Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում նոյեմբերի 17-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհը մոտ 200 մլն դրամ գույքի վնաս է հասցրել նախկին սեփականատերերին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՄՀՀ նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանը:
«Մեր առաջնային խնդիրը հիմա ամբողջ պատկերը ստանալն է: Հիմա պետք է հասկանաք, այն ամբողջ տեխնիկան, որը լուրջ մակարդակի ֆրանսիական տեխնիկա է, որի ցուցակը մենք ունենք, դրա՞նք են վնասվել, թե՞ ավելին: Ինձ թույլ չեն տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով, որ խառը վիճակ է, և այն ինֆորմացիան, որը ես հիմա ունեմ, ուզում եմ ամբողջացնել»,- ասաց Կորյուն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ պաշտոնական գրությամբ դիմել են ԱԻՆ և Պաշտպանության նախարարություն, որպեսզի վնասված իրերի ցուցակը հստակեցնեն:
ՄՀՀ նախկին աշխատակցի խոսքով, վնասը մեծ չէր լինի, եթե պահպանվեին անվտանգության տարրական կանոնները:
«Աբսուրդ է, որ այդքան երիտասարդներ են հավաքվել, և այդ երիտասարդների անվտանգության համար չեն մտահոգվել: Անվտանգության տարրական միջոցներ չեն ձեռնարկվել, այնտեղ չի եղել «Շտապօգնության» մեքենան, նախօրոք պետք է հրշեջ ծառայությունից մեկ միավոր հրավիրված լիներ»,- ասաց Կորյուն Գրիգորյանը:
Խոսելով պատասխանատվություն կրողների մասին, Կորյուն Գրիգորյանը նշեց, որ իրենք հետամուտ են լինելու, որ բոլոր մեղավորները պատժվեն:
«Շենքը ի պահ հանձնված է եղել Պաշտպանության նախարարությանը, շահագործել է Համահայկական երիտասարդական ասոցիացիան, եղել է ՀՀԿ երիտասարդների միությունը, և այս շրջանակների մեջ է, որ պետք է փնտրենք մեղավորներին: Պետք է պատժվեն այն մարդիկ, որոնք հանցավոր անփութություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ: Սա այն դեպքը չի լինելու, որ ծածկադմփոց անենք և գնա: Հետամուտ ենք լինելու, և ես ինքս աչքերս չեմ փակելու նաև որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է մարզահամերգային համալիրում»,- ասաց ՄՀՀ նախկին աշխատակիցը:
Նշենք, որ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Պարզվել է, որ այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ): Հրդեհը տեղի է ունեցել համերգի ժամանակ, այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
news.am
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.