Վերջին շրջանում խաթարվել են բեռնափոխադրումները Կերչի նավահանգստով, ինչը երկաթուղով բեռներ տեղափոխող հայկական ընկերությունների համար բարդություններ է առաջացրել: Հայկական բեռները Փոթիից գալիս են Կերչի ծոցում գտնվող «Կովկաս» նավահանգիստ, իսկ այստեղից տեղափոխվում տարբեր ռուսական քաղաքներ: Բայց «Կովկաս» նավահանգիստը վերջին 3-4 օրերին աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ այս նավահանգստով են անցնում նաև ՌԴ Կրասնոդարի երկրամասից Ղրիմի Կերչ նավահանգիստ տեղափոխվող բեռները, իսկ Կերչ նավահանգիստը վատ եղանակային պայմանների, մառախուղի պատճառով լիարժեք չի գործում:
Երեկ առավոտյան ՌԴ տրանսպորտային միասնական տնօրինությունը հայտնեց, որ լաստանավերի բնականոն երթևեկությունը նավահանգստում վերականգնված է, իսկ ցերեկը նավահանգիստը մառախուղի պատճառով փակ է, և տեսանելիությունը 100 մետրից պակաս է: Այս վիճակը տիրում է արդեն 4 օր: Կերչում և «Կովկաս» նավահանգստում բեռների կուտակումներ և խցանումներ են գոյացել:
Առաջնահերթությունը, բնականաբար, տրվում էր դեպի Ղրիմ մեկնող բեռներին: Ռուսական կողմը հրահանգել է կանգնեցնել բեռների հոսքը բոլոր մյուս ուղղություններով: Քանի որ Հայաստանում ընդամենը երկու բեռնափոխադրող ընկերություններ են օգտվում երկաթգծից՝ «ՎԵՍՏ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն և «Ապավենը», զանգահարեցինք երկուսին էլ: Առաջինի մենեջերը պատասխանեց, որ իրենք խնդիրներ չունեն, քանի որ փոխադրումներն իրականացնում են մինչև «Պորտ Կավկազ», իսկ այնտեղից դատարկ վագոններ են գալիս:
«Հետագա ճանապարհի հետ մենք կապ չունենք: Իսկ մեր դատարկ վագոնները վերադառնում են»,- ասաց նա: «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանն էլ խնդրեց զանգահարել մի երկու օրից: «Մեզ մոտ հիմա ճշգրտումներ են ընթանում: Կան ռուսական որոշակի հրահանգներ, որոնք դեռևս հասկանալի չեն: Բեռնափոխադրումների ընթացքը կանգնած չէ, բայց կարող է կանգնել»,- ասաց Արսեն Ղազարյանը: Հավանաբար, սա այն իրավիճակն է, երբ կառավարության անհապաղ միջամտությունն է պահանջվում, իսկ բեռնափոխադրողի ու իշխանամետ քաղաքական գործչի դերերը համատեղած Արսեն Ղազարյանը խուսափում է իրականությունը ներկայացնելուց:
Սյուզան Սիմոնյան
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.