Երեկ Ազգային ժողովում պատմական, դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել մեր լրագրողի և ՀՀԿ-ական պատգամավորներից մեկի՝ 1976 թվականին ծնված, մասնագիտությամբ արևելագետ Մարինե Մարաբյանի միջև: Այո, մի զարմացեք՝ այդպիսի պատգամավոր ևս կա խորհրդարանում, ով ոչ միայն օրենսդիր է, այլև՝ գործարար: Բայց ավելի շատ գործարար է, քան օրենսդիր: Նրա մասին խորհրդարանում գիտեն երևի թե 4-5 հոգի՝ ԱԺ նախագահը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու նրա կողքը նստող մեկ-երկու պատգամավոր, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ պատիվ ու երջանկություն են ունենում միայն մինչև առաջին ընդմիջում՝ հազիվ մեկուկես ժամ վայելել օրիորդ Մարաբյանի մշտական լուռ ներկայությունն իրենց հարևան աթոռներից մեկին: Նա այն եզակի պատգամավորներից է, ով ոչ միայն ամբիոնից կամ դահլիճում իր նստած տեղից, այլև նույնիսկ դահլիճից դուրս երբևէ հրապարակային ոչինչ չի ասել այս երկու տարվա ընթացքում: Նրա խորհրդավոր լռակյացության մասին նույնիսկ լեգենդներ են պտտվում, որ այն համարձակ լրագրողը, ով կկարողանա խոսեցնել նրան ու գեթ մեկ բառ կորզել մանդատավոր գործարարի բերանից, կարժանանա, օրինակ, «Տարվա լրագրող» կոչմանը:
Հանուն այս «պատվավոր կոչմանն» առաջինն արժանանալու և մեր պրոֆեսիոնալիզմը լավագույնս ի ցույց դնելու համար, ավելի քան մեկ ամիս հետևելուց հետո, նախօրեին վերջապես կարողացանք դեմառդեմ դուրս գալ նրա հետ խորհրդարանում: Հանդիպեցինք իր աշխատասենյակի մոտ հենց այն պահին, երբ վերջինս իր օգնականի հետ պատրաստվում էր լքել «խրամատը»: Այդ պահին նա հեռախոսով հանձնարարում էր վարորդին, որ մեքենան մոտեցնի, քանզի ինքն արդեն դուրս է գալիս: Թեպետ չգիտենք, թե ինչ մեքենայով է շրջում «Գրանդ տոբակոյի» գործարար ներկայացուցիչն ԱԺ-ում, բայց համարները հաստատ օրենսդրական չեն, քանզի նրան հատկացված 040 օօ 11 ԱԺ-ական պետհամարանիշից ինքը հրաժարվել է, ու այն հիմա փակցված է մեկ այլ պատգամավորի մեքենայի վրա: Ինչևէ, փորձեցինք չկորցնել ընձեռված հնարավորությունն ու իրականացնել մեր վաղեմի «երազանքը»՝ հարցացրույց Ազգային ժողովի ամենաչխոսկան պատգամավորուհու հետ: Հարցազրույցը, սակայն, ավելի շատ մենախոսության նմանվեց: Ինչու մենախոսություն, քանզի երբ ինքդ ես փորձում կռահել, թե ինչ կպատասխաներ դիմացինդ քո հարցին, ստացվում է լրագրողական մենախոսություն:
— Տիկի՛ն Մարաբյան, կարո՞ղ ենք Ձեզ հետ զրուցել:
— Իսկ Դուք ո՞վ եք, կներկայանա՞ք:
— Իհարկե: Վահե Մակարյան, «Հրապարակ» օրաթերթ:
— Ոչ, չենք կարող:
— Ինչո՞ւ: Եթե այլ լրատվամիջոցից լինեի, կհամաձայնեի՞ք:
— Չէ, դա կապ չունի, ուղղակի եկաք ու առանց ներկայանալու ուզում եք հարցազրույց անել:
— Բայց չէ՞ որ ես ներկայացա: Լավ, կասե՞ք՝ հիմա որ դուրս եք գալիս, էլի վերադառնալո՞ւ եք:
— Չեմ կարող ասել:
— Այդուհանդերձ, մի երկու հարց եմ ուզում ուղղել Ձեզ Ձեր օրենսդրական գործունեության վերաբերյալ: Ինչո՞ւ եք այդքան պասիվ որպես պատգամավոր:
— Ես չեմ պատասխանելու Ձեր հարցերին, կարող եք Դուք մենախոսության նման հարցեր տալ ու…
— Լավ, թող լինի այդպես: Ի՞նչն է խնդիրը, որ որևէ հարցի քննարկման Դուք չեք մասնակցում՝ անկախ հարցի կարևորությունից և հասարակական նշանակությունից:
— …….. Լռություն:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.