13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Գիրքը, թերևս, առավել բարդ ու մեծ հրաշալիք թ այն բոլոր հրաշալիքներից, որ մարդկությունն արարել է ապագայի երջանկության և հզորության ճանապարհին:
Մ. Գորկի
Գիրքը ամեն մի գիտելիքի սկիզբն ու վերջն է, յուրաքանչյուր գիտության սկզբնակետը:
Ս. Ցվայգ
Գիրքը լուսավորում է հոգին, ոգեշնչում ու զորացնում է մարդուն, նրա մեջ առաջացնում են լավագույն ձգտումներ, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը:
Ու. Թեքերեյ
Գրադարաննրը մարդկային հոգու բոլոր հարստությունների գանձարանն են:
Գ. Լայբնից
Մարդիկ դադարում են մտածել, երբ դադարում են ընթերցել:
Դ. Դիդրո
Բնավ պետք չէ ամեն ինչ կարդալ, պետք է կարդալ միայն այն, որը պատասխանում է հոգում առաջացած հարցերին:
Լ. Ն. Տոլստոյ
Բանը ոչ թե ընթերցանության մեջ է, այլ ընթերցանության ու կրթության նկատմաբ ջերմ սիրո մեջ է:
Ն. Ա. Ռուբկին
Կա ընթերցանության երեք տեսակ՝ առաջին, կարդալ և չհասկանալ. երկրորդ, կարդալ և հասկանալ. երրորդ կարդալ և հասկանալ նույնիսկ այն ինչը գրված չէ:
Յա. Բ. Կնյաժնին
Ռուսաստանի Դաշնությունում ապրող՝ ՀՀ քաղաքացի 26-ամյա Կարեն Հովսեփյանը դեկտեմբերի 1-ին հատել է ՌԴ սահմանը, անցել Դոնեցկի շրջան և նրան այլևս թույլ չեն տալիս հետ վերադառնալ:
Կարենի հայրը՝ Արթուր Հովսեփյանը, պատմեց, որ որդին մնացել է ռուս-ուկրաինական սահմանին: «Որդիս սահմանն անցել էր, որ գրանցման հարցերը լուծի, հետ վերադառնա ու արդեն չեն թողել, ասել են, որ 5 տարի չի կարող սահմանը հատել: Պատկերացնում եք՝ այնտեղ պատերազմական վիճակ է, տղաս չգիտի՝ ինչ անի, չի էլ կարող Կիև գնալ, որովհետեւ հենց դուրս եկավ տամոժնիից, կամ կուղարկեն պատերազմ, կամ էլ կսպանվի»,- ասաց հայրը:
Արթուր Հովսեփյանի խոսքով՝ որդին ամուսնացած է, կինը բալիկի է սպասում, դիմել են տարբեր պատկան մարմինների, սակայն դեռեւս որևէ պատասխան չկա:
news.am
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2015թ. ընթացքում պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև 2015թ. հունվարի 15-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն.
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների ու հեռապատճեների համարները, մեկ լուսանկար (3×4 չափի):
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի քան 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
Օտարերկյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման վկայականի պատճենը: Դիմումները կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով` modpress@mil.am հասցեով:
Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 29 46 99 հեռախոսահամարով:
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում Լիբանանում հայկական խաղաղապահ ստորաբաժանման տեղակայմանը և Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Նշվել է, որ Լիբանանում հայ խաղաղապահների տեղակայումից հետո երկու երկրների միջև հարաբերությունները թևակոխել են նոր ժամանակաշրջան, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ռազմական բնագավառում համագործակցության զարգացման համար: Կողմերը հաստատել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունների անհրաժեշտությունը և կարևորել դրանց ընթացքում ակնկալվող քննարկումները:
Նամակում մասնավորապես, ասվում է.
«Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմի Թեմական խորհուրդը խոր հիասթափութեամբ մտահոգուած է Երուսաղէմի Հայոց Պատրիարք Նուրհան Արք. Մանուկեանի կողմէ հրապարակուած ողջմտութենէ հեռու նամակով ` ուղղուած ընդդէմ Ամենայն Հայոց Հայրապետին, Եպիսկոպոսաց բարձրագոյն ժողովին եւ բարձրաստիճան եկեղեցականներու:
Թեմական Խորհուրդի մը պարտականութեան ծիրին մէջ չէ Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեւ եղած խնդիրներուն միջամուխ ըլլալ: Սակայն նկատի առնելով որ Նուրհան Արք. Մանուկեան Պատրիարքը Երուսաղեմի Հայոց, իր նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոսին համացանցի միջոցաւ տարածած է աշխարհով մէկ, նաեւ որ Աւստրալիայի մէջ կան բազմաթիւ նախկին Սուրբ Տեղեաց քաղաքացիներ , որոնք մտահոգուած են ստեղծուած այս շփոթով, մանաւանդ որ Թեմիս Առաջնորդի անունն ալ շահարկուած է սոյն գրութեան մէջ, ստիպեցին մեզի կատարել սոյն յայտարարութիւնը:
Նախ, ոեւէ անձի առաւել եւս բարձրաստիճան եկեղեցականի չի պատշաճիր նման ոճով, լեզուով եւ դարձուածքներով արտայայտուիլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցէին նոյնիսկ եթէ ճշմարիտ կէտեր ըլլային իր ըսածին մէջ: Պատշաճ եւ Պարտ է որ մարդ չիջնէ շուկայի մակարդակին այլ պահպանէ տարրական քաղաքավարութիւնը յօգուտ Հայ Եկեղեցւոյ ընդհանուր շահերուն:Նման արտայայտութիւն կը պախարակէ նոյն ինքն զայն գրողը:
Նուրհան Պատրիարք երկու երեւոյթներ կը նշէ որպէս առիթ իր զայրոյթին: Առաջին` Պարետ Ծ. Վրդ. Երեցեանի եպիսկոպոսութեան հարցը: Ճիշտ է որ Երուսաղէմի Տնօրէն ժողովը ներկայացուցած է Հայր սուրբի թեկնածութիւնը եպիսկոպոսութեան` Էջմիածին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը արդեօք իրաւունք չունի նայելու թէ ենթական արժանի է կամ ոչ: Մարդիկ այն Թեմերէն ուր Հայր Սուրբը պաշտօնավարած է լաւ չեն արտայայտուած անոր մասին եւ նոյնիսկ Առաջնորդներ տուեալ թեմերու չեն պաշտպանած անոր թեկնածութիւնը. տակաւին տարիներ առաջ Հայր Սուրբը. երբ Ժառանգաւորացի տեսուչ էր աշակերտներ ծեծելու խնդրայարոյց դէպքով դադրեցուած է իր պաշտօնէն: Մեզի չիյնար Հայր Սուրբը պաշտպանել կամ մեղադրել, սակայն Պատրիարքի պարտականութիւնն է իր միաբանը պաշտպանել եւ ձեւեր գտնել իր նպատակին հասնելու. այս գրութիւնը աւելի վնաս կը բերէ եւ Հայր Սուրբին եւ Պատրաիարքին: Նուրհան Սրբազան կրնար սորվիլ իր ուսուցիչէն` Եղիշէ Պատրիարքէն, անցեալին անոր ալ եպիսկոպոսութեան ներկայացուցած միաբանները մերժուեցան Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ, Եղիշէ Պատրիարք որոշ ժամանակ համակերպեցաւ սակայն ժամանակը եւ ձեւը գտաւ Վեհափառ Հայրապետի իր իսկ առած որոշումը վերանայիլ տալու:
Երկրորդ հարցը կանոնական բնոյթ ունի, տարիներէ ի վեր Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը կ’աշխատի ընդհանուր օրէնսդրութիւն մը հաստատել մեր ողջ եկեղեցւոյ համար, այս ուղենիշը վերջին երկու մասնակի Թեմական-Պատգամաւորական ժողովներու քննարկման նիւթ եղաւ (այս ժողովներուն մասնակցած են մեր բոլոր առաջնորդները եւ Թեմական աշխարհիկ պատգամաւորները 134 անձ, ինչ որ զայն կը դարձնէ ժողովրդավարական եւ օրինական պատկառելի մարմին մը) եւ ժողովրդավարական ձեւով որոշ բաներ կրկին խմբագրուեցան եւ ամէն մէկ կէտ կամ դրոյթ քուէի դրուելով է որ որդեգրուեցաւ: Այս տարուան Սեպտեմբերի Ժողովին Երուսաղեմի միաբանները որոշ կէտերու վերաբերեալ վերապահում արտայայտեցին եւ ժողովը առիթ տուաւ որպէսզի անոնք մտածէին եւ համաձայնութեան եզր մը գտնուէր եւ ժողովի աւարտին թուեցաւ թէ այդ համաձայնութիւնը եղած էր. սակայն ի զարմանք բոլոր ժողովականներուն` Երուսաղէմէն տեղացած բողոքի կարկուտն էր` Պատրիարքի գրչով: Ինչպէս Միքայէլ Սրբազան բացատրած է իր գրութեան մէջ հարցը շատ յստակ է ինչպէս առաջ, նոյնն է եւ այսօր. այսինքն Երուսաղէմի Հայոց Պատրարքութիւնը մաս կը կազմէ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին Ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ անոր Գահակալը, որուն եւ ենթակայ են եւ Երուսաղէմի եւ Պոլսոյ Պատրիարքութիւնները ի հոգեւորս: Պատրիարքութիւնները ինքնավար են, այսինքն իրենց ներքին գործերուն մէջ ազատ են տնօրինելու ինչ որ հարկ է, սակայն ինքնագլուխ չեն, այսինքն չեն կարող խօսիլ ընդհանուր Հայ Եկեղեցիի անունով կամ ներկայացնել Հայ Եկեղեցին: Եթէ Էջմիածինը խառնուի Երուսաղէմի գործերուն այն կը բխի եւ Սուրբ Յակոբի եւ ընդհանուր Հայ Եկեղեցւոյ շահերէն: Օրինակ մը անցեալէն երբ խնդիրը ներսէն ծագած է, երբ ձեռագիրներու գողութեան հարցը եղաւ, Էջմիածինը կանգնեցաւ պաշտպանելու Սուրբ Յակոբի շահերը. արտաքին միջամտութիւն` երբ Իսարայէլեան բանակը փորձեց Պարոն Տերի Վանքապատկան կալուածը խլել կամ բաժնելով անօգուտ դարձնել, Էջմիածինը իր թեմերով ոտքի կանգնեցաւ պաշտպանելու Սուրբ Յակոբի իրաւունքները:
Եթէ նոյնիսկ դրոյթներ կան այս ուղենիշի մէջ որոնք չեն յարմարիր Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան, Պատրիարքը կարող է այդ հարցերը առանձին քննարկել Ամենայն Հայոց Հայրապետին հետ կամ ներկայացնել Ժողովին, որուն եւ Համանախագահն է ինք: Պատրիարքի նամակը նման քայլի նշոյլ մը իսկ չի թելադրեր: Հարցը Պատրիարքին է, պարտէզ իջած էք պտուղ ուտելո՞ւ թէ պարտիզպանը ծեծելու…
Ինչ կը վերաբերի մեր Առաջնորդին Պատրիարքի կցած ածականին, շատ դիւրին է ոեէ անձ վատաբանել կամ մեղադրել, կարելի է արդեօք մէկ օրինակ բերել անոր նիւթապաշտութիւնը հաստատելու. Հայկազուն Սրբազան իր երկար պաշտօնավարութեան ընթացքին ԱՄՆ Արեւելեան Թեմի մէջ որեւէ ծուխէ նման «որակաւորում» չէ ստացած, երբ կարիքը եղաւ թողուց իր պաշտօնը եւ գնաց ծառայելու Մայր Աթոռ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրին անսալով, առանց հարցնելու թէ Մայր Աթոռը ինչպէս պիտի վարձատրէր զինք, իսկ այսօր որպէս Առաջնորդ Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց թեմին, շատ աւելի նուազ կը վարձատրուի քան Ֆիլատելֆիա հովիւ եղած ժամանակ, չնայած իր պաշտօնավարած աշխարհագրական ընդարձակ տարածքին եւ բազմազբաղութեանը: Գուցէ Պատրիարքը այլ բաներ գիտէ` կուզէինք լուսաբանուիլ…
Հայկազուն Սրբազան ծառայած է Մայր Աթոռին եւ Վազգէն Ա, եւ Գարեգին Ա եւ կարող է նաեւ ծառայել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, անոր համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է մնայուն Սրբութիւնը, Կաթողիկոսներ ժամանակաւոր պահապաններն են այդ Սրբութեան: Հայկազուն Սրբազանին Եպիսկոպոսութիւն առաջարկուած է եւ Վազգեն Ա Կաթողիկոսէն 1991-ին, եւ Գարեգին Ա Կաթողիկոսէն 1997-ին, եւ Գարեգին Բ Կաթողիկոսէն 2000-ին, եթէ ան փառքէ կամ եպիսկոպոսացաւէ տառապէր այս առիթները չէր փախցներ…
Նուրհան Պատրիարք անխոհեմօրէն այս յոյժ վտանգաւոր եւ անտեղի երկպառակութիւնը ստեղծեց մեր Եկեղեցւոյ մէջ, կ’աղօթենք որ Ան իմաստութիւն եւ խոհեմութիւն ունենայ եւ միջոցներ գտնէ այս շփոթը վերացնելու…
Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմի Թեմական խորհուրդը անընդունելի կը համարէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքի նման անհանդուրժողական կեցուածքը, որը միանգամայն պառակտիչ կրնայ ըլլալ, եւ միանալով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ անդաստանին մէջ խաղաղութեան կոչով հանդէս եկող շատ հայորդիներու` կ’աղօթէ առ Բարձրեալն Աստուած, որպէսզի կրկին սէր եւ համերաշխութիւն տիրէ Հայրապետական եւ Պատրիարքական աթոռներու միջեւ»:
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների իրազեկման միամսյակի ընթացքում Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ » միությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր բասկետբոլի մրցաշար, որին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 12 բասկետբոլիստ:
Առաջնության նպատակն էր ներկայացնել սպորտը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց լավ մարզավիճակ ապահովելու և պարալիմպիական մարզաձևերը զարգացնելու միջոց: Մրցաշարի հաղթողներին ու մասնակիցներին հանձնվել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան կարգի դիպլոմներ, մեդալներ, դրամական պարգևներ ու մարզագույք:
Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել: 2014 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին սիրիահայ սոցիալապես անապահով 129 ընտանիքի տրամադրվել է դրամական աջակցություն: Կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն, գրենական պիտույքներ են հատկացվել 580 ընտանիքի, այդ թվում՝ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության սոցիալական բաղադրիչի շրջանակում 79 ընտանիքի տրամադրվել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Պարենային աջակցություն է ցուցաբերվել 302 ընտանիքի:
Երևանի զբաղվածության ծառայության տարածքային կենտրոններում հաշվառվել է 93 սիրիահայ: Կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել 83 քաղաքացի:
Թվով 49 ընտանիքի տրամադրվել են պետական նպաստներ: Սոցիալական ծառայության տարածքային բաժիններում փաստագրվել է 32 սիրիահայ, նպաստի իրավունք է ձեռք բերել 24 ընտանիք, հրատապ օգնություն է նշանակվել 8 ընտանիքի, 17 սիրիահայի տրամադրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Ամառային ճամբարներում հանգստացել է 23 երեխա: Ընդհանուր առմամբ, հիմնականում արտահերթ հիմունքներով, Երևանի թվով 35 ՆՈՒՀ-եր է ընդունվել նախադպրոցական տարիքի 123 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 80 դպրոցներում սովորում է 451 աշակերտ, Ալ. Սպենդիարայանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ 34 երեխա:
Սիրիահայ երեխաները մշտապես մասնակից են դարձել մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ:
Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ է դիմել շուրջ 2230 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։
Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, շնորհավորելով մրցույթի բոլոր հաղթողներին, նշել է, որ «Համաշխարհային հմտություններ» միջազգային շարժման շարքում Հայաստանն իր ամուր և կայուն տեղն է գրավել:
Նախարարը նաև գոհունակությամբ շեշտել է մրցույթի անցկացման գործում միջազգային գործընկերների և տեղական կառույցների ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ վերոնշյալ կառույցներն իրենց աջակցությունը կհայտնեն Հայաստանում մրցույթի կազմակերպիչներին:««Համաշխարհային հմտություններ» մրցույթը համաշխարհային մասշտաբով ունի մեծ հեղինակություն. պատահական չէ, որ մի շարք երկրներում մրցույթի բացման արարողությանը մասնակցում են երկրի առաջին դեմքերը: Այսինքն` համաշխարհային մասշտաբով կարևորվում է միջին մասնագիտական կրթության կարևորությունը տնտեսության զարգացման գործում: Երկար տարիներ միջին մասնագիտական կրթությունը խորթ եղբոր կարգավիճակում է գտնվել հանրակրթության և բարձրագույն կրթության շարքում: Սակայն ներկայումս այն նոր զարթոնք է ապրում, որի վկայությունն են ոչ միայն այս մրցույթը և ընդլայնվող արտաքին կապերը, այլ նաև կատարված խորքային բարեփոխումներն այս ոլորտում: Մասնավորապես, պետպատվերի տեղերի ավելացումը, նյութատեխնիկական բազայի համալրումը, կրթական ծրագրերի վերանայումը, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ընդունելության քննությունների հանումը և այլն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության և գիտության նախարարությունը կանի հնարավորը, որպեսզի Հայաստանը ներկայացնող մասնակիցները հավուր պատշաճի ներկայանան «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթում և մրցանակային տեղեր գրավեն:
Նախարար Արմեն Աշոտյանը մրցանակներ է հանձնել հաղթողներին:
Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 26-27ը կայացել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ Մեխատրոնիկա, Վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում: 2013 թվականին առաջին փուլով կայացել էր մրցույթ Ոսկերչություն, Նորաձևության տեխնոլոգիա և Խոհարարություն մասնագիտությունների գծով: «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները՝ ընտրված երեք մասնագիտություններից, հնարավորություն կունենան մասնակցելու 2015 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթին: Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և մրցակցելու իրենց հմտություններով 72 այլ երկրների ուսանողների հետ:
Համաշխարհային այս կառույցին` որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակներում:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտին, ՄԿՈՒԶԱԿ-ին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:
Մամուլում հրապարակում է եղել այն մասին, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով առնվազն վերջին երեք տարիներին գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր չի ներկայացրել:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել և տեղեկացնում.
Դեռևս 05.10.2013 թվականին, նույն հարցի կապակցությամբ հրապարակմանն ի պատասխան՝ տրվել է հստակ պարզաբանում այն մասին, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի` օրենքով սահմանված կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի, եկամուտների հայտարարագրեր ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Նույն օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի ուժով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը ընդգրկված չէր այդ ցանկում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկում ընդգրկվել է “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների հիման վրա , որն ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 1-ից:
Հետևաբար, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Միհրան Պողոսյանի կողմից գույքի, եկամուտների հայտարարագիր ներկայացնելու օրենքով սահմանված պահանջ և ընթացակարգ մինչև 2014 թվականի օրենսդրական համապատասխան փոփոխությունները նախատեսված չեն եղել: Իսկ համապատասխան հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթակա են ներկայացման յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ քան տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը, ինչը և կարվի օրենքով սահմանված կարգով:
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը մտավ վիճաբանության փուլ:
Մեղադրողը իր մեղադրական ճառը կներկայացնի դեկտեմբերի 17-ին:
Վերջին շրջանում կարծես տուժող կողմը կոմպրոմիսների գնալու պատրաստակամություն է ցուցաբերում, իսկ Պետրոսյանը պատրաստ է ցանկացած պայմանով գնալ ընդառաջ, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում Վարդան Պետրոսյանը, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, ուղևորներ Տաթևիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:
Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Ըստ նախաքննության վարկածի Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ և գերազանցել է թույլատրելի արագությունը։ Պաշտպանական կողմը հերքում է այդ վարկածը , նշելով որ տուժող կողմի մեքենան ունեցել է անսարքություններ և կայանած է եղել երթևեկելի գոտում։
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.