13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Նիստի օրակարգն ընդգրկում էր Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և համապատասխան նախագծերը Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու համար՝ «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի մասին» հարցերը։
«Բավականին աշխույժ հանրային լսումներ են տեղի ունեցել, անցած տարվա համեմատ՝ ավելի շատ մասնակիցներով։ Բովանդակային հարցեր, առաջարկություններ կային, որոնք, սակայն, բյուջեում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չեն առաջացրել, զուտ որոշակի տեխնիկական փոփոխություններ են կատարվել»,- նշել է Վահե Նիկոյանը և առաջարկել նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնել ավագանու նիստում քննարկման։
Առաջարկը Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդը բաց քվեարկությամբ միաձայն հաստատել է։
Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև: Արդարև, մե՛նք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ:
Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»:
Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ.
«Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ: Ես հայր կլինեմ ձեզ համար, և դուք կլինեք իմ որդիներն ու դուստրերը»:
Սիրելինե՛ր, այս խոստումները եղել են մեզ համար: Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրենք մեզ կատարելապես՝ ապրելով Աստծու երկյուղով:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 6:16-7:1)
Ռուբեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, անփոփոխ թողեց Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:
Վահե Ղուկասյանը, որը առաջին ատյանի դատական նիստերից սկսած առաջին անգամ դատարան էր ներկայացել առանց արևային ակնոցի, դատավճիռը լսեց ժպիտով և դիմեց դահլիճում գտնվող մի քանի տասնյակ ընկերներին և հարազատներին. «Դուխներդ չգցեք, սաղ լավ ա լինելու, առաջ Աստված»:
Վահե Ղուկասյանի հոր ընկերը՝ Հայկ Կյուրեղյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավճիռը անփոփոխ թողնելը անարդարացի է, պատժաչափն էլ շատ խիստ:
«Չեմ կարծում, որ Վահեն պիտի անմեղ ճանաչվի, բայց ամեն ինչին չափ ու սահման կա: Բայց իրա հարցում չափ ու սահմանն ավելի շատ են անցել, քանի որ ինքը Ղուկասյաններից է: Բայց, ժողովրդին հարցրեք, թե ինչքան են Ղուկասյանները ժողովրդի դարդով, հոգսով ապրել»,- ասաց Հայկ Կյուրեղյանը՝ նշելով, որ Վահե Ղուկասյանը շատ կրթված անձնավորություն է, և նրան դրդել են այդ քայլը կատարել։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում 20-օրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» և «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման, փաստաբանը վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
news.am
Քաղաքացի Ռոբերտ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Ռոբերտ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ի սահմաններում, «HAMMER» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Բագրատունյաց պողոտայով ընթանալու ժամանակ, նկատելով պողոտայի խցանումը, հատել է հոծ գծերը, շրջադարձ կատարել, և այդ պահին խախտումը նկատած ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է իրեն, ապա վարչական պատասխանատվության չենթարկելու համար իրենից պահանջել է կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց գիտաժողով, նվիրված ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երում ուսուցման գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդների և ձևերի, առաջավոր փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, այն ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երում ներդնելու հարցերի քննարկմանը:
ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի շրջանավարտների և դասընթացների ունկնդիրների հետ անցկացված անդրանիկ գիտաժողովին ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլք:
ՌՈՒՀ-երում ուսուցման ժամանակակից մեթոդներ ու ձևեր ներդնելու, ռազմական կրթության ոլորտն առավել զարգացնելու հարցերի քննարկմանը միտված գիտաժողովի աշխատակարգի հայտարարումից հետո բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ընդգծելով, որ անկախությունից ի վեր զինված ուժերի համալրումը, սպայական կադերի պատրաստումը, վերապատրաստումն ու նրանց որակավորման բարձրացումը մշտապես եղել են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ զինված ուժերի մարտունակության ամրապնդման հետ մեկտեղ պաշտպանության նախարարությունը լուրջ աշխատանք է իրականացնում միջազգային ռազմական համագործակցության բնագավառում, որի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն էլ հանդիսանում է համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում:
Գիտաժողովի ընթացքում ներկա մարտահրավերների պայմանններում ռազմակրթական համալիրի կայացման, լավագույն ուսուցման մեթոդների ներդրման, կուրսանտների գիտելիքների հսկման և գնահատման վարկանիշային համակարգի ներդրման, հրամանատարների և շտաբների աշխատանքների կազմակերպման հիմնական տարբերությունների և այլ թեմաներին շուրջ զեկույցներով և առաջարկներով հանդես եկան ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:
Եզրափակելով գիտաժողովի աշխատանքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ վեր հանված հարցերն ու ծավալված քննարկումները հիմք կհանդիսանան ռազմական կրթության ոլորտն առավել զարգացնելու համար:
«Գևորգյան սրիկա, հայրենիքի դավաճան…» ,- այս կոչերով այսօր ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի առաջ իր բողոքի ձայն էր բարձրացրել և հացադուլ հայտարարել մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը:
Մեզ հետ զրույցում պարոն Մխիթարյանը պատմեց, որ մի ամիս է նամակ է գրել ԵՊՀ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին, սակայն պատասխան չի ստացել:
Հ. Մխիթարյանը պնդում է, որ ինքը մի շարք հայտնագործություններ է արել, բանաձևեր հայտնագործել, սակայն չեն ուզում իրեն լսել:
«Հարյուրավոր բանաձևեր ապացուցել եմ, որ սխալա: Էլեկտրոկայանի գյուտ ունեմ, որ ատոմակայանից հզոր ա լինելու: 10 տարի ա ասում եմ, տեր կանգնող չկա»,-պնդում է պարոն Մխիթարյանը:
ԵՊՀ աշխատակիցների խնդրանքով պարոն Մխիթարյանը մեր այնտեղ գտնվելու պահին դադարեցրեց հացադուլը:
Հռիփսիմե Գալստյան
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայրը՝ Կիև):
Նախագահը շնորհավորել է դեսպան Պրահին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նախագահը նշել է, որ հայ և սլովեն ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հիմքի վրա Հայաստանը և Սլովենիան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողությամբ զարգացնում են միջպետական հարաբերությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այդ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալից են եղել հատկապես 2010 և 2011 թվականները, երբ երկու երկրների նախագահները բարձր մակարդակի հանդիպումներ ունեցան, որոնց արդյունքում զգալիորեն հարստացվեց համագործակցության իրավապայմանագրային դաշտը, նոր մակարդակի բարձրացվեց քաղաքական երկխոսությունը, տնտեսական ոլորտում որոշակիորեն աշխուժացավ փոխգործակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Նատաշա Պրահը երկուստեք կարևորել են հաճախակի փոխայցելությունները, սերտ համագործակցությունը նաև միջխորհրդարանական ձևաչափում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Սլովենիայի դեսպանը նշել է, որ ընտրություններից հետո իր երկրում վերջերս ձևավորված խրհրդարանն սկսել է գործունեությունը, և երկրի իշխանություններին կառաջարկի օրենսդիր մարմնում ստեղծել Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ՝ այդ մակարդակում ևս խթանելու սերտ գործակցությունը:
Դեսպան Պրահի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է նաև տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները:
Սլովենիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես ս.թ. նոյեմբերի 12-ին շփման գծի արեւելյան հատվածում՝ թշնամու կողմից խփված հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ:
Միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:
Ներկա դրությամբ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ:
news.am
2014 թվականի նոյեմբերի 23-26-ը աշխատանքային այցով Փարիզ կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը:
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի է ունեցել տոնական հանդիսություն, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բուհի ուսանողները և շրջանավարտներ, մշակույթի և արվեստի հայտնի ու անվանի գործիչներ: «Հազվադեպ ազգեր ու ժողովուրդներ կան, որ պատերազմի ծանր տարիներին կարող են արվեստի բուհ ստեղծելու որոշում կայացնել:
Մեր ժողովուրդն այն հազվագյուտ ժողովուրդներից է, որ գնաց նման քայլի՝ 1944 թվականին ստեղծելով արվեստի պետական ինստիտուտը: Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին նման բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը մեր ժողովրդի հարատևման, արվեստի և մշակույթի նկատմամբ վերաբերմունքի լավագույն ապացույցն է: Ես և մշակույթի նախարարը երբեմն բարեկամաբար վիճում ենք՝ թատերական ինստիտուտը կրթակա՞ն, թե՞ մշակութային հաստատություն է: Այս հարցում մենք եկել ենք համաձայնության՝ թատերականը «մտավորական» հաստատություն է: Այսօր ավելի քան երբևէ մաքուր արվեստի ու մշակույթի կարիք կա՝ հատկապես երբ զանգվածային մշակույթը իր բոլոր բացասական դրսևորումներով պարուրում ու տանում է իր հետևից ամեն ինչ: Նման պայմաններում թատերական ինստիտուտը լույսի ճառագայթ է, որտեղ կարողանում են սովորեցնել մարդու էության մեջ ներթափանցելու և արտահայտչական միջոցներով արվեստ փոխանցելու գաղտնիքն ու հմտությունը: Թատերականում աշխատելը վստահաբար առաքելություն է, քան ապրուստի միջոց կամ վաստակելու տարբերակ: Այստեղ աշխատելը հավատ է սեփական գործին և ցանկություն՝ դաստիարակելու արվեստի նվիրյալների նոր սերունդ»,- շնորհավորանքի խոսքում ասել է նախարար Արմեն Աշոտյանը:
Ինստիտուտի հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ՝ ՀՀ նախագահի հրամանագրով, վարչապետի ու ԿԳ նախարարի հրամաններով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ՝ երկարատև աշխատանքի ու մեծ ավանդի համար արժանացել են պետական կոչումների ու պարգևների:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով» են պարգևատրվել ԵԹԿՊԻ հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա Մուրադյանը, ԵԹԿՊԻ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Գրիգոր Օրդոյանը, ԵԹԿՊԻ դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ Մարգարիտ Մնացականյանը: Բուհի մի շարք աշխատակիցներ արժանացել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերի:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.