «Ո՞ւր ես, Փալասանյան, դե եգուր, մեռե՞լ ես»:
Բալասանյանը, ինչպես և նախորդ տարի այս ժամանակ, ԱՄՆ-ում էր: Միայն 2 օր անց նրա խոսնակը «պրես ռելիզ» տարածեց, թե, իբր, քաղաքապետը Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության հուշագիր էր ստորագրում, բայց ահա, տեղեկանալով սպանության մասին, «ընդհատել է այցն ԱՄՆ-ի Գլենդել քաղաք և վերադառնում է Գյումրի»: Այս հայտարարությունն ըստ էության երեկ իր ասուլիսում հերքեց հենց Բալասանյանը, հայտարարելով, որ արձակուրդ էր գնացել: Ասուլիսում Բալասանյանն արդարանում էր համաքաղաքացիների առաջ՝ ուշացող և ծույլիկ աշակերտի նման, թե հունվարի 9-ին Ամերիկա է մեկնել իր գումարով, ոչ թե բյուջեի փողերով և քաղաքային բյուջեն խնայելով է արձակուրդ ձևակերպել, որ ամեն ինչ արել է 17.00-ին գյումրեցիների կողքին լինելու համար, բայց չի հաջողել, հանգանակության է մասնակցել և ինչ-որ տուն է գնել: «Ես իմ գյումրեցու հետ եմ»,- դոշ էր ծեծում քաղաքապետը, բայց ինչ տուն էր, ում համար, մարդիկ այդպես էլ չհասկացան:
Հիշեցնենք, որ անցյալ Ամանորից հետո էլ էր մեկնել ԱՄՆ: Այն ժամանակ շրջանառվեց, որ Գյումրու քաղաքապետն այնտեղ տների բիզնեսով է զբաղվում՝ վարձով հանձնում է իրեն պատկանող բնակարանները Գլենդելում և Հոլիվուդում, ինչը, բնականաբար, պաշտոնապես հերքեցին, վստահեցնելով, որ համատեղ ծրագրեր կան ամերիկյան քաղաքների հետ: Նույն քույրության մասին էր նա խոսում, երբ Գյումրու լուսավորությունը բարելավելու նպատակով սկսեց Չինաստանից լամպեր ներկրել, բայց հետո պարզվեց, որ լամպերի ներկրումը նրա մերձավորներն են անում: Բայց քաղաքում ոչ մի նոր փողոց չլուսավորվեց: Քաղաքապետարանը փոխում էր լամպերն արդեն լուսավորված փողոցներում, իսկ երբ քաղաքապետին հարցրին, թե ինչու, նա ասաց, որ այս լամպերն ավելի խնայողական են, և որ դրանց էֆեկտը հետո կերևա:
Այնպես որ, գյումրեցիներն այնքան էլ չեն հավատում քույր-քաղաքների վարկածին և Բալասանյանի ճանապարհորդությունների տակ միայն բիզնես-շահեր են նշմարում: Նույնիսկ այն, որ գիշերը Բալասանյանը վիրավոր ցուցարարների և ոստիկանի է այցելել, համոզիչ չթվաց: Քաղաքապետի ասուլիսի ուղիղ հեռարձակման ընթացքում գյումրեցիները կոպիտ մեկնաբանություններ էին գրում համացանցում: Ավտոբուս էր շուռ եկել, ինքը չկար, եղևնի շուռ եկավ, չկար, Ծառուկյանը եկավ Գյումրի՝ միտինգ անելու, չկար՝ թվարկում են մարդիկ: «Դեպքը տեղի է ունեցել, իսկ դու ե՞րբ ես եկել: Ըդիկ հերիք է, օր գյումրեցիք համարեն, որ իրանց քաղաքապետը մեռած էր, հմի վերակենդանացավ:
Կմնա, օր Փալասանյանը դիմե վերևներին՝ իրան մե հատ մը վերտալյոտ առնին, օր ինքը շուտ գա հասնի»,- գրեց նրանցից մեկը: Լրագրողների հարցին, թե ինչու Գյումրիում սուգ չհայտարարվեց, քաղաքապետը պատասխանեց, որ նման իրավասություն ինքը չունի: Իսկ հասարակ մարդիկ իրենց տներում գյումրեցուն բնորոշ սև հումոր էին անում. «Եկածդ օրվանից քաղաքը սգի մեջ է, էլ ի՞նչ սուգ հայտարարենք»:
ՀԳ. Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ քաղաքապետ Բալասանյանն ԱՄՆ էր մեկնել նաև իր բիզնեսի հարցերով, նրա մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանն ասաց. «Այցը պլանավորվել էր դեռ նախորդ տարի: Քաղաքապետը փորձում էր ներդրումներ ներգրավել Գյումրիի համար: Ինչ վերաբերում է բիզնեսին, ես կարող եմ պատասխանել միայն Գյումրու հետ կապված: Ես նման տեղեկության չեմ տիրապետում»:
Սյուզան Սիմոնյան
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին:
Ընդունելության նպատակն էր մանրամասներ ներկայացնել Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու ընթացակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց անհագստացնող հարցերին:
Նախարարը Հարությունյանի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրած դիմումը, որով խնդրում էր Հ. Հարությունյանին պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել, ընթացքի մեջ է՝ հավելելով, որ դատապարտյալի փոխանցումը ժամանակատար գործընթաց է: Նախարարը, բացատրելով տեղափոխման ընթացակարգի մանրամասները, նշել է, որ դիմում-խնդրանքին կից նախարարությանն անհրաժեշտ փաստաթղթեր չէին ներկայացվել, ուստի արդարադատության նախարարությունը սահմանված կարգով դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն` խնդրելով տրամադրել Հ.Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցի լուծման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպական կոնվենցիայով նախատեսված փաստաթղթերը:
Լսելով հարազատներին հուզող մի շարք հարցեր՝ նախարարը նրանց տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունից դիմումի վերաբերյալ պատասխան է ակնկալում: Նա հավաստիացրել է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հետ, ինչը որոշակի պարզաբանումներ կմտցնի հարազատներին անհանգստացնող հարցերում: Նախարարը հավելել է, որ անհարժեշտ է պարզել Ռուսաստանից Հրաչյա Հարությունյանի տեղափոխմանն հնարավոր խոչընդոտները. մասնավորապես, արդյո՞ք վերջինիս դեմ չկան բավարարված քաղաքացիական հայցեր, ինչի առկայությունը լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ կարող է պահանջել ՀՀ-ի համար: Նախարարը վստահեցրել է ընտանքին, որ, բոլոր դեպքերում, արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի լուծվի Հայաստանի քաղաքացու տեղափոխման հարցը:
Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպումը նախաձեռնելու, ինչպես նաև գործի ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար: Վիկտոր Մարտիրոսյանը հավելել է, որ հավատում է, որ թեկուզ ոչ շատ շուտ, բայց ամեն դեպքում Հարությունյանների ընտանիքի հորը կտեղափոխեն Հայաստան:
Յոթ օր շարունակ Հայաստանի և արտերկրի լավագույն բժիշկները պայքարում են վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի բարելավման և կայունացման համար:
Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ երիկամային և սրտանոթային անբավարարության խորացման պատճառով կատարվել է պերիտոնեալ դիալիզ:
«Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նա Գյումրիից Երևան է տեղափոխվել բազմաօրգանային անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, արյան կորստի, հեմոռագիկ շոկի պայմաններում, նրա մոտ առակա էր բոլոր օրգան-համակարգերի անբավարարություն»,- ներկայացնելով երեխայի առողջական վիճակի մանրամասները` ասաց Նիկոլայ Դալլաքյանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշեց, որ այս պահին երեխայի առողջական վիճակի մասին կանխատեսումներ անել հնարավոր չէ:
«Թե տեղի, թե արտերկրի լավագույն մասնագետները գիշեր-ցերեկ աշխատում են երեխայի կյանքը փրկելու համար»,- ընդգծեց տնօրենը:
Երիկամային անբավարարությունը, որը սկզբնական շրջանում հաջողվել էր կանգնեցնել, երեկվանից նորից խորացել է, որն էլ շղթայական ռեակցիայով բերել է օրգանիզմում հեղուկի և շլակների կուտակման: Երեխան այտուցվում է, թոքերում զարգանում է այտուց, հեղուկի կուտակում և շնչառական անբավարարություն:
«Հաշվի առնելով, որ բոլոր կոնսերվատիվ դեղորայքային մեթոդներն իրենց սպառել են, երեկոյան որոշում է կայացվել կիրառել միակ տարբերակը` պերիտոնեալ դիալիզ, որի արդյունքում որովայնի խոռոչում դրվում է խողովակ` մինչև երեխայի վիճակի կայունացումը։ Երեխայի վիճակը դեռևս մնում է շատ ծանր»,- հայտնեց Նիկոլայ Դալլաքյանը: Նրա խոսքով` երեկ կրկին քննարկել է և միանշանակ արձանագրվել, որ երեխան այս պահին տեղափոխման ենթակա չէ:
«Նույնիսկ առաջին հարկ իջեցնելը կարող է ճակատագրական լինել: Տա աստված, որ երեխային կարողանանք այս կրիտիկական վիճակից հանել, կայունացնել սրտանոթային համակարգի աշխատանքը, թոքային անբավարարությունը և նաև բնականաբար երիկամները»,- հավելեց մասնագետը:
Անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը նշեց, որ երեխայի համար արվում է ամեն ինչ:
«Արդեն չորրորդ օրն է այստեղ եմ: Ռուսաստանի և Հայաստանի լավագույն բժիշկները գիշեր-ցերեկ աշխատում են: Երեխայի համար արվում է ամեն ինչ: Աշխարհի ոչ մի կլինիկայում ավելին չէին անի: Չկա նման մասնագետ, ով կարող էր խորհուրդ տալ և դիմած չլինեին: Այն, որ երեխան հիմա կենդանի է, դա արդեն հրաշք է»,- շեշտեց Խաչատրյանը:
Նրա խոսքով` ռուս մասնագետների հետ համատեղ ամեն օր անցկացվում են խորհրդակցություններ, համապատասխան որոշում կայացնելուց հետո փորձում ենք խնդրին լուծում տալ: Մասնագետները Հայաստանում կմնան այնքան ժամանակ, որքան հարկ է:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի ղեկավարությամբ այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել ռուս մասնագետների մասնակցությամբ երրորդ կոսնիլիումը: Երեխայի առողջական վիճակը գտնվում է նրա անմիջական հսկողության ներքո:
Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ:
Նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են մշտական վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.