Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ում գլխից անպակաս են սկանդալները, նոր աղմկահարույց միջադեպի կիզակետում է հայտնվել: Իրինդ գյուղի նախկին գյուղապետ Ալեքսան Քոթանյանը, ով 99-ի հոկտեմբերի 27-ին զոհված պատգամավոր Հայկ Քոթանյանի եղբորորդին է, որոշել է պատասխան գրոհի անցնել մարզպետ Սահակյանի դեմ և մարզպետի ու գործող գյուղապետի համատեղ «ապօրինությունների» մասին մեղադրական նամակ է ուղարկել թե մարզի դատախազություն, թե Քննչական կոմիտե և թե նախագահի նստավայր:
Քոթանյանը մեզ պատմեց, որ իր նկատմամբ մարզպետի թշնամական վերաբերմունքն առաջացել է 2012 թվականին: Իսկ 1995 թվականից մինչ այդ ինքը ղեկավարել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հարազատ Իրինդ գյուղը և ասում է՝ բոլորն իրենից գոհ են եղել, ինքն էլ, հարգելով Անդրանիկ Մարգարյանին, նրա կենդանության ժամանակ «ձևական» անդամագրվել է ՀՀԿ-ին, իսկ հետո թողել ձևականություններն ու դրսևորվել որպես «անկուսակցական, անկախ անձնավորություն»: Ու երբ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզպետ Սահակյանը Քոթանյանին կարգադրել է «աշխատել» ՀՀԿ-ից մեծամասնական պատգամավոր դարձած Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի օգտին, Քոթանյանն ընդդիմացել է ու դարձել մարզպետի «աչքի փուշը»: «Ես ասի, որ դու չպիտի թելադրես, 15 տարի ինձ ոչ մեկ չի թելադրել, չի կարողացել, ես չեմ ընտրում, ես իմ սեփական խելքն ունեմ: Մարդիկ պետք է առողջ մտածեն, հանրապետությունը քանդում է ժողովրդի ստրկամտությունը: Արդյունքը եղավ այն, որ համայնքի ղեկավարի ընտրություններին, իրենց փողն օգտագործելով, անցկացրին իրենց մարդուն, որն անգամ տառերը չի ճանաչում, ու մարզպետն է թելադրում, թե ինքն ինչ անի»,- նշեց Քոթանյանը:
Մեր զրուցակիցը փորձեց վստահեցնել, որ մարզպետը և գործող գյուղապետ Բարսեղ Հեբոյանն իրեն «կոտրելու» ծրագիր են առաջ տանում և ամեն ինչ փորձում են անել, որպեսզի իրեն վարկաբեկեն գյուղացիների առաջ. «Մեկ ինքն է բողոքում, մեկ՝ մարզպետը», իսկ «բողոքի առարկան» նախկին գյուղապետի կողմից աճուրդով գնված մի հողատարածք է. «Առաջին անգամ դրեցին այդ հողն աճուրդի, գնորդ չհայտնվեց, երկրորդ անգամ դրեցին, ես վերցրի, բայց սկի չեմ էլ օգտագործում, մի խեղճ մարդ է այն օգտագործում: Մարզպետի աչքն է այդ հողի վրա, և ինքն է դրդում, որ բողոք ներկայացնեն: Մայիսին բողոքեցին, դատախազությունը վաղեմության ժամկետով փակեց գործը, հիմա նորից ուզում են»:
Պարզվում է՝ այդ 2.5 հեկտար հողատարածքը մարզպետի ախորժակը գրգռել է այն պատճառով, որ այդ տարածքում տուֆ քարի հանք կա. «Ես հետո եմ իմացել այդ մասին, հիմա իրենք ուզում են նախ դա վերցնել, բացի դրանից, իմ հետ քաղաքական հաշվեհարդար տեսնել, որ ժամանակին չեմ արել իրենց խոսքով և չեմ ծախվել իրենց»: Հիմա Քոթանյանը որոշել է պատկան մարմինների և Սերժ Սարգսյանի առաջ «ջրի երես հանել» մարզպետի ու գյուղապետի համատեղ ապօրինությունները, մասնավորապես համայնքի սեփականությունը հանդիսացող հողերի և տեխնիկայի ապօրինի վաճառքի գործարքները:
Ալեքսան Քոթանյանն իր նամակում մասնավորապես նշել է, որ մարզպետի կինն ապօրինի աշխատում է դպրոցում, ավելի ճիշտ՝ ընդամենը անուն-ազգանունն է գրված, և տարիներ շարունակ աշխատավարձ է ստանում, իսկ 2011 թվականից էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված:
Հրապարակ
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.