13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Դեպի Երուսաղեմ իր ճանապարհին Հիսուս անցնում էր Սամարիայի և Գալիլեայի սահմաններով: Եվ մինչ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին և բարձրաձայն ասացին.
-Հիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ:
Հիսուս տեսավ նրանց և ասաց.
-Գնացե՛ք և ձեզ ցույց տվե՛ք քահանաներին:
Եվ մինչդեռ գնում էին, արդեն իսկ մաքրվեցին:
Նրանցից մեկը երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ և սկսեց բարձրաձայն փառավորել Աստծուն: Երեսի վրա գետին ընկավ Հիսուսի ոտքերի առջև և շնորհակալություն էր հայտնում նրան: Եվ նա սամարացի էր:
Հիսուս հարցրեց.
-Մաքրվողները տասը հոգի չէի՞ն. ո՞ւր են մնացած ինը: Բացի այս օտարականից ուրիշ մեկը չգտնվե՞ց, որ վերադառնար ու փառք տար Աստծուն:
Ապա սամարացուն դառնալով՝ ասաց.
-Վե՛ր կաց և գնա՛, քո հավատը քեզ փրկեց:
(Ղուկասի ավետարան 17:11-19)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Այս պահին ՀՀ բանկերում դոլարի կուրսը տատանվում է հասնելով արդեն առք՝ 550, վաճ.՝559 դրամի:
Ամենաբարձրը՝ 550դրամ, Արցախբանկ
Միջինը՝ 545 դրամ, Ինեկոբանկ
Իսկ ամենացածր կուրսը՝ 520 դրամ, Մելլաթ բանկ
«Բանդայի գործով» ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանն այսօր միջնորդեց իր պաշտպանյալին անպարտ ու անմեղ ճանաչել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Ըստ նրա՝ գործով նախաքննությունն իրականացվել է միակողմանի, խոշտանգումների ու կեղծիքների ճանապարհով ստեղծվել են տիպական մեղադրանքը հաստատող ապացույցներ:
Մեղադրանքում բացակայում է ամբաստանյալների կոնկրետ արարքների նկարագրությունը: Մասնավորապես, իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել՝ անհայտ անձանց կողմից կատարված ավազակային հարձակումների մասին «խոստովանական ցուցմունք» կորզելու նպատակով: Ըստ պաշտպանի՝ քննությունը քրեադատավարական պրոֆեսիոնալ չափանիշներից շատ հեռու է եղել:
Նախաքննության փուլում մեղադրանքների հաստատման համար, ըստ Կարեն Հակոբյանի, վճռորոշ են եղել ինչպես լրատվամիջոցների հրապարակումները, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարությունները բանդայի բացահայտման մասին:
Ըստ Կարեն Հակոբյանի՝ մեղադրողի ու դատարանի նախաձեռնությամբ հետազոտվել են հանգուցյալներ Գուրգեն Հայրապետյանի ու Արման Դալլաքյանի (նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մահվան հիմքով) մեղավորությանն առնչվող ապացույցներ, ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշմանը:
Գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդեց իրեն ժամանակ տրամադրել՝ պաշտպանական ճառում իր դիրքորոշումները վերանայելու համար՝ չկրկնվելու նպատակով:
Հաջորդ դատական նիստում պաշտպանը կներկայացնի իր պաշտպանական ճառը, եթե ցանկանան, պաշտպանական ճառերով հանդես կգան նաև ամբաստանյալները, ապա կողմերը կօգտվեն ռեպլիկի, ամբաստանյալները՝ վերջին խոսքի իրավունքից, և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:
«Փաստինֆո»
Ամբաստանյալն այսօր ևս երկու ագամ նախազգուշացվեց՝ դատարանին չհարգելու և ոտքի չկանգնելու համար, իսկ դատարանի կողմից պարզաբանվելուց հետո հայտարարեց, որ ինքը մնում է իր դիրքորոշմանը և ոտքի չի կանգնի, քանի որ չի հարգում դատարանին նրա համար, որ «համարում է խաղալիք, գրպանի դատարան և եթե լիներ Հայաստանի դատարան, ապա նա ոտքի կկանգներ»:
Դատական նիստերի դահլիճը լքեցին նաև նրա համախոհները:
Նշենք նաև, որ այսօր ևս ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանը պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել նիստին, իսկ ամբաստանյալը կրկին հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպանից:
Դատարանը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ Կյուրեղյանին պաշտպանով ապահովելու նպատակով, քանի որ եթե ամբաստանյալը հեռացվում է դատական նիստերի դահլիճից, ապա պաշտպանի ներկայությունը պարտադիր է:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2015թ հունվարի 14-ին:
«Փաստինֆո»
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոքր տնտեսավարող սուբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը: «Դա հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը փոքր տնտեսավարող սուբյեկտների համար սահմանելու նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման տարբերակված ժամկետներ և ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ի սահուն ներդրման գործընթաց»,-ասաց նա։
Փոխնախարարի խոսքով՝ կառավարության կողմից կատարվել է օրենքի նախագծի ազդեցության գնահատման գործընթաց, որի արդյունքում պարզվել է, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: Առևտրականներն այս նախագծի ընդունումից հետո կարող են մեկ տարով ազատ շունչ քաշել։
Հրապարակ
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Կ.Տոնոյանի բնակարանից գողության կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնից ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսագրող սարքավորման տեսագրությունը, որը պարունակում է նաև դեպքի օրը տվյալ բնակարանի մուտքի դիմաց կատարված իրադարձությունների տեսաշարը։
Քննության տվյալներով՝ բնակարանից հափշտակվել են արծաթյա զարդեր և բիժուտերիա՝ սեփականատիրոջը պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի գույքային վնաս:
Տեսագրությունում մասնավորապես երևում է, թե ինչպես անհայտ անձը մոտենում բնակարանի մուտքի դռանը, ապա րոպեներ անց հեռանում պոլիէթիլենային տոպրակը ձեռքին:
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրության մեջ պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծում բավականին անորոշ է և չկարգավորված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքների որոշման հարցը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ օրենքով սահմանվում են ՀՀ-ից տարհանվող ապրանքների արժեքների կարգավորման կանոնները, սակայն ներմուծման մասին ամեն ինչ հստակ ասված չէ:
«Լուրջ քննարկում պետք է անել, որ բաց-եր չունենանք: Ի՞նչ է տեղի ունենում այս օրենքի ընդունման դեպքում. փաստորեն եթե ապրանքները ներմուծվել են, ասում ենք՝ գնացեք և խորհրդակցեք մաքսային մարմինների հետ: Պետք է կանոնակարգել, թե ինչ ձևով պետք է խորհրդակցել: Այսինքն, մենք Ազգային ժողովին և կառավարությանը դնում ենք մի կողմ և մեծ լիազորություններ ենք տալիս մաքսային մարմիններին: Սակայն պետք չէ այսքան լիազորություններ տալ մաքսային մարմիններին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ այս օրինագծով խնդիրներ կառաջանան նաև Սահմանադրության հետ: Նա կոչ արեց օրենքն այնպես կարգավորել, որ «մութ անկյուններ» չմնան:
news.am
ՀՀ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկն անհրաժեշտ չափով արտարժույթի ծավալների հնարավորություն ունի: Այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Իրավիճակը փոխվել է, ես չեմ ուզում խոսել պատճառների և իրադարձությունների մասին: Այսօրվա իմ նպատակն է մի քանի անժխտելի փաստեր ներկայացնել և ասել պատճառները: Ներկայումս դոլարը գերարժևորված է, դրա հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյատիվ գործողությունները: ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյատիվ իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը կարժևորվի»,-արձանագրեց ԿԲ նախագահը՝ հորդորելով զերծ մնալ փոխարկումներից, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա գումար աշխատելուց:
Արթուր Ջավադյանը նաև հայտարարեց, որ իրենք տիրապետում են գնաճի զսպման բոլոր միջոցներին: Նրա խոսքով՝ գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով, գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողները պատժվելու են:
«ՀՀ-ում առևտուր իրականցվում է ՀՀ դրամով, ձեզ ոչ ոք իրավունք չունի պարտադրել, որ դուք վճարեք արտարժույթով»,-ասաց նա:
Անդրադառնալով բանկային համակարգին՝ ԿԲ նախագահը վստահեցրեց, որ այսօր գործում է հուսալի և կայուն բանկային համակարգ: Բանկերը կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները: ԿԲ-ն սահմանափակում չի դրել և չի դնելու բանկերի վրա: Կենտրոնական բանկը կպատժի այն դեպքում, երբ բացահայտվի, որ բանկերը հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները:
«Եթե նման դեպքեր լինում են, մեզ անպայման տեղեկացրեք: Մեր այս պահին ունեցած ռեզերվներն ապահովում են չափից ավելը, որը նախատեսված է միջազգային պրակտիկայով: Այս պահին մենք ունենք մոտ երեք ու կես ամսվա ծածկույթ. դա նշանակում է, որ մենք արտարժույթի խնդիր այս պահին չունենք»,-ասաց նա:
ԿԲ նախագահի խոսքով՝ բանկերը փող ունեն, ուղղակի այդ փողի մի մասը Հայաստանում է, մի մասը՝ դրսում, եթե նույնիսկ Հայաստանում բոլորը որոշեն փոխարկել իրենց դրամն այլ արժույթով, իրենք այդ հնարավորությունն ունեն:
Հարցին, թե ինչ է անում ԿԲ-ն այդ խուճապը վերացնելու համար, նախագահը պատասխանեց.«Մենք ժամանակավոր հայտարարել ենք նոր խաղի կանոններ, օրական վաճառք է իրականացվում, հետո մենք վերադառնալու ենք մեր բնականոն ռիթմին: Այս կարճ ժամանակահատվածի ընթացքում ամեն ինչ գալու է իր տեղը: Բորսայում բանկերն են լինելու ակտիվ: Մենք մեր ամբողջ գործիքակազմն օգտագործում ենք, մենք ինդիվիդուալ աշխատանքներ ենք տանում բանկերի հետ: Վերջ ի վերջո այս վիճակի վերջնական կրողը լինելու են բանկերը: Առաջին շահագրգիռը հենց առևտրային բանկերն են, որ այս վիճակը կայունանա»:
Ինչ վերաբերում է գների չարաշահումներին, ապա Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ տասնվեց վարչական վարույթ են սկսել արդեն: «Մենք մեր բոլոր պատժամիջոցները հրապարակում ենք, եղել են նաև դիմումներ աշխատանքից ազատվելու մասին: Մենք վերահսկում ենք ՀՀ ֆինանսական շուկաների մասնակիցներին: Եթե բանկերի կողմից կան չարաշահումներ, մենք հայտնաբերում և պատժում ենք: Եթե դուք սպասում եք գլխատումներ, դա մեր գործը չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակի արժույթին, ապա ԿԲ նախագահը նշեց, որ հաշվարկները կան, մարդիկ կենսաթոշակ են ստանալու ՀՀ դրամով, եթե ապագայում արժեզրկում լինի, այդ շահութաբերությունն ավելանալու է: «Կուտակայինի ֆոնդային ընկերությունները տոկոսադրույքներն ավելացնելու են: Այդտեղ ռիսկը բացակայում է»,–ասաց նա:
Բյուջեի ծախսերի մասին էլ նշեց, որ բյուջեի սպասարկումը բյուջեի վրա ավելի բեռ չի նախատեսելու:
tert.am
Դեկտեմբերի 16-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արտաշատից Վերին Արտաշատ տանող գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1972 թ. ծնված Արմեն Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը և «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Աշխարհում և հատկապես Եվրասիա մայրցամաքում ուրվագծվող տնտեսական ճգնաժամի էությունը լավագույնս ըմբռնելու և միտումները գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է վեր հանել դրա հիմքերը, դրդապատճառներն ու ընդգրկման աշխարհագրական շրջանակները: Այդ նպատակով, եթե ներկա գլոբալ տնտեսական հիմնախնդիրները համեմատենք, ասենք, 2000-ականների առաջին տասնամյակի ավարտին բռնկված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, ապա ելակետային պետք է համարել առնվազն 2 առանցքային տարբերություններ՝ նախ այն, որ ներկա գործընթացների ենթատեքստում առաջնային են քաղաքական գործոնները և երկրորդ՝ ի տարբերություն 2008-ի (ճգնաժամը սկիզբ առավ ԱՄՆ-ից), զարգացումների թատերաբեմը Եվրասիան է: Հաշվի առնելով վերոնշյալն՝ աներկբայորեն պետք է փաստել, որ ներկայում առաջացած գլոբալ տնտեսական հիմնախնդիրներում բավականաչափ մեծ չափաբաժին ունի դրանց արհեստածին և նպատակաուղղված առանձնահատկությունը՝ պայմանավորված առկա աշխարհաքաղաքական գործընթացներով և հատկապես՝ միջազգային տնտեսական և քաղաքական կարևորագույն դերակատարներից մեկի՝ ԱՄՆ-ի հետապնդած աշխարհաքաղաքական շահերով ու վարած ֆինանսատնտեսական քաղաքականությամբ:
Վերոնշյալի համատեքստում կարելի է առանձնացնել մի քանի գործոններ, որոնք անկյունաքարային են ներկա տնտեսական հիմնախնդիրների առանցքում՝
1. Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հայտարարված տնտեսական և քաղաքական պատժամիջոցները՝ լավագույնս հաշվարկված այդ երկրի տնտեսության կառուցվածքային առանձնահատկություններին համապատասխան
2. Նավթի համաշխարհային գների պարբերական և նպատակաուղղված անկումը
3. Համաշխարհային շուկայում ամերիկյան դոլարի դիրքերի ամրապնդումը
4. ՌԴ տնտեսության լրջագույն ազդեցությունը հատկապես հետխորհրդային տարածքի և Արևելյան Եվրոպայի մի շարք պետությունների վրա
5. Ճգնաժամի թատերաբեմ հանդիսացող աշխարհագրական տարածքի սպառողական շուկաներում առկա խուճապային տրամադրությունները:
Թվարկված գործոնների բովանդակությունից ելնելով՝ ակնհայտ է դառնում, որ միայն դրանց չեզոքացման պարագայում և բնականաբար դրան հաջորդած որոշակի ժամանակային սահմաններում աստիճանաբար համաշխարհային տնտեսությունը կվերականգնի իր ընթացքի հարաբերական կայունությունը:
Թերևս, նույն այդ գործոնների արհեստածին բովանդակային առանձնահատկություններն ու դրանց օբյեկտիվ հետևանքներն են, որ բավականաչափ բարդացնում և գրեթե անհնարին են դարձնում առկա գործընթացների ազդեցությամբ տնտեսական խնդիրներ կրող բազմաթիվ երկրների՝ որևէ գործիքակազմի կիրառմամբ կանխելու դրանց բացասական ազդեցությունը սեփական տնտեսությունների վրա:
Ելակետային ընդունենելով վերոնշյալը՝ և իհարկե, գնահատելով Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի մոտեցումներն ու նպատակները հատկապես Արևելյան Եվրոպայում (ուկրաինական հիմնախնդրի շուրջ) ծավալվող գործընթացների նկատմամբ՝ կարելի է տանել այն իրավիճակային սահմանագծերը, որոնք կստիպեն Միացյալ Նահանգներին վերանայել կամ մեղմել ներկայում տարվող տնտեսական քաղաքականությունը՝
1. Որևէ կերպ չհանգեցնել ճգնաժամային այնպիսի իրավիճակի, երբ Ռուսաստանի իշխանությունները երկրի ներսում խորացող խնդիրները ստիպված կլինեն լուծել ագրեսիվ քաղաքականությամբ և ռազմական գործողությունների դիմելու ճանապարհով (եթե իհարկե ԱՄՆ-ը չունի նման հեռահար նպատակներ):
2. Որևէ կերպ թույլ չտալ Վաշինգտոն-Մոսկվա հակամարտության այն աստիճանի խորացում, որը էական տարաձայնություններ, անգամ քաղաքական ընդհարում կառաջացնի նաև ԱՄՆ-ի և եվրոպական առանցքային դերակատարների միջև:
Այս համատեքստում, պետք է փաստել, որ ներկայում խորացող տնտեսական խնդիրների չեզոքացումը ոչ թե ժամանակային բնույթ է կրում, այլ իրավիճակային, հետևաբար բավականաչափ բարդ է, գրեթե անհնարին դրա համար որոշակի ժամանակային սահմանների կանխատեսումը:
Հենց ներկա տնտեսական գործընթացների հակամարտային բնույթն է, որ թույլ չի տալիս դրանց անուղղակի թիրախ դարձած պետություններին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու՝ ճգնաժամային զարգացումները հնարավորինս մեղմելու համար: Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության ներկա հիմքերն ու առանձնահատկությունները և դրանցում ԱՄՆ-ի գերակա դիրքերը հնարավորություն են ընձեռում խելամիտ և նպատակաուղղված քաղաքականության իրականացման միջոցով առավելագույն և տրամաբանորեն հաշվարկված հերթականությամբ հարվածներ հասցնել թիրախավորած պետություններին՝ կենտրոնացնելով նրանց անարդյունավետ կարճաժամկետ լուծումների փնտրտուքի վրա և, ըստ էության, հնարավորություն չթողնելով երկարաժամկետ միջոցների ձեռնարկման համար:
Ստեղծված իրավիճակում ներկա տնտեսական հիմնախնդիրներից առավելագույնս տուժում են ոչ դիվերսիակացված, հիմնականում էներգակիրների վաճառքից կախված, ներքին ինքնաբավ հիմքով տնտեսություններ չունեցող պետությունները (առաջին հերթին Ռուսաստանը) և վերջիններից էական կախվածություն ունեցող երկրները:
Հենց այս հարթության մեջ պետք է դիտարկել նաև ՀՀ վրա ճգնաժամի ազդեցության շոշափելի հետևանքները՝ ընդգծելով առնվազն 3 կարևոր հանգամանք՝ նախ Հայաստանի տնտեսության առարկայական կախվածությունը Ռուսաստանից, երկրորդ՝ հայրենի տնտեսության կառուցվածքային թերությունները (հատկապես ներմուծման բարձր ցուցանիշը) և, իհարկե, իրավիճակի հոգեբանական առանձնահատկությունները՝ պայմանավորված հատկապես հասարակության շրջանում տիրող տարեմուտին բնորոշ խուճապային տրամադրություններով:
Հիմք ընդունելով ներկա համաշխարհային տնտեսական գործընթացների՝ վերը նշված բովանդակային առանձնահատկությունների տրամաբանությունը՝ անհերքելի է դառնում այն հանգամանքը, որ ՀՀ ո′չ կառավարությունը, ո′չ Կենտրոնական բանկը բավարար հնարավորություններ չունեն որևէ միջամտությունների ճանապարհով գլոբալ գործընթացների հետևանքների վրա էական կանխիչ ազդեցություններ ունենալու (անգամ հատուկ միջամտությունների միջոցով դրամի փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու փորձերը դատապարտված են տապալման):
Մինչդեռ սա բնավ էլ չի նշանակում, որ իրավիճակը բացառապես արտաքին գործընթացներով բացատրելով՝ պատկան մարմինները պետք է ձեռնածալ հետևեն հակամարտ աշխարհաքաղաքական բևեռների բախման ընթացքին: Բնավ ոչ, Հայաստանի պարագայում հրամայական է առաջացել «նոր հեծանիվ հորինելու»՝ նոր ազգային տնտեսական քաղաքականություն մշակելու և կենսագործելու. ինչպես Չերչիլն է ժամանակին ասել՝ «Յուրաքանչյուր ճգնաժամ ստեղծում է նոր հնարավորություններ»:
Իսկ ներկա պայմաններում գործարար և հասարակական շրջանակներում առկա խուճապային տրամադրությունները հնարավորինս մեղմելու համար կարելի է առաձնացնել մի քանի առաջնային քայլեր՝
1. Նախ և առաջ, Հայաստանի իշխանությունները պետք է լինեն առավելագույնս անկեղծ, թափանցիկ՝ հնարավորինս մատչելի կերպով ներկայացնելով ստեղծված իրավիճակի հիմնապատճառները:
2. Հետևողականորեն և սկզբունքային քայլեր իրականացնել, անհրաժեշտության դեպքում խստագույն պատիժ կիրառել իրավիճակն անհարկի ապակայունացնող բոլոր սպեկուլյատիվ գործողությունների դեմ, ինչպես նաև՝ կանխել անհիմն և տարերային երևույթները ներքին շուկայում:
3. Հետևողական հոգեբանական-քարոզչական գործունեության միջոցով փորձել ուղղորդել տնտեսական հարաբերությունների յուրաքանչյուր սուբյեկտի(անհատից, ընտանիքից մինչև տնտեսվարող) տնտեսական վարքը՝ ջանալով սահմանափակել նրանց ոչ հաշվարկված գործողությունները:
4. Անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ տրամագծորեն փոխելու վարվող տնտեսական քաղաքականությունը, տնտեսության կառուցվածքը՝ մշակելով ինքնաբավ տնտեսական համակարգ ստեղծելու սկզբունքային և հավակնոտ ծրագիր՝ գրագետ կերպով հաշվարկված ժամանակափուլերով:
Հ.Գ. Թեպետ տնտեսագետ չեմ, և առաջարկածս վերլուծությունն ու տեսակետերն իրենց հիմքում քաղաքական են, բայց առկա իրավիճակի յուրահատկությունն, անխոս, անհրաժեշտություն է առաջացնում նաև քաղաքական մոտեցումների վերհանման:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.