23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այդ օրերին Օգոստոս կայսրը հրապարակեց մի հրամանագիր՝ իր կայսրության սահմաններում գտնվող բնակիչների մարդահամար անցկացնելու: Ամեն մարդ իր հայրենի քաղաքն էր գնում՝ արձանագրել տալու իր անունը: Հովսեփը ևս, Դավթի ցեղից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ և իր անունն արձանագրել տալու համար գնաց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքը՝ Դավիթ թագավորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը հղի էր:
Բեթղեհեմում Մարիամի ծննդաբերության ժամանակը հասավ, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան և դրեց մսուրի մեջ, որովհետև պանդոկում նրանց համար տեղ չկար:
(Ղուկասի ավետարան 2:1-7)
Ես՝ Պողոսս, ծառան եմ Հիսուս Քրիստոսի, որը կանչեց ինձ՝ դառնալու իր առաքյալը և պաշտոն տվեց ինձ՝ քարոզելու Աստծու Ավետարանը։ Սուրբ գրքերում արձանագրված է, որ Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացավ տալ այս ավետիսը, որ վերաբերում է իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը, իբրև մարդ, ծնվեց Դավթի սերնդից, բայց հայտնվեց իբրև Աստծու Որդի, երբ իր Սուրբ Հոգու զորությամբ հարություն առավ մեռելներից։ Նրա միջոցով Աստված տվեց ինձ առաքյալ լինելու շնորհը, որպեսզի Քրիստոսի անվանը հավատալու և հնազանդվելու առաջնորդեմ բոլոր ազգերին, որոնց թվում դուք էլ կանչվեցիք՝ Հիսուս Քրիստոսին պատկանելու համար։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հունվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում-խորհրդակցությունը Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ: Հանդիպմանը հրավիրված էին նաև Երևանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և մի շարք հասարակական կազամկերպությունների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին ԶՈՒ-երի համար եղել է հաջողությունների և որակական առաջընթացի տարի: Ըստ Սեյրան Օհանյանի` հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այլև ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը: Այդ ամենի արդյունքն է ԶՈՒ-երում արտակարգ պատահարների 6%, հանցածին երևույթների հետևաքնով առաջացող միջադեպերի 8% և մահվան ելքով հանցագործությունների 50% նվազումը: Ինչպես ընդգծեց նախարարը` ստացված արդյունքները գոհացուցիչ են, սակայն ձեռքբերումները պետք է համարել մեծ գործի սկիզբ և կրկնապատկված եռանդով առաջ շարժվել:
Առաջընթաց կա նաև անվտանգության մակարդակի բարձրացման առումով և 2015թ.-ի գերակա խնդիրը ևս պետք է լինի մարտական հերթապահության և մարտական խնդիրների կատարման արդյունքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը արտաքին ագրեսիայից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` մենք պարտավոր ենք խելացի պաշտպանություն իրականացնել, վարել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա քիչ ուժերով, ավելի շարժուն ու փոքր ստորաբաժանումներով լուծել մեծ խնդիրներ՝ հատկապես, որ դրա նախադրյալները կան: Ազգային բանակի անցած ճանապարհը դրա վառ ապացույցն է:
«ԶՈՒ-երի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց՚» կարգախոսի ներքո և տարին հայտարարելով «Մարտական կարողությունների զարգացման տարի» 2015թ. հիմնական անելիքը լինելու է բարեվարքության, ազգային ավանդույթների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, 21-րդ դարի բանակներին բնորոշ արդիականացված տարրերի ներդրումը և զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մարդակենտրոն բանակի ստեղծումը` ԶՈՒ-երի մարտական պատրաստականության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների հիմք դարձնելով կրտսեր հրամանատարական կազմի ինքնուրույնության և նախաձեռնողականության խթանումը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ որոշ հրամանատարների, պետերի զինվորամոլությանը վերջ դնելու նպատակով` 2015 թվականին պաշտպանական համակարգի հրամանատարական ու կառավարման բոլոր մակարդկաներում ներդրվելու է «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգը` ուղղված ենթակաների նախաձեռնողականության մակարդակի բարձրացմանը, նրանց ազատությանը` որոշումներ ընդունելու հարցում, իսկ նոր հայեցակարգի վերջնանպատակը մեկն է` հակառակորդից մշտապես մեկ քայլ առաջ գտնվել:
Խորհրդակցությունը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով աչքի ընկած, բարեխիղճ և օրինակելի ծառայության համար, ինչպես նաև փոխգործակցության ամրապնդման և բանակաշինության գործում ունեցած ավանդի համար մի շարք զինծառայողներ, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, նվերներով: Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և մարզպետներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց հուշանվեր դաշույններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:
Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո:
Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը:
Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/:
2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի:
Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ:
Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ:
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:
Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Հունվարի 12-ին, Ստրասբուրգում բացվում է Եվրախորհրդարանի այս տարվա առաջին լիագումար նիստը, որը կշարունակվի մինչև հունվարի 15-ը:
ԵԽ-ն կքննարկի ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները:
Քաղաքացի Գայանե Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Գայանե Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ոսկյա իրերի շուկայից հայտնաբերել են իր կողմից ճանաչված ոսկյա շղթան ու կախազարդը, սակայն միայն ոսկյա շղթան են հանձնել գործը քննող քննիչին, իսկ կախազարդն անհետացել է:
Բացի այդ, վարույթն իրականացնողը ոսկյա շղթան ճանաչման ներկայացնելիս թույլ չի տվել զննել այն և իրեն դուրս է հրավիրել աշխատասենյակից՝ խախտելով օրենքով սահմանված դատավարական ընթացակարգը:
Կատարվում է նախաքննություն:
Գյումրիում այսօր տեղի ունեցած ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Լրատվամիջոցներին հաջողվել է ճշտել սպանվածների ինքնությունը: Գնդակահարվել են՝ հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեց ամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Վիրավոր երեխան դանակով է վիրավորված, գտնվում է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցում։ Երկու սպանված երեխաներից մեկը չափահաս էր։ Մյուսը օրորոցում է գնդակահարվել։
Դեպքի վայրում 200-ից ավելի ոստիկան կա։
Նախնական տեղեկություններով՝ սպանողը ռուս զինվորական է, որը ծառայում էր ռուսական ռազմակայանում:
Գյումրի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը զրուցել է տանտիրուհու քրոջ հետ, Tert.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել Գյումրիում սպանված ընտանիքի և դեպքի մասին.
«Առավոտյան տանտիրուհու քույրը ժամը 10-ի կողմերը հյուր է եկել, դուռը բաց է եղել, մտել, տեսել է, որ գնդակահարված են բոլորը, վեց ամսական երեխան՝ վիրավորված, որին հետո տարել են հիվանդանոց: Տեսել է քրոջը, որի երեսը լրիվ ջնջխված է եղել, հետո տեսել է վերմակների տակ գնդակահարված են բոլորը: Հարևանուհին էլ գիշերը ժամը 6:20 –ին երեխայի ձայն է լսել, մտածել է՝ թեթև երկրաշարժ է»:
Ընտանիքի հայրը մեկնած է եղել արտագնա աշխատանքի:
Ինչ վերաբերում է սպանություն կատարած անձին, ապա քաղաքում տարբեր խոսակցություններ են պտտվում, բայց նա դեռ հայտնաբերված չէ:
Ըստ Բարսեղյանի՝ մոտ 1000-ից ավելի մարդ է հավաքվել շենքի մոտ, որտեղ այսօր առավոտյան տեղի է ունեցել ողբերգությունը։ Շենքի մոտ նաև բազմաթիվ ոստիկաններ կան:
Լուսանկարները՝ blognews.am
Այսօր` հունվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել են 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կան հրազենային հետքեր:
Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը և այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:
© shamshyan.com
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը:
Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու համաշխարհային առաջնորդները հակաահաբեկչական միլիոնանոց երթում թևանցուկ են քայլել:
«Միլիոն մարդ` արցունքն աչքերին, Մարսելյոզի և ծափահարությունների ներքո անցել է քաղաքով, որպեսզի մարտահրավեր նետի իսլամական ահաբեկչությանը», — գրում է ֆրանսիական Liberation-ը: Համանման ցույցեր տեղի են ունենում նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում: Հանրապետությունում դրանց մասնակցել է ընդհանուրը 2,5 մլն մարդ, փոխանցում է «Ֆրանս Փրեսսը»:
Փարիզի փողոցներում երթով անցել են նաև հրեական և մահմեդական համայնքների, քրիստոնեական եկեղեցու ներկայացուցիչները;
«Այսօր Փարիզն աշխարհի մայրաքաղաքն է; Ողջ երկիրը պետք է ոտքի կանգնի և զգա այն ամեն լավը, որ կրում է իր մեջ», — կեսօրին հայտարարել է Օլանդը:
Ցուցարարները հարգել են Charlie Hebdo խմբագրության սպանված աշխատակիցների, հինգշաբթի սպանված ոստիկանության երիտասարդ սպայի, ինչպես նաև սուպերմարկետում ուրբաթ օրը սպանված չորս հրեաների հիշատակը: Ցույցին մասնակցում էին նաև քաղաքական հակառակորդ առաջնորդներ. այնտեղ էին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Կային նաև եվրոպական առանցքային առաջնորդներ` Անգելա Մերկելն ու Դեյվիդ Քեմերոնը, Ժան Կլոդ Յունկերն ու Մատեո Ռենցին:
Նշենք, որ նախագահ Օլանդից առաջ հինգերոդ հանրապետության միայն մեկ նախագահ է մասնակցել փողոցային ցույցի՝ Ֆրանսուա Միտերանը 1990թ., Կարպանտրա քաղաքում հրեական գերեզմանոցը պղծելուց հետո:
Նշենք, որ նախկին նախագահներ Վալերի Ժիսկարը դ’Էստենը և Ժակ Շիրակը նախընտրել էին չմասնակցել ցույցին, սակայն Նիկոլյա Սարկոզին ներկայացել էր: Ելիսեյան պալատում վստահ են. թեպետ ցույցը տեղի է ունենում միջազգային համերաշխության կոչի ներքո, համախմբվել է առաջին հերթին Ֆրանսիայի ժողովուրդը. ըստ Պարի-Մատչ ամսագրի հարցման՝ ֆրանսիացիների 97%-ը ազգային միասնությունն անհրաժեշտ են համարում:
Նշենք, որ ցույցեր են տեղի ունենում նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս. Բրյուսելում հավաքվել է շուրջ 10 հազար մարդ, հավաքներ են տեղի ունեցել նաև Լոնդոնում, Բեռլինում և Մադրիդում:
news.am
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.