13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Տոն ծննդյան Սուրբ Հովհաննես Մկրտչի
Եվ Հովհաննեսը իր ծառայությունն ավարտելու ժամանակ ասաց. «Ի՞նչ եք կարծում իմ մասին, ո՞վ եմ ես: Ես ձեր սպասած անձը չեմ: Ահա ինձնից հետո գալիս է նա, որի կոշիկները հանելու իսկ արժանի չեմ ես»:
Եղբայրնե՛ր, աստվածավա՛խ մարդիկ, փրկության այս պատգամն Աստված ձե՛զ ուղարկեց, որովհետև Երուսաղեմի բնակիչներն ու նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին և նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարեների խոսքը, որ ընթերցում էին ամեն շաբաթ օր: Ու թեև մահվան արժանի ոչ մի հանցանք չգտան նրա վրա, սակայն Պիղատոսից պահանջեցին, որ սպանվի: Երբ կատարեցին նրա մասին բոլոր գրվածները, խաչափայտից իջեցրին նրան և գերեզման դրեցին: Բայց Աստված մեռելներից հարություն տվեց նրան, և Հիսուս բազում օրեր երևաց նրանց, որոնք նրա հետ Գալիլեայից Երուսաղեմ էին եկել և որոնք այժմ նրա վկաներն են ժողովրդի առջև: Մենք էլ ահա ավետում ենք ձեզ, որ Աստված մեր հայրերին տված իր խոստումը կատարեց մեր օրերին, մեզ համար, որ նրանց որդիներն ենք: Այդ խոստումը կատարեց՝ հարություն տալով Հիսուսին, ինչպես երկրորդ սաղմոսում էլ գրված է. «Դու իմ որդին ես, և ես այսօր ծնեցի քեզ»:
(Առաքյալների գործերը 13:25-33)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Թուրքական լրատվամիջոցները ևս անդրադարձել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամեկտային զինծառայողի կողմից մի ամբողջ հայ ընտանիքի սպանության դեպքին։
Թուրքական Dunyabulteni կայքը գրել է. «Հայաստանի Գյումրի քաղաքի ռուսական բազայում ծառայող մի զինվոր սպանել է մի ընտանիքի 6 անդամի և փախել։ Նրան ձերբակալել են Թուրքիա փախնելու ժամանակ»։
Թուրքական Haber3 կայքը ևս անդրադարձել է. «Գյումրիում հայ ընտանիքի 6 անդամին սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը ձերբակալվել է հայ-թուրքական սահմանին։ Ռուսական 102-րդ բազայում ծառայող ռուս զինվորին դատելու են ընտանիքի 6 անդամին զենքով սպանելու և 6-ամսական երեխային վնասվածք հասցնելու մեղադրանքով»։
Թուրքական Aktifhaber-ը գրել է նաև Հայաստանի նախագահի խոսքը դեպքի հետ կապված. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պահանջել է հետաքննել ողբերգության մանրամասները և մեղավորին պատժել։ Ըստ Սարգսյանի՝ Հայաստանում գտնվող բոլոր ռուս զինվորները ստիպված են ենթարկվել Հայաստանի օրենքներին»։
Գյումրիի դաժան սպանությանն է անդրադարձել նաև Թուրքիայում հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանող Yeni Akit պարբերականը, որի հրապարակման մեջ կարդում ենք. «Ռուս զինվորը մտել է մի տուն և սպանել մի ընտանիքի 6 անդամի։ Ողջ է մնացել 6-ամսական երեխա։ Դեպքը մեծ արձագանք է գտել Հայաստանում։ Գյումրիում հարյուրավորները հավաքվել և բողոքել են տեղի ունեցածը»։
Թուրքական Cihan լրատվական գործակալությունն էլ ընդարձակ տեղեկություններ է ներկայացրել տեղի ունեցածի հետ կապված՝ գրելով. «Գյումրիում մի ընտանիքի 6 անդամի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով բազմաթիվ քաղաքացիներ են փողոց դուրս եկել։
Գյումրիի 102-րդ ռուսական բազայի մոտ հավաքված մոտ 2000 հայաստանցիներ պահանջել են ռուս զինվորին հանձնել հայկական կողմին։ Ոստիկանություն և բողոքավորների միջև ընդհարումներ են տեղի ունեցել։
Հավաքվածներին հանգստացնելու համար ռուսական բազայի մոտ է մեկնել Շիրակի մարզի դատախազը։ Բողոքի հավաք է տեղի ունեցել նաև Երևանում գտնվող Հայաստանի նախագահի նստավայրի մոտ։ Հավաքվածները պահանջել են նաև սգո օրեր հայտարարել»։
NEWS.am
Ուսումնասիրելով Ճշմարտությունը, կարելի է ունենալ եռակի նպատակ՝ բացահայտել ճշմարտությունը, երբ որոնում ենք այն, երբ գտել ենք, վերջապես, տարբերել կեղծիքից, երբ այն քննարկում ենք:
Բ. Պասկալ
Ճշմարտության որոնումն ավարտվում է ոչ թե զվարճությամբ, այլ հուզմունքով և անհանգստությամբ, բայց այնուամենայնիվ այն պետք է որորնել այն պատճառով, որ եթե չգտնես ճշմարտությունը ու չսիրես այն, դու կկործանվես:
Բ. Պասկալ
Հազարավոր ուղիներ տանում են դեպի մոլորություն, իսկ դեպի ճշմարտություն՝ միայն մեկը:
Ժ. Ժ. Ռուսո
Անհամեմատ հեշտ է գտնել սխալը, քան ճշմարտություն: Սխալն ընկած է մակերեսին, և այն նկատում ես անմիջապես, իսկ ճշմարտությունը թաքնված է խորքում, և ամեն մեկը չի կարող այն գտնել:
Ի. Գյոթե
Դատողությունների անկատարությունը ամենամեծ թերությունն է մտավոր աշխատանքի ցանկացած բնագավառում:
Մ. Ֆարադեյ
Ճշմարտությունն այնքան նուրբ է, որ բավական է մի փոքր նահանջես, կընկնես մոլորության մեջ:
Բ. Պասկալ
Ճշմարտությունը երբեմն այնքան պարզ է լինում, որ նրան չեն հավատում:
Ֆ. Լևալդ
Ճշմարտությունը հաստատելը երբեք ավելորդ չէ, նույնիսկ այն ժամանակ, երբ քնած է ամեն մի կասկած:
Վ. Շեքսպիր
Չկա դժբախտություն այն բանից ավելի, երբ մարդ սկսում է վախենալ ճշմարտությունից, որպեսզի այն չմերկացնի իրեն:
Բ. Պասկալ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում և Կենրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ պարոն Ջեյմս Ապատուրային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը: Կողմերը նշել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը համագործակցության հիմնական ուղղություններով և առկա ձևաչափերով` պաշտպանական բարեփոխումներ, ռազմական կրթություն և վարժանքներ, բարեվարքության ամրապնդում և այլն: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղության և կայունության պահպանության գործողություններին, ինչպես ՆԱՏՕ-ի այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը կիսել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության հետ կապված մտահոգությունը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2015թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստից առաջ վարչապետի առաջարկությամբ կառավարությունը հոտնկայս հարգել է Գյումրիում ոճրագործության զոհ դարձած մեր քաղաքացիների հիշատակը:
Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
Հաստատվել են ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և միջոցառումների հիմնավորումները, գերակա խնդիրները և դրանց հիմնավորումները:
Խնդրո առարկայի վերաբերյալ իր նկատառումներն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Երեկ մենք բավական ժամանակ քննարկել ենք այս հարցը. կատարված է մեծ աշխատանք, կան նաև բացթողումներ: Գերակայությունները և միջոցառումները միայն պարտադիր, նվազագույն անելիք են: Ես ակնկալում եմ ավելին, ես ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ, և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի համար, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի, ծառայությունների որակի համար: Նախաձեռնողականության հետ մեկտեղ ես ակնկալում եմ աշխատանքի որակ և ամենակարևորը՝ կարգապահություն: Նախաձեռնողական, բայց հում և չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն: Լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ, և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Ես այստեղ թղթաբանության համար չեմ. մենք պետք է արդյունքներ ապահովենք և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի: Սա է իմ մոտեցումը, և ես պետք է խնդրեմ իմ գործընկերներին՝ այսուհետ նման մոտեցում ցուցաբերել»:
Հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, ՀՀ կառավարությունը հաստատել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Ցանկում ընդգրկված է Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք: «Հաստատում ենք այն սահմանապահ համայնքների ցանկը, որոնց մենք արտոնություններ ենք տվել», — ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից և մեծ աջակցություն է սահմանամերձ համայնքներին: Վարչապետը նշել է, որ վերջերս տեղի են ունեցել գնդակոծություններ, ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները եւ կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով: «Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ», — եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:
Կշարունակվի դրամական ավանդների փոխհատուցումը
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:
Գործադիրն հաստատել է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների՝ հաշվի առնելով ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության համար հատկացված միջոցները, ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ օգնության, սոցիալական նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետական աջակցություն կստանա
ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015թ. ծրագիրը, որի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը: Ծրագիրն իրականացվելու է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ, Հայաստանի ՏՏ ոլորտին աջակցող կառույցների՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջոցով՝ ՀՀ պետբյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագրով առաջիկա 5 տարում Հայաստանի ութ մարզի մոտ 100 համայնքում, այդ թվում լեռնային վայրերում, իրականացվելու են արոտավայրերի ջրարբիացման ծրագրեր: Նիստում ընդունված որոշմամբ կարգավորվում է ճանապարհների բացակայության կամ դժվարանցանելի լինելու պատճառով շինանյութերի բեռնափոխադրման լրացուցիչ ծախսի փոխհատուցման խնդիրը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով կարգավորվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ՀՀ վարչական սահմանում գտնվող բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում եղած սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործընթացը:
Անշարժ գույք է տրամադրվել տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին
Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին են հատկացվել Աբովյան քաղաքի Արզնու խճուղու 10 հասցեում գտնվող շենք-շինությունները: Նիստում ընդունվել է նաև գյուղական բնակավայրերում գործող առողջապահական ՓԲԸ-ները վերակազմակերպելու որոշում, որը թույլ կտա պարզեցնել ֆինանսավորման և հաշվետվողականության գործող մեխանիզմները, բարձրացնել ֆինանսական կառավարման արդյունավետությունը:
Նախկինում ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի կառավարումը վերապահել է ՀՀ առողջապահության նախարարությանը:
Կառավարության որոշմամբ բնագավառի միակ կառույցին՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին վերապահվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման մի շարք նոր գործառույթներ, որոնք հնարավորություն կտան ընդլայնել կառույցի գործունեության շրջանակը, կատարել արտերկրի պատվերներ, վերապատրաստել երիտասարդ մասնագետների: Նիստում որոշվել է չորս տարով երկարաձգել Արարատի մարզի «Արտաշատ» մայրաքաղաք» հուշարձանի տարածքում արգելոց ստեղծելու նախկին որոշման ժամկետը՝ նկատի առնելով գործընթացի տևական և ժամանակատար բնույթը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կբարելավվեն «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանները. հնարավոր կլինի Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացնել «Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագիրը:
Գործադիրը որոշել է Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում և Գյումրի քաղաքի «Շիրակի օդանավակայան» ՓԲԸ հանրակացարանային մասնաշենքում բնակվող երեք ընտանիքի նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
Կբացառվի օրենքի տարընթերցումը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ակնկալվում է, որ դրանով իսկ սույն օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» և «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքների դրույթներին, էներգետիկայի բնագավառում ստեղծված փաստացի իրավիճակին:
Երևանի վարչական տարածքում կան մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ: Դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ և առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունը: Նկատի առնելով այս հանգամանքը, կառավարությունը հավանություն է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացմանն առնչվող հարաբերությունները:
Գործադիրը քննարկել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանը: Օրինագծի նպատակն է հստակեցնել մի շարք համայնքների տրվող սուբվենցիաների ուղղությունները և միջոցների օգտագործման նպատակայնությունը: Կառավարությունը օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը հաստատել է Վայոց ձորի, Արարատի և Կոտայքի մարզերի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Դրանք միտված են աղքատության կրճատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ՓՄՁ-ների զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք ուղղված են օգտակար հանածոների իրացման համար ավելի արդարացված բեռի սահմանմանը՝ բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափերի կիսով չափ բարձրացմամբ:
Ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների թաղման, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերը կատարվում են ոչ թե կառավարության, այլ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետբյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին: Նոր կարգը ավելի պարզեցված է և ժամանակի առումով ավելի կարճ:
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարին առաջարկվել է կառավարությանը տեղեկություն տալ Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնում գտնվող գյումրեցի երեխայի՝ Սերյոժա Ավետիսյանի վիճակի մասին: Նախարարը, մասնավորապես նշել է, որ երեխայի վիճակը մնում է կայուն ծանր: Նա ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, պարագաներով, սարքավորումներով: Առաջատար մասնագետներն օրը երկու անգամ անցկացնում են խորհրդակցություն: Այսօր առավոտվա լաբորատոր տվյալների համաձայն աննշան դրական փոփոխություն կա: Մոտակա երկու-երեք օրը երեխան շնչելու է շնչառական արհեստական սարքի օգնությամբ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները եւ արդյունավետ համարել նախորդ տարվա փոխգործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել դեսպան Պետրիկասին՝ հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաեւ՝ խորհրդարանական կապերի զարացմանն առնչվող հարցեր:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է թե Լիտվայի, թե Եվրամիության այլ երկրների հետ քաղաքական երկխոսության շարունակականության հարցում:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Էրիկաս Պետրիկասն իր եւ Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից խորին ցավակցություն է հայտնել օրերս Գյումրիում տեղի ունեցած եւ անմեղ մարդկային կյանքեր խլած սահմռկեցուցիչ ողբերգության կապակցությամբ:
Իր հերթին արդյունավետ գնահատելով հայ-լիտվական նախորդ տարվա փոխգործակցությունն ու ձեռքբերումները՝ դեսպան Պետրիկասը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում հարաբերություններն առավել արգասաբեր եւ առարկայական կլինեն: Դեսպանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի՝ Լիտվայի Հանրապետություն այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է:
Հայկական վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը հայտարարում է զորակցության ցույց անցկացնելու մասին, պահանջով՝ «Մարդասպանը պետք է հանձնվի հայ իրավապահներին և դատվի Հայաստանում»:
Շարժման ֆեյսբուքի էջում տեղադրված գրության մեջ նշվում է.
«Ցույցը տեղի կունենա հինգշաբթի, Հունվարի 15-ին՝ երեկոյան 7:00-ին, ՀՀ հյուպատոսության առջև Սենթրալ փողոցի վրա:
Հունվարի 12-ին, 2015 թ. ռուս զինվորը սպանել է Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին և վիրավորել նորածին երեխային: Մեր հայրենակիցները Հայաստանում և սփյուռքում պահանջում են, որ մարդասպանը հանձնվի հայ իրավապահներին: Նա պետք է դատվի Հայաստանում:
Մենք սատարում ենք մեր հայրենակիցներին: Կանգնած ենք գյումրեցիների կողքին: Մեր հայրենակիցները Հայաստանում մենակ չեն: Սփյուռքը Հայաստանի հետ է»:
news.am
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին այսօր՝ հունվարի 15-ին, հուղարկավորեցին Շիրակի գերեզմանատանը կողք կողքի:
Նշենք, որ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու մոտ հավաքված՝ Ավետիսյաններին հրաժեշտ տալու եկած հոծ բազմությունը մինչև գերեզմանատուն ուղեկցեց մահվան թափորը: Գյումրեցիներից բացի այստեղ էին նաև Երևանի և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած քաղաքացիներ, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Նշենք, որ հուղարկավորության ծախսերը հոգացել է Գյումրիի քաղաքապետարանը:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այդպես էլ չհասցրեց մասնակցել հուղարկավորությանը: Նրա մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը ասաց, որ քաղաքապետի օդանավը դեռ չի ժամանել:
Նշենք, որ Բալասանյանը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պաշտոնական այցով ԱՄՆ Գլենդել քաղաքում էր, փաստորեն չկարողացավ գյումրեցիների կողքին լինել Գյումրին ու ամբողջ Հայաստանը ցնցած վերջին իրադարձությունների օրերին:
news.am
Քիչ առաջ Գյումրիում տված ասուլիսին ՀՀ գլխավոր դատախազն ասել է, որ Պերմյակովի արարքի համար ի տարբերություն ՀՀ օրենսգրքի, ռուսական օրենսդրությամբ ավելի խիստ պատիժ է նախատեսված (Դիտավորյալ սպանության համար ՌԴ օրենսդրությամբ նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչև գնդակահարություն): Սակայն միևնույն ժամանակ ասել է, թե՝ նկատի ունենալով, որ Հայաստանը և Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ են, իսկ Հայաստանում գնդակահարությունը վերացված է ԵԽ անդամ դառնալուց հետո,( ԵԽԽՎ անդամ երկրներում պատժի այդ տեսակը չի կիրառվում) նման պատժի սպասելն անիմաստ է:
Ինչպիսին կլինի պատիժը. կլինի համարժեք թե ոչ, ցույց կտա ժամանակը, իսկ դրանից հետո, ոճրագործին որտեղ էլ լինի, դժվար չէ գտնել — պատժելը: Այդ վիժվածքի ընտանիքը ևս պետք է պատասխան տա: Միայն թե պատասխան պահանջողները մինչև վերջ պինդ մնան: Թե չէ մեզանում արդեն սովորական է դարձել հուզվել, քննարկել, սակայն շատ կարճ ժամանակում մոռացության մատնել արտառոց դեպքերը:
Թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դրա որ մասը կհասնի հանրությանն, այլ հարց է: Հիմա կարևոր է պարզել Պերմյակովի գործողությունների իրական դրդապատճառը։ Կան տարբեր վարկածներ. Պարզ է, որ ջուր խմելու պատրվակով տուն մտած ու նույնիսկ անմեղ երեխային սրախողոխ արած ստահակը ստում է:
Քանի որ համացանցում պտտվում է հանցագործի հոր՝ Պավել Պերմյակովի Խարիզմաթ աղանդի հոգևոր հովիվ լինելու հանգամանքը, չի բացառվում, որ տղան ևս դրա հետևորդ լինի ու կոնկրետ ծրագիր իրականացնի, ընտրելով պատահական ընտանիք:
Այն որ կատարվածը ծրագիր է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող, այլապես ինչու պետք է , հանցագործը այդպես նպատակաուղղված ցանկանար վերացնել ընտանիքի բոլոր անդամներին, ընդհուպ անմեղ ու ոչինչ չհասկացող երեխաներին այն էլ, վերջիններիս սրախողոխ անելով:
Վարկածներից մեկը ևս հավանական է՝ կատարվածը կազմակերպված գործողություն է, այլ պետության հատուկ ծառայությունների կողմից, Նպատակները կարող են տարբեր լինել, ընդհուպ հակառուսական տրամադրություններ հրահրելը։
Այս տարի հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Այս առթիվ այսօր ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցում կմատուցվի ս. պատարագ:
Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրված է Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 1:5-25): Տաճարում խնկարկության ժամանակ ս. Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային, հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը, թե ինչպես կարող են ծերության օրերին զավակ ունենալ: Կասկածամտության համար նա պատժվում է՝ մինչև իր որդու ծնունդը դառնալով համր:
Ս. Հովհաննեսը, ով պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստի համար ցնծացել է դեռևս Նրա Ծննդից առաջ:
Ավետարանիչը վկայում է, որ Ավետումից հետո ս. Մարիամ Աստվածածինն այցելում է Եղիսաբեթին` Ս. Հովհաննեսի մորը: Վերջինս բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44):
Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի՜ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.