Ակնկալելի էր, որ Արևմուտքի կողմից մեկուսացվող Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի ասուլիսը խլելու է ամենամեծ լուսարձակները: ՌԴ-ի ինքնիշխանության պահպանման համար մղվող պայքարի սահմաններում բացատրված եղելույթները շարունակվում են ենթարկվել մեկնաբանական և վերլուծման խորը քննարկման:
Ճիշտ է, որ այս գործընթացների հիմնական հանգույցը Ուկրաինան ու Ղրիմն է, այսուհանդերձ նախ, փորձենք կենտրոնանալ հայկական հարցերի հետ ուղղակի, ավելի ճիշտ, անուղղակիորեն կապված բաժինների վրա: Թեև մեկուսացման և տնտեսական ճնշամիջոցները, անմիջականորեն ազդել են և հայտնաբար դեռեվս պիտի ազդեն Հայաստանի Հանրապետության վրա:
Ուշադրությունից չվրիպեց Պուտինի այն հայտարարությունը, որ ռուսական արտասահմանյան ռազմակայանների թիվը ներկայացրեց երկու` Ղրղզստան ու Տաջիկստան:
Գյումրին չհիշատակելը պայմանավորված էր ամենավերջին շրջանի ռուս-թուրքական գործընթացներով: Ավելորդ է քննարկել, թե ռազմակայանի պայմանագրի երկարաձգումը, նոր զինուժ տրամադրելը, զինվորականության քանակի աճը, այս բոլորը ո՞ւմ դեմ էին ուղղված: Թուրքական մամուլը ուղղակի այս երևույթը գնահատել էր իբրև թուրքական պետության դեմ ուղղված ուղերձ: Չմոռանանք, որ բավական լարված էին ռուս-թուրքական հարաբերությունները Սիրիայի և իսլամականների հարցով Անկարայի որդեգրած դիրքորոշումների պատճառով: Իրականությունն այն է սակայն, որ ժամանակակից աշխարհում քաղաքական փոխհարաբերությունները շատ ավելի բազմաշերտ են և բարդ:
Երկրորդ կետը այս դեպքում ավելի հստակ բացատրություն ունի և որոշ չափով կարող է պարզաբանում բերել խնամքով անուշադրության մատնված Գյումրուն: Թուրքական գործոնի մասին խոսելով, Պուտինը ընդգծեց, որ Թուրքիայի դերակատարությունը պայմանական է տարածաշրջանային խնդիրներ լուծելու համար:
Թեև Ռուսաստանը երբեք չի հանդուրժի Թուրքիայի ներթափանցումը Կովկաս` սկսած միջնորդական առաքելությունից: Ռուսաստանի համար Հայաստանի Հանրապետության հիմնական արժեքը բուֆերային գոտի լինելն է Թուրքիայի` այսօր նաև իսլամական շարժումների և Ռուսասատանի պայթունավտանգ հարավի միջև:
Դեպի Անկարա և դեպի միջազգային ընտանիք ու Արևմուտք հղված այս ուղերձը ներառում է Պուտին-Էրդողան հանդիպմանն արծարծված խոսակցությունների և ձեռք բերված համաձայնությունների նկատառումները: Տնտեսական պատժամիջոցների ենթարկվող Մոսկվան իր նոր գործընկերոջ մոտ փնտրում է կացությունից դուրս գալու ելքեր, որը իր հերթին միևնույն կողմերին զգուշացնում է Մոսկվայի հետ իր հարաբերությունները զարգացնելու հեռանկարով:
Վերադառնանք հայկական հարցերին և ընդգծենք, որ անտեղի չէ ենթադրել ու մեկնաբանել, թե տարածաշրջանային հարցերի գլխավորներից է Արցախյան հակամարտությունը, որի լուծման համար, այս ձևով Պուտինը, գոնե հայտարարողական (դժվար թե իրողական) մակարդակի վրա նվիրականացնում է Անկարայի միջնորդությունը: Տարածաշրջանային այլ խնդիր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա փակ սահմանը, որի լուծման համար ևս, ըստ Պուտինի արժևորման, Անկարան դերակատարությունը ունի կատարելիք. իսկ Անկարան արդեն բազմիցս վերապայմանավորել է սահմանը բացելու իր քայլը:
Ուրեմն, Գյումրու ռազմակայանի աշխարհագրական դիրքը`Թուրքիայի սահմանակից լինելով ենթադրել է տալիս, որ ռազմակայանի գոյությունը առաջին հերթին դեպի ու՜ր ուղղված մարտահրավեր է կամ ո՞ր պետությունից պաշտպանվելու նպատակով է տեղակայված: Գյումրին չհիշելը, որոշ տրամաբանությամբ, ռուսական երրորդ ռազմակայանի կարևորությունը նսեմացնելու մտադրություն ունի և նոր գործընկերոջը հանգստացնելու միտում:
Նման տատանումներ, թերևս ավելի վտանգավոր են, քան հայկական դրամի դիմաց օտար դրամանիշերի արձանագրած տատանումները և կտրուկ ոստումները, որոնք բնականաբար կապված են մեկուսացման ենթակա ՌԴ-ի նկատմամբ կիրարկվող տնտեսական ճնշումների և ռուսական ռուբլու գերարժեզրկման հետ:
Հայկական դրամը վերակայանուցման միտումներ է դրսևորում: Սա գուցե ժամանակավոր երևույթ է: Ներհայկական քննարկումները իհարկե մտահոգվելու և պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն: Անտեղի է սակայն այս բոլորի շահարկումն ու գերքաղաքականացումը ամբողջական պատասխանատվությունը բարդելով կենտրոնական բանկի կամ իշխանությունների վրա: Երևույթը հիմնովին կապված է աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ:
Անտեղի չի լինի սակայն նույն թափով լուսարձակի տակ առնել, որ հակառակ նավթի միջազգային գների կտրուկ անկմանը, «հարևան» Ադրբեջանը, ի՞նչ միջոցների է դիմում իր դրամանիշը կայուն պահելու համար: Աշխարհաքաղաքական շարժառիթներից մեկնած նավթի միջազգային գների նվազումը կարող է լրջորեն հարվածել Բաքվի նավթադոլարային համակարգին, որը Բաքուն տնտեսաքաղաքական շահագրգիռ կենտրոն դարձնելու միակ հանգամանքն է:
Եթե Գյումրին «վրիպել է» Պուտինի ուշադրությունից՝ Բաքվի ստանալիք հարվածը չպետք է վրիպի մեր ուշադրությունից:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.