23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Ով իր խաչը չի վերցնում ու ինձ չի հետևում, արժանի չէ ինձ: Ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, և ով որ իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն:
Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի ինձ, և ով ի՛նձ է ընդունում, ընդունած կլինի ինձ ուղարկողին: Ով ընդունում է մարգարեին՝ իբրև մարգարե, մարգարեի հատուկ վարձ կստանա: Ով ընդունում է արդարին՝ իբրև արդարի, արդարի վարձ կստանա: Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի:
(Մատթեոսի ավետարան 10:38-42)
ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է, Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ:
Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ: Ո՞վ է , որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին: Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է: Կամ ո՞վ է դատապարտելու: Հիսուս Քրիստո՞ս, որ մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար: Իհարկե, ո՛չ: Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը…
Բայց այս բոլորից շա~տ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:31-39)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին մասնակցելու են քաղաքական, հասարակական ուժեր, նախաձեռնություններ, անհատներ: Այս մասին ասել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ մեկ տասնյակից ավելի ոչ իշխանական ուժեր են մասնակցելու, մոտ 70 հասարակական կազմակերպություն, բազմաթիվ վերլուծաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ: Այսպես, խորհրդարանական ուժերից Ծառուկյանի խորհրդաժողովին մասնակցելու է միայն «Ժառանգությունը», իսկ ոչ խորհրդարանական ուժերից՝ «Առաքելությունը», «Ազգային համաձայնությունը», «Համերաշխությունը», «Ազգային անվտանգությունը», «Ժողովրդական կուսակցությունը» և այլն:
Խորհրդաժողովին խորհրդարանական ուժերից չեն մասնակցելու ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը: Մամուլի խոսնակը չգիտի՝ նրանց չեն հրավիրել, թե չեն գալիս: Գործընկեր ՀԱԿ-ի չմասնակցելու մեջ էլ խնդիր չեն տեսնում, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համագործակցությունը ընթանում է տարբեր հարթակներում՝ երկկողմ, եռյակի ձևաչափ: Թե ինչպես է կազմակերպվել քաղաքական ուժերի մասնակցության հարցը, Իվետա Տոնոյանն ասաց, որ գործում էր կազմկոմիտե, որը զբաղվում էր կազմակերպչական աշխատանքներով, համակարգում էր մասնակցելու ցանկություն հայտնած ուժերի հարցը, գործել է 2 տարբերակն էլ՝ թե ԲՀԿ-ն է հրավիրել, թե ուժերն են ցանկություն հայտնել:
Խորհրդաժողովին կմասնակցեն նաև ազատամարտիկների մի շարք միություններ, այդ թվում «Երդվյալ ազատամարտիկների միությունը» (Ռուբեն Գևորգյանի գլխավորած) և «Ազատամարտիկների դաշինքը» (Ռուստամ Գասպարյանի գլխավորած):
Ինչ վերաբերում է խորհրդաժողովի մասնակիցների քանակին, Իվետա Տոնոյանն ասաց, որ քանի որ հայտերը շատ են, ընթացակարգ է սահմանվել, թե տվյալ ուժից քանի հոգի կարող է մասնակցել, որպեսզի ֆիզիկական անհնարինության խնդրի առաջ չկանգնեն:
Նախատեսվում է խորհրդաժողովը սկսել ժամը 12.00-ին, գրանցումը կլինի ավելի վաղ, նախատեսված է երեք նիստ՝ ամեն մեկը 1,5 ժամ տևողությամբ, ելույթ կունենա նաև Գագիկ Ծառուկյանը, կլինի հարցուպատասխան, վերջում էլ կամփոփվեն աշխատանքները: Ի դեպ, նախնական տեղեկություններով՝ նույն օրը նույն ժամին էլ նախատեսված է ԱԺ երեք հանձնաժողովների խորհրդակցությունը Գյումրիի դեպքերով: Թե ինչպես կվարվեն ԲՀԿ-ականները, առայժմ հայտնի չէ: Ծառուկյանի խոսնակն ասաց, որ նման հարակից նախաձեռնությունների հարց չի քննարկվել:
news.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առկա տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, առաջիկա տարում հնարավոր զարգացումներին, նախատեսվող ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հետագա քայլերին առնչվող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված համակարգված աշխատանքների իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվող աշխատանքներին, այդ համատեքստում գործարար հատվածին տարբեր գործիքակազմերով օժանդակությանը, ինչը կնպաստի դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների աճին ու ընդլայնմանը:
ԻԻՀ քաղաքացի Էդվին Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 35-262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Էդվին Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրեն առաջարկել է հրավիրել իրանցի տղամարդկանց, որպեսզի վերջիններս գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենան նրա կողմից բերված մարմնավաճառների հետ, իրենք էլ ստանան գույքային օգուտ, սակայն ինքը չի համաձայնվել, որի պատճառով ոստիկանը սպառնացել է իրեն ներկայացնել որպես թմրանյութ իրացնողի և ենթարկել քրեական պատասխանատվության:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են երեկ՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի և նրա ուղևորուհու տվյալները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց փողոցի 16 շենքի բնակիչ, 34-ամյա Ռոման Հովհաննիսյանը, իսկ ուղևորը՝ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 15 շենքում հաշվառված, 36-ամյա Հասմիկ Թորոսյանը:
© shamshyan.com
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ:
Նիստին մասնակցում էին մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, նշելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը տարեցտարի ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ: Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին սպառնալիքները` պաշտպանության նախարարն ընդգծեց Հայաստանի նորագույն պատմության, ինչպես նաև Արցախյան պատերազմի ընթացքում ձեռքբերված արժեքներն աճող սերնդին պատշաճ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է ապահովել մեր երկրի հետագա զարգացումը:
Որպես ազգային ինքնության պահպանման կարևորագույն նախադրյալ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում փաստեց, որ հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդունքում հաջողվել է լուրջ տեղաշարժեր արձանագրել: Օրինակ, որպես նորամածություն` 2014թ. հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ազգային երգ ու պար առարկան, կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև ավարտական դասարաններում ՆԶՊ-ը քննական առարկա դարձնելու ծրագիրը:
Նիստի ընթացքում հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2014 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված միջոցառումների, առկա բացթողումները շտկելուն միտված նախաձեռնությունների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով ընդգծեց, որ մարտունակ բանակ ունենալու համար անհրաժեշտ է դաստիարակել ազգային ինքնության և հպարտության զգացումով համակված սերունդ:
Կարևորելով վերոնշյալը՝ 2014 թվականին ՀՀ ՊՆ կողմից իրականացվել է 17 խոշոր ծրագիր, 46 թիրախային միջոցառումներ` ներգրավելով 1100 դպրոցների, քոլեջների և ուսումնարանների 12000 մասնակիցներ: Կազմակերպվել են միջոցառումներ նվիրված ազգային հերոսներին, անվանի
զորահրամանատարների ծննդյան տարեդարձներին և զոհված ազատամարտիկների հիշատակին: Հատուկ ուշադրություն է դարձվել ՆԶՊ առարկայի դասավանդման շարունակական կատարելագործման գործընթացին, հարստացվել է դպրոցների ուսումնանյութական բազան: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում զորամասեր են այցելել բուհերի և երիտասարդական կառույցների 800-ից ավելի ներկայացուցիչներ: Իրականացվել են նաև մի շարք հետազոտական աշխատանքներ, ըստ որոնց` 800 հարցված երիատասարդների ավելի քան 60 տոկոսը հայկական բանակին տվել է լավ և գերազանց գնահատականներ:
Որպես մտահո•իչ փաստ ներկայացվեց 820 ուսանողների և աշակերտների շրջանում իրականացված սոցիալական հարցման արդյունքը, որի համաձայն հարցվողների ավելի քան 60 տոկոսը բացասաբար չի վերաբերվել քրեական հեղինակություններին տուրք տալուն, 80 տոկոսը հայհոյելը չի ընկալել որպես արատավոր երևույթ, իսկ 64 տոկոսը բացասաբար չի վերաբերվել մականուն ունենալուն, ինչի նպատակով էլ ազգային բանակում իրականացվում են հիմնարար բարեփոխումներ:
Զեկույցներով հանդես եկան նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին իրենց կողմից հաշվետու ժամանակահատվածում ընդունված որոշումներն ու իրականացված քայլերը, ամփոփեցին նախազորակոչային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Քննարկվեցին նաև ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվեցին 2015-ին իրականացվելիք համատեղ ծրագրերը:
Ամփոփելով նիստի արդյունքները` պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նկատեց, որ զեկույցներում ընդգրկված մի շարք փաստարկներ իրապես մտահոգիչ են և հարկ է առավել մեծ ջանքեր գործադրել առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Նիստի ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ և զինծառայողներ արժանացան գերատեսչական պարգևների, պատվոգրերի, արժեքավոր նվերների:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցավով է նշել, որ իրականանում են իր քանիցս հայտնած մտավախությունները՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների անցկացման խոչընդոտներ ստեղծելու Անկարայի փորձերի կապակցությամբ։ Այս մասին գրում է«Nouvelles d’Arménie»-ն։
Կազմակերպության հաղորդագրությունում նշվում է. «Նախագահ Էրդողանը ոչ միայն չպատասխանեց ապրիլի 24-ին Երևան այցելելու հայ գործընկերոջ հրավերին, այլև պատասխան կրակ է բացում դիվանագիտական առումով՝ պաշտոնապես հայտարարելով, որ փոխում է Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի միջոցառումների օրը, որը միշտ նշվում էր ապրիլի 25-ին։ Բայց այս տարի այն տեղափոխվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը;
Այս բաներն ակնհայտ ուղղված է այդ օրը Երևանում արտասահմանյան առաջնորդների սպասվող ներկայությունը չեզոքացնելուն…Անկարայի խնդիրն այն է, որ Երևանում ապրիլի 24-ի արարողությունը հնարավորինս քիչ միջազգային արձագանք ստանա։ Այս մարտավարությունը տեղավորվում է թուրքական ժխտողական քաղաքականության շրջանակում, որը ոչ այլ ինչ է, քան այլ միջոցներով ցեղասպանության շարունակություն»։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունը նաև հույս է հայտնել, որ մյուս երկրներն այս թակարդը չեն ընկնի։ «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն ակնկալում է, որ ժողովրդավար երկրները կխափանեն Թուրքիայի իշխանությունների այդ կոպտորեն ստեղծած թակարդը, որոնք գնալով ավելի լպիրշանում են,ինչպես նաև կջանան բարձր մակարդակի հասցնել միջազգային դիվանագիտության նորմերը այդ տարածաշրջանում, որին նախկինի պես բնորոշ է բարբարոսությունը»,– նշված է հայտարարությունում։
news.am
Ֆրանսիայում հունվարի 14-ին մեծ էկրան է բարձրացել գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության մասին պատմող “The Cut” (“Հատում”) ֆիլմը` բողոքի ալիք բարձրացնելով նրա հայրենակիցների շրջանում: Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, Թուրքիան մահվան սպառնալիքներ է հնչեցրել ռեժիսորի հասցեին, եւ նա ստիպված է շրջել թիկնապահի հետ:
Ֆիլմը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին: Ի սկզբանե ռեժիսորը ցանկացել է հենց անվանի լրագրողի մասին ֆիլմ նկարահանել` պայմանով, որ վերջինիս մարմնավորող դերասանն ազգությամբ թուրք լինի, որի իրագործումը նրան չի հաջողվել. “Դերասանները վախեցան ստանձնել այդ դերը, ես էլ չցանկացա նրանց վտանգի ենթարկել, եւ ֆիլմն այլ ուղղություն ստացավ”,-ասել է նա:
“France Culture” ռադիոկայանին տված հարցազրույցում ռեժիսորը նշել է, որ չի կարող ասել, թե սա Ցեղասպանության մասին ֆիլմ է.“Ընդամենը խաղարկային կինոնկար է: Հայերի ցեղասպանությունը եթե ներկայացնեի, պետք է 12 ժամանոց վավերագրական ֆիլմ ստեղծեի”:
Ֆիլմի հերոսը դարբին Նազարեթ Մանուկյանն է, ում մարմնավորում է ալժիրցու արմատներ ունեցող ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը: Թուրք զինվորները կեսգիշերին ներխուժում են Նազարեթի տուն, որտեղ նա ապրում է կնոջ եւ երկվորյակ աղջիկների հետ: Նրան տանում են անապատ` տաժանակիր աշխատանքի: Հայ դարբնին, սակայն, հաջողվում է փրկվել մահից: Իմանալով, որ կնոջը սպանել են` նա որոշում է ամեն գնով գտնել դուստրերին:
“The Cut”-ում նկարահանվել է ֆրանսահայ հանրահայտ դերասան Սիմոն Աբգարյանը: Վենետիկի փառատոնին, որի շրջանակում էլ նախորդ տարի տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան, դերասանն ասել է, որ չնայած` մեկ ֆիլմով երբեք չես կարող պատմել այն ամենն, ինչ տեղի է ունեցել, սակայն սա հենց այն է, ինչին հայերը սպասում էին:
Ֆիլմն արդեն դրական արձագանքներ է ստացել կինոքննադատների եւ կինոդիտողների կողմից: Շատերն այն դիտելու են գնում` ռեժիսորին ճանաչելով, մյուսները բացահայտում են նրան` ծանոթանալով նաեւ Հայոց ցեղասպանության մասին մի պատմության:
Այս լիամետրաժն աննախադեպ է նրանով, որ հենց թուրքն է հարցին անդրադառնում, բացի այդ, առաջին անգամ են թուրք եւ հայ արվեստագետները միասին աշխատում այս թեմայով ստեղծագործության վրա: Սցենարի հեղինակը Մարտիկ Մարտինն է, ով ծագումով հայ ամերիկացի է: Ֆիլմի ռեժիսորը նախընտրել է իր ֆիլմը ներկայացնել Վենետիկի կինոփառատոնում, այլ ոչ թե Կաննում, քանի որ, ըստ նրա, Վենետիկի փառատոնի ներկայացուցիչների արձագանքներն ավելի ոգեւորիչ էին: Նշենք, որ Ֆաթիհ Աքինը Վենետիկի փառատոնի մրցանակակիր է դարձել 2009 թվականին: Նա հանրահայտ մի շարք ֆիլմերի հեղինակ է:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.