Երեկ քաղաքապետարանում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. Երևանի ավագանու ԲՀԿ-ական ֆրակցիան ոչ միայն դեմ է քվեարկել Տարոն Մարգարյանի` Երևանի քաղաքապետարանի թվով 1782 հաստիքային միավորների ամսական աշխատավարձը միջինը 15%-ով բարձրացնելու որոշմանը, այլև կեսից բոյկոտել է ավագանու նիստը:
ԲՀԿ-ի արարքը զարմանքի տեղիք չէր տա, «Բարև, Երևանի» գործունեության պես օրինաչափ կլիներ, եթե ԲՀԿ-ի՝ հեղափոխական կազմակերպություն դառնալուց հետո ավագանու ԲՀԿ-ական անդամները Տարոն Մարգարյանի բոլոր որոշումներին ընդդիմանային ու հրաժարվեին դակել դրանք: Այս խմբակցությունն իր մեջ այնքան ուժ չգտավ, որ անգամ դեմ չքվեարկեց Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, երբ ողջ երկրով մեկ բողոքի ալիք էր բարձրացել, և դրա շնորհիվ գործընթացը տապալվեց:
ԲՀԿ-ն այս ամբողջ ընթացքում հազվադեպ է դեմ արտահայտվել քաղաքապետի որոշումներին, ուստի երեկ տեղի ունեցածն ուշագրավ է՝ ինչո՞ւ հանկարծ որոշեցին դեմ քվեարկել սոցիալական մի ծրագրի՝ աշխատավարձերի բարձրացմանը, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն հենց ցածր աշխատավարձերի ու աղքատության շուրջ է կառուցում իր հրապարակային քննադատությունը:
Իսկ այս որոշումը ոչ թե Տարոն Մարգարյանին ու իր տեղակալներին էր վերաբերում, այլ հանրային աշխատողներին՝ գրադարանների, մանկապարտեզների աշխատակիցներին, որոնք շատ ցածր են վարձատրվում: Չի բացառվում, որ նրանց հրահանգվել է հեղափոխական պահվածք դրսևորել ավագանու նիստերի ժամանակ, և նրանք գրոհել են՝ առանց երկար-բարակ մտածելու: Ուշագրավն այն է, որ ավագանու նիստին դեմոնստրատիվ դեմ քվեարկելուց ու նիստը բոյկոտելուց առաջ այս նույն ֆրակցիան հանձնաժողովների քննարկումների ժամանակ կողմ է քվեարկել որոշմանը և առարկություններ չի հայտնել:
«Բյուջետային քննարկումներն սկսվել են ավելի քան 1 ամիս առաջ, նիստեր ենք ունեցել քաղաքապետարանին կից հանրային խորհրդի նիստում, բոլորին մասնակցել են երկու խմբակցությունները, և ես մանրամասն ներկայացրել եմ բյուջեի աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը, հարցը, թե որքան է կազմում ու ինչպես է լինելու, բայց որևէ առարկություն չի եղել ԲՀԿ-ի կողմից, աշխատավարձերի հարցի ներկայացման մասով գոնե մի հարց չի բարձրացվել, և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի մասով չի եղել, որի որոշման իրավասությունն ավագանունն է, և ընդհանուր բարձրացմանը, որը նախատեսվում է բյուջեով»,- ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Վահե Նիկոյանը:
«Բարև, Երևանից» պնդեցին, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել և նիստին էլ դեմ են քվեարկել: ԲՀԿ-ի հակասական վերաբերմունքը շարունակվել է նաև ավագանու նիստի ժամանակ, երբ հարցը դրվել է քվեարկության: Ֆրակցիայի որոշումը կարծես բոլորի սրտով չի եղել, և ոչ բոլորի ձեռքերն են վստահ վերև բարձրացել՝ ի պաշտպանություն քաղաքային բյուջեի: Գրանցվողների և քվեարկողների թվաքանակը տարբեր է եղել:
Ժառանգականները, տեսնելով նրանց տարօրինակ պահվածքը, պահանջել են կրկին քվեարկել: Տարոն Մարգարյանը ստիպված է եղել երկրորդ անգամ քվեարկություն կազմակերպել՝ ակնհայտ ծաղրելով ԲՀԿ-ականների վախվորած վարքը:
«Ամաչելով եք դեմ քվեարկում, մի քիչ բարձր պահեք, դուք 7 հազար ընտանիքի դեմ եք քվեարկում»,-հեգնական ժպիտով դիմել է Տարոն Մարգարյանը:
Անկախ ամեն ինչից, արձանագրենք, որ այս «նյու սթայլը» բավականին ոգևորող է, հուսադրող, որ քաղաքի կառավարման մարմնում ԲՀԿ-ն այսուհետ հակատարոնական դիրքորոշումներ կորդեգրի:
Կասկածների տեղիք է տվել Տարոն Մարգարյանի «7 հազար ընտանիք» ձևակերպումը, մինչդեռ տեղեկանքում միայն քաղաքապետարանի թիվն է ներկայացված եղել: Նիկոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 7 հազարը վերաբերում է բյուջեով նախատեսված ամբողջ հաստիքացուցակին, որի մի մասը՝ գրադարաններ, մանկապարտեզներ, հաստատվում է միայն քաղաքապետի որոշմամբ, բայց բյուջեի մասով վերջնական որոշումը կայացնելու է ավագանին, այնպես որ, դեկտեմբերին սպասվող նիստն ավելի թեժ է լինելու:
Հրապարակ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.