ԲՀԿ քաղխորհրդի նշանավոր որոշման մեջ նախատեսված էր մոտ 2 շաբաթ անց ամփոփել մարզային շտաբների բացման, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների և կատարված մյուս աշխատանքները: Ժամկետը լրացել է մոտ նոյեմբերի 20-ին, բայց միայն Գագիկ Ծառուկյանը խոսքի տեր ու հաշվետու եղավ, ում անունից նախօրեին տարածված հայտարարությամբ տեղեկացանք, որ մոտ մեկ տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ է հանդիպել: Թե ինչ փուլում են մարզային աշխատանքները, փորձեցինք պարզել արմավիրցի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանից: Նա նախ հիշեցրեց, որ ինքը պատասխանատու չէ և միայն ներկայացնում է անձնական տեսակետը:
— Երկու շաբաթն արդեն լրացել է, այս շաբաթների ընթացքում ի՞նչ է պարզվել տեղերում, ի՞նչ եք պատրաստվում զեկուցել իրավիճակի մասին:
— Իսկ ո՞վ ասաց, որ երկու շաբաթ ժամանակ ունեինք, գործընթացը շարունակվում է: …Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ այդ ժամկետի մասին, հավանաբար, պատասխանատուներն զբաղվում են և արդեն իսկ ներկայացրել են: Ես ընդամենը որպես պատգամավոր հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ, աջակցում եմ:
— Դեռ որքա՞ն պետք է հանդիպեք, մի քանի շաբաթը բավարար չէ՞ իրավիճակը հասկանալու համար:
— Աշխատանքները գնում են, մենք դեռ հանդիպումներ ենք ունենում, որպեսզի որոշում կայացնենք:
— Իսկ Ձեր շարժման նկատմամբ ինչպիսի՞ տրամադրվածություն կա:
— Քաղաքացիների եթե չասեմ 90, ապա 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին, հոգնել է այս կարգավիճակից, փոփոխություն են ուզում:
— Իսկ եռյակի ներկայիս որդեգրած՝ հանրահավաքներ չանելու մարտավարությանը համաձա՞յն են:
— Եթե բացատրական աշխատանքներ տանում ենք, միանշանակ համաձայնում են մեր բռնած կուրսին, քանի որ հանրահավաքներ անելու իմաստը չկա, դրանով բան չէր փոխվում, ամեն անգամ մարդիկ գնան-գան, կհոգնեն և կհիասթափվեն, ավելի ճիշտ չէ՞ մեկ անգամ արվի, ազգովի արվի, ու վերջացնենք: Մենք զրուցում ենք, բացատրում, և մարդիկ համամիտ են, որ՝ այո, շտապել պետք չէ, միշտ եղել են բազմաթիվ միտինգներ, բայց մարդիկ արդյունքը չեն տեսել:
— Իսկ ե՞րբ եք նախատեսում ազգովի հանրահավաք՝ մինչև տարեվե՞րջ, թե՞ դրանից հետո, ինչի՞ց է կախված, ի՞նչ գործոններից:
— Չեմ կարող ասել, դեռ աշխատանքներ են տարվում:
— Այդ ընթացքում հնարավո՞ր է երկխոսություն սկսեք իշխանության հետ, որտեղից ձեզ ձեռք են մեկնել 12 պահանջների քննարկման հետ կապված:
— Իշխանություններն այն ժամանակ չգնացին այդ կետերի կատարմանը, հիմա երևի դրա համար էլ ժամկետ կա վերցրած… ես, անկեղծ ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել:
— Այսինքն, չե՞ք բացառում երկխոսության հավանականությունը:
— Եթե իշխանությունները կարողանային խնդիրներ լուծել, մինչ այսօր կանեին, բայց այսօրվա իրավիճակում՝ դատարկ բյուջեով, միանշանակ, չեն կարող, իսկ եթե չեն կարող, ուրեմն պետք է հրաժարվեն:
— ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի իմպիչմենթի նախաձեռնությամբ հանդես գալ, միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը:
— Ճիշտն ասած՝ Փաշինյանի հետ ես անձնական որևիցե բան չունեմ, բայց իմ մոտ հարցեր են ծագում, ասենք, Փաշինյանն էսօր ոնց որ առանձին մի անհատ… եթե եռյակին ինքը միանալու ուներ, թող միանար, նույն բանը մենք ենք ասում, ինչն էսօր ինքն է ասում, ինչի՞ չեկավ միանար, ես չեմ իմանում դրա տակ ինչ կա:
Հրապարակ
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.