Հարգելի պրն. Անդերասյան, Մենք` քաղաքացիներիս, մեր մտահոգությունն ենք հայտնում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ թիվ ԵԿԴ/2042/02/14 գործով կայացված վճռի առնչությամբ։ Տվյալ որոշմամբ դատարանը վճռեց մերժել մեր` թվով 16 հայցվորներիս պահանջը` պատասխանատվության ենթարկելու «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին մեզ «ազգի և պետության թշնամի» անվանելու համար։ Հայցի առարկան ս.թ. մայիսի 17–ին «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի կողմից թերթի կայքէջում հրապարակված հոդվածն էր, որը վերնագրված է. «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը»: Այդ հոդվածում հեղինակը ներկայացնում է 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով, որտեղ ներգրավված ենք նաև մենք, հնչեցնում է վիրավորական արտահայտություններ մեր հասցեին և կոչ է անում «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել մեր նկատմամբ, դադարեցնել շփումը մեզ հետ, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից: Սույն որոշմամբ դատարանը վտանգում է մեր` քաղաքացիներիս անվտանգությունը, անձեռնմխելիությունը և խտրականությունից զերծ մնալու իրավունքը։ «Սև ցուցակիների» կազմումը, մարդկանց թիրախավորումը, որոնք ուղեկցվում են ատելության կոչերով, ինչպես նաև պետական ատյանների ոչ համաչափ արձագանքն այդ ամենին պարարտ հող են ստեղծում մեր նկատմամբ հասարակության մեջ ատելության տարածմանը և կանաչ լույս են վառում ատելության հիմքով հանցագործությունների համար։ Մենք խիստ մտահոգված և անհանգստացած ենք, որ մեր նկատմամբ տարբերակված` խտրական վերաբերմունքը, ատելության դրսևորումները ոչ միայն չեն կանխվում և չեն արժանանում համապատասխան գնահատականի, այլ նաև լայնորեն խրախուսվում և խթանվում են պետական պաշտոնյաների կողմից։ Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բորիսի Բաբուխանյանը, ով հանդիսանում է նաև «Իրավունք Մեդիա» ՍՊԸ–ի խմբագրական խորհրդի հիմնադիր-նախագահը, հրապարակավ աջակցում է խտրականության հրահրմանն ու ատելությանը` պնդելով թերթի կողմից վիրավորանք և խտրականություն պարունակող հայտարարությունների իրավաչափությունը: Իսկ Հայկ Բաբուխանյանին Սերժ Սարգսյանի կողմից Մովսես Խորենացի մեդալի շնորհումը միմիայն ապացույցն է այն բանի, որ ՀՀ–ում հանրությանը սեգրեգացնող և պառակտող տեսակետների տարածումը պետական պահանջարկ ունի։ Խնդրում ենք Ձեզ Ձեր իրավասության սահմաններում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն խնդրի առնչությամբ տալ համապատասխան ընթացք, ինչպես նաև արտահայտել Ձեր` որպես մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը սույն հոդվածում տեղ գտած վիրավորանք, խտրականություն և ատելության խոսք պարունակող արտահայտությունների վերաբերյալ։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.