Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին:
Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը ողջունել է բոլորին և ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2014 թվականի գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման և համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:
Հասմիկ Հարությունյանը կարևորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, www.notarius.am նոր կայքի գործարկումը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը և այլն: «Մեր որդեգրած քաղաքականությունը ոլորտի զարգացման առումով պահանջում է էլ ավելի մեծ ջանքեր և նվիրվածություն: Հաշվի առնելով, որ համակարգը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության՝ ի դեմս նախարարի, փոխնախարարների և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում, գիտակցում ենք, որ այժմ, քան երբևէ, մենք ունենք ծանրակշիռ օժանդակություն՝ ուղղված ՀՀ նոտարական համակարգի զարգացմանը, դրա դերի և հեղինակության էլ ավելի բարձրացմանը: Այս ամենը մեզ պարտավորեցնում է լինել առավել աչալուրջ, խորությամբ ուսումնասիրել առկա խնդիրները և համակարգային լուծումներ առաջարկել դրանց վերաբերյալ»,- նշել է Նոտարական պալատի նախագահը և ընդգծել, որ համակարգի աշխատանքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակական են լինելու:
Արդարադատության նախարարը ողջունել է հանրապետությունում գործող բոլոր նոտարներին և նշել, որ Նախարարության գերնպատակը նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարձրացումն ու դրանց վերաբերյալ բնակչության դրական գնահատանքին արժանանալն է: «Նոտարը պետության կողմից պատվիրակված ծառայություններ է մատուցում:Դա ձեզ ավելի է պարտավորեցնում ծառայել մարդկանց ազնվությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով: Դուք պետք է ձեր վարքով, ամենօրյա աշխատանքով վստահություն ձևավորեք նոտարական ամբողջ համակարգի նկատմամբ»,- ասել է Արդարադատության նախարարը: Նա կարևորագույն խնդիր է համարել նաև նոտարական էթիկային վերաբերող հիմնահարցերը և ընդգծել էթիկական վերահսկողության արդյունավետ համակարգի ներդրման կարևորությունը: «Նոտարական գրասենյակից որևէ քաղաքացի չպետք է դժգոհ կամ անպատասխան հեռանա»,- նշել է Հովհաննես Մանուկյանն ու, հնարավորությունն օգտագործելով, շնորհավորել բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել է Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրման աշխատանքներին և հույս հայտնել, որ 2015 թվականին համակարգն արդեն ամբողջությամբ կգործի Հայաստանի բոլոր նոտարական գրասենյակներում՝ բացառելով թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունն ու ապահովելով սպասարկման բարձր որակ: «2015 թվականը որակապես այլ համակարգ է ենթադրելու: Փոխվում է ժամանակը, հետևաբար, պետք է փոխվի նաև նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ ի նպաստ իրավունքների առավել արդյունավետ իրականացմանը»,- նշել է նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով՝ 2015 թվականից նոտարներն իրականացնելու են նաև ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակների գործառույթները: «Արդյունքում, 2015 թվականին անձը, այցելելով նոտարական գրասենյակ, կկարողանա իր ողջ գործարքներն իրականացնել նույն գրասենյակում՝ ստանալով սեփականության իրավունքի պետական վկայական»,- ընդգծել է Արսեն Մկրտչյանը:
Նոտարական պալատի ամենամյա ժողովին ներկայացվել են նաև Պալատի՝ 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունը, «Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով» հանձնաժողովի և Պալատի վարչության կատարած աշխատանքների հաշվետվությունները:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.