23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է միշտ աղոթել առանց վհատելու: Եվ ասաց.
-Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»:
Ապա Տերը շարունակեց.
-Լսեցե՛ք, թե ի՛նչ է ասում այդ անիրավ դատավորը: Իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությանը. չի՞ պաշտպանի նրանց, որոնք գիշեր ու ցերեկ դիմում են իրեն: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կպաշտպանի: Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա:
(Ղուկասի ավետարան 18:1-8)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Բեռլառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ իշխանություններն ունակ են կայունացնել տնտեսությունը կես տարվա ընթացքում, նույնիսկ ամենահոռետեսական սցենարի դեպքում: Նա կոչ է արել բնակչությանը չմտահոգվել և պատրաստվել Ամանորին:
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին Բելառուսի իշխանությունները մի շարք միջոցառումներ են ձեռնարկել իր արժութային և ֆինանսական շուկաների պաշտպանության ուղղությամբ՝ հաշվի առնելով «հարեւան երկրների տնտեսություններում, հատկապես ՌԴ-ում ստեղծված իրավիճակը»:
Մասնավորապես, երկրում արժույթ գնելու դեպքում 30-տոկոսանոց վճար է մտցվել, իսկ արժույթի վաճառքից ստացվող հասույթի պարտադիր նորմատիվը արտահանողների համար բարձրացվել է 30-ից 50 տոկոսի, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:
«Դուք մի մտահոգվեք, ինչ էլ լինի երկրում Ամանորի շեմին, նույնիսկ եթե վատագույն սցենարը լինի, մենք միեւնույն է կես տարում կկայունանանք շնորհիվ այն համակարգի, որը Բելառուսում ստեղծվել է՝ իշխանության խիստ ուղղահայաց համակարգ, խիստ պահանջներ… Ու եթե, Աստված չանի, իրավիճակը տատանվի, մենք վայրկենապես գործի կդնենք բոլոր լծակները և կկայունացնենք վիճակը»հայտարարել է Լուկաշենկոն՝ դատական փորձաքննությունների պետական կոմիտե այցելության ժամանակ:
Նա վստահ է, որ երկիրն ունակ է դուրս գալ ցանկացած իրավիճակից: «Մենք արդեն այն չենք, ինչ եղել ենք 10, կամ գուցե 20 տարի առաջ: Հետեւաբար պետք չի ախ ու վախ անել, պետք է պատրաստվել Ամանորին և Սուրբ Ծննդին»,-ասել է Լուկաշենկոն:
news.am
Դեկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպական միության հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված Հայաստան — ԵՄ համատեղ հայտարարությանը համապատասխան։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չառնեցկին նշեց, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ — Հայաստան համագործակցության ամրապնդումը և շարունակելու է աջակցությունը այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Կողմերն անդրադարձան Հայաստան — Եվրոպական միություն փոխգործակցության հարցերին, Արևելյան գործընկերության, Եվրանեսթի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին ԵՄ աջակցությունը` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդարանի փոխնախագահը մտքեր փոխանակեցին միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:
Այս պահին դոլարի կուրսը կտրուկ իջել է:
Հայաստանյան բանկերում դոլարի կուրսը հասել է՝ առք. 440, վաճ. 455 ՀՀ դրամի:
Ամենաբարձի փոխարժեքը՝ 440 ՀՀ դրամ — ԲՏԱ Բանկ, Զարգացման Հայկական բանկ
Միջին փոխարժեքը՝ 430 ՀՀ դրամ — Հայէկոնոմբանկ, Արցախբանկ, Արարատբանկ
Ցածր փոխարժեքը՝ 425 ՀՀ դրամ — Մելլաթ բանկ
Այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացվելիք հիմնական միջոցառումների ծրագիրը:
Օրակարգում ընդգրկված 90 կետերից բաղկացած միջոցառումների ծրագրի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները, հստակեցվել են դրանց իրականացման ժամկետները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2015 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Եվա Վիտտը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանն այսօր ստորագրել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև ստորագրված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերով տրամադրված միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև` վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը:
Նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով` Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաև` հարակից ծառայությունների համար: Վերոնշյալ վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ:
Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կնքվել է նաև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր ІІ փուլ 3-րդ» ծրագրի շրջանակներում ուղեկցող միջոցառումների համար 1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման դրամաշնորհային համաձայնագիրը` ի լրումն 2013 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կնքված «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II — Փուլ 3-ի Ուղեկցող միջոցառումներ» 2,5 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման համաձայնագրի: Համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործվելու են «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր ІІ փուլ 3-րդ»-ի շրջանակում խորհրդատվական ծառայությունների, մասնավորապես` ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի շրջանակում ակտիվների կառավարման և համեմատական համակարգի ներդրման համար:
tert.am
Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները վավերացրել են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բելառուսի խորհրդարանում միևնույն ժամանակ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում՝ Հայաստանի անդամակցությունից հետո. այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը՝ ներկայացնելով Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման օրինագիծը, նշում է belta.by կայքը։
«Մենք անհանգստություն ունենք, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում Հայաստանի կազմում, կարող են հայտնվել Մաքսային միության կազմում։ Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին։ Պայմանագրին կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում։ Հնչել է հայկական կողմի պաշտոնական բանավոր հայտարարությունը»,- նշել է նա։
Նա նաև ընդգծել է, որ չկա ոչ մի խոչընդոտ՝ Հայաստանը «դե-ֆակտո» ՄՄ-ի մասնակից և ԵՏՄ-ի ապագա անդամ դարձնելու համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին ստորագրել և այնուհետև վավերացրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն իր աշխատանքը կսկսի 2015թ. հունվարի 1-ից։
Նշենք, որ Մինսկում հոկտեմբերի 10-ին ստորագրվել էր Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։
Ղազախստանի խորհրդարանը փաստաթուղթն ուղարկվել է երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին՝ ստորագրման համար, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի։
tert.am
«Արմենիա», «Արմնյուզ» և «Ա-թիվի» հեռուստաընկերություններում 2015 -ին սպասվում են կառուցվածքային որոշ փոփոխություններ: Հիշեցնենք, որ բոլոր երեք հեռուստաընկերությունները գտնվում են «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի կազմում:
Արմնյուզ հեռուստաընկերությունը կենթարկվի լուրջ կառուցվածքային փոփոխության: Նախնական տարբերակով Արմնյուզի լրատվական բաժինը եթեր է հեռարձակելու Արմենիա ՀԸ-ը: Իսկ Արմենիա ՀԸ-ի լրատվական բաժինը տեղափոխվելու է և գործելու է Ա-թիվի- ում:
Մեր ունեցած տեղեկություններով չի բացառվում որ Արմնյուզի փոխարեն այլ հեռուստաընկերություն հիմնվի: Ի դեպ նոր տարուց այլևս եթերում չի լինի «Ամնեզիա» սերիալը և «Երևանն է խոսում» թոք շոուն:
Գազի գնի դեմ բողոքող՝ միջքաղաքային երթուղայինների վարորդները մինչև հունվարի 15-ը բողոքի ակցիաներ չեն անի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ասաց վարորդներից Յուրա Համբարձումյանը, որը մասնակցել էր նախորդ օրը քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հանդիպմանը:
«Մեզ ասեցին, որ գազի գինը իջել, հասել է 200 դրամի, դոլարի կուրսը նույնպես իջել է: Ասացին մինչև հունվարի 15-ը սպասենք, այդ օրը նորից ժողով պետք է լինի, պարզ կլինի մի բան: Կամ նորից կէժանանա գազը, կամ տրանսպորտը կթանկանա, կամ չգիտեմ ինչ կանեն»,-ասաց Յուրա Համբարձումյանը՝ նշելով, որ եթե խնդիրը դրական լուծում չստանա, իրենք նորից կկանգնեցնեն մեքենաները և չեն աշխատի:
Յուրա Համբարձումյանը միևնույն ժամանակ նշեց, որ թե ինքը, թե մյուս վարորդները դեմ են ուղեվարձի թանկացմանը, այդ դեպքում նույնպես պատրաստ են բողոքի դուրս գալ:
«Ուղեվարձի թանկացումը ոչ մեկին ձեռք չի տալիս: Մենք էլ ընտանիքներ ունենք, մեր ընտանիքներն էլ են տրանսպորտից օգտվում: Մենք ուզում ենք, որ գազի գինը իջնի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ օրը Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հանդիպում էր հրավիրվել՝ գազի գնի բարձրացման հետ կապված երթուղայինների վարորդների բողոքը քննարկելու համար։ Հանդիպումն անցկացվել էր քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի, տրանսպորտի վարչության աշխատակիցների, երթուղիները սպասարկող ընկերությունների ղեկավարների և վարորդների միջև:
NEWS.am
Կիրակի օրը՝ դեկտեմբերի 28-ին Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) պատկանող «Ռենեսանս» ռեստորանում տեղի կունենա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանյաց հանդեսը:
Մեր ունեցած տեղեկություններով հարսնացուի ընտանիքը չի պատկանում քաղաքական էլիտային: Հրավիրված են մոտ 500 հոգի, ամենայն հավանականությամբ ներկա կլինի նաև երկրի նախագահը:
Տիգրանի ամուսնության կնքահայրը գեներալ Սեյրան Սարոյանն է:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.