13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...… Բոլոր անէծքները թափուելու են վրադ ու հալածելու են քեզ, զի Աստծոյ պատուիրանները չպահպանեցիր…
Տէրը քեզ վրայ երկրի հեռու ծագերից մի ազգ է բերելու, ազգ, ում լեզուն չես հասկանալու…
Աներես ու անզգամ մի ազգ, որ ոչ ծերերին է պատուելու եւ ոչ էլ երիտասարդնելի է ողորմալու…
Որովհետեւ յանուն շռայլութիւնների դու քո Աստծուն ուրախ եւ յօժար սրտով չծառայեցիր…
Գիրք Բ Օրինաց, ԻԸ, 15, 50
Սրիկաները միշտ ջանացել են իրենց ստոր արարմունքները քօղարկել կրօնական շահերի բարոյականութեան եւ հայրենի երկրի նկատմամբ հաւատարմութեամբ։
Հայնրիխ ՀԱՅՆԷ
Խիղճն ու ամօթը յօրինել են հրեաները։
Ադոլֆ ՀԻՏԼԵՐ
Խօսքը Չիկագոյի սպանդանոց առաջնորդող այն այծի մասին է, որ բարեյաջող անցնելուն պէս, ետեւում կամրջակը բացւում էր եւ նրան հնազանդօրէն հետեւող, արեան հոտից խրտնող ու համառող ոչխարի հօտը գահավիժում էր մորթուելու։ Բայց պատահեց այնպէս, որ կամրջակը խափանուելով աւելի շուտ բացուեց եւ նոխազն ինքը առաջինը յայտնուեց մորթազերծարան…
Հայերը իրենց երրորդ հազարամեակի շեմին ունեցան այդպիսի մի նոխազ, որ համոզուած է, թէ ոչխարի հօտը մորթուելն է լինելու իր շռայլ, անառակ, շուայտ եւ խենէշ կեանքն ապրելու գինը։ Եւ վստահաբար, հեթանոսների ու անաստուածների աղմուկ‐աղաղակի ծածկոցի տակ, անձնապաստան խոճիճը Հայ ժողովրդին տանում է մի սպանդանոց, որ ռուսական անօրէն եւ արդէն բացայայտ սանձարձակ կայսրութիւնն է։
Եւ «մտաւորական» ակադեմիկոսները ազգային հերթական ողբերգութեան ընդառաջ՝ գրում են, թէ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի առաջին նախազգուշացումից յետոյ կեղծ-կաթողիկոսին հղած «երկրորդ նամակն իր ոճով, ձեւով եւ բովանդակութեամբ առաւել քան անպարկեշտ է, ողջամտութեան բոլոր սահմանները հատող եւ խորը հիասթափութիւն է առաջացնում հայ եկեղեցու յուրաքանչիւր հավատացեալի հոգում: Բարձրաստիճան եկեղեցականին վայել չէ նման ոճով, լեզուով եւ դարձուածքներով արտահայտուել Հայոց Եպիսկոպոսաց առավել եւս նրա Գահակալին»:
Որպիսի՜ անպատկառ երեսպաշտութիւն… Որպիսի՜ սաւոկային բարոյականութիւն… Եկեղեցին, որ ինքը՝ Ժողովուրդն է, հասել է կործանումի եզրին եւ ազգի «իմաստունները» պարկեշտութեան դասեր են տալիս հոգեւորական առաջնորդի իր սրբազան պարտքը կատարող եւ Ճշմարիտ ու անթաքոյց խօսքով ապիկար մարդուն, կաթողիկոսական գահը պղծող Գարեգին Ներսիսեանին։
Այնուհետեւ ակադեմիականները յորդորում, թէ կեղծ‐կաթողիկոսին «իզուր պետք չէ զրպարտել»: Բանից պարզւում է, որ սյս «ուսեալ‐գիտունների» համոզումով զրպարտել կարելի է, եթէ «իզուր չէ», այլ որոշակի նպատակ է հետապնդում։ Եւ հենց այդ որոշակի նպատակով իրենք են զրպարտում Նուրհան արք. Մանուկեանին՝ մեկապարանոց մի «փաստով», թէ նա իբր «երեւակայական թշնամի է յօրինում եւ “քաջաբար” պայքարում նրա դէմ» Այնուհետեւ յանդգնում են նաեւ սռնուազն խրատել. «Պատշաճ չէ, որ նման բարձր հոգեւորականն իջնի նման մակարդակի: Հոգեւորական այրը պարտաւոր է պահպանել եկեղեցականին վայել տարրական քաղաքավարութիւնը` յօգուտ Հայ Եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերի»:
Բայց նախընթաց դրուագներին ծանօթ իմ Ընթերցողը արդէն հրապարակուած փաստերով եւ վկայութիւններով տեղեակ է այն ցինիզմին՝ շնականութեան, որ «Հայ Եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերը» ծախու հանած Գարեգին Ներսիսեանի «հոգեւոր առաջնորդութեան» կերպն է եւ գործողութիւնների արգահատելի նպատակը։
…Դեռեւս նախանցեալ դարից ռուսական գաղութային տիրակալութեան մէջ հայ մեծահարուստները՝ ջոջապետերը իրենց ոչ միայն շքանշանակիր կուրծքը աւելի զարդարելու, այլեւ պալատական արտօնութիւնները ամբողջապէս շահարկելու նպատակով, ստորացուած ժողովրդին շարունակ զսպում էին այն նկատառումով, որ գանգատուելու կամ բողոքելու դէպքում օտարի դիմաց բացայայտում են ազգային արատները, որոնք «հային պատիւ չեն բերի»… Այս արատաւոր եւ «հաւատարիմ ու հնազանդ» երեւալու ստրկամիտ ստորաքարշութիւնը շարունակուեց նաեւ ամբողջ 20-րդ դարի ընթացքին եւ փոխանցուեց արդէն 21-րդին… Եւ արդէն գրեթէ երկու հարիւր տարի է, ինչ հայութիւնը «հայրենասիրաբար» եւ խաբուսիկ հայրենասիրութեամբ փորձում է իր մէջ թաքցնել թարախի պալարները՝ աւելի ու աւելի բորբոքելով մեր ազգային մարմնի մէջ սկսուած փտախտը։
Ի դէպ, նրանք, այդ ակադեմիական‐վարժապետները հաստատապէս անգէտ են այն խորհրդին, որպիսին է «Եւ ծանիջիք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ» (Յովհ. Ը 32)։ Հասարակութեան մակերեսին եկած գորշ ու աղտոտ փրուրը ճշմարտութիւնից պաշտպանուելու վահան է ընտրել նորատարազ politcorrect-ութեան (հայերէն՝ քաղաքա-վարութիւն) մասին ականջի ծայրով լսածը… Ուստի, իր բռիութեան պատճառով ամենուրէք «արժանապատւութիւն վիրաւորող» ծանր մեղք է կարծում բացէ ի բաց եւ ճակատին ասուած ճշմարիտ խօսքը։
Եւ ի՞նչ են ակնարկում, երբ խօսում են «Հայ Եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերից»… Անշուշտ եւ անկասկած՝ Ներսիսեան եղբայրների եւ նրանց մերձաւոր ու ձեռնասուն շրջապատի շահերը… Բոլոր նրանց, ովքեր, այո՛, անհագուրդ շահամոլութեամբ, յիրաւի, «իրենց գերխնդիրն են համարում ոչ միայն մեր Սուրբ Եկեղեցին պառակտելը, նաեւ մեր պետութեան հիմքերը խարխլելը, հայ մարդուն Հայրենիք, Կրօն և Ազգութիւն չճանաչող օտարամոլ ամբոխ դարձնելը»:
Այս է իրականութիւնը…
Դեռեւս իր առաջին նամակով, որ թուագրուած է «Նոյեմբեր 3, 2000», այսինքն արիւնաթաթախ Հոկտեմբեր 27-ից մէկ տարի յետոյ, Ամենապատիւ Պատրիարք Մութաֆեանը դեռ այն ժամանակ տարակուսանքով արձանագրում է, որ կեղծ‐կաթողիկոսը խախտում է եկեղեցու կանոնադրությամբ, զանց է առնում պատիրաքների կարծիքը Հայ եկեղեցու կանոնադրութեանը հակառակ միանձնեայ որոշումներ կայացնելու, Մոսկուայի թեմի առաջնորդ Տիրան սրբազանին ոտքի վրայ պաշտօնանկ եւ արեւմտեան կիսագնդից ձեռքի հեռախօսոսվ կարգալոյծ անելու եւ Գերագույն հոգեւոր խորհուրդը կամայականօրէն ցրելու ու նոր անդամներ նշանակելու առիթով:
Նամակն աւարտւում է այսպիսի առաջարկութեամբ. «Վերոյիշեալ եւ այլ պարգայից վերաբերեալ մենք միշտ պատրաստ ենք Ձեզի հետ խորհրդակցելու, եւ կ’առաջարկենք, որ յարմար առիթով մը երբ Եւրոպա գտնուիք, թերեւս միմիայն երեքս՝ Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի, Սուրբ Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ Աթոռակալներս մէկտեղուինք խորհրդակցութեան մը համար»։
Այնպէս որ ակադեմիականները դարձեալ ստում են, թէ պատրիարքներն են իրենց «գերխնդիրը համարում եկեղեցին պառակտելն» ու, ո՜վ, երկնային Տէր, որպիսի՜ նենգաբարոյ խարդախութիւն. «խարխլելու մեր պետութեան հիմքերը, հայ մարդուն դարձնելու Հայրենիք, Կրօն և Ազգութիւն չճանաչող օտարամոլ ամբոխի»։
Զսպենք այս «մտաւորականների» հայոց լեզուն խմբագրելու հերթական գայթակղութիւնը եւ գոնէ այսօր Ճանաչենք ճշմարտութիւն, որպէսզի դեռեւս չկորցնենք մեր այն յոյսը, թէ մեզ ազատագրողը Ճշմարտութիւնն է լինելու այն թունաւոր մթնոլորտի մէջ, որտեղ Հայ ազգն է շնչահեղձ լինում ստի, կեղծիքի, ապատեղեկատուութեան, իշխանութիւնների եւ անձամբ կեղծ‐նախագահի կամայական ու ժողովրդին անարգող, Հայ ազգը նուաստացնող եւ բոզաբարոյ գործողութիւնների հետեւանքով։
Վերջերս հրապարակուեց Երուսաղեմի Ամենապատիւ Պատրիարք Նուրհան Արք. Մանուկեանի նամակը, որ նոյնպէս անպատասխան մնաց կղերապետութեան ինքնակալի կողմից։ Ահաւասիկ, թէ ինչ է ասում եւ կրկնում Պատրիարքը.
«Սեպտեմբեր ամսուն, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ կայացած Ներկայացուցչական թատերական ժողովի ընթացքին դարձեալ կրկնուած է ու ծեծուած Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Առաքելական եւ Նուիրապետական Աթոռը վերածել ինչ որ «թեմի» մը տեսակէտը, զոր ձեր գահակալութեան առաջին տարիներուն ներկայացուած էր նոյնպիսի ժողովի մը: Ըսուած է «Պտուղը ծառէն հեռու չիյնար», եւ այս տարի մի քանի վայրահաչ բերաններ՝ Յովնան, Միքայէլ, Հայկազուն եւ Յովակիմ Սրբազաններ հասկնալի պատճառներով, թելադրուած ու տարուած — ոչ այնքան իրենց աթոռներու եւ դիրքերու, այլ աւելի գրպաններու ապահովութենէն — ձեր գլխաւոր եւ միակ մտահոգութիւնը յայտնելով, «քաջաբար» պահանջած են, որ Երուսաղէմի Պատրիարքութիւնը անմիջականօրէն ենթարկուէր Էջմիածնի… Կարծէք չէր բաւեր մեր ամենօրեայ հարցերն ու դժուարութիւնները քրիստոնեայ միւս համայնքներուն հետ, իսկ միւս կողմէն հրեաներու եւ իսլամներուն հետ մեր մշտակայ խնդիրները, հիմա ալ Մայր Աթոռի միաբանութիւնը ձեր նման, խաչակրութեան ելած է Երուսաղէմի Պատրիարքութեան դէմ, տարուած միահեծանութեան մարմաջէ… պտուղը ծառէն հեռու չիյնար:Վեհափա՛ռ, ժամանակին փորձեցիք Երուսաղէմի եւ Պոլսոյ Նուիրապետական Աթոռները չէզոքացնել բայց չյաջողեցաք, եկէ՛ք մէյ մըն ալ մի՛ փորձէք:
Եւ բնաւ մի՛ մոռնաք, որ օտարներ Հայաստանեայց Եկեղեցւոյ ծանօթացած են Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան միջոցաւ: Այս Սրբազան Հաստատութիւնը ամբողջ դարեր տոկացած է մարդկային եւ բնութեան արհաւիրքներուն, ձեր նախնիները, կաթողիկոսներու ամբողջ սերունդներ ճանչցած եւ ընդունած են Պատրիարքութեանս Կանոնադրութիւնն ու Նուիրապետութիւնը, իսկ ի՞նչն է որ ձեզի իրաւունք կու տայ թելադրելու ձեր մանկլաւիկներուն այդպէս ժխտական կեցուածք որդեգրելու Միաբանութեանս դէմ, միթէ դուք ձեզ ձեր նախնիքներէն աւելի խելացի՞ կը կարծէիք: Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն: Դուք կրնաք մարդ առնել ու ծախել սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ ԵՒ ԻՒՐԱՑՆԵԼ»:
Ահաւասիկ, եւս մի դաժան ու ամօթալի ճշմարտութիւն, որ դեռեւս որեւէ ոք չի էլ փորձել ժխտել. «Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն»: Եւ այս ազնիւ մտահոգութիւնը նոյնպէս «մտաւորական» իմաստունների համար politcorrect չէ, այսինքն անքաղաքաւարութիւն է ի ունկնդրութիւն «հաւատացեալ ժողովրդի» հրապարակել, այլ պետք է ծածկել, թաքցնել, քօղարեկել… նոյնն է թէ՝ ստել, նենգել իրականութիւնը։
Այս խնդրին է անդրադարձել նաեւ «Նոր Մարմա» պարբերականը. «Ցաւալի է կարդալ այս բոլորին մասին: Բնականաբար բացարձակապէս ընդունելի չէ Երուսաղէմի Աթոռը Աթոռ ըլլալէ դադրեցնելու եւ զայն Մայր Աթոռի ենթակայ դարձնելու դիտաւորութիւն մը… Նամակին մէջ դիտել կը տրուի որ վեհափառ հայրապետը տարիներ առաջ նոյն ցանկութիւնը ունեցաւ Պոլսոյ Պատրիարքական Աթոռին նկատմամբ, բայց չյաջողեցաւ»:
Ինչպէս համոզւում ենք, կեղծ‐կաթողիկոսը ոչ մի յորդորանքի ականջալուր չէ։ Եւ երբ հետ զհետէ ս. Էջմիածնի հասցեով նամակները աւելի կտրուկ եւ կոշտ բնոյթ են ստանում, ինչը մէկ անգամեան բնական է երեւոյթի խորտակիչ էութիւնը նկատի ունենալով, ապա պարզւում է, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին «պառակտելու» գործին են լծուած բոլոր նրանք, ովքեր Գարեգին Ներսիսեանից իրաւմամբ պահանջում են օրինականութիւն եւ Եկեղեցու Կանոնադրութեան նկատմամբ հաւատարմութիւն։
Ի դէպ, ես բնաւ չեմ զարմանում այս տարօրինակ եւ անհեթեթ մտածողութեան վրայ, երբ ակադեմիականները Պոլսի եւ Երուսաղեմի Նուիրապետական Աթոռների տագնապները, շարունակաբար, արդէն տասնհինգ տարի ս. Էջմիածնի մէջ զարգացող կամայականութիւններն ու օրինազանցումները արհամարհելով՝ Ամենապատիւ Պատրիարքներին ճգնում են ներկայացնել իբրեւ պառակտիչների։ Չեմ զարմանում եւ օրինաչափ եմ տեսնում Ռուսաց Հայաստանի մէջ տիրող Կրեմլեան մտածողութեան ընդօրինակութիւնը։ Կրեմլը զաւթում է օտարի տարածքը, պատերազմում է դրացի երկրի դէմ, բայց ռուսական եթերն ու մամուլը լցուած են այն ճիչ‐աղաղակով, թէ հարեւանը իր հողերը սուսիկ‐փուսիկ տալու փոխարէն՝ դիմադրում է։ Ամենուրէք իր իշխանութիւնը տարածող ռազմաշունչ, բայց միշտ ձախաւեր կայսրութեան մասին յաւիտենական մի ճշմարտութիւն, որ Դերենիկ Դեմիրճեանը դեռեւս անցեալ դարասկզբին բացայայտել է «Քաջ Նազար» թատերախաղի մէջ։
Իսկ ս. Էջմիածնից նոյնպիսի ձախաւեր ու ուզուրպատորական գործողութիւնների արդիւնքին շարունակւում են ոչ միայն պաշտօնանկութիւններն ու կարգալուծումները, այլեւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու դաւանանքից հրաժարումները։
Ակադեմիականները գրում են. «Ամենապատիւ Սրբազան, Դուք լաւ գիտէք, որ անմիաբանութիւնն ու երկպառակտումը միշտ էլ չարիք են եղել մեր ժողովրդի անցած ողջ պատմութեան ընթացքում: Ուրեմն ինչո՞ւ ժողովուրդը պիտի իմանայ, որ մեր հաւատքի կարեւորագույն երկու սիւները լուրջ եւ վնասաբեր գժտություն ունեն, որոնք վնասում են մեր եկեղեցու և պետութեան միասնութեանը: Համազգային այս ողբերգութիւնը պէտք է կարողանալ յաղթահարել»:
Հայաստանի մէջ շարունակուող այն միտումին, թէ թարախակալած վէրքերը բացայայտել չի կարելի, քանի որ ամօթ է, հիմա էլ մարդիկ ամաչում են — բայց արդեօք ամաչո՞ւմ են — ժողովրդից։
Բայց անհրաժեշտ է, որ ժողովուրդը եւ ոչ միայն նրա հաւատացեալ մասը, այլեւ բոլորը՝ անաստուածները, աղանդաւոր յայտարարուածները, կռապաշտները եւ մեր ազգային ապագան 10000 կամ 50000 տարուայ վաղեմութեան մէջ որոնողները տեղեակ լինեն, որ մեր Երկիրն ու Ազգը շատ մօտիկ ժամանակներին կը դադարի ոչ միայն ապագայ ունենալ, այլեւ հաւիտենական կորսեան կը մատնուի մեր անյայտ հազարամեակների եւ մշակութային հզօր զարգացումի երկհազարամեայ անցեալը։ Եւ քարուքանդ եղած մեր աշխարհի նիւթական եւ հոգեւոր գոյութեան որոնումները կը լինեն օտարների հետաքրքրասիրութեան ու պեղումների ասպարէզ…
Բայց ես վստահ եմ, որ Երուսաղեմի եւ Պոլսի Պատրիարքութիւնները, Կիլիկիայի Կաթողիկոսութեան հետ միաւորուած՝ կը կարողանան Չարիքը կանխել։ Այս երեքը նուիրապետութիւններն են որ անցեալ մղձաւանջային դարերին, երբ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ու ս. Էջմիածինը օտարի շղթաների մէջ էին, ի տես արտաքին
աշխարհի եւ ի մխիթարութիւն պանդխտացած հայութեան՝ պահպանեցին իրենց առաքելական գոյութիւնն ու հեղինակութիւնը։
Վստահ եմ եւ որ Երուսաղեմի Պատրիարքութիւնը հաստատուն եւ վճռական կը կենայ իր բարձրութեան վրայ եւ կեղծ‐կաթողիկոսի քայքայիչ ծրագրերին կը դիմագրաւի ամենայն վճռականութեամբ։ Նուիրապետական աթոռների միասնական կամքով ու վճռականութեամբ։ Կեղծ‐կաթողիկոսի ցրած որոմը վնասազերծելու եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համաշխարհային հեղինակութիւնը եւ սեփական դէմքը պահպանելու վճռականութեամբ։
Ժողովրդի, հայ հասարակութեան ուժերով ու կամքով անպայման կը կարողանանք համազգային այս ողբերգությունը յաղթահարել այնպէս, ինչպէս իր կամքով ու արդարութեամբ իսլամի ու տեղի իշխանութիւնների ոտնձգութիւններին դիմագրաւել է Երուսաղեմի Պատրիարքարանը։
Վասն Հայի…
Վասն մեր Հաւատի…
Վասն մեր Հայրենեաց…
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն եօթներորդ եւ աւարտ)
Աստղագետ Վասիլիսա Վոլոդինան կազմել է «ֆինանսական Աստղագուշակ 2015», որում առանձնացված են կենդանակերպի մի քանի նշաններ. դրանք 2015-ին իրական հնարավորություն կունենան հարստանալու: Ըստ աստղագետի ՝ 2015 կլինի շատ բարենպաստ հատկապես կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու համար, բացի այդ, կենդանակերպի որոշ նշանների կհաջողվի գումար վաստակել առանց մեծ ջանքերի:
Եվ այսպես 2015-ին ում բախտը կբերի գումար վաստակելու հարցում.
Խոյ
Նշանի ներկայացուցիչների մոտ փողը կգա միայն այն ժամանակ, երբ նրանք դրա համար ինչ որ քայլեր կձեռնարկեն: Սակայն առանձնահատուկ ջանքեր չեն պահանջվի, հաջողությունը նրանց կողմն է, այնպես, որ խոյերը պետք է պարզապես օգտագործեն բոլոր հնարավորությունները, և կյանքին ասեն «այո»:
Ցուլ
Ցուլերն, ըստ աստղագուշակի՝ կվերանայեն իրենց տեսակետները գումարի հարցում: Նրանք կկարողանան զգալիորեն մեծացնել եկամուտը, եթե իրենց առջև դնեն նպատակներ և անվերապահորեն հետևեն դրանց: Ամեն ինչ տեղի կունենա շատ արագ, երբ նրանք հավատան իրենց ուժերին:
Երկվորյակ
Երկվորյակներին սպասվում են ռեալ հեռանկարներ: Նրանց կյանքում կհայտնվի մարդ՝ որից կախված կլինի հաջողությունը:Վասիլիսա Վոլոդինան խորհուրդ է տալիս հետևել տվյալ մարդու խորհրդին: Դա կօգնի ստեղծել կայուն ֆինանսական հիմք 2015-ին: Բացի այդ, որպեսզի կայունացնեն եկամուտները, երկվորյակները պետք է ավելի շատ շփվեն նոր մարդկանց հետ, անկախ նրանց սոցիալական դիրքից: Կապերն ու ծանոթությունները այս տարի շատ բան կորոշեն երկվորյակների կյանքում:
Խեցգետին
Խեցգետինները պետք է ամբողջությամբ նվիրվեն նրան, որը բերում է իրենց ուրախություն և բարոյական բավարարվածություն: Նշանի մարդիկ երբևէ, և մանավանդ 2015 թ-ին չեն կարողանա ստանալ գումար այն աշխատանքից՝ որը նրանց հուզում է: Այս տարի գլոբալ փոփոխությունների դիմելու ժամանակն է:
Առյուծ
Որպեսզի առյուծները հարստանան 2015 թվականին, անհրաժեշտ է, որ նրանք կենտրոնանան միայն մեկ բանի վրա: Շատ Առյուծներ իրենց եռանդը վատնում են մի քանի գործի, հոբբիների և հետաքրքրությունների վրա, ինչը հանգեցնում է ֆինանսական անկայունության: Աստղագուշակը 2015-ին խորհուրդ է տալիս ձերբազատվել բոլոր գործերից և կենտրոնանալ մեկ ուղղության վրա:
Կույս
Կույսերին անհրաժեշտ է սահմանել հստակ նպատակ և գնալ դեպի դա: 2015 թվականին, նրանք կունենան բոլոր հնարավորությունները, զգալիորեն մեծացնելու իրենց եկամուտները. Նրանք պետք է դադարեն երազել, և անցնեն գործողությունների: Ժամանակն է գործել և քաղել դրանց պտուղները:
Կշեռք
Կշեռքներին սպասվում է բարենպաստ տարի իրականացնելու իրենց ծրագրերը: Նրանք կարող են հաջողության հասնել, եթե դադարեն կասկածամիտ լինել յուրաքանչյուր մանրուքում: Նրանց կողքին անպայման պետք է լինի մեկը՝ որը կաջակցի և կառաջնորդի դեպի ճիշտ ուղին:
Կարիճ
Կարիճները 2015 -ին շատ զբաղված կլինեն, նրանք կստանան մեծ փորձ և գիտելիքներ: 2015 -ը կարիճների համար նոր հմտություններ ձեռք բերելու տարի է: Այս կենդանակերպի նշանին խորհուրդ է տրվում բարելավել պրոֆեսիոնալիզմը, որը կօգնի զբաղեցնել իրենց ցանկալի տեղը հասարակության մեջ:
Աղեղնավոր
Տարվա առաջին կեսը դժվար կլինի աղեղնավորների համար: Նրանց կհետապնդեն փոքր անհաջողություններն ու կորուստները: Հակառակ դրան, տարվա երկրորդ կեսը կլինի հաղթանակներով և ձեռքբերումներով լի:Նրանց 2015 թ.-ի հաջողության գրավականը՝ դրական լիցքերն ու նպատակասլացությունն է: Չպետք է հանձնվել, եթե նույնիսկ ձեզ թվա, թե ամեն ինչ կորած է:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին սպասում է կայուն ֆինանսական վիճակ ամբողջ տարվա ընթացքում: Նրանք ինչպես միշտ, դանդաղ, բայց հավատարմորեն անցնում են փշերով լի ճանապարհ: Որպեսզի արագ կայունացնեն գործընթացը, նրանք պետք է հաճախ լսեն իրենց ինտուիցիային և չվախենան փոփոխություններից:
Ջրհոս
2015 թվականին, ֆինանսական վիճակը կախված կլինի ամբողջովին իրենցից: Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները կարող են իրականացնել իրենց ծրագրերը միայն սեփական ուժերով: Ջրհոսներից շատերի համար անցյալ տարին եղել է բավականին ծանր, բայց հիմա նրանք գիտեն, թե ուր պետք է գնան, որպեսզի հասնեն բարեկեցության:
Ձուկ
Ձկներին` 2015-ին սպասվում է հիասթափություններ, ապա հաղթանակ: Ամեն ինչ կախված է նրանց համբերությունից, ջանքերից ու որոշումներից: Պետք չէ կիսատ թողնել սկսած գործն` անհաջողուրյունների պատճառով: Հավաքեք ուժերը, իմաստությամբ և սիրելիների աջակցությամբ ամեն ինչ կստացվի:
Գրեթե ոչ մի երկիր Ռուսաստանում այնքան ակտիվ ներդրումներ չէր անում, որքան Գերմանիան՝ ձգտելով օգտագործել նոր առևտրային հնարավորությունները, որոնք ստեղծվել էին «սառը պատերազմի» ավարտից հետո, գրում է The New York Times-ը:
Թերթը նշում է, որ ավելի քան 6.000 գերմանական ընկերություն սկսել էր բիզնես անել ռուսական շուկայում: Բացի այդ, Ռուսաստանը դարձել էր գերմանական ավտոմեքենաների, դեղորայքի ու սարքավորումների հիմնական սպառողներից մեկը:
Իսկ այժմ գերմանական ընկերությունները հակառակ ուղղությամբ են շարժվում, և նման միտման վերջին օրինակը BASF-ն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է ռուսական «Газпром» ընկերության և գերմանական BASF կոնցեռնի միջև համաձայնության տապալման կապը քաղաքականության հետ:
Որպես օրինակ պարբերականը նշում է նաև Opel, Volkswagen և Fresenius ընկերությունները:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ Ռուսաստանում General Motors-ի ներկայացուցչությունը կտրականապես հերքել է քաղաքական պատճառներով Սանկտ Պետերբուրգում գործարանի հնարավոր փակման մասին լուրերը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։
tert.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում կառավարության ղեկավարը նշել է.
«Լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
Սիրելի բարեկամներ,
ուրախ եմ կրկին հյուրընկալելու ձեզ՝ այս անգամ արդեն որպես կառավարության ղեկավար։ Մշտապես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ. մենք միասին մեկ ընդհանուր գործ ենք անում, որովհետև ունենք միասնական նպատակ և երազանք՝ ունենալ արդար, զարգացող և ժողովրդավար պետություն, կառուցել բարեկեցիկ հասարակություն, որի քաղաքացի լինելը պատիվ լինի յուրաքանչյուրի համար։ Ես վստահ եմ, որ իրենց գործին անմնացորդ նվիրված լրագրողների հավատամքը դա է։
Հարգելի լրագրողներ,
ձեր գործիքը բառն է և խոսքը։ Իմ գնահատմամբ՝ ամենահզոր և ազդեցիկ զենքը։ Ես մի առիթով արդեն ասել եմ. բառը, խոսքը կարող է պաշտպանել արդարությունը, ազատությունն ու մարդու իրավունքը, բայց, միևնույն ժամանակ, չփաստարկված ու անպատասխանատու բառը կարող է գործել ամենամեծ անարդարությունը։ Այո´, անաչառ տեղեկատվությունը, գրագետ ու ճշմարիտ խոսքը յուրաքանչյուր պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ուժն է։ Ես չէ, որ պիտի ասեմ՝ հանրային կարծիք կարող է ձևավորել բացառապես և միայն ճշմարիտ, արդար ու փաստարկված տեղեկատվությունը, վերլուծությունն ու գնահատականը։
Չորրորդ իշխանությունը մեր նորանկախ երկրի կարևորագույն նվաճումներից է, և ես հպարտ եմ, որ մենք այսօր ունենք իրապես կայացած լրատվամիջոցներ, որոնք թիկունքից չեն հարվածում, այլ խոսում են բաց և միմիայն փաստերի լեզվով։
Հարգելի ներկաներ,
ես հարգում և գնահատում եմ ձեր աշխատանքը, աշխատանքը բոլոր այն լրատվամիջոցների, որոնք գիտեն իրենց խոսքի արժեքը։ Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, և ուժեղ է այն պետությունը, որն ունի արդարամիտ չորրորդ իշխանություն։ Ես անչափ կարևորում ու գնահատում եմ մեր համատեղ աշխատանքը, և վստահ եմ, որ այն շարունակվելու է փոխադարձ հարգանքի և միմյանց օգնելու մթնոլորտում։ Հայտնի դասականն ասում էր. «Անաչառ և փաստարկված քննադատությունն արյան ճիշտ շրջանառությունն է։ Առանց անաչառ քննադատության լճացումն ու սխալներն անխուսափելի են»։ Կարծում եմ՝ ավելի ճշգրիտ հնարավոր չէ ասել։
Հարգելի լրագրողներ,
կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ լրագրողական խիզախություն՝ ասելու և պաշտպանելու ճշմարտությունը: Թո՛ղ մեր յուրաքանչյուր խոսքում և գործում լինի սերը, հույսն ու հավատը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ ՀՀ կառավարության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով, ինչպես նաև խրախուսվել ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու և ակտիվ համագործակցության համար:
Սիրելի հայ ժողովուրդ,
պարոնայք սպաներ, զինվորներ ու ազատամարտիկներ
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի առթիվ, մաղթում առողջություն, երջանկություն, և ամենակարևորը` խաղաղություն, որը մենք պաշտպանեցինք նաև վտանգներով ու մարտահրավերներով լի 2014 թվականին:
Ավարտվող տարին հագեցած էր ո՛չ միայն վերջին երկու տասնամյակներում նախադեպը չունեցող սահմանային լարվածությամբ, այլև բանակաշինության ձեռքբերումներով: Չնայած չդադարող սադրանքներին, մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին զորքերի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության անվտանգության մակարդակի բարձրացման ասպարեզներում, առանձնակի ուշադրություն դարձվեց ուսումնամարտական նոր ու ավելի բարդ խնդիրների կատարմանը, մարտական կիրառման շրջաններում զորավարժությունների անցկացմանը և հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը:
Շարունակվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման, միջազգային ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման, նոր ռազմական տեխնիկայի ու սպառազինության ձեռքբերման, կապի համակարգի արդիականացման, առաջնագծի ինժեներական կահավորման բարելավման, ժամանակակից արգելափակոցների, ծու-ղակների և տեխնիկական միջոցների տեղադրման, հումանիտար ականազերծման, զինվորա-կան ծառայությանը վերաբերող օրենսդրության լրամշակման աշխատանքները:
Լուրջ քայլեր կատարվեցին զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, արտակարգ պատահարների նվազեցման և աճող սերնդի հայրենասիրական
դաստիարակության ասպարեզներում: Ձևավորվեցին նաև այնպիսի գեղեցիկ ավանդույթներ, ինչպիսիք են մարզերում զորամիավորումների հրամանատարության հանդիպումներն իրենց զինվորների ծնողների հետ և զոհված զինծառայողների ծննդյան ու զոհվելու օրերին այցելությունները նրանց ընտանիքներին:
Անցնող տարին մենք սկսեցինք «արատավոր բարքերի դեմ պայքարի» նշանաբանով և համագործակցելով դպրոցների, բուհերի, հասարակական ու պետական տարբեր կառույց-ների հետ՝ կարողացանք կարգապահության ոլորտում իսկապես բարձր ցուցանիշներ արձանագրել:
2014 թվականը պատմության մեջ կմնա նաև որպես մի տարի, երբ հայ ժողովուրդն ապացուցեց Արցախյան ազատամարտի նվաճումները պաշտպանելու իր վճռականությունը: Չնայած հակառակորդի կողմից «դիպուկահարների պատերազմը» դիվերսիոն դաշտ տեղափոխելու փորձերին և անգամ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը դարանակալ հարվածով խոցելու ամոթալի քայլին՝ Հայկական բանակը չտրվեց սադրանքի և, գործնականում կիրառելով «փոքր ուժերով մեծ խնդիրներ» սկզբունքը, կարողացավ պատվով դուրս գալ իրավիճակից:
Հակառակորդն իր դավադիր քայլերի համար վճարեց բազմապատիկ մեծ կորուստներով, իսկ մենք գտանք մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով Հայկական բանակին թույլ տվեցին պահպանել Հայոց երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը: Եվ այսօր, մեր մերձավորներին շնորհավորելով Ամանորի առթիվ ու գալիք տարում հայ ժողովրդին մաղթելով ամենայն բարիք, առաջին հերթին պիտի «Հավերժ փառք» ասենք հայրենի հողի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած մեր բոլոր հին ու նոր նահատակներին:
Ու նաև պիտի հպարտանանք այն զինվորներով ու հրամանատարներով, ովքեր հեռվում գտնվող միջազգային զորավարժարաններից զորավիգ եղան խրամատներում կանգնած իրենց մարտընկերներին: Հիշե՛նք միջազգային զորավարժությունների ընթացքում հայկական ստորաբաժանումների բարձր արդյունքները, հայկական անձնակազմերի հաղթական մասնակցությունը «Տանկային բիաթլոն-2014» մրցումներին, միջազգային մրցույթ-հավաքում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների նվաճած երեք ու կես տասնյակ մեդալները և Հայաստանում նմանատիպ հավաքներ անցկացնելու իրավունքի նվաճումը:
Սիրելի հայրենակիցներ
Սկսվում է 2015 թվականը, որը բոլորիս համար ոչ միայն նոր հույսերի ու սպասումների տարի է, այլև երբևէ չսպիացող վշտի հարյուրամյա տարելիցը: Ոգեկոչելով մեր բյուրավոր նահատակների հիշատակը՝ միշտ պիտի հիշենք, որ հայրենի շեներում թե տա-րագրության ճամփաներին նրանք զոհվեցին անկախ Հայաստան ու հզոր բանակ երազելով: Մեր միասնականության շնորհիվ Հայոց բանակն այսօր վստահորեն պաշտպանում է Հայաս-տանի ու Արցախի սահմանները և այլևս թույլ չի տալու սարսափելի անցյալի կրկնությունը: Ամրապնդե՛նք այդ միասնությունը` պաշտպանելու համար Հայաստանի ազատության ու անկախության իրական պահապաններին` այս հաղթական խաղաղությունը ո՛չ թե տոնից տոն, այլ ամե՛ն օր մեզ նվիրող 18-20 տարեկան մեր զավակներին:
2014 թվականին հայոց բանակի բանակի ձեռքբերումները ցայտուն կերպով ապացուցում են, թե հասարակության հետ սերտ համագործակցության և հասարակության օժանդակության դեպքում ի¯նչ հսկայական բարձունքների կարելի է հասնել բանակային կարգապահության և ընդհանրապես զինված ուժերի պատրաստության ոլորտում: Ապացուցում են, որ հայ ժողովրդի համախմբմամբ զորացած հայոց բանակը անպարտելի է: Այժմ՝ բազում անելիքներով, մարտահրավերներով լի 2015 թվականի նախաշեմին, ես հայոց բանակի ամբողջ անձնակազմի խորին շնորհակալությունն եմ փոխանցում մեր հասարակությանը՝ զինված ուժերի շուրջը համախմբվելու, ինչպես նաև մեզ վստահելու, հավատալու համար:
Վստահ եմ, որ տոնական այս օրերին ամանորյա եղևնիների գույնզգույն շղթաների ու լույսերի միջից դուք անընդհատ տեսնում եք նաև զինվորական համազգեստները հագին Արաքսից մինչև Տավուշ, վերաբնակեցվող Մարտակերտ ու Օմարի լեռնանցք` մարտական հենակետերում Հայաստանն ու Արցախը պաշտպանող զինվորների ու նրանց հրամանատարների, Աֆղանստանում, Կոսովոյում ու Լիբանանում շնորհակալ առաքելություն իրականացնող խաղաղապահ զինծառայողների պայծառ դեմքերը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ, և թող 2015-ը դառնա համազ-գային նվաճումների, հայրենանվեր բոլոր մտահղացումների ու նախաձեռնությունների իրականացման տարի:
Աստված մեզ պահապան:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:
Ժամանելով զորամաս` Էդվարդ Նալբանդյանը ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։
Արտգործնախարարը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ զինվորների ծառայության պայմաններին:
Այնուհետև նախարար Նալբանդյանը զորամասի նիստերի դահլիճում հանդիպեց սպայակազմի և զինծառայողների հետ, պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։
Շնորհավորելով զինվորականներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ, ավանդաբար, ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը խաղաղ ծառայություն և հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։ Նախարարը նրանց մաղթեց բարի և հաջողություններով լի տարի, այնպիսի ծառայություն, որ ընտանիքներում հպարտ լինեն իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով։
Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերն՝ ուղղված հարատև խաղաղության և կայունության ամրապմնդմանը։
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ին, Երևանի Թևոսյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21096» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ոչ իշխանական Եռյակի թաքնված նպատակը ներկայիս կառավարության փոփոխություն թույլ չտալն է։ Այս մասին այսօր՝դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ տարեվերջի ԵՏՄ անդամակցությունը, գնաճը, շուկայի ապակայունացումը միանգամայն բավարար էին ցանկացած քաղաքական ուժի համար՝ բողոքի լուրջ գործողություններ ձեռնարկելու։
«Հայաստանի ընդդիմությունն իրեն դրել է ռուսական դաշտում, բնականաբար, նրանք չէին կարող դեմ դուրս գալ և առաջնորդել բողոքի ակցիաներ։ Այս իրավիճակը, որը գնալով ավելի է վատթարանալու հաջորդ տարում ԵՏՄ տնտեսական չափանիշներին հարմարվելու առումով, թերևս ավելի են բարդացնելու իրավիճակը և ավելի թուլացնելու կառավարության դիրքերը, բայց հաշվի առնելով իշխանությունների և ոչ իշխանական ուժերի կապը՝ ԲՀԿ-ի թիվ մեկ առաքելությունը լինելու է կառավարության փոփոխություն թույլ չտալը, քան որևէ այլ արտահերթ գործողությունների համակարգումը»,- նշեց վերլուծաբանը։
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ կառավարության անփոփոխելիությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, Եռյակից չափազանց ցանկալի է հենց ԲՀԿ-ի համար։
«Ինքն է Եռյակում առավելապես թելադրողը թե´ կազմակերպչական, թե´ռեսուրսների, թե´ ֆինանսների առումով, և նա չունի շուտափույթ իշխանափոխության հրամայանական կամ օրակարգային խնդիր։ Հիմնական խնդիրը այս իրավիճակի պահպանումն է մինչև 2017թ., քանի որ ԲՀԿ-ն թերևս կարող է ուղղակի հաշվարկել, որ եթե մինչև այդ պահպանվի այս իրավիճակը, այս կառավարության առկայությունը և շարունակական թուլացումը կարող է օգնել իրեն ավելի հեշտ հաղթել ընտրություններում իշխող կուսակցությանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
news.am
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով դատավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով որոշում է կայացրել քաղաքացի Ս. Կ.-ի հիմնադրած ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Սնանկության հետագա գործընթացում ինչպես իր լիազորությունների շրջանակում Ս. Կ.-ի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` ՍՊ ընկերության կողմից գրավադրված անշարժ գույքը աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու, այդ կերպ` Ս. Կ.-ին շահավետ պայմաններով գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց դատավորը պահանջել և Ս. Կ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Դատավորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին:
Վահան Հովհաննիսյանն անգնահատելի ավանդ ունի հայոց անկախ պետականության կերտման գործում և ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասեր էր, փորձառու քաղաքական գործիչ, հմուտ դիվանագետ, լավ ու բարի անձնավորություն, ով մեծ հարգանք էր վայելում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին և մերձավորներին, մաղթում արիություն ու ոգու կորով:
Վահան Հովհաննիսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.