Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր ևս առանց միջադեպերի չանցավ: Նիստին քվեարկության դրվեցին վարկային համաձայնագրերը, հաստատվեցին կառավարության ներկայացրած որոշումները:
Մաքսային կարգավորումների փաթեթն ընդունվեց 70 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Երբ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԺ-ն քվեարկեց կողմ մի օրինագծի, որը հայ ժողովրդի շահերին դեմ է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց նրա խոսափողը՝ հավելելով, որ վերջինս պրովոկացիա է անում:
Զարուհի Փոստանջյանը փորձեց խոսել անջատված խոսափողով, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց նրան պաշտպանել, ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, գոռաց՝ «վեր ընգի տեղդ, արա»: Աժ նախագահը չէր կողմնորոշվում՝ ձայն տալ Փոստանջյանին, թե ոչ, նորից հնարավորություն տվեց «Ժառանգության» պատգամավորին խոսելու, սակայն մինչ նա ելույթ կունենար, կրկին անջատեց խոսափողը: Աժ նախագահն ինքն էլ շփոթվեց և մի քանի օրենքների անունները խառնեց իրար, այնուհետև փորձեց արդարանալ, թե Փոստանջյանը բարկացրեց:
Նշենք, որ Աժ արտահերթ նիստը բոյկոտում են ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ անիմաստ է համարում բոյկոտը, քանի որ պետք է ցուցաբերել դիրքորոշում ԵՏՄ վերաբերյալ և խուսափողականությունն այս պարագայում անընդունելի է:
news.am
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.