Հարցազրույց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանի հետ
— Պարոն Սարգսյան, վերջին երկու օրում ռուսական ռուբլին սկսեց կայունանալ: Մոսկվայի բորսայում դոլարի կուրսն 80-ից հասավ 60-64 ռուբլու: Դրամը ևս առողջացման միտում է ցուցաբերում: Ի՞նչ է սա նշանակում:
— Դա ընդամենը աժիոտաժային բաղադրիչի փոփոխություն է: Այո, դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանվել է նորից 450-460-ի սահմաններում, իսկ վաճառքը 500-520-ով է իրականացվում: Սա հետևանք է նրա, որ մեղմացվել է խուճապային բաղադրիչը:
— Ինչո՞վ էր պայմանավորված, որ խուճապը նվազեց:
— Պաշտոնական հայտարարություններով այն մասին, որ, ի վերջո, լինելու է արժևորման գործընթաց, և որ այս ամենը պայմանավորված էր սպեկուլյացիայով: Մարդիկ փող էին աշխատում ստեղծված իրավիճակում: Միշտ այդ կամայական պրոցեսները կան: Հատկապես Հայաստանի նման երկրներում: Երբ մենք ունենք չկայացած երկրորդային շուկա, որտեղ կարող են արժեթղթեր վաճառվել և այլն, առաջնային շուկայում նման սպեկուլյատիվ երևույթների հնավորությունները շատ ավելի մեծ են: Փողն ապրանք է դառնում, դրա՝ որպես դեֆիցիտ ապրանքի վաճառքի վրա սկսում են սպեկուլյացիա անել:
— Որքա՞ն կտևի այս արժևորումը: Թեև դոլարի կուրսն ընկավ, բանկերը չեն վաճառում դոլար կամ քիչ են վաճառում: Հնարավո՞ր է, որ կրկին բարձրանա դոլարի կուրսը:
— Իհարկե, չեն վաճառում, սահմանափակ է դոլարի վաճառքը, սակայն մեծ տատանումներ չեն կարող լինել: Կլինեն փոքր տատանումներ՝ կապված ամբողջական առաջարկի և ամբողջական պահանջարկի հետ: Մինչև որ այս երկուսի միջև կա խզում, տատանումների հնարավորություն միշտ կառաջանա: Այդ խզումը բնակչության սպառմամբ կամ պահանջարկով չէ պայմանավորված, այլ պայմանավորված է կապիտալ ներդրումներով, ներմուծում-արտահանում հարաբերակցությամբ, պետբյուջեի ծախսերով: Իսկ կայունացումը պետք է երկարաժամկետ հատվածում դիտարկվի:
— Դրամը ոնց որ թե կայունացավ, բայց խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների գները չեն իջնում: Սա է՞լ է սպեկուլյացիա:
— Ոչ, այստեղ ուրիշ խնդիր կա: Փոխարժեքի և գների միջև կապն իսկապես գոյություն ունի: Էկոնոմիկայում սուրբ երրորդության նման մի բան կա, որը կոչվում է անհնարինության երրորդություն: Սա ի՞նչ է նշանակում: Պետք է դու կարողանաս ընտրություն կատարել փոխարժեքի կայունության, գների կայունության և կապիտալի սահմանափակումների միջև: Միաժամանակ այս բոլորն իրար հետ լուծել հնարավոր չէ: Եթե մի պեդալին սեղմում ենք, մյուսն է փոխվում: Հիմա, գների կայունությունը եղած սահմանափակումների պայմաններում փոխարժեքի կայունությամբ է պայմանավորված: Եթե փոխարժեքը կայուն մնա, գները նորից կմնան կայուն: Սակայն, քանի որ այդ պրոցեսը դեռ երկարաժամկետ չի դրսևորվել, ընդամենը մեկ-երկու օրվա մասին է խոսքը, պետք է սպասենք, տեսնենք, թե փոխարժեքի տատանումներն ինչպիսին կլինեն, և հետո նոր գների մասին վերջնական դատողություն կունենանք:
— Այսինքն, եթե դրամի կայունացումը երկար տևի, գները կիջնե՞ն:
— Այո, բայց սովորաբար կա, այսպես կոչված, արգելանիվի էֆեկտ: Սա ևս օրինաչափություն է: Բարձրանալուց հետո գները հեշտ չեն իջնում, մինչև որ բալանսը չլինի: Այսպես ասեմ՝ պետք է գները «հանգստանան», նոր իջնեն:
— Պարոն Սարգսյան, այսօր Հայաստանում անկայուն և անորոշ տնտեսական իրավիճակ է, եթե չասենք՝ անկառավարելի: Ի՞նչ է լինելու:
— Ստեղծված իրավիճակում և տնտեսվարող սուբյեկտները, և բնակչությունը դժվարին կացության մեջ են: Նրանք ունենում են եկամուտների մեծ կորուստներ: Արտահանողների համար ազգային դրամի արժեզրկումը, թերևս, կարող է օգտակար լինել, բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ այս պահին նրանք ևս կորուստներ են կրում: Անորոշությունը վերացնելու համար ԿԲ-ն և կառավարությունը, որոնք ներազդման բավարար միջոցներ ունեն և լուրջ գիտական սպասարկում, պետք է համատեղ գործեն: Կարծում եմ, դրա համար նրանք բավարար գործիքներ ունեն:
— Այդ դեպքում ինչո՞ւ չեն գործադրում: Ռուսաստանի կառավարությունը, օրինակ, վերջին երկու օրերին փորձում է կոորդինացնել արտահանողների շահույթի վաճառքը, կառավարության և ԿԲ-ի հետ համատեղ կանխել վալյուտային սպեկուլյացիաները:
— Փորձ կատարվեց միայն ԿԲ մոնետար մեթոդներով շուկայի մասնակցությամբ միլիոնավոր դոլարների ամենօրյա վաճառքով ներազդել պրոցեսների վրա, բայց կյանքը ցույց տվեց, որ սա գործուն միջոց չէ: Այդ է պատճառը, որ ես ասում եմ, որ համատեղ պետք է աշխատել, կիրառելով գործիքների այն ամբողջությունը, որը կկայունացնի իրավիճակը: Այդ գործիքները պետք է ոչ ստանդարտ լինեն: Մեր առևտրային գործընկերների հետ պետք է, կարծում եմ, շատ խնդիրներ պարզեն: Մասնավորաբար, խնդիրը վերաբերում է ռուբլի-դոլար-դրամ եռյակի փոխգործունեությանը, տարբեր պայմանագրերի հնարավոր վերաձևակերպումներին և այլն:
— 90-ականների սկզբում ռուբլուց անցանք դրամի, և նույն անորոշությունն էլ բնակչության մոտ այն շրջանում էր:
— Մարդիկ հիշում են 93 թվականը, ազգային դրամի ներմուծումը, երբ 1 դոլարի համար սահմանվեց 12,5 դրամ փոխարժեք: Անցած 20 տարիների ընթացքում մենք ունեցել ենք մինչև 600 դրամ փոխարժեքի աճ, և երկու անգամ եղել են շոկային թռիչքներ՝ 300-400 դրամ, իսկ հիմա էլ՝ 410-500 և ավելի: Կարծում եմ, ներկայիս իրավիճակում իրական փոխարժեքը դեռևս չի ձևավորվել, այն պրոցեսի մեջ է: Դեռևս նույն առաջարկի և պահանջարկի բալանսավորման կանոնները կբերեն նրան, որ փոխարժեքը կձևավորվի:
— Հայաստանի հետ ի՞նչ է լինելու:
— Հայաստանն ունենալու է տնտեսական վերելք, այս ամենն անցնելու է, իհարկե, հասարակության որոշակի շերտի տնտեսական զրկանքների գնով: Որքանով են արդարացված այս զրկանքները՝ այլ խնդիր է, բայց մենք ունենք բոլոր նախադրյալները՝ իրավիճակը շտկելու և վերելք ապահովելու, որպեսզի մեր տնտեսական աճը լինի կայուն և նպաստի զարգացմանը:
— Հնարավո՞ր է, որ մենք ավելի շուտ մտնենք ռուբլու գոտի:
— Այսօրվա դրությամբ ստորագրված համաձայնագրերով ռուբլու գոտուն անդամակցելու մասին խոսելը դեռ վաղ է: Տեսանելի հորիզոնում չեմ կարծում, որ դա հնարավոր լինի: Իսկ հետագայում տնտեսական ինքնիշխանությունը չի բացառում նաև խոր ինտեգրում, ռուբլու գոտու կամ մեկ ուրիշ վալյուտայի ընդհանրական գործադրում Մաքսային միության կազմ մտնող երկրների համար:
— Ռուբլու գոտի մտնելով, մենք չե՞նք կորցնում մեր տնտեսական անկախությունը:
— Կամովի անդամագրումը և խոր ինտեգրումն ինչ-որ մի միությանը, առևտրային ռեժիմների, հարկային, մաքսային համակարգերի ներդաշնակեցումը և ազգային դրամի փոխարինումը մեկ ընդհանրական արժույթով չի նշանակում տնտեսական ինքնիշխանության կորուստ: Դրա օրինակն են ԵՄ-ն և եվրոն: Մեր պատկերացումները տնտեսական ինքնիշխանության մասին պետք է փոխվեն, որովհետև գլոբալիզացման և ինտեգրման այս դարաշրջանում գիտական մոտեցումը ենթադրում է ինքնիշխանության պայմաններում նաև խորը ինտեգրում և այս երեք ատրիբուտների վերանայում՝ առևտրային ռեժիմի, ազգային դրամի և հարկային ու մաքսային քաղաքականության:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.