ՀՀ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկն անհրաժեշտ չափով արտարժույթի ծավալների հնարավորություն ունի: Այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Իրավիճակը փոխվել է, ես չեմ ուզում խոսել պատճառների և իրադարձությունների մասին: Այսօրվա իմ նպատակն է մի քանի անժխտելի փաստեր ներկայացնել և ասել պատճառները: Ներկայումս դոլարը գերարժևորված է, դրա հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյատիվ գործողությունները: ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյատիվ իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը կարժևորվի»,-արձանագրեց ԿԲ նախագահը՝ հորդորելով զերծ մնալ փոխարկումներից, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա գումար աշխատելուց:
Արթուր Ջավադյանը նաև հայտարարեց, որ իրենք տիրապետում են գնաճի զսպման բոլոր միջոցներին: Նրա խոսքով՝ գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով, գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողները պատժվելու են:
«ՀՀ-ում առևտուր իրականցվում է ՀՀ դրամով, ձեզ ոչ ոք իրավունք չունի պարտադրել, որ դուք վճարեք արտարժույթով»,-ասաց նա:
Անդրադառնալով բանկային համակարգին՝ ԿԲ նախագահը վստահեցրեց, որ այսօր գործում է հուսալի և կայուն բանկային համակարգ: Բանկերը կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները: ԿԲ-ն սահմանափակում չի դրել և չի դնելու բանկերի վրա: Կենտրոնական բանկը կպատժի այն դեպքում, երբ բացահայտվի, որ բանկերը հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները:
«Եթե նման դեպքեր լինում են, մեզ անպայման տեղեկացրեք: Մեր այս պահին ունեցած ռեզերվներն ապահովում են չափից ավելը, որը նախատեսված է միջազգային պրակտիկայով: Այս պահին մենք ունենք մոտ երեք ու կես ամսվա ծածկույթ. դա նշանակում է, որ մենք արտարժույթի խնդիր այս պահին չունենք»,-ասաց նա:
ԿԲ նախագահի խոսքով՝ բանկերը փող ունեն, ուղղակի այդ փողի մի մասը Հայաստանում է, մի մասը՝ դրսում, եթե նույնիսկ Հայաստանում բոլորը որոշեն փոխարկել իրենց դրամն այլ արժույթով, իրենք այդ հնարավորությունն ունեն:
Հարցին, թե ինչ է անում ԿԲ-ն այդ խուճապը վերացնելու համար, նախագահը պատասխանեց.«Մենք ժամանակավոր հայտարարել ենք նոր խաղի կանոններ, օրական վաճառք է իրականացվում, հետո մենք վերադառնալու ենք մեր բնականոն ռիթմին: Այս կարճ ժամանակահատվածի ընթացքում ամեն ինչ գալու է իր տեղը: Բորսայում բանկերն են լինելու ակտիվ: Մենք մեր ամբողջ գործիքակազմն օգտագործում ենք, մենք ինդիվիդուալ աշխատանքներ ենք տանում բանկերի հետ: Վերջ ի վերջո այս վիճակի վերջնական կրողը լինելու են բանկերը: Առաջին շահագրգիռը հենց առևտրային բանկերն են, որ այս վիճակը կայունանա»:
Ինչ վերաբերում է գների չարաշահումներին, ապա Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ տասնվեց վարչական վարույթ են սկսել արդեն: «Մենք մեր բոլոր պատժամիջոցները հրապարակում ենք, եղել են նաև դիմումներ աշխատանքից ազատվելու մասին: Մենք վերահսկում ենք ՀՀ ֆինանսական շուկաների մասնակիցներին: Եթե բանկերի կողմից կան չարաշահումներ, մենք հայտնաբերում և պատժում ենք: Եթե դուք սպասում եք գլխատումներ, դա մեր գործը չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակի արժույթին, ապա ԿԲ նախագահը նշեց, որ հաշվարկները կան, մարդիկ կենսաթոշակ են ստանալու ՀՀ դրամով, եթե ապագայում արժեզրկում լինի, այդ շահութաբերությունն ավելանալու է: «Կուտակայինի ֆոնդային ընկերությունները տոկոսադրույքներն ավելացնելու են: Այդտեղ ռիսկը բացակայում է»,–ասաց նա:
Բյուջեի ծախսերի մասին էլ նշեց, որ բյուջեի սպասարկումը բյուջեի վրա ավելի բեռ չի նախատեսելու:
tert.am
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.