Երկու օր է, ինչ երթուղայինների վարորդները բողոքի ակցիաներ են անում գազի թանկացման դեմ և հայտարարում, որ եթե վիճակը չկարգավորվի, կշարունակեն ակցիաներն ու գործադուլները և անգամ գլխավոր հրապարակը կփակեն: Երեկ նրանք լրագրողներին հարցնում էին՝ ո՞ւր են այն քաղաքացիական նախաձեռնությունները, որ ակցիաներ էին կազմակերպում, պայքարում տրանսպորտի թանկացումների դեմ, իսկ այսօր իրենց հետ չեն: Ավելի ուշ տեղեկացանք, որ երիտասարդները հանդիպել են նրանց, իսկ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը բաց նամակով սատարել է բողոքող վարորդներին: «Պետպաշտոնյաների, գծատեր-պատգամավոր-օլիգարխների շահույթ ստանալու մոլուցքը հիմա էլ ավելի նեղ վիճակի մեջ է դնում վարորդներին: Նրանք ցանկանում են հարստանալ թե՛ ուղևորների և թե՛ վարորդների հաշվին, միայն թե իրենց եկամուտը չպակասի: 2013 թվականի զանգվածային շարժման արդյունքում 150 դրամ ուղեվարձը նորից դարձավ 100 դրամ: Քաղաքացիների այդ պայքարի արդյունքում 2013-ի հուլիսից մինչ օրս մենք՝ երևանցիներս, խնայել ենք մոտ 20 միլիարդ դրամ կամ 50 միլիոն դոլար: Այս գումարը մեր գրպաններից շորթած կլիներ քաղաքապետարանը, կոռումպացված ու քրեական տարրերն ու գծատերերը: Այժմ էլ եկել է վարորդների հետ համերաշխություն ցուցաբերելու ժամանակը: Մեր շահերը համընկնում են` արդար տրասպորտային համակարգ, վարորդներին՝ արժանապատիվ վարձատրում»,-գրված է նախաձեռնության տարածած գրության մեջ:
Նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանը նշեց, որ դեռևս հստակ քայլեր չկան, թե ինչպես են միանալու և աջակցելու վարորդներին: «Այսօր արդեն այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ վարորդները պայքարում են ոչ թե միայն գազի գնի թանկացման դեմ, այլև ընդհանուր թանկացումների՝ այսինքն, եթե սկսենք պայքարը, այն կդառնա համազգային պայքար ընդհանուր թանկացումների դեմ»,-ասաց Կարենը՝ ավելացնելով, որ փորձելու են ուսումնասիրել և միջոցներ ձեռք առնել վարորդներին օգնելու համար:
«Ո՛չ գազի գնի թանկացմանը» նախաձեռնության անդամ Անի Կաղինյանն իր հերթին կոչ է անում չհապաղել, սկսել պայքարը: «Վարորդների պահանջն ամբողջովին արդարացված է, եթե մարզերի գազալցակայաններում գազի գինը չի թանկացել, ինչո՞ւ են Երևանում բարձրացել գները: Չի կարելի անվճար աշխատեցնել վարորդներին՝ տեսախցիկների, արագաչափերի ու պլանների տակ»,-ասաց Կաղինյանը: Նա առաջարկում է, որ երիտասարդները կանգնեն վարորդների կողքին, քանի որ նրանք առաջին անգամ ժողովրդի սրտից են խոսում, եթե հարկ լինի, գազալցակայանների մոտ ևս պետք է բողոքի ակցիաներ կազմակերպել. «Եթե իշխանությունները չեն ցանկանում, որ սոցիալական բունտ լինի, պետք է այնպես անեն, որ պլաններն իջեցնեն, հակառակ դեպքում քաղաքացիական բունտ կսկսվի:
Հրապարակ
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.