23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, ով կարող է թե՛ հոգին սպանել և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում: Մի՞թե հինգ դահեկան չարժե երկու ճնճղուկը, և սակայն նրանցից մեկն իսկ գետին չի ընկնում առանց ձեր Հոր գիտության: Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի ամեն մի մազն անգամ հաշվված է: Ուստի մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք:
-Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ե՛ս էլ նրան ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է: Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առջև, ե՛ս էլ նրան պիտի ուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է:
(Մատթեոսի ավետարան 10:26-33)
Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում:
Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուս ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները: Դուք դեռ ձեր արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-4)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Այս պահին ՀՀ բանկերում դոլարի կուրսը տատանվում է հասնելով 535 դրամի:
Ամենաբարձրը՝ 535 դրամ, Անելիք Բանկ
Միջինը՝ 525 դրամ, Արցախբանկ
Իսկ ամենացածր կուրսը՝ 510 դրամ, Արդշինբանկ
Չնայած հրապարակված տվյալներին բանկերը դոլարի վաճառք չեն իրականացնում:
Եվրամիության խորհուրդը երկու տարով՝ մինչև 2016թ. դեկտեմբերի 14-ը երկարացրել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը, հայտնել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է «Թբիլիսյան շաբաթը»:
«Առաքելության միջոցով ԵՄ-ն ապահովում է տարծաշրջանում խաղաղության և կայունության հստակ աջակցությունը», — այդ կապակցությամբ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում կա շուրջ 200 անզեն դիտորդ՝ ԵՄ 22 երկրներից, այն պաշտոնապես աշխատանքի էր անցել 2008 թ. հոկտեմբերի 1-ին՝ 2008 թ. օգոստոսի պատերազմից հետո:
news.am
Դեկտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից:
Մինչ այդ վերջին անգամ, տևական ընդմիջումից հետո, գործարք կնքվել էր դեկտեմբերի 10-ին. կայացել էր 100 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 461 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 461 դրամ:
«Փաստինֆո»
Այսօր Օմբուդսմենի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից:
Ցուցադրությանը ներկա էին մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ):
Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունը հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև զինծառայողների իրավունքների հարցեր:
Ազրպէյճանը այսօր երկիր մըն է, որուն անունը խլուած է պատմական Ատրպատականի այսօրուան Ազերպայճանէն…
Ազրպէյճանը այսօր երկիր մըն է, որուն տիրակալը ո՛չ ազերի է, ոչ թուրք է, ոչ ալ թաթար է, այլ՝ Հայաստանցի քիւրտ մըն է…
Իլհամ Ալիեւի հայրը՝ Ալիեւեան հարստութեան հիմնադիր Հէյտար Ալիեւը, Հայաստանցի քիւրտ մըն է (ծնած Նախիջեւան կամ Սիսիան)…
Հէյտարին հայրը՝ Ալիռզան, եղած է Սիսիանի քիւրտ ծանօթ քիսաչիներէն:
Հէյտարին եղբայրը՝ Հասանը, անցեալ դարու քառասունական թուականներուն, կը հպարտանար, որ ինք աշխարհի առաջին գիտնական քիւրտն է:
Ալիեւներու յաջողութեան գաղտնիքը կը կայանայ քիսաչիութեան մէջ:
Հայաստանցիք կ՛ըսեն. «Ձեռքը ձեռք է լուանում, երկու ձեռքը` երես, երկու ձեռք էլ ունենաս` քիսաչի էլ կ՛ունենաս»:
Քիսան թրքերէնի kese բառն է, որ կը նշանակէ մարձանքի թաթպան (a rough mitt for massage), իսկ քիսաչին թրքերէնի keseci բառն է, որ կը նշանակէ մարձող (masseur)…
Քիսաչին թրքական բաղնիքի (Hamam) աստղն է…
Քիսաչիներէն դուրս կու գան լաւ “մասլահաճի”ներ, շողոքորթողներ, միասեռականներ, որոնք ասոր-անոր մէջքը կամ ոռը շփելով՝ երբեմն կը հասնին լաւ դիրքերու:
Հէյտար Ալիեւը, զոր օրինակ, Պրեժնեւին ոռը լիզելով՝ ժամանակին հասած էր Խորհրդային Միութեան բարձրագոյն դիրքերուն: Հիմա, իր որդին, ժառանգաբար՝ կը շարունակէ իր հօր եւ մեծ հօր քիսաչիութիւնը:
Վերջերս, այնպէս կ՛երեւի, Իսթանպուլի, երբեմնի Կոստանդնուպոլսոյ, ամերիկացի ընդհանուր հիւպատոս Չարլս Հանթըրը (Charles F. Hunter), թերեւս թրքական համամի մը մէջ, ծանօթացած էր “քիսաչի” Ռամատան Չայսեվերին (Ramadan Çaysever) եւ որոշած ամուսնանալ անոր հետ:
Այնպէս կը թուի, թէ Չայսեվերը (Թէյասէր) միայն թէյ կամ չայ սիրող մը չէր, իսկ Հանթըրն ալ (Որսորդ) միայն եղնիկ որսացող մը չէր…
Ինչ որ է, աչք չունիմ:
Թող հալալ լինի Որսորդին եւ Թէյասէրին քիսաչիական ամուսնութիւնը…
Հիմա, սիրելիներ, մի՛ ըսէք, թէ ի՞նչ կապ ունին իրարու հետ Քիսաչի Ալիեւներն ու Որսորդաթէյասիրական ամուսնութիւնները, որովհետեւ ե՛ս ալ չեմ գիտեր: Միայն գիտեմ ա՛յն, որ թրքական համամի մէջ կրնան տեղի ունենալ քիսաչիական դիւանագիտութեան աներեւակայելի մարձումներ:
Չմոռնամ ըսելու նաեւ, որ kese-ն այնքան ալ թրքական բառ մը չէ՛, այլ աղաւաղումը հայերէնի քսակ բառին:
Որպէս զի քիսան (կամ քսակը) լաւ դուրս գայ՝ նախ լաւ մը քրտնիլ է պէտք…
Հայաստանի մէջ հիմա քիչ չեն այն քրտնաջան պաշտօնատարները, որոնք չիմանալով առանձին լոգնալ՝ կը կանչեն քիսաչիներ, որոնք ալ սիրով կը տանին իրենց “խծբ”-ական մարձումները:
“Ես քորեմ քո մէջքը՝ դու քորէ իմ մէջքը”…
Հայերէնի քսակ բառն ալ հետաքրքրական է: Պարկ է, տոպրակ է, դրամապանակ է, Կաղանդի թխուածք է…
Ո՞ւր հասանք Ալիեւի քիսաչիութեամբ…
Ամանորին, Հայաստանի որոշ շրջաններու մէջ, սովորութիւն կար ընտանիքի ամէն անդամին համար թխելու թանձր խմորէ պատրաստուած չամիչով քսակ մը (կամ քիսայ մը): Անոր որ քսակը կամ քիսան աւելի կ՛ուռէր՝ բախտաւոր տարի մը կ՛ունենար…
Բարի Ամանոր…
Զավեն Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Ազգային ժողովն այսօր քվեարկության է դրել մաքսային կարգավորումների մասին նախագիծը, որով կարգավորում է ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ի մաքսային գործունեությունը:
Այս օրինագծի հետ կապված բավականին մեծ է հանրության հետաքրքրությունը , քանի որ մինչ այն ընդունելը, պատշաճ բացատրելն ու կիրառելիությունն ապահովելը, մեր երկրի ազգաբնակչության մեծ մասը՝ ներկրմամբ զբաղվող բիզնեսմենները, բառացիորեն խուճապի մեջ են. ժամ առ ժամ բարձրացող դոլարի կուրսը, անորոշ վիճակը, նրանց հարցերին բերանները ջուր առած պատկան չինովնիկները մի իսկական քաոս են ստեղծել այս դաշտում:
ԱԺ -ում նախագծի քվեարկությունը բավականին լարված է անցել, չնայած դրան օրինագիծը դրվել է քվեարկության և 70 կողմ, 5 դեմ ձայների հարաբերկացությամբ ընդունվել է:
Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։
«Ովքեր կնախընտրեն բացօթյա միջոցառումները, համոզված եմ, կգոհանան. դրանց ճաշակն ու որակն ապահովված է բազմազանությամբ։ Այս տարի ևս համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ, մասնավորապես՝ խանութների, օբյեկտների, որոնց տոնական ձևավորման համար հայտարարված է մրցույթ։ Լավագույն ձևավորում ապահոված մասնավոր ընկերությունները կպարգևատրվեն քաղաքապետի կողմից»,- մայրաքաղաքում Ամանորի տոնական գլխավոր միջոցառումներն ու ծրագրերը ներկայացնելով՝ նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումը կմեկնարկի ժ. 19։00-ին։
«Միջոցառմանը մասնակցելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խորհրդանշական արարողությամբ կմիացնի գլխավոր տոնածառի և ամբողջ Երևանի տոնական լուսավորությունը։ Միջոցառումը կշարունակվի էստրադային համերգային ծրագրով, որին մասնակցելու են հանրահայտ երգիչ-երգչուհիներ։ Բոլորին հրավիրում ենք Ամանորն սկսել հենց այս միջոցառումով»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17։00-ին Կարապի լճում հանդիսավորությամբ բացվելու է սահադաշտը։
Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։ Տոնական համերգին մասնակցելու են հանրահայտ երգիչներ ու խմբեր։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այդ գիշեր մետրոպոլիտենն աշխատելու է մինչև ժ. 02։00-ը ։
Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է լինելու հատկապես մանուկների համար։ Ժամը 15։00-ից մեկնարկող միջոցառմանը ելույթ կունենան ոչ միայն փոքրիկներն ու մանկական խմբերը, այլև վաստակավոր, ժողովրդական արտիստներ, ովքեր կկատարեն մանկական երգեր, նաև դուետներ՝ այն պատանի երգիչ-երգչուհիների հետ, ովքեր հաջողություններ ունեն երգարվեստում, տեղական ու միջազգային մրցույթներում։
Սուրբծննդյան տոնին այս տարի ևս թեմատիկ համերգ է ծրագրված։ Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակի բեմում ելույթ կունենան ազգային երգի ու պարի, ինչպես նաև հոգևոր երաժշտություն կատարող համույթներ։
Ամանորյա միջոցառումների ամփոփիչ համերգը հունվարի 13-ին է, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է նաև Ամանորին ավանդական դարձած՝ քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական ծրագիրը։ 24 հազար 300 ընտանիք տոնի նախօրեին քաղաքապետարանի կողմից սննդային փաթեթներ կստանա։
«Ամանորյա միջոցառումների սոցիալական բաղադրիչով կարծում եմ որոշ չափով օգտակար եղած կլինենք անապահով ընտանիքներին»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանը տոնական նվերներ՝ քաղցրավենիքով փաթեթներ է պատրաստել 38.500 փոքրիկների՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների բոլոր սաների, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաների համար։ 4000 երեխաների տրվելու են նաև ամանորյա ներկայացումների տոմսեր։ Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ ամանորյա մանկական ներկայացումներ են բեմադրվել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թատրոններում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։
Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր ևս առանց միջադեպերի չանցավ: Նիստին քվեարկության դրվեցին վարկային համաձայնագրերը, հաստատվեցին կառավարության ներկայացրած որոշումները:
Մաքսային կարգավորումների փաթեթն ընդունվեց 70 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Երբ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԺ-ն քվեարկեց կողմ մի օրինագծի, որը հայ ժողովրդի շահերին դեմ է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց նրա խոսափողը՝ հավելելով, որ վերջինս պրովոկացիա է անում:
Զարուհի Փոստանջյանը փորձեց խոսել անջատված խոսափողով, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց նրան պաշտպանել, ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, գոռաց՝ «վեր ընգի տեղդ, արա»: Աժ նախագահը չէր կողմնորոշվում՝ ձայն տալ Փոստանջյանին, թե ոչ, նորից հնարավորություն տվեց «Ժառանգության» պատգամավորին խոսելու, սակայն մինչ նա ելույթ կունենար, կրկին անջատեց խոսափողը: Աժ նախագահն ինքն էլ շփոթվեց և մի քանի օրենքների անունները խառնեց իրար, այնուհետև փորձեց արդարանալ, թե Փոստանջյանը բարկացրեց:
Նշենք, որ Աժ արտահերթ նիստը բոյկոտում են ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ անիմաստ է համարում բոյկոտը, քանի որ պետք է ցուցաբերել դիրքորոշում ԵՏՄ վերաբերյալ և խուսափողականությունն այս պարագայում անընդունելի է:
news.am
Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եվ այս առումով, երևույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը և թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է վարչապետի խորհրդական:
Անկարայի համար երեւույթը ինքնին ենթակա է լիարժեք շահարկման. միջազգային ընտանիքին ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունները հարգվում են աշխարհիկ կարգերով ղեկավարվող կառավարման համակարգի կողմից: Իր խորքում Մահչուպյանի առաքելությունը կապվում է ուղղակիորեն հայկական գործոնի հետ և ավելի մասնակի` 100-ամյակի հետ առնչված Անկարայի ձեռնարկած գործողություններին:
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանի բացման պայմանականության մասին խոսելով Դավութողլուի խորհրդականը պարզապես վերաբանաձևել է Անկարայի նախապայմանային քաղաքականությունը: Բեկումնային այլ հայտարարություն ակնկալելը քաղաքականորեն կարող է մեկնաբանվել պարզամտությամբ:
100-ամյակին ընդառաջ հայկական ծայրահեղականության աճի մասին նախատեսություն անելով, Մահչուպյանը` իբրև Թուրքիայի պետական գործիչ հայկական կողմի վրա է բարդում փոխզիջումներով լուծման չհանգելու պատասխանատվությունը:
Այս հայտարարությունները Անկարայի դասական տեսակետներին համահունչ և գուցե նաև ակնկալելի կեցվածքներ են: Հայկական կողմը քաղաքական, հասարակական, թե լրագրական մակարդակներով աղմուկ բարձրացնելու տենդին չլուծվելու հարկադրանքի առջև է: Սա տակավին սկիզբն է և նախանշել է որոշ վարքագիծ 100-ամյակի հետ կապված թուրքական քարոզչաքաղաքական գործողություններին:
Այս վարքագծին առընթեր, այսինքն պաշտոնական կեցվածքների հայտարարությունների կողքին, սպասվում են այլ քայլեր: Հաշտեցման միտող սեմինարներ, նման խորհրդաժողովների համար հատկացվելիք դրամաշնորհներ, «Թուրքիա հրամմեցեք»-ի տարբեր հրավերներ, արվեստի և մշակույթի համատեղ ելույթներ, ձեռնարկներ և նմանատիպ նախաձեռնություններ:
Սահմանը փակ պահելով, ժողովուրդների բարեկամության, հաշտեցման, «Անատոլու հանրային մշակույթ»-ի ներկայացման հատկացված երեկոների կազմակերպում և Թուրքիայի կերպարի դրական կարծրատիպերի ստեղծման փորձերը հետեւողական, աշխույժ և անընդմեջ պիտի շարունակվեն Թուրքիայում, թե այլուր:
Հրավեր ստացող հայկական կողմը կա՜մ մերժելու և կամ էլ այս բոլորը իմանալով ընդառաջելու և այնտեղ կարելիի սահմաններում հարցերը արծարծելու ընտրանքի առջև է: Ավելի՜ն. Թուրքիայի քաղաքացիություն վերականգնելու առիթներ, պապենական կալվածքների վերատիրանալու կամ դրանց փոխհատուցումը ստանալու իրավական ճանապարհներ անցնելու ցուցմունքները հետզհետե շոշափելի կերպարանք պիտի ստանան:
Մահչուպյանը թե՜ պիտի հայտարարի հայ-թուրքական հարաբերությունների պայմանական և փաթեթային լինելը` հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. այսինքն սահմանը փակ է, մինչև այն ժամանակ, որ իբրև առաջին նախապայման` հայկական զորքերը չեն հեռացել Արցախից: Թե՜ հայ-թուրք ժողովուրդների հաշտեցման միտող այլ ձեռնարկներ պիտի թելադրի, կազմակերպել տա, ուղերձներ հղի: Միաժամանակ մեղադրի 100-ամյակի առիթով հայկական զարգացող ծայրահեղականությունը:
Այս բոլորը վարչապետի ծրագրերն են, նախապես հայտարարված այս կամ այն ձևով: Մահչուպյանը խորհրդական է այնպիսի մի երկրի վարչապետի, որտեղ խորհրդականները փոխանակ խորհուրդ տալու, իրականացնում են վարչապետի տված ցուցմունքները, պատվերները: Նաև խորհուրդները՝ հայկական հարցերի առնչությամբ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.