23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է գալիս, իսկույն ասում եք. «Անձրև է գալու», և այդպես էլ լինում է: Երբ քամին փչում է հարավից, ասում եք. «Սաստիկ շոգ է լինելու», և այդպես էլ լինում է: Կեղծավորնե՛ր, երկինքն ու երկիրը դիտելով՝ կարողանում եք կանխատեսել գալիք եղանակը. ինչո՞ւ, սակայն, չե՞ք կարողանում հասկանալ ներկա ժամանակի իմաստը:
(Ղուկասի ավետարան 12:54-56)
Նոյեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը, որի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:
Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող այս միջոցառման ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Դատական կատարողների միջազգային միության առաջիկա երկու տարվա գործունեության հիմնական միջոցառումները՝ իրենց ժամանակացույցով:
Հաշվի առնելով ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված նախորդ միջոցառումների դրական փորձն ու կազմակերպական բարձր հմտությունները՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի կողմից ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին առաջարկվեց Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային լիագումար նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Միհրան Պողոսյանի կողմից առաջարկն ընդունվելուց հետո դրա մասին խորհրդի ամենամյա լիագումար նիստի ընթացքում հայտարարվեց ներկա գտնվող երկրների պատվիրակություններին:
Տնային կալանքի տակ գտնվող՝ ռուսաստաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մեկ շաբաթ ստացիոնար բուժում է ստացել: Այս մասին ասաց, գործարարի անձնական բժիշկ, նյարդաբան Հենրի Բակունցը հայտնեց, որ Հայրապետյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն ամեն օր պետք է բուժման կուրսեր անցնի:
«Վիճակը բարելավել է, կայունացել է, սակայն նորմալ գնահատել չենք կարող, քանի որ նման հիվանդների համար հիվանդանոցային ռեժիմը պարտադիր է: Ես պայմանավորվել եմ տեղի բժիշկների հետ, որ որոշ ժամանակ անց կրկնեն այդ կուրսը»,- ասաց Հենրի Բակունցը:
Նշենք, որ Լևոն Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, ունի քաղցկեղ: Բակունցն ընդգծեց, որ այս պահին Հայրապետյանի վիճակի անկայուն լինելը ինսուլտի հետևանքներն են:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) և 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լևոն Հայրապետյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։
NEWS.am
Փարիզում երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, առանձին աշխատանքային հանդիպումներ է ունեցել որոշ արտասահմանյան գործընկեր ծառայությունների պատվիրակությունների, մասնավորապես` Հունաստանի դատական կատարողների միության և Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պատվիրակությունների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման և հետագա զարգացման հեռանկարները:
Հունաստանի դատական կատարողների միության նախագահ Էֆթիմիոս Պրեկետեսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում միության նախագահի կողմից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին կրկին շնորհակալություն հայտնվեց սույն թվականի հոկտեմբերին Ծաղկաձորում անցկացված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման և հյուրընկալության համար: Նա հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում կայացած համաժողովում քննարկված հարցերն իրենց արդիականությամբ և կարևորությամբ էական նշանակություն են ունեցել իրենց համակարգում առկա նույնաբովանդակ խնդիրների վերլուծության և որոշակի եզրահանգումներ կատարելու հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև պետական և մասնավոր համակարգերում հարկադիր կատարման գործընթացի առանձնահատկությունները, երկու համակարգին բնորոշ մարտահրավերները:
Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պարտապանի ակտիվների հայտնաբերման, արգելադրման և բռնագանձմանն առնչվող ներպետական օրենսդրական կարգավորումները, այդ գործընթացում ծագող առանձին խնդիրները և դրանց լուծման հնարավոր մեխանիզմները: Հանդիպման ավարտին Ալեքսանդրա Տրեսնևը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին հրավիրեց հաջորդ տարի այցելելու Սերբիայի դատական կատարողների ազգային պալատ և տեղում առավել մանրամասն ծանոթանալու համակարգի գործունեությանն ու դրա
առանձնահատկություններին, ինչն ընդունվեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 2 բնակիչներ:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» ԲԿ տեղափոխվածները եղբայրներ են՝ 27-ամյա Գեղամը և 21-ամյա Դավիթը:
Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ եղբայրներն այսօր փորձել են Կիևյան կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել, սակայն այդ պահին նրանց են մոտեցել Աշոտ անունով մի քաղաքացի և ևս մեկ այլ քաղաքացի, ովքեր որոշ ժամանակ համոզել են եղբայրներին, որպեսզի նրանք այդ քայլին չդիմեն, մինչև ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր եղբայրներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դավիթն արդեն անցած է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղամն ամուսնացած է, ունի 1 տարեկան երեխա, ծնողներն էլ առողջական խնդիրներ ունեն: Նրանց ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:
1 շաբաթ առաջ եղբայրներից մեկն արդեն փորձել էր Դավիթաշենի կամրջից ցած նետվել, սակայն այն կանխել էին փրկարարներն ու քաղաքացիները: Եղբայրներն իրենց այս քայլը պատճառաբանում են նրանով, որ տարիներ առաջ Մատաղիսի զորամասում ծառայության ընթացքում, ըստ Դավիթի պատմածի, քննիչը ստիպել է իրեն Մատաղիսում տեղի ունեցած միջադեպի փաստով ակնհայտ սուտ ցուցմունք տալ, ինչի համար էլ, 1 հոգի անմեղ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Իրենք դիմել են բազմաթիվ ատյաններ, սակայն՝ ոչ մի արդյունք, և այդ ամենից ելնելով՝ փորձում են դիմել ծայրահեղ այդ քայլին:
© shamshyan.com
Նոյեմբերի 27-ին Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լեհաստանի ԱԳ փոխպետքարտուղար Տոմաշ Օրլովսկուն:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխպետքարտուղար Օրլովսկին դրական գնահատեց հայ-լեհական հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ավելի կընդլայնվեն և կխորանան` ի նպաստ երկու երկրների բարեկամության:
Փոխպետքարտուղարը նշեց, որ Լեհաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և պատրաստ է քննարկել արդյունավետ համագործակցությանն առնչվող բոլոր այն հարցերը, որոնք կարող են նպաստել դրանց ակտիվացմանը: Տոմաշ Օրլովսկին հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր առաքելության ընթացքում և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ղազարյանը նշեց, որ Հայաստանը նույնպես կարևորում է Լեհաստանի հետ համագործակցության ընդլայնումը և վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ակտիվացման և խորացման համար։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային ոլորտներում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Առանձնահատուկ կերպով նշվեց լեհահայ համայնքի` երկու ժողովուրդների բարեկամության և ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի ու դերի մասին: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:
Այսօր Երևանի պետական պատկերասրահում բացվեց հրաշալի նկարիչ, իմ ավագ ընկեր ու լավ բարեկամ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը:
Փարավոն Միրզոյանի հետաքրքիր ու խորհրդավոր վրձինը արդեն բազում տարիներ հրաշալի զգացումներ է պարգևում արվեստասերներին:
Նրա մասին երկար կարելի է խոսել. աշխատասիրության, կորովի, մարդկային բարձր արժեքների շնորհիվ է, որ Միրզոյանի արվեստը տարիների հետ չի դադարում հետաքրքիր լինելուց:
Վարպետի 65 ամյա տարելիցին ընդառաջ բացված ցուցահանդեսը դրա վկայությունն է:
Ռուզան Ավոյան
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 28-ին կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» թեմայով, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
Բացելով լսումները՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասել է, որ նախատեսվում է քննարկել ոչ միայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, այլև ոլորտում առկա խնդիրները:
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրել է, որ թեև վերոնշյալ օրինագծով առաջարկվող լրացումն արդեն իսկ քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն, այդուհանդերձ ոլորտում կան խնդիրներ, որոնք քննարկման և կարգավորման կարիք ունեն:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ օրինագծով կառավարությունն առաջարկել է թույլատրել, որպեսզի տեղական հարկեր, տուրքեր և վճարներ վճարելու համար պարտադիր չլինի հանրային ծառայությունների համարանիշ ունենալու՝ օրենքով սահմանված դրույթը, քանի որ դժվարություններ և բարդություններ են ստեղծվում այն քաղաքացիների համար, ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ, հետևաբար չեն կարողանում կատարել սահմանված վճարումները,որի հետևանքով համայնքային բյուջեները մնում են դատարկ: Նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն: Նախագծի համաձայն՝ թույլատրվելու է մեկ տարի համայնքային բյուջեներ մուտքագրել հարկեր, տուրքեր և վճարներ՝ առանց հանրային ծառայության համարանիշ ունենալու:
Ինչպես ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, խնդրի կարգավորման նպատակով Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկին՝ թույլատրելու ՀՀ առևտրային բանկերին՝ տեղական հարկեր, տուրքեր և վճարներ ընդունել քաղաքացիներից առանց հանրային ծառայությունների համարանիշի առկայության:
Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման, դրա անհրաժեշտության և հակառակի՝ ոչ անհրաժեշտ լինելու վերաբերյալ ելույթներ են ունեցել և համակարգային խնդիրներին անդրադարձել ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի համայնքապետ Վանիկ Հարությունյանը: Բոլոր զեկուցողները կարևորել են հանրային ծառայությունների համարանիշի անհրաժեշտությունը, սակայն նաև նշել, որ օրենքի կիրառման հարցում կան թե վարչական, թե ֆինանսական, թե տեխնիկական ու համակարգային դժվարություններ, որոնց կարգավորման համար ժամանակ է անհրաժեշտ:
Հաշվի առնելով հասարակության անիրազեկվածությունը՝ զեկուցողները պարզաբանել են, որ հանրային ծառայությունների համարանիշը որևէ առնչություն չունի ոչ սոցիալական քարտերի, ոչ նույնականացման քարտերի, ոչ անձնագրերի հետ. քաղաքացիներն այն կարող են ստանալ իրենց դիմումի համաձայն՝ կամավորության սկզբունքով: Ինչպես նկատել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վելուծության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը, հանրային ծառայությունների համարանիշը եզակի է և փոփոխման ենթակա չէ. այն ծառայում է անձի նույնականացմանը և տվյալների բազայի պահպանմանը, ինչը կարևոր գործիք է պետության անվտանգության համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանի խոսքով՝ հանրային ծառայությունների համարանիշի կիրառումն անհրաժեշտություն է, քանի որ այն նույնականացնում է մարդկանց, ինչի շնորհիվ բացառվում են կեղծիքները: Ըստ նրա՝ մինչ այս համակարգի ներդրումը շատ-շատերը 4-5 տեղից թոշակ կամ նպաստ էին ստանում՝ ահռելի վնասներ հասցնելով պետական բյուջեին: Անդրադառնալով նախագծին՝ նա անհրաժեշտ է համարել գտնելու այնպիսի լուծում, որի արդյունքում չտուժեն համայնքային բյուջեները, և կայանա հանրային ծառայությունների հանարանիշի համակարգը:
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը ամփոփիչ խոսքում շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ նշելով, որ ելույթներում և հարցադրումներում հնչած դիտողություններն ու առաջարկները դրական նշանակություն կունենան համակարգի կայացման համար:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո: Տնօրեն Արտաշես Ջավադյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մասնաշենքերում և ծանոթացել կառույցի գործառույթներին ու պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Տարոն Մարգարյանին ներկայացնելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի կառուցվածքն ու հիմնական ստորաբաժանումների աշխատանքը՝ Արտաշես Ջավադյանը նշել է, որ կատարվող փորձաքննությունների ու տեխնիկական փորձարկումների համար այսօր բյուրոյում կիրառվում են արդյունավետ ժամանակակից հետազոտական մեթոդներ: Այցի շրջանակում կազմակերպության աշխատակիցները Երևանի քաղաքապետին են ներկայացրել քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում տարատեսակ փորձաքննությունների մասով համագործակցության հնարավոր ուղղությունները:
Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է բյուրոյի հետ փոխգործակցություն հաստատելու հարցում և առաջարկել է համատեղ քննարկել երկուստեք համագործակցության հստակ ուղղությունները, որի արդյունքում կնախապատրաստվի համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագիծ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Զրուցակիցները քննարկել են ս.թ. դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձել նաև խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին:
Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են օրերս ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպին և դրա հետևանքով առաջացած իրավիճակին, որը, Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ, քննարկման թեմա կդառնա նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.