2015թ-ի հուլիսից ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերությունները պետք է անցնեն թվային հեռարձակման: Այսօր Տրանսպորտի ու կապի նախարարությունում հրավիրված քննարկմանը հայտարարեց նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այդ է պահանջում Հեռահաղորդակցության միջազգային միության որոշումը, որի անդամ է նաև Հայաստանը:
«Շուրջ կես տարի թվային հեռահաղորդմանը զուգահեռ կհեռարձակվի նաև անալոգային տարբերակը, որպեսզի բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել ձեռք բերել անհրաժեշտ սարքերն ու համապատասխան հեռուստացույցները, հասցնեն վերազինվել»,-ասաց նա:
Նախարարը հորդորեց բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հեռուստացույց գնել, պարզել, թե արդյո՞ք այն համապատասխանում է թվային հեռարձակման պահանջներին: Այն հարցին, թե արդյո՞ք կարելի է ասել, որ 2015թ-ի վերջին հին հեռուստացույցները քաղաքացիները պետք է դեն շպրտեն, նախարարը պատասխանեց. «Դրանց մի մասը այո»:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 6 միլիարդ 922 միլիոն դրամ, որից ավելի քան 1 միլիարդ դրամ հարկերի ու տուրքերի ձևով վերադարձվելու է պետական բյուջե:
««Էրիքսոն» կազմակերպության կողմից արդեն գնվել է պայմանագրով նախատեսված սարքավորումների 100%-ը: Առաքված սարքավորումները մաքսազերծվել են և համապատասխան խմբաքանակով ուղարկվել մարզային կայաններ»,-ասաց նա:
Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ Հայաստանում ընտրվել է հեռուստահեռարձակման թվայնացման սոցիալական ուղղվածություն:
«Մայրաքաղաքում և մերձակա բնակավայրերում նախատեսվել և իրականացվում է թվային 18, իսկ մարզերում 9 հեռուստածրագրերի անվճար հեռարձակում: Մայրաքաղաքի բնակիչների սոցիալական փաթեթում ընդգրկված են ներկայումս հեռարձակվող բոլոր հեռուստածրագրերը, իսկ մարզային բնակավայրերում անվճար հեռարձակվող ծրագրերը կրկնապատկվել են»,- ասաց նա:
Հարցին, թե պետության հաշվին քանի սարք է տրամադրվելու մարդկանց, նախարարը պատասխանեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված սոցիալապես անապահովներին, որոնք շուրջ 130 հազ. են:
«Այսինքն` այդ մարդկանցից քանիսը կդիմի, այդքանն էլ կստանա: Բայց չեմ կարծում, թե 130 հազարն էլ կդիմի»,- ասաց նախարարը:
Ի՞նչ արժե այդ սարքը և քանի՞ հեռուստացույցի կարող է ծառայել, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Գրիգոր Ամարյանը պատասխանեց, որ գները կախված տրված հնարավորություններից տատանվում են 20-100 դոլարի սահմաններում:
«Ինչ վերաբերում է հարցին, թե քանի հեռուստացույցի այն կարելի է միացնել, ապա ասեմ, որ նախատեսված է մեկի համար, թեև կարելի է մի քանիսի միացնել, բայց դրանք ցույց կտան նույն ալիքը»,-ասաց նա:
Աշտարակ քաղաքում արդեն սկսվել է փորձնական թվային հեռուստահեռարձակումը։
tert.am
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.