23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Հաստա՛տ իմացեք, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է մագլցում, նա գող է և ավազակ. իսկ ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է: Դռնապանը դուռը բացում է նրա առաջ, և ոչխարները հետևում են նրա ձայնին: Նա իր ոչխարներին կանչում է իրենց անունով և դուրս է տանում նրանց: Եվ երբ իր ոչխարներին դուրս է հանում, ինքն է առաջնորդում նրանց, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը: Օտարի չեն հետևում, ընդհակառակը, փախչում են նրանից, որովհետև չեն ճանաչում օտարի ձայնը…
-Ե՛ս եմ դուռը. ով որ իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի: Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և փչացնելու: Ես եկա, որպեսզի կյանք ունենան, և կյանքը լինի առավել լեցուն:
(Հովհաննեսի ավետարան 10:1-5, 9-10)
Լսեցե՛ք ձեր առաջնորդների խոսքը, որովհետև նրանք անքուն հսկում են ձեր հոգիների համար՝ գիտենալով, որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և հնազա՛նդ եղեք նրանց, որպեսզի նրանք ուրախությամբ կատարեն իրենց պաշտոնը և ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեր օգուտի համար չի լինի:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:17)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների աշխատակցուհիների նախաձեռնությամբ իրականացվել է «Մի կտոր ջերմություն» խորագրով սոցիալական նշանակության ակցիան, որի շրջանակում վերջինները դեկտեմբերի 12-ին այցելել են Երևանի թիվ 1 և Երևանի Նորքի տուն-ինտերնատներ, ինչպես նաև անօթևանների ժամանակավոր կացարան: Ակցիայի բուն նպատակը մարդկային ուշադրությունն է այդ հաստատություններում հանգրվանած քաղաքացիների նկատմամբ, որն այս անգամ արտահայտվում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիների ձեռքերով պատրաստած տարատեսակ թխվածքների հյուրասիրությամբ:
«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակցուհիներով ցանկացանք մի կտոր ջերմություն հաղորդել մարդկային ուշադրության կարիք ունեցող այն տատիկ-պապիկներին, ովքեր այս պահին գտնվում են տուն-ինտերնատներում, ինչպես նաև մեր այն համաքաղաքացիներին, ովքեր կյանքի բերումով հայտնվել են անօթևանների կացարանում։ Գաղափարը բոլորինս է, քանի որ Ամանորն այն ջերմ ընտանեկան տոնն է, որը պետք է համախամբի բոլորին, սերմանի բարություն և ջերմություն։ Կարող եմ հաստատապես ասել, որ բոլորս մեծ ոգևորությամբ ու սիրով ենք պատրաստվել այս օրվան», — նշել է նախաձեռնության մասնակից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն ու վստահեցրել, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված գործը ՔԿ Արաբկիրի քննչական բաժնից տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն: այս տեղեկությունները հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Քրեական գործի շրջանակներում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց Ս.Տռուզյանը։ Արդյունքները Ս.Տռուզյանը ձեռնպահ մնաց մանրամասնելուց՝ նշելով, որ դրանք կներկայացվեն ավելի ուշ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:
Ավելի ուշ Արամ Մանուկյանի որդին` Արեն Մանուկյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ հիվանդանոցում կատարված զննության արդյունքում Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և սալջարդ:
Ի դեպ, Արամ Մանուկյանի առողջական վիճակի մասին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հրաժարվեցին որևէ տեղեկություն հաղորդել:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ է։ Դեպքի վայրում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության:
«Փաստինֆո»
Այսօր՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանի 131-ամյակն է, նա հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիրն է: Նրա գործերին բնորոշ են ինքնատիպ ոճը և հարազատությունն ազգային մշակույթի ավանդույթներին:
Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թ. Ախալցխա քաղաքում, ոսկերչի ընտանիքում: Ապագա նկարչի մանկության տարիներն անցել են Վլադիկավկազում: Այստեղ նա ուսանում է քաղաքային վարժարանում և միաժամանակ աշխատում հոր արհեստանոցում` ոսկերչություն, փորագրման և դրվագման արվեստ սովորելով ավագ եղբայրներից: Վլադիկավկազում ապրելու շրջանում Կոջոյանը մտերմանում է ապագա օսեթական նշանավոր գեղանկարիչ Մախարբեկ Տուգանովի հետ: Տուգանովը, որ սկսում է պարապել Կոջոյանի հետ, օգնել նրան գունանկարի տեղնիկայի յուրացման ասպարեզում: Կոջոյանն իր անդրանիկ` <<Ոսկերիչ վարպետներ>> գունանկարչական էտյուդն արել է 1898-ին:
Կոջոյանին է վստահված եղել՝Եղիշե Չարենցի <<Գիրք ճանապարհի>>, Մ. Գորկու <<Բանաստեղծությունների և լեգենդների>>, <<Սասնա ծռեր>> էպոսի, Ա. Վշտունու <<Բանաստեղծությունների>> ձևավորումը թե Ա. Բակունցի պատմվածքների համար արված նկարազարդումները: 1934թ.-ին Կոջոյանը ձևավորեց Մ. Գորկու <<Բանաստեղծություններ և լեգենդներ>> ժողովածուի հայերեն առաջին հրատարակությունը: Ինչպես նախորդ աշխատանքում, այնպես էլ այստեղ Կոջոյանը լուծել է ամբողջ գրքի գեղարվեստական ամբողջականության խնդիրը:
1956 թ.-ին Կոջոյանը նկարազարդեց Հովհաննես Թումանյանի <<Փարվանա>> լեգենդը: Սիրո, որպես կյանքի ու մարդու գեղեցկության խորհրդանիշի, գաղափարը նրբորեն է զգացել և հաղորդել Կոջոյանն այս գործում: Բանաստեղծին ու նկարչին միավորել են սերն առ ժողովրդական երգը, ավանդությունը, հեքիաթը, նրանք դիմել են դրանց իբրև պոեզիայի կենդանի աղբյուրի:
Կոջոյանն ստեղծագործել է նաև արդյունաբերական գրաֆիկայի ու դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառներում: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի և Կիևի ռուսական, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարաններում:
1973 թ-ից Երևանում գործում է Հ. Կոջոյանի տուն-թանգարանը: Նրա անունով է կոչվել Երևանի գեղարվեստի մանկական դպրոցը:
<<Հայկական մունետիկ>>
<<Քնած պարսկուհին>>
<<Մենավոր կաղնի: Կիրովական>> ——————————————————————————————– <<Ապարան գյուղը>> ——————————————————————————————- <<Լեռնաշղթա. Կիրովական>> ——————————————————————————————– <<Աշունը Երևանում>>
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի մարտական դիրքերից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը 2014թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ջողազի ջրամբարի ափին ձուկ որսալու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության` ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։
Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել կապիտալ վերանորոգված պոլիկլինիկայի բացման հանդիսավոր արարողությանը:
Նույն օրը երկրի ղեկավարը Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած և արդի չափանիշներին համապատասխանող բժշկական հաստատությունները մեծապես կնպաստեն առողջապահության զարգացմանը ոչ միայն այդ շրջաններում, այլ նաեւ ողջ հանրապետությունում` հավելելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու շրջաններում բժշկական սպասարկման որակի բարձրացման հիմնախնդիրները:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերությանը այդ ծրագրերի իրականացմանը սատարելու համար:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլանձինք:
Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի 8-րդ մոտոհրաձգային բրիգադում ժամկետային զինծառայողն իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեռևս անհայտ պատճառով 8-րդ մոտոհրաձգային բրիգադի 20-ամա Դ.Դ-ն դեկտեմբերի 12-ի երեկոյան բենզինի տարայից իր գլխց մինչև ոտքերը բենզին է լցրել և լուցկին վառելով մոտեցրել իրեն։
Զինծառայակիցները նկատելով հրկիզվել ցանկացողը զինվորին, արագ վրա են հասել և միջամտել, որից հետո ծանր այրվածքներ ստացած Դ.Դ-ին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։
news.am
Դատավորներ են նշանակվել ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
1. Ալվարդ Հունանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
2. Ռուզաննա Բարսեղյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
3. Վազգեն Ռշտունուն նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.