Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Քրիստինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկից դեպի Հասրաթյան փողոցն ընկած ճանապարհահատվածում Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Սպենդիարյան կայարանի 611 տան բնակիչ, 21-ամյա Կառլեն Ղազարյանը իր վարած Վազ 2121 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե եզրաքարերին, այնուհետև մոտ 10 մետր թռչելով՝ մեքենայով բախվել է էլեկտրասյանը, իսկ հետո տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով վարորդ Կ. Ղազարյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադի օպերատիվ գործողությունների արդյունքում նա տեղափոխվում է հիվանդանոց:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննիչ Գրիգոր Թամոյանը, ով, տեղում ղեկավարելով քննչական աշխատանքները, փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Տեղում օպերատիվ աշխատեցին նաև թաղապետարանի աշխատակիցներն ու էլեկտրոցանցի հերթափոխը:
© shamshyan.com
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.