13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հիսուս կանչեց տասներկու աշակերտներին և նրանց զորություն ու իշխանություն տվեց բոլոր չար ոգիները հանելու և հիվանդությունները բժշկելու: Ապա ուղարկեց նրանց, որ քարոզեն Աստծու արքայությունն ու բժշկեն հիվանդներին: Եվ նրանց ասաց.
-Ճանապարհի համար ձեզ հետ ոչ մի բան մի՛ վերցրեք. ո՛չ գավազան, ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ. ավելորդ հագուստ մի՛ ունեցեք: Որ տունը որ մտնեք, այնտե՛ղ իջևանեցեք, մինչև որ մեկնեք այնտեղից: Իսկ երբ դուրս ելնեք այն քաղաքից, որի բնակիչները ձեզ չեն ընդունել, թա՛փ տվեք ձեր ոտքերի փոշին՝ որպես վկայություն նրանց դեմ:
(Ղուկասի ավետարան 9:1-5)
Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով. նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք: Բոլորի հանդեպ ազնի՛վ եղեք: Շուտով գալիս է Տերը: Թող որևէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղոթքների և աղաչանքների մեջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեցեք այն, ինչի կարիքն եք զգում, և այն ժամանակ Աստծու խաղաղությունը, որ մտքով հնարավոր չէ հասկանալ, խաղաղ կպահի ձեր սրտերն ու մտքերը, որոնք միացած են Հիսուս Քրիստոսին:
(Պողոս առաքյալի նամակը փիլիպպեցիներին 4:4-7)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների և կառույցների հայտնաբերման և դրանց ապամոնտաժման աշխատանքները: Հերթական ապօրինի կառույցն ապամոնտաժվել է մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.17 հասցեում, որտեղ, առանց համապատասխան թույլտվության, շենքին կից ինքնակամ կցակառույց էր կառուցվել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցների արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին ինքնակամ կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների և բաժինների պետերի մասնակցությամբ:
Նախարարն առողջապահության պատասխանատուներին հանձնարարեց մայրական և մանկական մահվան, ինչպես նաև կրիտիկական դեպքերի և բուժական հրատապ հարցերի մասին անհապաղ հաղորդել, կատարել իրավիճակային վերլուծություն, յուրաքանչյուր դեպքը քննարկել` ներգրավելով առաջատար մասնագետներին:
Նա հորդորեց ապահովել զորակոչի պատվաստումների բարձր ցուցանիշ, ընթացիկ խնդիրների մասին զեկուցել որոլորտը համակարգող փոխնախարարին:
Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության նոր ծրագրերին` Արմեն Մուրադյանը կարևորեց 2015թ. ներդրվող ստուգայցի (Check-Up) ծրագրի արդյունավետ իրականացումը, որը միտված է բարձրացնու առաջնային օղակի դերը, ինչպես նաև հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլում: Նախարարը պահանջեց ներկայացնել հաշվետվություններ վաղ հայտնաբերված հիվանդների վերաբերյալ, նաև տեղեկատվություն պոլիկլինիկաների տեխնիկական և կադրային հագեցվածության վերաբերյալ, ձեռնակել միջոցներ ծրագրի ընթացքում խնդիրներ չունենալու համար:
Հաշվի առնելով, որ կյանք փրկող ծրագրից օգտվելու են այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ սոցիալական խմբում, ծրագրի շահառուներին ընտրել բացառապես բժշկական խիստ ցուցումներով, սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար նվազագույնի հասցնել բոլոր հնարավոր ռիսկերը, ինչպես նաև գնահատել կարիքներն ու հնարավորությունները.
Նախարարը հանձնարարեց ուժեղացնել հսկողությունն անաշխատունակության թերթիկների տրամադրման նկատմամբ, բացառել ապօրինությունները, հստակեցնել անաշխատունակության օրերի քանակը` ըստ հիվանդությունների:
Շեշտվեց նաև առողջապահական էլեկտրոնային համակարգի ներդրման փորձարարական ծրագրի կարևորությունը, ուրվագծվեցին դրա ապահովման ուղիները:
Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը` հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու լիազորությունը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսևորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:
Ա. Վարդանյանը, հանդիսանալով Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումը ապահովելու, ինչպես նաև ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու պարտադիր լիազորություններ ունենալով, դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության ցանկապատման եղանակով զավթված գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը և հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:
Ա. Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով` նույն գյուղի բնակչից` համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու և նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար և հափշտակել այն:
Նշված դեպքերով հարուցված երեք քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օերնսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315.2-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մեղադրյալ Վ. Բեգլարյանի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ, տասնութ տարին լրացած Վ.Բեգլարյանը 2014 թվականի օգոստոսին Վանաձոր քաղաքում ծանոթացել, ապա ընկերություն է արել նույն քաղաքի`տասնվեց տարին չլրացած մի բնակչուհու հետ, որի ընթացքում թե՛ վերջինիցս և թե՛ նրա ծնողներից տեղեկացել է Մ.Գրիգորյանի անչափահաս լինելու` տասնվեց տարին լրացած չլինելու հանգամանքի մասին:
Շփումների ընթացքում` 2014 թվականի սեպտեմբերի սկզբին, Վ.Բեգլարյանը և աղջիկը գնացել են Վ.Բեգլարյանի բնակության տնակ և նույն օրը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով:
2014 թվականի նոյեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հասատատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է թե՝ Քրեակատարողական հիմնարկների համակարգում շատ լուրջ տեղաշարժեր կան, որոնց արդյունքը կերևա 1-2 տարի հետո:
Պրն. Մանուկյանի խոսքը վերաբերվում էր ՔԿՀ-երի տնտեսական մասին.
«Մի պարզ օրինակ՝ մենք ընդամենը մի երկու շաբաթ առաջ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության ենթակայության ներքո գործող էներգախնայողության հիմնադրամի հետ ստորագրեցինք համաձայնություն, ըստ որի պետք է մոտ 6 մլն դոլարի ներդրում կատարվի՝ բոլոր ՔԿՀ-ներում էներգախնայողության ծրագիր իրականացնելու համար: Մենք պետք է մոդեռնիզացնենք ջեռուցման համակարգերը, պետք է այնպիսի ռեժիմներ մտցնենք, որ էներգիայի հնարավոր կորուստ թույլ չտանք»:
Ըստ նախարարի, ֆինանսական խնայողությունից բացի, սա իր հետ կբերի նաև կենցաղային պայմանների բարելավում (ամբողջովին փոխվելու են դռներ, պատուհաններ): Իսկ առհասարակ բազմաթիվ ծրագրեր կան՝ դատապարտյալների առողջապահության, սննդի որակի բարելավման վերաբերյալ:
Նախարարը նշեց, որ ծրագրի շրջանակում արդյունքում կխնայեն տարեկան ՔԿՀ-ի վրա ծախսվող գումարների մոտավորապես 1/3-ը:
Լրագրողներին հուզող՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի և ԱՆ նախարարի հարաբերությունները միշտ եղել են ուշադրության կենտրոնում:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանը նախարարության մեջ, գրեթե բոլոր նախարարների օրոք միշտ էլ առանձնացել է իր ինքնիշխան դիրքով:
Մանուկյանը հավաստիացրեց, որ իրենց հարաբերությունները բացարձակապես նորմալ են՝ ասել է թե՝ ղեկավար և ենթակայի հարաբերություն է. «Ընդհակառակը, նախարարությունում բոլոր ծառայություններն աշխատում են նորմալ և արդյունավետ: ԴԱՀԿ-ի պետին ես կարող եմ բնութագրել՝ որպես լավ և արդյունավետ աշխատակից: Եթե կան դժգոհություններ, ապա դրանք բխում են օրենսդրական կարգավորումից, մենք պետք է դրա վրա աշխատենք»:
Այսօր Եղիշե Չարենցի հիշատակի օրն է: Մեծ բանաստեղծի թողած ժառանգությանը անդրադառնում ենք ամեն պատեհ պահի , սակայն նրա հիշատակը վառ պահելուն ուղղված ջանքերը մի տեսակ թերի են դառնում ու ոչ արժանահավատ, երբ աչքովդ ես տեսնում, թե ինչպես է բանաստեղծի Կարսում ապրած տունն այսօր վերածվել աղբանոցի:
Մոտ երկու ամիս առաջ Կարսում էի, երբ Կարսի բերդից իջանք, ասացին, որ աղբակույտի մեջ կորած ավերակը Չարենցի տունն է: Տան պատին կից աղբի կուտակման արկղ էր դրված: Մոլախոտով պատված, լքված տունն ակամայից սարսուռ բերեց, մի տեսակ չէի ուզում հավատալ, որ այդ վիճակում կտեսնեմ տունը: Գիտեի, որ կիսաքանդ է, գիտեի, որ անխնամ է, բայց որ աղբատեղի է դարձել, չէի սպասում:
Միթե՞ որևէ կերպ հնարավոր չէ լուծում գտնել, ու այդ փոքրիկ տունը կարգի բերել: Թուրքիան ամեն ինչ անում է, իր զբոսաշրջիկներին գոհացնելու համար և այս հարցն էլ բարձրացնելու դեպքում չի բացառվում, որ որևէ տրամաբանական լուծում կգտնվի:
Ռուզան Ավոյան
Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ին քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ անձեռոցիկի տուփից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Նոյեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ամփոփել է Դատական կատարողների միջազգային միության 2014 թ. գործունեությունը և աշխատանքները: Լեո Նետենը բարձր է գնահատել Միության համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԲ-ի, ԱՄՀ-ի, Եվրոպայի խորհրդի արդարադատության հանձնաժողովի, ՄԱԿ-ի միջազգային առևտրային հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի, Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի համաժողովի, Եվրոպայի իրավաբանական ինստիտուտի, ինչպես նաև մի շարք այլ կառույցների հետ:
Իր ելույթում Լեո Նետենն անդրադարձել է Հայաստանում կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին և նշել, որ ՀՀ հարկադիր կատարման ծառայության հետ բարձր մակարդակի սերտ համագործակցություն է ձևավորվել: Կարևորելով գիտաժողովի թեմայի արդիականությունը՝ Լեո Նետենը բարձր է գնահատել միջոցառման կազմակերպումը և շնորհակալություն հայտնել ջերմ
ընդունելության համար: Նա տեղեկացրել է, որ 2015 թ. ամռանը Մադրիդում տեղի կունենա Դատական կատարողների միջազգային միության կոնգրեսը, որի շրջանակում կստորագրվի ՀՀ հարկադիր կատարման ծառայության՝ Միության անդամ դառնալու մասին փաստաթուղթը:
Նիստի հանդիսավոր բացմանը ելույթով է հանդես եկել նաև Եվրոպայի Խորհրդի արդարադատության արդյունավետության հանձնաժողովի նախագահ Ջոն Սթեյսին:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը նախօրեին մասնակցել է նաև Եվրոպական անդամ երկրների համապատասխան ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են հարկադիր կատարման գործառույթներին առնչվող մի շարք հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակմանն ու միջազգային համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Այցի ընթացքում առանձին աշխատանքային հանդիպումներ են նախատեսված նաև ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակության և որոշ երկրների համանուն ծառայությունների պատվիրակությունների անդամների հետ, որոնց շրջանակում քննարկվելու են համագործակցության խորացման և կատարելագործման հետագա հեռանկարները:
Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին, բազմազավակ հայի ընտանիքում:
1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների առաջին ժողովածուն:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականների ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Իսկ արդեն 1937թ․ նոյեմբերի 28-ի առավոտյան, բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտին լրացել էր նրա 40 տարին։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին կատարված դիահերձման արձանագրության մեջ ասված է․«քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ կրծքավանդակին եղել է դաջված․«1927թ․ հունվար, Ա․Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։
Արխիվային տեքստեր
1.
V.
Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ
Պոեմն, անհուն, եւ մեղսական, եւ թովիչ:
Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,
Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ:
Սիրում եմ այլ արհեստական և անհայտ
Հրապույրներն, ալկոհոլից մինչև հաշիշ
Բայց, ինձ համար լուսե ցնորք է անհաս
Վեշտասնամյա պատանու սերն արևոտ
Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե
Մի տրփուհի աստվածածին12 կրքերն
Չարժե սիրած մի պատանու մանկատես
Բարով մարմինն, աստվածային ու գերիչ:
Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան
Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի,
Տասնևչորսից մինչև տասնհինգ տարեկան,
Արեւագույն, որպես սրինգ, հմայիչ:
Դրանից չէ, որ հնագույն Հոմերից
Մինչև Գյոթե, մինչև Ուայլդ ու Չարենց
Քանի վսեմ և հանճարեղ մարդ՝
Այդ վայելքին զոհել է կյանք գույք, անուն:
Ամենատես Լեոնարդն է խմել թույն՝
Հալածանքի մրուր, հանուն այդ սիրո,
Վինկելմանն է, էստետն այդ նոր, մեծագույն՝
Մահվել է դրան, խոցված բազում վերքերով:
Եվ վերջապես գեղեցկության ու փառքի
Վերջին արքան և ինքնակալն իսկական
Տվեց թե երգ, թե մեծությունը թե վառ՝
Ուայլդն էր այն ՝ վերջին էստետն՝
Եվ ես՝ մեր խեղճ նաիրյան աշխարհի
Պոետս անօգ՝ անպատմուճան մի արքա.
Իբրեւ վերջին ասպետ՝ սերվածս մարդկային
Հանճարակիր ընտանիքից ահարկու,
Վերջին հելլեն՝ կոմունիզմի այս դարում:
Վերջին էստետ՝ աղբանոցյալ պառնասում՝
Վայելեցի սերն այդ՝ լույս մի, —
Եվ այրական կիրք՝
Ըմպելով մաղձ, ապա, և սև մի ցասում՝
Անասնական թաբուների կողմից խեղճ,
Արևատենչ ու շնչազուրկ այրերի
Որոնք սիրո, գեղեցկության ցոլքի… տեղ
Նստուկն են մեծ պաշտում՝ կանանց
Եվ ստինքով՝ ամուսնական անկողնում սեփական
…իներով ամեն գիշեր միասին
Իրար քթի բույրեր են թողնելու
Եվ մերձենում, իբրև երկու ամուսին:
Օ, մարդկային գեղեցկություն ընտանեկան,
Օրինական, թույլատրված «մաքուր» սեր,
Ես բրոնզյա մարմնի մեկ…
Թող վայելի քեզ տեսնելով
Ես պարմանու մարմինն եմ լոկ երազել…
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.