20 մլն դրամ հղիության և ծննդաբերության նպաստ ստացող հանրահայտ տիկինը՝ Փիրուզ Սարգսյանը, ոչ թե 20 մլն է ստացել՝ որպես ծննդաբերության նպաստ, այլ ընդամենը 12 մլն դրամ: Սա է պնդում նրա ամուսինը՝ ֆինանսների նախկին նախարար, էքսվարչապետի սանիկ Դավիթ Սարգսյանը սոցցանցի իր անձնական էջում: Այս գրառումը, որն արձագանք էր մեր հրապարակմանը, տարածվեց մամուլով մեկ, քանի որ թեման արդիական է: ԱԺ բերվեց և բուռն քննարկվեց օրենսդրական փոփոխությունը, որով առաջարկվում է, որ 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող հղի կանանց նպաստները վճարեն գործատուները: Եվ այսպես, Դավիթ Սարգսյանը, որը ֆինանսների նախարարի պորտֆելին հրաժեշտ տալուց հետո տաքուկ տեղավորվել է «Ամերիա ինվեստ» բանկի խորհրդում, գրում է. «Իմ կինը… որպես պաշտոնյայի կին` վերջին 6 տարիներին ներկայացրել է իր եկամուտների հայտարարագիրը: Յուրաքանչյուր տարի միայն իր վճարած եկամտահարկը կազմել է մոտ 10 մլն դրամ: Կարծում եմ, որ վերջին հինգ տարում շուրջ 50 մլն դրամ եկամտահարկ վճարած կինն իրավունք ունի երեխայի ծննդյան արձակուրդի համար ստանալ 12 մլն դրամ նպաստ: Հատկապես, որ այս ամենը նախատեսված է բացառապես օրենքով»:
Ոչ թե քսան, այլ քառասունի՞նը միլիոն
Դավիթ Սարգսյանին կարող ենք հասկանալ զուտ «տղայականով», որպես ամուսնու, որը որոշել է պաշտպանել իր կնոջը: Բայց հավատալ նրան չենք կարող և ահա թե ինչու: Մեր «սկանդալային» հրապարակումից հետո մարդիկ արդարացի հարց էին բարձրացնում, թե ինչու պետք է այս տիկինն ստանա 20 մլն դրամ, այն դեպքում, երբ հասարակ երեխաների հասարակ մամաներն ընդամենը իրենց աշխատավարձին մոտ գումար են ստանում և հազիվ են կարողանում հոգալ երեխաների խնամքը մի երկրում, որտեղ նորածնին մեկ ամիս փամփերսով ապահովելու համար նվազագույն աշխատավարձի կեսից ավելի փող է պետք (5 փամփերսի դիմաց՝ օրը 1000 դրամ հաշվարկից ելնելով): Հենց այս ներկուլիսային զրույցներից մեկի ժամանակ էլ ֆինանսների նախարարության մի պաշտոնյայի բերանից նոր և ցնցող թիվ դուրս եկավ՝ Փիրուզ Սարգսյանը ոչ թե 20, այլ 49 մլն դրամ է ստացել՝ որպես ծննդաբերության և հղիության նպաստ՝ «կեղտոտով»: Այսինքն, նա այս գումարով ոչ միայն կարող էր դեկրետ գնալուց առաջ 70 օր ապրել և մի այդքան օր էլ ծննդաբերությունից հետո պահել երեխային, այլև վերջինիս համար Երևանի կենտրոնում բնակարան գնել և նույնիսկ ապահովել օժիտով: Սա կոչվում է հղիության և ծննդաբերության նպաստ, և այս երեխան պետք է ունենա նման հնարավորություն միայն այն բանի համար, որ նրա քավորը եղել է ՀՀ վարչապետ, որ նրա հայրիկը 2008 թվականին, երբ քննարկվում էր «Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն էր, իսկ մաման այդ ժամանակ տիգրանսարգսյանական կադրերի դարբնոցի՝ ԿԲ աշխատակազմում գլխավոր իրավական խորհրդական էր:
Հաշտարարի նպաստի չափը պետական գաղտնիք է
Հասկանալու համար, թե, ի վերջո, ՀՀ հարկատուների գրպանից որքան նպաստ է ստացել Փիրուզ Սարգսյանը, մենք դիմեցինք ֆինանսների նախարարություն: Որպես ՀՀ քաղաքացի, հարկատու, որի գումարներից նպաստ է վճարվում, մենք իրավունք ունենք իմանալ: Բայց նախարարությունը պաշտոնապես հրաժարվեց մեզ հայտնել՝ ծիծաղելի պատճառաբանությամբ. որ պահանջվող տեղեկատվությունը հանդիսանում է հարկային գաղտնիք, քանի որ վերաբերում է հարկ վճարողին և նրա գործունեությանը: Կարծես մենք հարկային էինք դիմել՝ մասնավոր անձի եկամուտը պարզելու, ոչ թե երկրի ֆինանսական քաղաքականության պատասխանատու մարմնին, որը պարտավոր է իր քաղաքացիներին տեղեկատվություն տալ պետական բյուջեի գումարների օգտագործման վերաբերյալ:
Դավիթ Սարգսյան, հատուկ միամիտների համար
«Կարծում եմ, որ վերջին հինգ տարում շուրջ 50 մլն դրամ եկամտահարկ վճարած կինն իրավունք ունի երեխայի ծննդյան արձակուրդի համար (որը, ի դեպ, տևում է շուրջ 5 ամիս՝ 140 օր) ստանալ 12 մլն դրամ նպաստ: Հատկապես, որ այս ամենը նախատեսված է բացառապես օրենքով… ֆինանսական հաշտարարի աշխատավարձը պետությունը և պետական բյուջեն չեն ձևավորում: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնում են մասնավոր բանկերն ու ապահովագրական ընկերությունները, որոնց ներկայացուցիչներից էլ հիմնականում կազմված է ֆինանսական հաշտարարի գրասենյակի խորհուրդը: Այսքանը ամբողջ այդ պատմության մասին»,- գրել է Դավիթ Սարգսյանը: Կարելի է մտածել՝ դե լավ, մարդը բարձր եկամտահարկ է վճարում և, ուրեմն, պետք է նաև մեծ նպաստ ստանա: Երկրորդն էլ, չէ՞ որ պետությունը չի ֆինանսավորում նրան, այլ բանկերն ու ապահովագրական ընկերությունները: Եվ որպեսզի միամիտ մարդիկ այսպես չմտածեն, վերհիշենք «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքը: Ամբողջ աշխարհում կան արբիտրաժային դատարաններ, որոնք լուծում են գործարարների միջև ծագած մանր ֆինանսական վեճերը: Արբիտրաժի նպատակն է՝ արագ և էժան եղանակով, առանց բարձր վճարումների, վեճերի արդարացի լուծում ստանալ: Արբիտրաժային դատարանի դատավորները հարգված, բարի համբավ ունեցող մարդիկ են: Հայաստանում նման դատարաններ չկան, չհաշված Առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժը, որը, կարելի է ասել, ՀԿ-ի կարգի մի բան է: Նման պետական ինստիտուտ ստեղծելու առաջարկներ նախկինում եղել են, բայց չեն անցել:
«Կուտակային» հաշտարար
Փոխարենը վարչապետ Տիգրան Սարգսյանի լոբբինգով 2008 թ. հունիսին ընդունվել է հակասահմանադրական, «հակաօրինական» օրենք, որով հաշտարար է սահմանվում ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև: Սա պետական մարմին չէ կամ դատարան, այլ դատարանի իրավունքով օժտված հիմնադրամ (հոդված 23), որի հիմնադիրը Կենտրոնական բանկն է՝ անկախ, ոչ պետական կազմակերպություն: Ֆիզիկական անձինք չեն վճարում իրենց պահանջների քննության համար: Գրասենյակի ծախսերը հոգում են բանկերը, գրավատները, վարկային ընկերությունները: Պարտադիր վճարումների չափ է սահմանվում: Բանկերի համար՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01%-ի, և վարկային կազմակերպությունների համար՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07%-ի չափով: Այդ վճարները մուտքագրվում են ԿԲ-ում հատուկ հաշվին, վերադարձման ենթակա չեն, և եթե գրասենյակը չտեղավորվի դրանց մեջ, ասենք, որոշի, որ տիկին Փիրուզին պետք է գործուղեն Դուբայ, ապա ֆինանսական կազմակերպություններից լրացուցիչ վճարներ են պահանջվելու: Այլ կերպ ասած՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, տարադրամի փոխանակման կետերը, ֆինանսական այլ կառույցներ պարտավորվում են վճարել մասնավոր անձին, հիմնադրամի: Մասնավոր ֆինանսական ընկերությանն օրենքով պարտադրում են, որ նա վճարի մեկ այլ ոչ պետական մարմնի: Մոտավորապես նույն պահանջը կար կուտակային կենսաթոշակի մասին օրենքում, երբ քաղաքացիներին հակասահմանադրական պահանջ էր ներկայացվում՝ մուծումներ կատարել ինչ-որ մասնավոր ֆոնդերի: Բայց կուտակայինի դեպքում սրա շուրջ աղմուկ բարձրացավ, իսկ «Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքն ընդունվեց մեկ օրում, անաղմուկ:
Երեք ընթերցում՝ երկու ժամում
Այն ԱԺ բերվեց արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու որոշումը, և երկու ժամում երեք ընթերցում անցավ, այնպես, որ պատգամավորները նույնիսկ ժամանակ չունեցան ծանոթանալու այս օրենքին: Քննարկումներին մասնակցող անձինք չէին էլ պատկերացնում, թե ում համար, ում «վրայով» է գրվել այն: Այդ ընթացքում Փիրուզ Սարգսյանին արագորեն դասեր տվեցին Կառավարման ակադեմիայում, ապա գիտությունների թեկնածու դարձրին: Այսպես էքսվարչապետի ձեռամբ թխված նոր օրենքը կայուն բիզնես ապահովեց նրա սիրեցյալներին: «Ամեն ինչ օրինական է»,- ասում է Դավիթ Սարգսյանը, և նրա հետ դժվար է չհամաձայնել: Ի դեպ, նրա կինը՝ Փիրուզ Սարգսյանը, պատահական մարդ չէ կառավարման վերնախավում, այլ Հրանուշ Հակոբյանի քրոջ աղջիկն է:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.