23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Ե՛ս եմ իսկական հովիվը: Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով:
Ե՛ս եմ իսկական հովիվը: Ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրն է ճանաչում ինձ, և ես՝ Հորը: Տակավին ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից դուրս են. Նրանց ևս պարտավոր եմ ներս բերել: Նրանք էլ պիտի լսեն ինձ և լինեն մեկ հոտ և մեկ հովիվ:
(Հովհաննեսի ավետարան 10:11-16)
Ռուբեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրչիկի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:
30-ամյա Գոռ Գևորգյանը, ով 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ՀՀ ստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում:
Նախկին ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության՝ ոստիկանության ավագ լեյտենանտը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը:
Ըստ գործի նյութերի՝ ավագ քննիչն իր վարույթում քննվող` 2014թ. ապրիլի 24-ին Սամվել Հարությունյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Սամվել Հարությունյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները պահպանելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, կատարված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, վերջինիս հետախուզում հայտարարելուց հետո վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ իր պաշտոնեական պարտականությունները չի կատարել:
Մասնավորապես, քրեական գործի նախաքննության հենց առաջին օրերից բազմաթիվ անգամներ գաղտնի հանդիպումներ է ունեցել խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվողի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում Սամվել Հարությունյանը խոստովանել է խուլիգանությունն իր կողմից կատարելու, «ՏՈԶ» տեսակի ատրճանակով կրակելու հանգամանքը, մանրամասն պատմել հանցագործության կատարման դրդապատճառների ու հանցագործության մասնակիցների գործողությունների մասին:
Սակայն ավագ քննիչը, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու, նոր ապացույցներ հավաքելու, Սամվել Հարությունյանին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու և հատկապես հանցագործության գործիք հանդիսացող «ՏՈԶ» տեսակի ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցների միջոցով օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելու փոխարեն, Սամվել Հարությունյանին մանրամասն տեղեկացրել է նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի տված ցուցումների, ձեռք բերված ապացույցների մասին:
Ավելին, ըստ նախաքննական մարմնի՝ չբացահայտվելու նպատակով հորդորել է մեղադրյալին օգտագործել գաղտնի հեռախոսահամար և իր հետ կապ պահպանել այդ հեռախոսահամարով: Այդ ընթացքում Սամվել Հարությունյանի և մյուսների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու պատրանք ստեղծելու նպատակով 2014թ. մայիսի 5-ին ձևական բնույթ կրող ծանուցագրեր, ապա` բերման ենթարկելու մասին որոշումներ է ուղարկել ոստիկանության Արմավիրի բաժնին:
Ավագ քննիչը 2014թ. մայիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Սամվել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին որոշումներ կայացնելուց հետո` նույն օրը և հաջորդ օրը, կրկին գաղտնի հանդիպումներ է ունեցել արդեն հետախուզման մեջ գտնվող Սամվել Հարությունյանի հետ և տեղեկացրել իր կայացրած հիշյալ որոշումների մասին:
Գոռ Գևորգյանի՝ վերը շարադրված դիտավորյալ գործողությունների արդյունքում, ըստ մեղադրական եզրակացության, ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող Սամվել Հարությունյանը դիմել է փախուստի, իսկ նրա օգտագործած, հանցագործության գործիք հանդիսացող «ՏՈԶ» տեսակի ատրճանակը չի հայտնաբերվել, որով էականորեն խոչընդոտվել է արդարադատության մարմինների նորմալ գործունեությունը:
Գոռ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
«Փաստինֆո»
Երևանի և Ստեփանակերտի միջև կնքված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ստեփանակերտում է գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, գնումների վարչության պետ Ռուդիկ Թադևոսյանը, Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը:
Պատվիրակություն անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքային բյուջեին, գնումների գործընթացին, եկամուտների հաշվառման և գանձման գործընթացին, ինչպես նաև քաղաքի արտաքին, մասնավորապես, ամանորյա լուսային ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:
Երևանյան պատվիրակության անդամները քաղաքապետ տարոն Մարգարյանի անունից պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցելու քույր քաղաքին ինչպես վերը նշված, այնպես էլ քաղաքային տնտեսությանն առնչվող մյուս ոլորտներում: Պատվիրակություն անդամներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստանի ֆիզանձանց փոխանցված ոչ առևտրային բնույթի տրանսֆերտները տարեկան կտրվածով նվազել են 10,9 մլն դոլարով կամ 6,9%-ով: Նշված ամսում մեր երկիր փոխանցված տրանսֆերտների ընդհանուր գումարը կրճատվել է մոտ 9,2 մլն դոլարով կամ 5,1%-ով:
Սեպտեմբերին «ռուսական» տրանսֆերտների գծով բացասական իրողությունը հանգեցրել է տրանֆերտների ընդհանուր գումարի շարժընթացի 6,1%-ով դանդաղեցմանը: Եթե չհաշվենք մեր հյուսիսային հարևանին, ապա ֆիզիկական անձանց ուղարկվող արտաքին դրամական փոխանցումները աճել են մոտ 1,7 մլն դոլարով կամ 7,4%-ով: Սակայն «ռուսական» տրանֆերտներ կտրուկ անկումը ծածկել է այս փոքրիկ դրական միտումը:
Այս ոլորտում Ռուսաստանի դերն անվիճելի է: Եվ չնայած տրանսֆերտների ընդհանուր ծավալում վերջինիս տեսակարար կշռի 1,6 տոկոսային կետով նվազմանը, այդ ցուցանիշը մրցակցությունից դուրս է՝ մոտ 86%:
Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների կրճատման պատճառները բոլորին են հայտնի. երկրի տնտեսությում տիրող ծանր իրավիճակը, ռուսական ռուբլու նկատելի անկումը (ինչը նաև ազդում է դոլարով փոխարկվելու ժամանակ), այդ երկիր մուտք գործելու, ապրելու և աշխատանքի տեղավորվելու պայմանների խստացումը: Բացի այդ, գրեթե երկնիշ ինֆլյացիան հանգեցրել է ընթացիկ ծախսերի զգալի աճին: Իսկ դա, բնականաբար, սահմանափակում է ազատ դրամական միջոցները, որոնք դրսում աշխատողները փոխանցում են հայրենիք:
news.am
ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատները տարհանել են նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, մյուսների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Հայաստանի ռազմական ղեկավարությունը խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին կառաջարկի հոգեհանգստի արարողությունը կազմակերպել Նոր Նորքում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորել Եռաբլուրում։ Այս մասին հայտնել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստյան և հուղարկավորության արարողություները, ամենայն հավանականությամբ, կկայանան աշխատանքային շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի կամ երեքշաբթի:
Նախատեսվում է հոգեհանգիստն ու հուղարկավորությունը անցկացնել զինվորական արարողակարգի համաձայն։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։
Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Այս մասին հաղորդել է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։ Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
«Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրությունում։
NEWS.am
Ձեզ ենք ներկայացնում Սոնա Շահգելդյանի նոր «My Eccentric Nature» տեսահոլովակը
Երաժշտությունը — Նարինե Զարիֆյան
Խոսքերը — Աննա Ամիրյան
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` <<Արիության համար>> մեդալով հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.