23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Եղբայրնե՛ր, դուք ձեզ շատ երջանիկ համարեցեք, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեք: Իմացե՛ք, որ փորձությունը համբերություն է ծնում, երբ ձեր հավատը փորձությանը դիմանա: Իսկ համբերություն պետք է ունենալ մինչև վերջ, որպեսզի ամբողջական ու կատարյալ լինեք, և ձեզ ոչ մի բան չպակասի:
Եթե ձեզնից մեկն զգում է, թե անհրաժեշտ իմաստությունը չունի, թող խնդրի Աստծուց, որ բոլորին տալիս է առատորեն և սիրահոժար կերպով, և Աստված կտա նրան: Բայց թող խնդրի հավատո՛վ, առանց երկմտելու, որովհետև երկմիտ մարդը նման է ծովի ալիքներին, որոնք շարժվում ու տարուբերվում են հողմերից: Այդպիսի մարդը թող չակնկալի, որ Տերը կտա իր խնդրածը, որովհետև երկմիտ մարդն անհաստատ է իր արած բոլոր քայլերում:
(Հակոբոս առաքյալի նամակը 1:2-8)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Մարտական հենակետում զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան հանգամանքները պարզելու համար տարվում է քննություն:
Նախնական վարկածի համաձայն՝ զինծառայողը մահացել է նռնակի պայթյունից:
Զինակից ընկերներից մեկը Դավիթի ձեռքում նռնակ է տեսել և փորձել է օգնության կանչել հրամանատարությանը, սակայն արդեն ուշ է եղել։
Դիակի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Թե ի՞նչ է տեղի ունեցել և թե ինչու՞ է տղան դիմել նման ծայրահեղ քայլի, առայժմ պարզ չէ:
Հիշեցնենք, որ երեկ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Քոլոյանը:
«Փաստինֆո»
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։
2014թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է դատապարտյալ Արտակ Արզումանյանի դին՝ մետաղյա ամրալարից կտորով կախված։
Դեպքի վայրի զննության ժամանակ Արտակ Արզումանյանի բաճկոնի ձախ ծոցագրպանից հայտնաբերվել է նոթատետրի թուղթ՝ հետևյալ գրությամբ. «Իմ արածի համար ոչ մեկի չմեղադրեք. զզվել էի կյանքից, ես եմ որոշել», այնուհետև՝ ստորագրություն:
Դեպքի բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար կատարվում է քննության։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Վարսենիկ Ք.-ն և հայտնել, որ իրենց շենքի մոտ ավտոմեքենա են թալանում:
Ժամը 05.30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հայկ Ղ.-ին, իսկ Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի մոտից` 1992 թ. ծնված Արծրուն Խ.-ին, որտեղ պարզվել է, որ Հայկ Ղ.-ն և Արծրուն Խ.-ն ժամը 02.20-ին Անդրանիկի փողոցի թիվ 97 շենքի բակում կայանված, 1984 թ. ծնված Կորյուն Ս.-ին պատկանող «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 3 անիվները:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 06.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ Չարբախի զինվորական հավաքակայանի դիմաց գտնվող պահեստի մոտ բեռնատար է այրվում:
Պարզվել է, որ այրվել է Արարատյան փողոցի թիվ 90/10 հասցեում գործող մաքսային պահեստի տարածքում կայանված, Վրաստանի քաղաքացի, 1950 թ. ծնված Թամազի Պ.-ի վարած «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը, ինչի հետևանքով վարորդը երկու դաստակների ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքներն ավարտված են: Երևանի քաղաքապետն այսօր կվառի Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը: Այս հաղորդեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Դրանով էլ, ըստ էության, կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը, և քաղաքը տոնական լույսերի մեջ «կողողվի», որովհետև ամբողջ լուսավորությունը միացվելու է մայր տոնածառի հետ միասին»,-ասացին լրատվական ծառայությունից՝ նշելով, որ տոնական միջոցառումների մեկնարկն ուղեկցվելու է տոնական համերգային ծրագրով:
tert.am
Երևանի համայնքային ենթակայության համար 109 մանկապարտեզում և Ֆ. Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում բացվել են «Երեխաների զարգացման անկյուններ»։ Երևանի քաղաքապետարանի «Մանկական զարգացման հիմնադրամի», «Beeline» ընկերության համագործակցությամբ կյանքի կոչված ծրագրի նպատակը ներառական կրթության ապահովումն ու զարգացումն է։
«Երեխաների զարգացման անկյունները» նախատեսված են ներառական կրթություն ստացող երեխաների վարքային, տրամաբանության, մտավոր զարգացման համար։
«Այս ձեռնարկումը համայք-մասնավոր հատված համագործակցության հերթական ծրագիրն է, որն այս անգամ իրականացվում է նաև հասարակական կազմակերպության հետ, և հուսով ենք՝ շարունակական է լինելու։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորում է նման ծրագրերի իրականացումը, քանի որ այն, ինչ անհրաժեշտ է երեխաներին, մեր առաջնահերթություններից է»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։
«Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ևս նշել է, որ նախատեսվում է ապահովել ծրագրի շարունակականությունը։
«Մենք առաջին հերթին քննարկում ենք, հաշվի ենք առնում այն ծրագրերը, որոնք օգտակար են երեխաների համար և կարծում ենք, որ այս ծրագիրը, որ իրականացրել ենք նախ մարզերում, ապա և՝ Երևանում, օգտակար է փոքրիկների, առավել ևս՝ հատուկ խնամքի ու ուսուցման կարիք ունեցող երեխաների համար, ովքեր պետք է հասարակության լիարժեք անդամ լինեն»,- նշել է «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը ներկայացրել է անկյունին տրամադրված խաղալիքներն ու գրականությունը, որոնք արտադրում է հիմնադրամը։
«Երևանում 2014 թ. մեր ծրագիրն ենք ամփոփում, որ կրում է «Գիտելիք հանուն բարեկեցության» խորագիրը։ Լավ արդյունքի համար շատ կարևորում ենք հատկապես գործընկերության կազմը՝ հասարակական կառույց, բիզնես, Երևանի քաղաքապետարան։ Հույս ունեմ, որ մասնագիտական աջակցությամբ երեխաները կօգտվեն այս անկյուններից, ինչը կնպաստի ներառական կրթության կայացմանը»,- նշել է «Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Երևանի համար 109 մանկապարտեզ հաճախող 185 սաներից 12-ը հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներ են։ Ֆ. Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցը ներառական կրթության համակարգ է ընդգրկել 89 աշակերտների։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ամբողջ աշխարհի կենդանաբանական այգիների աշխատակիցների մոտ կա մի շատ գեղեցիկ ավանդույթ՝ նրանք իրենց մոտ պահվող կենդանիներին նվիրում են իսկական ամանորյա նվերներ: Դա ուրախացնում է թե՛ նվիրողներին, և թե՛ այգու այցելուներին:
Կապիկները ամենաշատն են ստանում նվերներ՝պատճառն այն է, որ միայն կապիկներն են ընդունակ գնահատելու հետաքրքիր նվերները: Նրանց ուրախացնում են տոնական փաթեթավորումը և տուփերի վրայի գեղեցիկ նկարները:
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին:
Տարեվերջյան նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը. հաստատվել են 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված գործողությունների կատարողականները: Նշվել է, որ 2010-2014թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված էին ռազմավարական մի շարք ուղղություններ, որոնք նպատակաուղղված էին ԵՊՀ-ում բարձրորակ կրթության ապահովմանը, բարձրակարգ հետազոտությունների և նորարարությունների իրականացմանը, որակյալ կադրային ներուժի կատարելագործմանը, որակյալ ծառայությունների տրամադրմանը, ընդունելության բազմազանեցված մուտքի ընդլայնմանը, ֆինանսական կայունությանը և մի շարք այլ խնդիրների լուծմանը: Ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանով հստակ սահմանվել էին այդ խնդիրների համապատասխան գործողությունների կատարման ժամկետները՝ ըստ ուսումնական տարիների և կիսամյակների, ինչպես նաև կատարող ստորաբաժանումները և պատասխանատու անձինք: Ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը ներառել է հիշյալ ուղղություններով իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները:
Օրակարգի հարցերի շարքում խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԵՊՀ 2014թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականը: Նիստում հաստատվել են նաև ԵՊՀ 2015թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդիի և նրան ուղեկցող անձանց հետ:
Ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է հայ և իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու ընդգծել միմյանց կապող արժեքներն ու ընդհանրությունները: Նա շնորհակալություն է հայտնել իրանական կողմին՝ հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանությանն ուղղված քաղաքականության համար: Անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առավել սերտացնել մշակութային կապերը, խորացնել և ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները:
«Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդին տեղեկացրել է, որ կազմակերպությունը հաջորդ տարի նախատեսել է իրականացնել մի շարք ծրագրեր և սեմինարներ՝ նվիրված հայ և իրանցի ժողովուրդների բարեկամությանը: Ծրագիրը կրում է «Պատմություն. պլյուս 25» խորհրդանշական անվանումը և ընդգրկելու է տարբեր ոլորտներ: ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրերի իրականացմանը և ներկայացրել է առաջարկներ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին. Վահրամ Բաղդասարյանն իրանցի հյուրերին հրավիրել է մասնակցելու այդ միջոցառումներին, ինչը սիրով ընդունվել է: Այս համատեքստում Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդին ասել է, որ Իրանում արդեն կազմակերպվել ու առաջիկայում ևս նախատեսվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություններ և միջոցառումներ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.