23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովն ձայների մեծամասնությամբ վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը.
103 կողմ 7 դեմ, և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ըստ այդ պայմանագրի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո, Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:
ԱԺ շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության:
Հիսուս ասում է.
-Ով իր խաչը չի վերցնում ու ինձ չի հետևում, արժանի չէ ինձ։ Ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, և ով որ իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն։
-Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի ինձ, և ով ի՛նձ է ընդունում, ընդունած կլինի ինձ ուղարկողին: Ով ընդունում է մարգարեին՝ իբրև մարգարեի, մարգարեին հատուկ վարձ կստանա: Ով ընդունում է արդարին՝ իբրև արդարի, արդարի վարձ կստանա: Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի:
(Մատթեոսի ավետարան 10:38-42)
Ռուբեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով արտաքին գովազդն արգելվում է: Պատգամավորն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ի շենքի մոտ զարմացած արձագանքեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող ակտիվիստների հարցին՝ թե ինչու նա իրեն պատկանող «Փակ շուկայի» շենքի վրա միայն ռուսերեն տառերով գրել է՝ Проспект кафе:
Հարց տվող ակտիվիստին պատգամավորը ջերմորեն հարցրեց. «Ասա, ախպերս»։
Ակտիվիստը Սամվել Ալեքսանյանին ասաց, որ նա խախտել է ՀՀ օրենքը՝ միայն ռուսերեն գրելով, պատգամավորն էլ ժպիտով ասաց. «Պե՞տք ա հայերեն գրենք, կգրենք»:
Պատգամավորին ակտիվիստները նաև հարցրին՝ չի՞ վախենում, որ իր բիզնեսները կտուժեն ԵՏՄ մտնելուց հետո, Սամվել Ալեքսայանն էլ պատասխանեց, որ ինքը բիզնեսով չի զբաղվում:
Հարցին, թե ինչպես է քվեարկելու, նա պատասխանեց՝ շատ լավ:
Նշենք, որ ԱԺ-ում այսօր քվեարկության է դրվելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ։
news.am
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա և «Հունդաի» մակնիշի թիվ 44 երթուղու ավտոբուսը:
Ավտոբուսի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանություն է ներկայացել 20-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ինքն է կատարել նշված վրաերթը` վարելով «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը ևս բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա 4 Ռանեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան փողոցում գործող մանկական սրճարանի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, թիվ 1 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 8 հասցեի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 61-ամյա ուղևորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.15-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջ, ինչի հետևանքով նա ընկել է իր կողքով քայլող 81-ամյա կնոջ վրա: Վերջինս նույնպես վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 5.30-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 52/1 հասցեի մոտ իրար են բախվել «Ինֆինիտի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.25-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հուշակերտ-Ղարաղալա ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.50-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 237/231 տնակի դիմաց «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«ՌԱՖ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում 57-ամյա կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.15-սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մեղրիի Ադելյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ձեռքը վնասվել է:
Պարզել, որ կնոջը վրաերթի է ենթարկել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը հրավիրվել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Բագրատունյաց 22/3 շենքի բնակիչ, 20-ամյա Միքայել Աղաջանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս խոստովանել է, որ երեկ Արշակունյաց պողոտայում իր վարած Nissan Tiana մակնիշի 10 ՏՈ 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դեպքի վայրից հեռացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթից հետո նա ավտոմեքենայով որոշ տարածություն անցնելուց հետո ահազանգել է համապատասխան կառույցներ, որից հետո ներկայացել ոստիկանություն: Իսկ թե ինչու չի մոտեցել դեպքի վայրին, նա պատճառաբանել է, որ վախեցել է հաշվեհարդարից, քանի որ հնարավոր է՝ վրաերթի ենթարկվածի հարազատներն ու ընկերներն այդ պահին լինեին այնտեղ և փորձեին իր նկատմամբ հաշվեհարդար տեսնել:
Երեկ՝ կեսգիշերին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նրան տեղափոխեցին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, իսկ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրա վարած Nissan Tiana մակնիշի ավտոմեքենան, որի դիմապակին ամբողջովին վնասված է, մասամբ էլ՝ թափքը, իսկ համարանիշի վրա առկա էին արյան հետքեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Աղաջանյանն աշխատում է «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստում՝ որպես պահեստապետ:
Երևանի քննչական վարչությունն ու Կենտրոնականի ոստիկանությունը պարզել են նաև վրաերթի ենթարկվածի ինքնությունը. վերջինս Նոր Խարբերդ 4-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Սրապյանն է, ով այս պահին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ի դեպ, հարվածի հետևանքով Հ. Սրապյանի կոշիկներից մեկը շպրտվել էր մոտ 30 մետր, մյուսը՝ 1 մետր հեռավորության վրա: Ինչպես ավելի վաղ վրաերթի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 3-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ր ստացվել, որ Արշակունյաց պողոտայում՝ Ոսկու գործարանի , վրաերթ է տեղի ունեցել. անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցը հետիոտի համար նախատեսված վայրով անցնող տղամարդուն եւ թողնելով նրան անօգնական վիճակում՝ դիմել փախուստի: Դեպքի վայր ժամանած 1-03 Շտապօգնության բրիգադը քաղաքացիների, Ճանապարհային ոստիկանների օգնությամբ տուժողին պատգարակի վրա դնելով տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Այնտեղից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վրաերթի ենթարկվածը ստացել է բազմաթիվ կոտրվածքներ՝ պոլիտրավմա եւ այդ պահին նրա վիճակը գնահատվում է ծանր եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանն ու նույն գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանը:
© shamshyan.com
Մշտական բնակության վայր չունեցող Արմեն Բաբախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով:
Ըստ դատաքննությամբ հաստատված հանգամանքների՝ ամբաստանյալ Ա.Բաբախանյանը, չունենալով մշտական բնակության վայր, 2013թ. ամռան ամիսներին գիշերել և պահակություն է կատարել «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումում:
2013թ. օգոստոսի 8-ին եկեղեցու դիմացի ձորում ամբաստանյալն իր երկու ծանոթների հետ ալկոհոլ է գործածել, ապա ժամը 22:30-ի սահմաններում ծանոթացել իրենց մոտեցած տուժող տղամարդուն և նրա հետ միասին շարունակել են ալկոհոլ գործածել։
Դրանից հետո հարբած տուժողը գիշերել է ձորում և հաջորդ օրը՝ օգսոտոսի 9-ին, արթնանալուց հետո կրկին հանդիպել է վերը նշված անձանց ու նրանց հետ շարունակել է ոգելից խմիչք գործածել։
Կեսգիշերից հետո տուժողը քնելու ցանկություն է հայտնել, որի համար ամբաստանյալ Ա.Բաբախանյանը նրան ուղեկցել և քնելու համար տեղ է հատկացրել իր կացարանում, որտեղ տուժողը սեռական գործողություններ կատարելու առաջարկություն է արել ամբաստանյալին, ինչի պատճառով վերջինս վիճաբանել է տուժողի հետ և գործով չպարզված բութ առարկայով հարվածներ է հասցրել նրա գլխի տարբեր հատվածներին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախից ճակատային շրջանի սալջարդ վերքի, աջից ճակատային շրջանի քերծվածքի, ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, գլխուղեղի ծոծրակային շրջանի թեթև աստիճանի սալջարդի և ծոծրակոսկրի կոտրվածքի ձևով։
Ամբաստանյալի երկու հիշյալ ծանոթների միջամտությամբ վիճաբանությունը դադարել է։ Դրանից հետո տուժողը հեռացել է նշված վայրից և տաքսի ավտոմքենայով գնացել «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան ցույց է տրվել բժշկական օգնություն։
Դատաքննությամբ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, նշել, որ իր հետ սեռական հարաբերություն ունենալու տուժողի կողմից արված առաջարկի համար ինքը նրանից պահանջել է հագնել կոշիկներն ու դուրս գալ կացարանից, սակայն կոշիկները հագնելուց հետո նա ոտքով հարվածել է իրեն։ Կացարանից դուրս գալուց հետո ինքը հրել է տուժողին և քաշքշել են միմյանց։ Իր հրելուց նա վայր չի ընկել, այլ հենվել է պատին, իսկ քաշքշուկի ընթացքում ինքն ընկել է գետնին և վնասվել։
Դատական վիճաբանությունների փուլում, սակայն, ամբաստանյալը, հայտարարել է, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ և որ ինքն է մեղադրական եզրակացությունում նշված ժամկետում և հանգամանքներում մարմնական վնասվածքներ պատճառել տուժողին:
Տեղի ունեցածի վերաբերյալ սեփական վարկածն է շարադրել նաև տուժողը: Նա հայտնել է, որ գետնանցումում գտնվող կացարանում հարբած վիճակում քնելուց հետո մոտ 20 րոպե անց զգացել է, որ ինչ-որ մեկը փորձում է արձակել իր տաբատի գոտին։ Արթնանալով, տեսել է ամբաստանյալին և ոտքով հարվածել է նրան։ Դրանից հետո, երբ կռացած վիճակում ցանկացել է հագնել կոշիկները, ուժգին հարվածներ է զգացել գլխի շրջանում, ընկել է գետնին և կորցրել գիտակցությունը։
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ նա վատառողջ է՝ տառապում է «C 4 ողի ոսկրային փոփոխություններ» ախտորոշմամբ հիվանդությամբ, խոստովանել է կատարած հանցանքն ու զղջացել դրա համար։ Որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ բնակության վայրում նա բնութագրվում է դրական և ունի մինչև 14 տարեկան երկու երեխա։
«Փաստինֆո»
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարել է, թե հասարակությունը կարող է չանհանգստանալ, ապրանքների 10-15 տոկոս թանկացում չի լինի:
Ըստ նրա նման մտավախությունը չափազանցված է: Սակայն ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ արժեն այդ հավաստիացումները մի երկրում, որտեղ ԿԲ փոխնախագահ Երիցյանն ասում է, թե՝ իրավիճակը կայունացնելու համար գործարկվել են ֆինանսական քաղաքականության բոլոր հնարավոր գործիքները. լոմբարդային տոկոսադրույքները, արժութային մեխանիզմները, ռեպո տոկոսադրույքը, արժութային շուկայում ինտերվենցիաները: Չնայած այս ամենին, անզեն աչքով էլ է երևում, որ իրավիճակը մնում է անկայուն:
Եթե դրան ավելացնենք, որ հունվարի մեկից բարձրանալու է էլէներգիայի գնման գինը, որն էլ իր հետ կբերի նոր թանկացումներ, պատկերն ավելի պարզ կլինի:
Ստացվում է, Երիցյանը վստահեցնում է, որ գների մեծ տատանում չի սպասվում՝ 2014-ին ԿԲ-ն սպասում է գնաճ 4 տոկոսի սահմաններում, իսկ 2015-ին՝ 4+/- 1,5 տոկոս:
Ըստ Երիցյանի ԿԲ ակտիվները բավարար են արհեստական տատանումները մեղմացնելու համար. «Ինչ վերաբերում է առևտրային բանկերին, ապա նրանց կապիտալի բավարարության գործակիցը նույնպես բարձր է: Բանկերն ունեն և կանխիկ, և համապատասխան անկանխիկ դոլարային լիկվիդայնություն»,-ասել է Երիցյանը:
Դժվար է միանաշանակ հավատալ պրն Երիցյանին, ծավալվող իրականությունն այլ բան է ասում:
Նշենք, որ Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Շաբոյանին մեկ շաբաթվա ընթացքում հայտնել, թե որքանով են թանկացել լայն սպառման ապրանքները:
Հարցը Հայաստանի համար ունի եթե ոչ ճակատագրական, ապա առնվազն ռազմավարական նշանակություն. ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկմանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով հայտարարեց, թե իրենք կողմ են անդամակցությանը:
«Հայաստանի ժողովրդական կուսակցությունում, Վերակազմավորյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունում, Հայ ազգային կոնգրես կուսակցությունում և ՀԱԿ խմբակցությունում տեղի ունեցած քննարկումներից հետո, լիազորված եմ վերոհիշյալ կուսակցությունների անունից հայտարարել, որ խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին»,-նշեց նա:
Իսկ մինչ այդ նշեց, թե իրենց դիրքորոշումը ներկայացնելիս պետք է այսպես ձևակերպեն՝ «ինչպե՞ս կվարվեինք մենք, եթե իշխանությունը մենք լինեինք»: ՀԱԿ պատգամավորը նշեց, թե այդ դեպքում իրենք չէին խաղա երկակի խաղ Արևմուտքի և Ռուսաստանի միջև և նվաստացուցիչ շրջադարձ կատարեին դեպի Մաքսային միություն՝ կորցնելով Արևմուտքի վստահությունը և Ռուսաստանի հարգանքը, ժողովրդից չէին թաքցնի ոչ եվրաասոցացման, ոչ էլ ԵՏՄ բանակցությունների ընթացքը:
Նա նշեց, որ իրենք վստահ են, որ շրջահայաց քաղաքականությամբ հնարավոր էր հասնել ինչ-որ փոխզիջումային լուծման, սակայն այսօր արդեն դրանք իրականացնելն այլևս հնարավոր չէ:«Ուստի, որոշում կայացնելիս՝ ելակետ ենք ընդունել այս պահին ստեղծված իրողությունները և առաջնորդվել Հայաստանի գերագույն պետական շահերով և ժողովրդի առավելագույն ապահովության նկատառումներով»,-ասաց նա:
Զուրաբյանը նշեց, թե միևնույն ժամանակ, իհարկե, հասկանում են, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը պարունակում է նաև որոշակի ռիսկեր ու վտանգներ:
«Դրանք հիմնականում կապված են ԵՏՄ-ի ապագայի անորոշության և Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետ: ԵՏՄ-ի կայացումը, սակայն, ինքնաբերաբար կլուծի նաև ՀՀ-ի անդամակցության շարունակման նպատակահարմարության հարցը: Ամենամեծ վտանգը, այնուամենայնիվ, կապված է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության գոյության հետ, որը չի կարողանա ԵՏՄ-ում պատշաճ կերպով պաշտպանել Հայաստանի ազգային շահերը»,-ասաց նա և նշեց, որ, հետևաբար, ԵՏՄ-ի անդամակցությունն առավել օրակարգային է դարձնում Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման խնդիրը:
1in.am
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում ծնկից վերևի հատվածում դեկտեմբերի 3-ին պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, վիրավորված զինծառայողը Նոյեմբերյանի բնակիչ, 20-ամյա Կարեն Գագիկի Անանյանն է:
Նա այժմ գտնվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալում:
news.am
Թուրքիա այցելած Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է սիրիացի ընդդիմադիրներին համոզել նստել Ասադի հետ բանակցությունների սեղանի շուրջ։
Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, թե տեղյակ է, որ թուրքական կողմն ազդեցություն ունի սիրիական ընդդիմության վրա և առաջարկել, որ թուրքական կողմը ստիպի նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեն Ասադի հետ։
Էրդողանը մերժել է Պուտինի առաջարկը՝ պնդելով, թե Սիրիայում այդքան բան կատարվելուց հետո անհնարին է ընդդիմության և Ասադի միջեւ բանակցությունները։
news.am
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.