Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է քար լռություն պահպանել հայկական ատոմակայանում կատարված սենսացիոն իրադարձությունների շուրջ։ Արդեն հաղորդել ենք, որ օրերս ԱԱԾ-ն կալանավորել է ՀԱԷԿ ՓԲԸ փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանին՝ Բռլյանտ Ռուբիկին, իսկ տնօրեն Գագիկ Մարկոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Մինչդեռ խնդիրները կապված են պետական անվտանգության հետ, իսկ մեղադրանքներն ավելի քան լուրջ են, և ցանկացած նորմալ երկրի էներգետիկայի նախարար ուղղակի պարտավոր էր հրապարակային բացատրություններ տալու։ Ինչպես մեզ հաղորդեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը, Ռուբիկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ երկու հոդվածներով, ընդ որում՝ ծանրագույն մասերով. հոդված 179 և 190, մաս երրորդ, կետ 1՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը։ Ապավինելով մեր աղբյուրներին՝ տեղեկացանք, որ ատոմակայանում կալանավորված փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը բացի Բռլյանտ մականունից, որը ծնվել էր ադամանդի բիզնեսի հետ նրա առնչությունների պատճառով, այլ մականուն էլ ունի՝ Չուբայս։ Ատոմակայանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը համարվում է ամենայուղոտներից, և Ռուբիկ Մովսիսյանի տեղի վրա միշտ աչքերը շատ են եղել: Հենց նա էր պատասխանատու տենդերների անցկացման, պայմանագրերի կնքման համար: Նրա ղեկավարած ստորաբաժանումներում ստուգումներ են անցկացվել:
Մի քանի տարի առաջ Մոսկվայից մեծ աուդիտ էր եկել, և այն ժամանակ էլ բացահատումներ եղան՝ պայմանագրային խախտումներ, չարաշահումներ, բայց ամենը ջրվեց, և Ռուբիկ Մինասյանը շարունակեց պաշտոնավարել:
Հրապարակ
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.