Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ Նաիրի Սահակյանին պատկանող «Ես և նա» ռոմանտիկ անունով շինարարական կազմակերպության վերաբերյալ նախաքննություն է իրականացվում: Արդեն հաղորդել ենք, որ քրեական գործը հարուցվել է բոլորովին վերջերս Քրօր. 308 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Այն Արագածոտնի մարզային քննչական վարչությունում է:
Մինչդեռ մարզպետի եղբոր կազմակերպության մասին մարզի բնակիչներն ահազանգում էին արդեն երկու տարի: ԶԼՄ-ները գրում էին, որ Նաիրի Սահակյանը կասկածելիորեն շահում է շինարարական բոլոր տենդերները, որ «Ես և նա»-ի աշխատանքների որակը վատն է: Ի դեպ, առաջինն այս մասին ահազանգել էր Անահիտ Բախշյանը՝ 2011 թվականին, դեռևս «Ժառանգության» պատգամավոր եղած ժամանակ: Նա փաստեր էր բերել մի շարք դպրոցներում նորոգման աշխատանքների անորակության և պետբյուջեի միջոցները մսխելու վերաբերյալ, այդ թվում նաև Արագածոտնի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որը կիսատ-պռատ վերանորոգել էր հենց մարզպետի եղբոր կազմակերպությունը:
2013-2014 թվականին մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում նաև մենք, անդրադարձանք Նաիրի Սահակյանի իրականացրած շինարարության մութ կետերին՝ Շաղվարդ գետի կամրջի կառուցմանը, Նոր Եդեսիայի, Բազմաբերդի, Ուջանի, Ագարակավանի դպրոցների, այլ օբյեկտների շինաշխատանքներին, բայց իրավապահները լուրջ հետաքրքրություն չէին ցուցաբերում, առավել ևս՝ բանը չէր հասնում մեղադրանքի առաջադրմանը: Հասավ միայն այն բանից հետո, երբ սեպտեմբերին վարչապետի վերահսկողության ծառայությունը մտավ Արագածոտնի մարզ և կասկածելի փաստերի, ենթադրյալ չարաշահումների մի մեծ ցուցակով դուրս եկավ այնտեղից:
ՀՀԿ-ական շրջանակներում վաղուց էր խոսվում վարչապետի և Արագածոտնի մարզպետի միջև գոյություն ունեցող լարվածության մասին, և չի բացառվում, որ հենց դա էլ ազդակ եղավ վերահսկողության ծառայության գործողությունների համար: Հայտնի է, որ Սահակյանների ընտանիքը ՀՀ նախագահի համակրանքն է վայելում, ուստի մարզպետը չափից դուրս ինքնուրույն խաղ էր տանում, ինչը չէր կարող դուր գալ վարչապետին: Թերևս, ամենատարածված, գրեթե անեկդոտիկ լուրը նրանց բարդ հարաբերությունների մասին տարածվեց անմիջապես ընտրություններից հետո, թե ինչպես ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանին ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը «2» նշանակեց՝ ընտրություններին վատ նախապատրաստվելու համար:
Սարգիս Սահակյանը, իհարկե, ժխտում էր եղբոր կազմակերպությանը հովանավորելու կամ իր մոտալուտ պաշտոնանկության մասին տեղեկությունները: Բայց մի կողմ դնելով մարզպետի եղբոր դեմ գործի հարուցման ինտրիգային և մեծ հաշվով անապացուցելի կողմը, անդրադառնանք թվերին:
Մեր աղբյուրները վստահեցնում են, որ չարաշահումների գործում շատ մեծ գումարներ են շոշափվում: Մարզպետ Սարգիս Սահակյանն իր եղբոր հետ միլիոնների պայմանագրեր է կնքել կրթական օբյեկտների նորոգման համար: Վերին Բազմաբերդ համայնքի դպրոցի վերանորոգման աշխատանքների համար հունիսին կնքված պայմանագրի արժեքը 31 մլն դրամ է եղել (աշխատանքները պետք է ավարտված լինեին ս.թ. նոյեմբերի 30-ին): Եղնիկ համայնքի դպրոցի վերանորոգման համար նույն օրը Արագածոտնի մարզպետարանի և «Ես և նա» ՍՊԸ-ի միջև կնքվել է 66 մլն դրամի պայմանագիր: Աշխատանքների վերջնաժամկետն է եղել 10.12.2014թ.-ն:
2013 թվականի բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից նորոգվել են Ուջանի դպրոցը. «Ես և նա» ՍՊԸ-ի և մարզպետարանի միջև 38 մլն դրամի պայմանագիր է կնքվել: Նոր Եդեսիայի դպրոցի վերանորոգման աշխատանքների համար ռոմանտիկ անունով կազմակերպությանը տրվել է 49,5 մլն դրամ, Թալինի թիվ 2 դպրոցի վերանորոգմանը՝ 115 մլն (պայմանագրերի արժեքները ներկայացված են ԱԱՀ-ն ներառյալ): Այժմ իրավապահները քննում են այս ամբողջ թվաբանությունը: Արագածոտնի մարզպետարանում թղթաբանությունը եռում է:
Սահակյանից քննիչները պահանջել են շինաշխատանքների կատարման համար անցկացված մրցույթների փաստաթղթերը, նախահաշիվներ, հանձնման-ընդունման արձանագրություններ, հաշվետվություններ և այլն: Մեր տեղեկություններով, քննիչներին հատկապես հետաքրքրել է, թե Արագածոտնի մարզպետարանի և «Ես և նա» ՍՊԸ-ի միջև պայմանագրերի կնքման ընթացքում ովքեր են հանդիսացել գնումների գործընթացի համար պատասխանատու աշխատակիցներ, ովքեր են ընդունել և հանձնել շինաշխատանքները, նրանք հայտնաբերե՞լ են թերություններ, թե՞ ոչ, և եթե այո, ապա արդյոք դրանք վերացվե՞լ են ժամանակին: Այնպես որ, քննչական կաթսան դեռ երկար է եռալու:
Կհաջողվի՞ արդյոք մարզպետին և նրա եղբորը չոր և առողջ դուրս գալ այս եռացող կաթսայից, դժվար է ասել, բայց փաստ է, որ նրա պաշտոնանկության սպասումները կրկին արդիական են դարձել: ՀԳ. Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից մեկնաբանություն խնդրեցինք հրապարակված փաստերի վերաբերյալ, ինչին նրա պատասխանն էր. «Այս հեռախոսահամարը մոռացեք»:
Սյուզան Սիմոնյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.