23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Հաստատ իմացի՛ր, որ եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծու արքայություն, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը՝ հոգի: Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասում եմ, թե վերստին պիտի ծնվեք: Քամին ուր որ ուզում է, այնտեղ էլ փչում է. դու նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում: Նույնպես և բոլոր նրանք, որոնք Հոգուց են ծնվում:
(Հովհաննեսի ավետարան 3:5-8)
Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում շատերը կլքեն հավատը՝ ականջ դնելով մոլորեցուցիչ չար ոգիների և դևերի ուսուցումներին, որոնք քարոզվում են կեղծավոր և ստախոս մարդկանց կողմից, որոնց խիղճը խարանված է Սատանայի կնիքով…
Պառավներին հատուկ և հավատը պղտորող առասպելներից ամբողջովին հեռո՛ւ մնա: Ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ ապրելու, որովհետև եթե մարմնի մարզումներն օգտակար են որոշ բաների համար, ապա աստվածապաշտությունը ամեն ինչի համար է օգտակար, քանի որ այն խոստանում է կյանք տալ թե՛ այս, թե՛ հանդերձյալ աշխարհում:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 4:1-2, 7-8)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 17-ի գիշերը շրջանների մեծ մասում , ցերեկը` արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան ` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին նույնքան կբարձրանա:
Երևանում՝
Հունվարի 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ: 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 16-ին կայացավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան:
Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լեվան Գիրշիաշվիլին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկան և ապագա հեռանկարները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Զրուցակիցները նշել են, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը առաջնահերթությունների թվին է դասվում և Հայաստանում, և Վրաստանում: Որպես համագործակցության առանցքային ուղղություն` կարևորվել են ռազմական կրթությունն ու ուսումը:, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` Սաչխերե լեռնային պատրաստության ուսումնական կենտրոնում հայոց զինուժի անձնակազմի մասնագիտական վերապատրաստման բարենպաստ հնարավորություններ ստեղծելու համար:
Հանդիպման վերջում երկու պետությունների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրել են հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության 2015թ. պլանը:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ, իսկ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանք Կապանաձեի կողմից հյուրընկալվել է պաշտոնական ճաշի:
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Գորիում տեղակայված Վրաստանի ազգային պաշտպանական ակադեմիա: Ռազմակրթական այս օջախում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել«Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային կազմակերպությունների դերակատարումը» խորագիրը կրող զեկուցումով:
Դարդանելի 100-ամյակի նշման վերաբերյալ պաշտոնական Անկարայի հայտարարությունը բոլորովին հանկարծակի չէ: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատարներն այս հոբելյանի մասին տարբեր առիթներով ակնարկություններ էին անում եւ նշման որոշ նախաբան փոխանցում:
Հիմա այլեւս պարզ է, որ Դարդանելը իբրեւ հակակշիռ գործողություն պետական հատուկ տարողունակությամբ կիրառվելու է Ցեղասպանության 100-ամյակի դեմ: Անշուշտ, Դարդանելը առաջին հերթին հետապնդում է 100-ամյակի երեւանյան նշումները ստվերի տակ թողելու նպատակ եւ միեւնույն օրվա ընտրությունը շատ թափանցիկ մատնում է ձեռնարկված քայլի բուն շարժառիթը:
Ուրեմն, ապրիլի 24-ի օրը աշխարհի պետությունների ներկայացուցչիները հրավիրվում են Թուրքիա` հիշատակելու համար Դարդանելի հաղթանակը եւ այդ հաղթանակի համար ընկած զոհերին:
Ճիշտ այստեղ է, որ Էրդողանի քարոզչաքաղաքական այս գործողությունը հայկական առումով կապվում է առաջինին` «ընդհանուր ցավին» կամ հայ եւ թուրք զոհերի ընտանիքներին ուղղված նշանավոր «ցավակցագրին»: Դարդանելի պատերազմում թուրքական բանակների մեջ թուրքերի կողքին եղել են նաեւ թուրքահպատակ այլազգիներ, որոնց շարքում նաեւ ազգությամբ հայեր: Զոհերի հիշատակումը եւս այստեղ ընդհանուր է թե՜ թուրք եւ թե՜ հայ, որոնք կռվել են «ընդհանուր հայրենիքի»` Թուրքիայի համար: Հայն ու թուրքը միեւնույն քաղաքացիական հասարակության, միեւնույն բանակի եւ միեւնույն հայրենիքի պատկանելիության էրդողանական այս քարոզչությունը, թվում է, թե պահում է որոշ հետեւողականություն, սկսելով ցավակցագրից անցնելու համար Դարդանել. եւ այս բոլորի մեջ` ընդհանուր ցավը կիսելու մնայուն մոտեցման ընդգծում:
Այս հիմնավորումով էլ Դարդանելի հարյուրամյակին հրավիրվել է նաեւ ՀՀ նախագահը: Այստեղ արդեն պարզ է դառնում, որ հրավերին հրավերով պատասխանելու քայլն է, որը կատարում է Ծիծառնակաբերդ հրավիրված Թուրքիայի նախագահը:
Դարդանելով չի փակվում անշուշտ ցեղասպանության հարյուրամյակի տարողությունը սահմանափակել ցանկացող Անկարայի ծրագիրը: Թուրքիայի տարբեր շրջաններում թուրքական տարբերակներով ցեղասպանության նշումներ պիտի լինեն , ցուցադրելու համար Անկարայի հանդուրժողականությունը աշխարհին: Կհետեւի «մշակութային դիվանագիտություն» բանաձեւով հրապարակ իջած տարբեր նախաձեռնությունների կազմակերպման ծրագրի գործադրությունը:
Չի բացառվում, որ միեւնույն պետությունը հավասար հեռավորություն կամ հավասար մոտիկություն ճշտելու ընկալյալ քաղաքականությամբ ապրիլ 24-ի օրը պատվիրակներ ուղարկի թե՜ Անկարա եւ թե՜ Երեւան: Սա, որքան էլ անհանգստացնի հայկական կողմին, համենայնդեպս չի փարատի Անկարայի մտահոգությունը՝ ապրիլի 24-ի օրը Երեւանը դատարկելու: Եթե Անկարան նոր է ձեռնարկում պետությունների հրավերներ հղելու իր որոշումը, Երեւանն արդեն հրավերներին ընդառաջելու հաստատումներ ստացել է տարբեր պետությունների ներկայացուցիչներից:
Կասկած չկա, որ Դարդանելը հակազդեցություն է Ցեղասպանության 100-ամյակին: Կասկած չկա նաեւ, որ 100-ամյակը լրջագույն մարտահրավեր-մղձավանջ է դարձել Անկարայի համար, որ պետական ամենաբարձր մակարդակով եւ աշխարհին ուղղված հրավերներով ուզում է հակակշիռ քայլերի դիմել: Այս ծրագիրը վեր է Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականի իրավասություններից, ինչը որ հերթական անգամ ընդգծում է հայազգի խորհրդականի սոսկ ազգային պատկանելիության փաստի շահարկումը Անկարայի կողմից:
Այստեղ արդեն շրջվել է կանոնը: Այս անգամ հայկական կողմն է նախաձեռնողականությամբ հանդես գալիս, իսկ Անկարան՝ հակազդողի։ Դարդանելն ընդդեմ ցեղասպանության եւ Սարգսյանի հրավերն ընդդեմ Էրդողանի հրավերի:
Հայկական կողմը այս մրցադաշտում ունի հիմնական առավելություն: Անկարան կարող է որոշակի շուքով եւ տարողունակությամբ նշել Դարդանելի 100-ամյակը ապրիլի 24-ին: Բայց Դարդանելը չի կարող ապահովել Ցեղասպանության 100-ամյակի նշման աշխարհագրությունը: Դժվար թե, Թուրքիայից դուրս, աշխարհի ամենամեծ քաղաքներում նշվի Դարդանելի 100-ամյակը: Տակավին. Սփյուռքի կազմակերպ համայնքները իբրեւ կամուրջ տվյալ պետության եւ Երեւանի միջեւ այս պարտադրված մրցմանը աշխուժորեն պիտի մասնակցեն ապահովելու համար համաշխարհային ներկայացուցչություն Երեւանի մեջ, Ցեղասպանության 100-ամյակին:
Այս առումով ՀՀ-Սփյուռք համակարգավորված աշխատանքները որոշ ճանապարհ արդեն կտրել են: Շուտով կգումարվի Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստը: Նման ձեւաչափով գումարվող ժողովները ոչ միայն պիտի զբաղվեն տեղի ունենալիք միջոցառումների համակարգմամբ, այլ ռազմավարական եւ հեռանկարային խնդիրների քննարկմամբ եւ կատարվելիք աշխատանքների ճշտմամբ: Դրանց շարքում նաեւ, թուրքական այս հակազդեցությունները չեզոքացնելու խնդիրներով: Հասունացել է համահայկական խորհուրդը կյանքի կոչելու առաջադրանքի իրականացման պահը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հունվարի 16-ին, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 5 տունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.45-ին:
Տան շքամուտքում հայտնաբերվել է 1931թ. ծնված Զ. Հ.-ի ծխահարված դին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ վաղ առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել անցկացնել ընդլայնված խորհրդակցություն:
Ժամը 14:00-ին Հայաստանի և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացավ ընդլայնված կոնսիլիում: Հեռախոսակապի միջոցով կապ է հաստատվել Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետների հետ: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում:
Վիրահատությունը հայաստանյան մասնագետների հետ կատարում է անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:
Մինչ վիրահատությունն իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հաշվի առնելով, որ այն հնարավորություն կընձեռի կանխարգելել կյանքին սպառնացող հնարավոր բարդությունների զարգացումը, որոնց միտումները կլինիկորեն դեռևս առկա չեն, սակայն մասնագետների կարծիքով կարող են ձևավորվել կարճ ժամանակահատվածում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վիրահատության ողջ ընթացքում եղել է բժշկական կենտրոնում: Մասնագետների ջանքերի շնորհիվ վիրահատությունը բարեհաջող է անցել, տևել է 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում:
Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Այսօր աշխարհը հիշում է բոլոր ժամանակների ամենահայտնի, բրիտանական աշխարհահռչակ ռոք-խմբին Լիվերպուլ քաղաքից։
Մարդիկ պատահական չեն ընտրել այս ամսաթիվը, 1957 թվականի հենց այսօրը բացվեց այն ակումբը, որտեղ սկսեցին իրենց փառքի ճանապարհը, դեռևս բոլորին անհայտ երիտասարդ երաժիշտներ՝ Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ),Ջորջ Հարրիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ)։
Բիթլզն զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտության վրա և մասնագետների կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով։
Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին՝ «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո և իր ստեղծարարությամբ սկիզբ դրեց գլոբալ մի երևույթի՝ «բիթլմանիա» անունով։ Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները։
Խումբը նվաճել է Գրեմի 7 մրցանակ։ Let it Be ֆիլմն ստացավ երկու Օսկար մրցանակ։ Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ Rolling Stone ամսագրի՝ Բիթլզը «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։
Բիթլզի անդամները դադարեցրին իրենց համատեղ աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը։ Իսկ խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան։ 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը։ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել։
Այսուհետ դատավորների գործունեությունը, պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո, ենթակա է պարբերաբար գնահատման:
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ դատական օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխություններն ու լրացումները: Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգիրքը լրացվել է նոր՝ «Դատավորների գործունեության գնահատումը» գլխով, որն սահմանում է գնահատման կարգը, նպատակն ու չափանիշները, արդյունքների ամփոփումը և դրանց հետևանքները:
Դատավորների գործունեության գնահատումը կազմակերպում է գնահատման հանձնաժողովը, որը ձևավորում է դատավորների ընդհանուր ժողովը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամ. մեկը՝ իրավաբան գիտնական, մեկը՝ նախկին դատավոր, որի պաշտոնավարումը դատավորի պաշտոնում դադարել է պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, մեկը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ վճռաբեկ դատարանի դատավորներից:
Գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ և գործունեության գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական:
Միևնույն ժամանակ դատավորները կարող են դիմել Վարչական դատարան՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու գործերով:
Նման հնարավորություն են ընձեռնում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հունվարի 1-ից ուժի մեջ մտած լրացումները:
Օրենսգիրքը, մասնավորապես, լրացվել է նոր՝ «Դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի վարույթը» գլխով: Ըստ այդմ, Վարչական դատարան կարող են դիմել դատավորները՝ ՀՀ դատական օրենսգրքի 96.3-րդ` Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը, հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու պահանջով:
Այս գործերով դատավորը կարող է դիմել վարչական դատարան դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Հիշյալ գործերը վարչական դատարանը քննում է կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխությամբ՝ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմք է հանդիսանում նաև Արդարադատության խորհուրդի ընդունած որոշումը, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով: Այն է՝ արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ:
«Փաստինֆո»
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 16-ի, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Արթուր Սարգսյանը պահանջեց դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից։
Արթուր Սարգսյանը իր մեղադրական ճառում նշեց, որ մեղադրանք առաջադրելիս իրենք մի շարք հանգամանքներ են հիմք ընդունել, այն, որ Վարդան Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել դեպքի պահին, մեքենայի արագությունը բախման պահին գերազանցել է 71կմ/ժ-ը, որը թույլատրված չէ օրենքով, և մի շարք այլ հանգամանքներ։
Դատախազը նաև նշեց, որ դեպքից հետո արված քննչական գործողությունները ցույց են տվել, որ մեքենաների բախումը տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս, ճանապարհի աջ կողմում՝ կողնակում։
Դատախազը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ Վարդան Պետրոսյանը տեսել է, որ հետընթացի լույսեր են միացված եղել, սակայն շարունակել է նույն արագությամբ ընթանալ։
Դատախազը նշեց, որ առկա ապացույցները բավարար են Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչելու համար, և նրան պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել, որ նա բացի երկու երիտասարդ տղաների մահվանից նաև վնաս է հասցրել չորս հոգու առողջությանը։
Նշենք, որ նախորդ դատական նիստին դատաքննությունն ավարտվել էր, սակայն այսօր այն վերսկսկվեց տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը քննելու համար։
news.am
Դերասան Վարդան Պետրոսյանը նախորդ տարվա օգոստոս ամսին 20 000 դոլար գումար է տվել իր մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների ընտանիքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ասաց Վարդան Պետրոսյանը այն բանից հետո, երբ տուժող կողմը հայտարարեց, որ պնդում է իր ներկայացրած քաղաքացիական հայցը, որով Վարդան Պետրոսյանից պահանջում է 10.5 միլիոն դրամ Տաթևիկ Հակոբյանի բուժման համար և 2.5 մլն դրամ դատական ծախսերի համար։
«Ես միշտ կողմ եմ եղել հաշտեցմանը։ Մարդը, որ կողմ է հաշտեցմանը, միշտ փնտրում է առիթ, իսկ մարդը, որ դեմ է հաշտեցմանը, փնտրում է պատճառներ։ Չէի ուզի խոսել այս ամեն ինչի մասին, բայց պարտավոր եմ, որովհետև գումարի կոմպենսացիա եղել է, որը էլի նշեմ, չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը։ Իմ հարազատները տուժող կողմին առաջարկել են քսան հազար դոլար և պայմանավորվել են, որ եթե լինի հաշտություն, ոչ մի գումար չի պահանջվելու։ Ես էլի համաձայն եմ, դուք եք դիմել դատարան, և ինչ դատարանը կորոշի, այդքան էլ կվճարեմ, բայց մինչ այդ, ես ավելի շատ եմ առաջարկել, չեք ուզել, ուզում եք դատարանով ինձանից պոկել, պոկեք»,-ասաց Վարդան Պետրոսյանը։
Տուժող Արթուր Հակոբյանի կինը՝ Նաիրա Հայրապետյանը, հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանը սխալ է ներկայացնում կատարվածը, և ներկայացրեց կատարված իր վարկածը։
«Գումարը մեզ տրամադրել են այն պայմանով, որ այդ մասին փաստաբանները չեն իմանալու, և դա մեր արված ծախսերի համար է, նույնիսկ ասեցին, որ հաշվեք՝ այդ գումարը ինչ-որ մեկը դրել է պատուհանին, գնացել է, դուք չգիտեք՝ ով է տվել, ինչու է տվել։ Ես էլ իրենց ասել եմ, որ Տաթևի համար հայցով դիմելու եմ դատարան, որովհետև այդ երեխան բուժման կարիք ունի»,-ասաց Նաիրա Հայրապետյանը։
Տուժող Արթուր Հակոբյանն էլ ասաց, որ Փաստաբանների պալատի նախագահը փորձել է իրենց հաշտեցնել, սակայն Վարդան Պետրոսյանի կողմից ոչ ոք չի ներկայացել։
«Մենք հիմա չենք ուզում հաշտվել»,- հայտարարեց նա։
Վարդան Պետրոսյանը լարվածությունը թուլացնելու փորձ արեց։ Նա հայտաարարեց, որ Նաիրա Հայրապետյանը ճիշտ է պատմում եղելությունը, սակայն այժմ հարկավոր է սթափ մտածել, հաշտության եզրեր գտնել, քանի որ ինքը, ըստ էության, չի հրաժարվում վճարել Տաթևիկի բուժման համար։
Նշենք, որ ավելի վաղ դատավոր Վաղինակ Մկրտչյանը ընդունել էր տուժող կողմի ներկայացրած հայցադիմումը և Տաթևիկ, Արթուր, Հայկ, Էմմա Հակոբյաններին, նաև Նաիրա Հայրապետյանին և Աննա Առաքելյանին ճանաչել որպես քաղաքացիական հայցվոր, իսկ Վարդան Պետրոսյանին՝ քաղաքացիական պատասխանող։
Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ճշտեն, թե որքան գումար է անհրաժեշտ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերն ապահովելու համար՝ համապատասխան հարցում կատարելով բուժհիմնարկներ, իսկ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդություն ներկայացրեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Նշենք, որ այսօր դատախազը մեղադրական ճառով է հանդես գալու։
News.am
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.