23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Ով իր խաչը չի վերցնում և ինձ չի հետևում, ինձ աշակերտ լինել չի կարող:
(Ղուկասի ավետարան 14:27)
Աստված ձեզ ընտրեց որպես փրկության առաջին պտուղների, որպեսզի լինեք իր սուրբ ժողովուրդը Սուրբ Հոգու միջոցով և ճշմարտությանը հավատալով: Աստված այդ փրկությանը հրավիրեց ձեզ իր քարոզած Ավետարանով, որպեսզի մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փառքն ունենաք:
Ուստի, հաստա՛տ մնացեք և ամո՛ւր պահեցեք այն ավանդությունները, որ սովորեցիք մեզնից թե՛ խոսքով, թե՛ նամակով: Եվ մեր Տերն ինքը՝ Հիսուս Քրիստոս, և Աստված՝ մեր Հայրը, որ սիրեց մեզ և իր շնորհով մնայուն մխիթարություն և հաստատուն հույս տվեց մեզ, թող սրտապնդեն և զորացնեն ձեզ, որպեսզի միշտ ԽՈՍԵՔ և ԳՈՐԾԵՔ այն, ինչ ԲԱՐԻ է:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին 2:13-16)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
«Յանդեքս» ընկերությունը վերլուծել է 2014թ. ամենատարածված որոնողական հարցումները և հրապարակել դեպքերի, թեմաների և անձերի վարկանիշային ցանկը, որոնք ամենաշատն են հետաքրքրել օգտվողներին:
Տարվա իրադարձությունների ցանկը գլխավորում է Սոչիի օլիմպիադան, երկրորդ և երրորդ տեղերում Ուկրաինայի և Կիևի դեպքերն են: Ցանկում հայտնվել են նաև Էբոլա տենդը, ժամերի փոփոխությունը, «Վկոնտակե» սոցցանցի աշխատանքի խափանումը և դոլարի փոխարժեքի աճը:
«Յանդեքսի» վարկածով կանանց վարկանիշում առաջատարն է Ժաննա Ֆրիսկեն, երկրորդ տեղում գեղասահորդուհի Յուլիա Լիպնիցկայան է, երրորդում Տոլմաչևա քույրերը, որոնք Ռուսաստանը ներկայացնում էին «Եվրատեսիլում»:
Օգտվողներին մեծապես հետաքրքրել են Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան և գեղասահքի երկու այլ օլիմպիական չեմպիոններ՝ Ադելինա Սոտնիկովան և Տատայանա Վոլոսաժարը:
Տղամարդկանց վարկանիշը գլխավորել է «Եվրատեսիլի» հաղթող Կոնչիտա Վուրստը: Երկրորդ տեղում է գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն: Երրորդը Ռոբին Ուիլյամսն է, ով օգոստոսին ինքնասպան էր եղել: Ցուցակում նաև Ուկրաինայի նախորդ և գործող նախագահներն են, դերասան Մարատ Բաշարովը և մարզիկ Վիկտոր Անը, որը մի քանի ոսկե մեդալ է նվաճել օլիմպիական մրցումներում:
Արտասահմանյան սերիալներից ամենատարածվածը «Գահերի խաղը» սերիալն է, իսկ ֆիլմերից՝ «Ինչպես ընտելացնել վիշապին 2» ֆիլմը: Ռուսական սերիալների վարկանիշը գլխավորում է «Ֆիզռուկը»:
Ինչ վերաբերում է տարվա պրեմիերաներին, դրանցից գլխավորը iPhone 6-ն է, դրա մրցակից Samsung Galaxy S5-ը երրորդ տեղում է: Երկրորդում «ԱվտոՎԱԶ»-ի նորույթն է՝ Lada Vesta անունով: Ցուցակում են նաև «Սպուտնիկ» որոնողական պորտալը, Apple Watch-ը, Windows 10-ը, iOS 8-ը, և YotaPhone 2-ը:
Բացի այդ, որոնման համակարգը կազմել է նաև մարզական և երաժշտական իրադարձությունների, նաև՝ համակարգչային խաղերի ցանկը:
news.am
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Կոտայքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ավտոմեքենա. 12 վարորդն էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և ասպիրանտների խնդիրներին, որոնք հիմնականում առնչվել են վերջիններիս կրթության կազմակերպմանը:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ավելի մեծ թվով իրանցի ուսանողներ գան Հայաստան` կրթություն ստանալու:
ՀՀ-ում Իրանի դեսպանն իր շնորհակալությունն է հայտնել նախարարությունը` ընդգծելով, որ գերատեսչությունը միշտ ընդառաջում է իրանցի ուսանողների և ասպիրանտների հետ կապված խնդիրների լուծմանը: Դեսպանի խոսքով` իրանցի ուսանողները, վերադառնալով հայրենիք, իրենց հետ տանում են Հայաստանի հետ կապված ջերմ հուշեր: Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի հետագա իրականացմանը:
Նախարար Արմեն Աշոտյանը Իրանի կրթության և գիտության նախարարին հրավիրել է Երևան` մասնակցելու հաջորդ տարի կայանալիք նախարարական գագաթաժողովին, որին մասնակցելու են 47 եվրոպական երկրների նախարարներ` քննարկելու եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ապագան: «Վերոնշյալ գագաթաժողովը տեղի է ունենում 2-3 տարին մեկ: Առաջին անգամ այն տեղի է ունենալու ոչ ԵՄ անդամ հանդիսացող երկրում: Հայաստանը եվրոպական բարձրագույն կրթության պատասխանատու երկիր է մինչև 2015 թվականի օգոստոս ամիսը:Այդ կապակցությամբ Հայաստանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին` Երևանում կայանալիք գագաթաժողովին հրավիրել նաև Հայաստանի հարևան երկրների, այդ թվում` Իրանի գործընկերներին: Ես լիազորված եմ եվրոպացի գործընկերների անունից Իրանի կրթության և գիտության նախարարին հրավիրել Հայաստան` մասնակցելու այդ միջոցառմանը»,-նշել է Ա. Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ դպրոցներում պարսկերենի դասավանդմանն ուղղված մասնագիտական քննարկումներ կազմակերպելու հարցը, ինչպես նաև կրթության ոլորտում հայ-իրանական նոր հուշագրի ստորագրման հնարավորությունը:
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզում՝ ժամը 02:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում բախվել են Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արման Կարապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 23 TS 133 համարանիշի և Վաղարշյան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Москвич մակնիշի 34 PC 397 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ՝ Աստղաձոր գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Պապին Ներսիսյանը, 37-ամյա Կարեն Կարապետյանը և Москич-ի ուղևորներ՝ Վաղարշյան գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Աննա Բաղդասարյանը, 10-ամյա Գարիկ Բաղդասարյանը և 8-ամյա Գոռ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար ՝ Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Աշխատանքները տեղում ղեկավարել է քննիչ Քոչարյանը:
© shamshyan.com
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3աստիճանով, 11-ի ցերեկը նույքանով կբարձրանա:
Երևանում՝
Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը չի ներկայացել Մոսկվայի Բասմանի դատարան՝ իր տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նիստին մասնակցելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Դատարանում հայտնի է դարձել, որ նա գտնվում է հիվանդանոցում։ Փաստաբանի խոսքով՝ Հայրապետյանը հոսպիտալացվել է միզապարկի քաղցկեղ ախտորոշմամբ։ Դա, ըստ փաստաբանի, այն հիվանդությունների ցանկում է, որոնք խոչընդոտում են քննչական մեկուսարանում գտնվելուն։
Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը կքննվի առանց նրա մասնակցության։ Գործարարի փաստաբանը ներկայացրել է նրա դիմումը, որում Հայրապետյանը դեմ չէ, որ գործը քննվի առանց իրեն։
Քննիչը խնդրում է երկարաձգել գործարարի կալանքը մինչ 2015թ. ապրիլի 19-ը՝ պահպանելով նախկինում հաստատված բոլոր սահմանափակումները։ Քննիչը բացատրել է, որ այժմ գործի շրջանակում կա 3 մեղադրյալ, սակայն այդ ցուցակը կարող է ընդլայնվել։
«Ես այժմ նպատակահարմար չեմ համարում խոսել այն մասին, թե ով կարող է ներգրավվել գործում որպես մեղադրյալ»,- նշել է նա։
Հայրապետյանի նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք առավել ծանր հանցագործությունների համար։
Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։
tert.am
Ռուսաստանի դաշնության պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:
ԵՏՄ պայմանագիրը Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրել էին դեռևս այս տարվա մայիսի 29-ին Աստանայում:
Պայմանավորվածության համաձայն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ, ինչը տեղի կունենա անդամ երկրների կողմից վավերացման գործընթացներից հետո:
Պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
Իտալական IL GIORNO թերթում դեկտեմբերի 8-ին լույս է տեսել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը, որը ներկայացնում ենք թարգմանաբար։
– Պարոն Նախագահ, ի՞նչ ազդեցություն ունի ադրբեջանական նավթն ու գազը բանակցությունների վրա:
– Նավթը և գազը ունեն ազդեցություն աշխարհաքաղաքականության վրա և Ադրբեջանը բացառություն չէ: Բայց պետք է ընդգծեմ մի կարևոր հանգամանք. որքան շատ է Ադրբեջանը արտահանում ածխաջրածիններ, այդքան կարծրանում է նրա տրամադրվածությունը բանակցությունների հանդեպ: Կա մի մշտական զուգահեռ ածխաջրածինների արտահանման պայմանագրերի և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանի կողմից անհրաժեշտ փոխզիջումների գնալու ցանկության միջև: Առաջին ազդանշանն էր 1997թ., երբ առաջին նավթային ծրագրի ստորագրումից հետո Ադրբեջանը հրաժարվեց բանակցել մեզ հետ: Եվ այս զուգահեռը շարունակվում է:
– Ինչո՞ւ:
– Նավթից ստացվող բարձր եկամուտների շնորհիվ, վերջին 10 տարիների ընթացքում, ադրբեջանական ռազմական ծախսերը ավելացել են 2500 տոկոսով: Բայց ես կարծում եմ, որ նավթը և ռազմական ծախսերը ոչինչ են, երբ պայքար ենք մղում ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար: Ավելին, ածխաջրածինների արտահանման եկամուտներից Ադրբեջանի կառավարությունը կարող էր ունենալ մի սքանչելի հնարավորություն և զարգացնել սոցիալական քաղաքականությունը, լինել առաջադեմ, այլ ոչ թե դառնար Եվրասիական մայրցամաքի ամենաազատասպան ռեժիմներից մեկը, որը ճնշելով ազատ մամուլի ձայնը՝ տարածում է հակահայկական ռազմատենչ քարոզչություն:
– Ինչո՞ւ ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում:
– Իրավացի եք, անշուշտ կարող են ավելին անել: Հարկավոր է նշել, որ ավելի քան երկու տասնամյակ է, ինչ շարունակվում են ադրբեջանական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի մեկուսացմանը և միջազգային կազմակերպությունների ուշադրության նվազեցմանը: Իհարկե, սա մարդու իրավունքների խախտումների և Ադրբեջանի ճնշումների շարունակություն էր, որոնց ենթակա էինք ԽՍՀՄ ժամանակ: Ադրբեջանի յուրաքանչյուր քայլն այս ուղղությամբ մի կողմից ցույց է տալիս ամբողջ աշխարհին մեր պայքարի լեգիտիմ պատճառները, մյուս կողմից ամրապնդում է մեր վճռականությունը՝ հաստատուն քայլերով շարժվել դեպի մեր պետության կառուցումը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, մեր հանրապետության անկախության և մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի գործընթացին, ցավոք, ականատես ենք երկակի չափանիշների: Կոսովոյի և Հարավային Սուդանի ճանաչումը դրա վառ օրինակներն են: Ամեն դեպքում մենք չենք հուսահատվում: Մեր պետականությունը հիմնադրվեց այն պահին, երբ աշխարհի ամենակարևոր ժողովրդավարական համակարգերի նման, մենք էլ պատասխանեցինք հակառակորդի ոտնձգություններին` իրականացնելով մեր ապստամբելու և ինքնորոշման իրավունքը: Մեզ պարտադրեցին անհավասար պատերազմ, բայց չնայած ամեն ինչի, մենք հաղթանակեցինք: Կար արժեհամակարգային անհամաչափություն: Մենք մարտնչում էինք մեր օրրանների և մեր հիմնարար իրավունքների պաշտպանության համար, իսկ ադրբեջանցիները զբաղված էին տարածքային ներխուժմամբ:
– Ինչպիսի՞ն են հարաբերությունները Հայաստանի հետ:
– Գիտեք, ցեղասպանություն վերապրած հայոց սփյուռքը Հայաստանի և Արցախի մեջ տեսնում է իր հայրենիքը: Արցախի, Հայաստանի և հայկական սփյուռքի միջև ինքնության առումով կան, մի տեսակ, սիմբիոտիկ հարաբերություններ: Սա չի ազդում մեր դե ֆակտո անկախության և մեր հանրապետության դե յուրե ճանաչմանը հասնելու վճռականության վրա:
– Հակամարտության մեջ կա՞ր կրոնական բաղադրիչ:
– Ոչ, պատճառները համամարդկային էին հիմնարար իրավունքների տեսանկյունից: Սակայն պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կար կրոնական շահարկում, երբ ադրբեջանական ճակատը բաղկացած էր չեչեն ջիհադիստներից և աֆղան վարձկաններից:
– Լեռնային Ղարաբաղը դեռ ճանաչված չէ։ Ինչպիսի՞ն է լինել մի երկրի նախագահ, որը դե յուրե գոյություն չունի։
–Ես ինձ «թերի» նախագահ չեմ զգում, քաղաքացիները ընտրել են ինձ և մենք պայքարում ենք մեր ժողովրդի ազատության համար: Երեկ մենք նահանջելու տեղ չունեինք խրամատներում` պաշտպանելով մեր գյուղերը, այսօր` մեր ժողովրդավարական համակարգի ամրապնդման գործում: Ես շատ վճռական եմ տրամադրված:
– Սխալներ կայ՞ին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ:
– Բոլոր պատերազմները ողբերգություններ են: Ես կիսում եմ ամեն մի անհատի, թե՛ մի կողմի, թե՛ մյուս, մահվան ցավը: Պատերազմը մեզ պարտադրվեց, մենք հաղթեցինք և ձեռք բերեցինք մի զգայունություն. նոր պատերազմից կարելի է խուսափել: Ակնհայտ է, որ Բաքվին պակասում է այս զգայությունը և որոշ դասեր մոռացվել են:
– Իսկ Իտալիայի հետ հարաբերություննե՞րը:
– Իտալիայի ժողովրդի հետ առկա են շարունակական մշակութային և արժեքային շփումներ: Չկան դեռ քաղաքական և տնտեսական պաշտոնական հարաբերություններ: Մենք բազմապատկում ենք մեր բազմադարյա բարեկամության ներուժը: Իհարկե, դժվար չէ, եթե հաշվի առնենք, որ նաև ձեր վերածնունդը ոգեշնչեց մեր պայքարը, ավելին՝ պատերազմի ժամանակ որքան կարևոր էին Լոմբարդիա և Վենետո նահանգների քաղաքական գործիչների առաքելությունները Արցախում: Մենք գիտակցում ենք, որ այն Եվրոպան, որը պատկանում է ժողովուրդներին, չի ավարտվում Արցախում, այլ ավելին՝ սկսվում է Արցախից: Մենք այդ Եվրոպայի առաջնագիծն ենք:
– Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց, ո՞րն է Ձեր ուղերձը:
– Մենք՝ այդ ցեղասպանության վերապրողների ժառանգներս, 20 տարի առաջ միայնակ ստանձնեցինք մի նոր ցեղասպանություն կանխելու պարտավորությունը և դա կանենք ամեն անգամ, երբ անհրաժեշտ լինի: Իհարկե, Բաքվի կողմից քարոզվող հայատյացությունը բավականին վտանգավոր արկածախնդրություն է:
tert.am
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.