23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, քանզի Աստված ձեզ կանչեց այդ խաղաղությանը՝ մեկ մարմնի մեջ, որ Քրիստոսի եկեղեցին է: Ուստի շնորհակա՛լ եղեք Աստծուն:
Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք ու խրատեք միմյանց և սաղմոսներով, օրհնություններով ու հոգևեր երգերով ձեր սրտերում շնորհակալությամբ օրգներգեք Աստծուն: Եվ ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արե՛ք Տեր Հիսուսի անունով՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Հայր Աստծուն:
(Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 3:15-17)
Ռուբեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Վաղը Հայ Եկեղեցին նշելու է Ս. Տիրամորը նվիրված տոներից մեկը.
Տոն երեքամյա Ս. Աստվածածնի՝ տաճարին ընծայման
Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից մեկը երեքամյա Ս. Մարիամ Աստվածածնի` տաճարին ընծայման տոնն է, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները նշում են նոյեմբերի 21-ին:
Ժամը 10:30 տոնի առթիվ ԱՀԹ բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական ս. պատարագ:
Ըստ ավանդության` Ս. Տիրամոր երեք տարին լրանալուց հետո նրա աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, իրենց ուխտի համաձայն, Ս. Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որը Հուստինիանոս կայսրը Ս. Մարիամ Աստվածածնի պատվին կառուցել է հին հրեական տաճարի տեղում, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, և դրանից հետո տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Ս. Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել 18-րդ դարում:
Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից է:
Իրանական և թուրքական մի շարք լրատվամիջոցներ միաժամանակ հաղորդել են, որ սիրիական, այսպես կոչված, չափավոր ընդդիմության ռազմական թևը հանդիսացող «Սիրիական ազատ բանակի» և «Սիրիական հեղափոխական ճակատի» ներկայացուցիչները դադարեցրել են դիմակայությունը Արաբական Հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում, և թվով 14 հազար զինյալներ նահանջել են քաղաքի՝ իրենց կողմից վերահսկվող արևմտյան շրջաններից: Նշվում է նաև, որ «Սիրիական հեղափոխական ճակատի» առաջնորդ Ջամալ Մաարուֆն էլ փախուստի է դիմել և ներկայում գտնվում է Թուրքիայի տարածքում:
Նման որոշման պատճառով սիրիական «չափավոր ընդդիմադիր ուժերը» կորցրել են Թուրքիայի հետ կապն ապահովող Բաբ ալ-Հաուայի սահմանակետը, որն, ինչպես նաև նրանց պատկանող սպառազինության որոշակի խմբաքանակ (հնարավոր է նաև՝ որոշ քանակությամբ զինյալներ էլ համալրել են իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների շարքերը) անցել են մեկ այլ հակակառավարական՝ «Ահրար ալ-Շամ» խմբավորման վերահսկողության ներքո. հիմնականում հենց այս անցակետով էին Հալեպում պայքարող սիրիական զինված ընդդիմության խմբավորումները վերջին 3 տարիների ընթացքում ստանում Թուրքիայից եկող մարդկային համալրումները, ռազմատեխնիկական և նյութական աջակցությունն: Իսկ իրանական ԶԼՄ-ներն էլ հավելում են, որ սիրիական կառավարական ուժերն էլ իրենց հերթին գրավել են Բաբ ալ-Հաուան «Ահրար ալ-Շամի» զինյալներից:
Հաստատվելու պարագայում այս հանգամանքը մի կողմից դրական, մյուս կողմից՝ բացասական հետևանքներ կարող է ունենալ: Նախ, սա նշանակում է, որ կանխատեսելի ապագայում Հալեպն աստիճանաբար և մեծամասսամբ կարող է անցնել սիրիական իշխանությունների վերահսկողության ներքո, մյուս կողմից, չի բացառվում, որ ռազմավարական առանցքային կարևորություն ունեցող քաղաքը թիրախավորվի «Իսլամական պետության» կողմից, որը քրդական ճակատում կրած անհաջողությունը կփորձի կոմպենսացնել նոր ուղղություններով, մասնավորապես՝ Հալեպի դեմ լայնամասշտաբ գրոհով՝ ստեղծված իրավիճակում ունենալով միայն մեկ հակառակորդ՝ սիրիական բանակն: Այս պարագայում արդեն, քաղաքի և շրջանի մոտ 2մլն բնակչության վիճակն, անխոս, շատ ավելի կբարդանա:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Ալավերդի քաղաքում 2014 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են ավազակային հարձակման մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
2014 թվականի նոյեմբերի 19-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Գարեգին Հախինյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձինք ապօրինի մուտք են գործել իր կնոջ, անհատ ձեռնարկատեր Գայանե Գրիգորյանին պատկանող, Ալավերդի քաղաքի Թումանյան 51/1 հասցեում գործող խանութ և զենքի գործադրմամբ աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով՝ հափշտակել են ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից վարչության և Թումանյանի բաժնի քննիչներից կազմվել է քննչական խումբ և վերջիններիս կողմից կատարվել նախաքննություն:
Կատարված քննչական գործողություններով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձ ավազակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք են գործել անհատ ձեռնարկատեր Գ.Գրիգորյանին պատկանող խանութ և զենքի գործադրմամբ խանութում գտնվող երեք աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով` հափշտակել են 38 ոսկյա զարդ:
Հանդիպելով վաճառողուհիների դիմադրությանը՝ վերջիններիս կողմից անվտանգության ահազանգման համակարգը միացնելուց հետո ավազակային հարձակում կատարած անձինք, վերցնելով հափշտակված ոսկյա զարդերը, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Քննության շրջանակներում պարզվել է նաեւ, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգսյանի վարած «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային ու փորձել թաքնվել։
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայատվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և կատարված հանցագործությունից ժամեր անց Ալավերդի քաղաքի «Լենհանքեր» թաղամասի ճանապարհից երկու հոգին հայտնաբերվել և նույն օրը՝ ժամը 23:45-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:
Վանաձորի բնակիչ Հ.Մարգարյանը և Երևանի բնակիչ Ա.Մարտիրոսյանը նոյեմբերի 20-ին ձերբակալվել են ավազակություն կատարելու կասկածանքով։ Նրանց իրավունքներն ու պարտականությունները ծանուցելուց և բացատրելուց հետո վերջիններս ցանկություն են հայտնել պաշտպան ունենալ:
Տեղանքի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է նաև 38 կտոր ոսկյա զարդ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են խանութի բոլոր աշխատակիցները: Պարզվել է, որ խանութը ներսից նկարահանվում է, առգրավվել է նկարահանման սարքը, պարզվել է նաև, որ հանցագործների կողմից փախուստի դիմելու ժամանակ «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային բախվելու հանգամանքը նույնպես նկարահանվել է՝ այդ վայրում գտնվող նկարահանման սարքի միջոցով, ինչը ևս առգրավվել է:
Քննության ընթացքում հայտնաբերվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձանց կողմից որպես փոխադրամիջոց օգտագործված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ավազակային հարձակմանը մասնակցած 3-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Հայկական կողմի ջանքերն առայժմ ուղղված են ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի 3 օդաչուների մարմինները դուրս բերելու շուրջ առաջացած ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողներին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այդ տարբերակը չաշխատելու դեպքում, այլ տարբերակները միշտ ուժի մեջ են։
«Այսօր մենք մեր ջանքերը ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն, կարծում ենք՝ մեր հարևանները կհասկանան, որ ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատրեն թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն և տեղափոխումը: Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանը առաջարկում է դիակները փոխանակել գերիների հետ, Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ ադրբեջանցի դիվերսանտները հանցագործություն են արել, ինչի համար պետք է պատասխան տան։
«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել ԼՂՀ ղեկավարությանը կարծում եմ՝ բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել, ինչի համար պետք է պատասխան տան»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի կործանման առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը:
NEWS.am
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել 1915 թվ. Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության միջև Պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Զահիդուլ Հյուքի կողմից:
Հուշագրով նախատեսվում է համագործակցության խորացում քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել Օմբուդսմենի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Կողմերը մեծապես կարևորել են երկուստեք համագործակցության խորացումը՝ նպատակ ունենալով բարձրացնել զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավետությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ուժեղացնել համագործակցությունը Օմբուդսմենի երևանյան ու մարզային գրասենյակների և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակճեանին և կուսակցության կենտրոնական ու Հայաստանի վարչությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության Նախագահը Վազգեն Կալթակճեանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով` ծավալած հայանպաստ ակնառու գործունեության, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, շնորհավորել ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ:
Վազգեն Կալթակճեանն իր համար մեծ պատիվ է համարել Հայրենիքի բարձր պարգևին արժանանալը, երախտագիտություն հայտնել այդպիսի գնահատականի համար և ընդգծել, որ ԱՄՆ-ում ու հատկապես իր նահանգում՝ Լուիզիանայում, այսուհետ ևս շարունակելու է ի շահ Հայրենիքի, Արցախի և համայն հայ ժողովրդի իր գործունեությունը:
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Նատաշա Պրահին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց հայ-սլովենական հարաբերությունները և ընդգծեց, որ առկա է դրանց զարգացման և խորացման երկուստեք շահագրգռվածություն: Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր առաքելության ընթացքում և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-սլովենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պրահը նշեց, որ Սլովենիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության ընդլայնումը և վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ-սլովենական համագործակցության խորացման համար։
Զրուցակիցները քննարկեցին քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական համագործակցության, գիտական, կրթական և մշակութային ոլորտներում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային տարբեր հարթակներում փոխգործակծությանը, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի համատեղ ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
20 մլն դրամ հղիության և ծննդաբերության նպաստ ստացող հանրահայտ տիկինը՝ Փիրուզ Սարգսյանը, ոչ թե 20 մլն է ստացել՝ որպես ծննդաբերության նպաստ, այլ ընդամենը 12 մլն դրամ: Սա է պնդում նրա ամուսինը՝ ֆինանսների նախկին նախարար, էքսվարչապետի սանիկ Դավիթ Սարգսյանը սոցցանցի իր անձնական էջում: Այս գրառումը, որն արձագանք էր մեր հրապարակմանը, տարածվեց մամուլով մեկ, քանի որ թեման արդիական է: ԱԺ բերվեց և բուռն քննարկվեց օրենսդրական փոփոխությունը, որով առաջարկվում է, որ 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող հղի կանանց նպաստները վճարեն գործատուները: Եվ այսպես, Դավիթ Սարգսյանը, որը ֆինանսների նախարարի պորտֆելին հրաժեշտ տալուց հետո տաքուկ տեղավորվել է «Ամերիա ինվեստ» բանկի խորհրդում, գրում է. «Իմ կինը… որպես պաշտոնյայի կին` վերջին 6 տարիներին ներկայացրել է իր եկամուտների հայտարարագիրը: Յուրաքանչյուր տարի միայն իր վճարած եկամտահարկը կազմել է մոտ 10 մլն դրամ: Կարծում եմ, որ վերջին հինգ տարում շուրջ 50 մլն դրամ եկամտահարկ վճարած կինն իրավունք ունի երեխայի ծննդյան արձակուրդի համար ստանալ 12 մլն դրամ նպաստ: Հատկապես, որ այս ամենը նախատեսված է բացառապես օրենքով»:
Ոչ թե քսան, այլ քառասունի՞նը միլիոն
Դավիթ Սարգսյանին կարող ենք հասկանալ զուտ «տղայականով», որպես ամուսնու, որը որոշել է պաշտպանել իր կնոջը: Բայց հավատալ նրան չենք կարող և ահա թե ինչու: Մեր «սկանդալային» հրապարակումից հետո մարդիկ արդարացի հարց էին բարձրացնում, թե ինչու պետք է այս տիկինն ստանա 20 մլն դրամ, այն դեպքում, երբ հասարակ երեխաների հասարակ մամաներն ընդամենը իրենց աշխատավարձին մոտ գումար են ստանում և հազիվ են կարողանում հոգալ երեխաների խնամքը մի երկրում, որտեղ նորածնին մեկ ամիս փամփերսով ապահովելու համար նվազագույն աշխատավարձի կեսից ավելի փող է պետք (5 փամփերսի դիմաց՝ օրը 1000 դրամ հաշվարկից ելնելով): Հենց այս ներկուլիսային զրույցներից մեկի ժամանակ էլ ֆինանսների նախարարության մի պաշտոնյայի բերանից նոր և ցնցող թիվ դուրս եկավ՝ Փիրուզ Սարգսյանը ոչ թե 20, այլ 49 մլն դրամ է ստացել՝ որպես ծննդաբերության և հղիության նպաստ՝ «կեղտոտով»: Այսինքն, նա այս գումարով ոչ միայն կարող էր դեկրետ գնալուց առաջ 70 օր ապրել և մի այդքան օր էլ ծննդաբերությունից հետո պահել երեխային, այլև վերջինիս համար Երևանի կենտրոնում բնակարան գնել և նույնիսկ ապահովել օժիտով: Սա կոչվում է հղիության և ծննդաբերության նպաստ, և այս երեխան պետք է ունենա նման հնարավորություն միայն այն բանի համար, որ նրա քավորը եղել է ՀՀ վարչապետ, որ նրա հայրիկը 2008 թվականին, երբ քննարկվում էր «Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն էր, իսկ մաման այդ ժամանակ տիգրանսարգսյանական կադրերի դարբնոցի՝ ԿԲ աշխատակազմում գլխավոր իրավական խորհրդական էր:
Հաշտարարի նպաստի չափը պետական գաղտնիք է
Հասկանալու համար, թե, ի վերջո, ՀՀ հարկատուների գրպանից որքան նպաստ է ստացել Փիրուզ Սարգսյանը, մենք դիմեցինք ֆինանսների նախարարություն: Որպես ՀՀ քաղաքացի, հարկատու, որի գումարներից նպաստ է վճարվում, մենք իրավունք ունենք իմանալ: Բայց նախարարությունը պաշտոնապես հրաժարվեց մեզ հայտնել՝ ծիծաղելի պատճառաբանությամբ. որ պահանջվող տեղեկատվությունը հանդիսանում է հարկային գաղտնիք, քանի որ վերաբերում է հարկ վճարողին և նրա գործունեությանը: Կարծես մենք հարկային էինք դիմել՝ մասնավոր անձի եկամուտը պարզելու, ոչ թե երկրի ֆինանսական քաղաքականության պատասխանատու մարմնին, որը պարտավոր է իր քաղաքացիներին տեղեկատվություն տալ պետական բյուջեի գումարների օգտագործման վերաբերյալ:
Դավիթ Սարգսյան, հատուկ միամիտների համար
«Կարծում եմ, որ վերջին հինգ տարում շուրջ 50 մլն դրամ եկամտահարկ վճարած կինն իրավունք ունի երեխայի ծննդյան արձակուրդի համար (որը, ի դեպ, տևում է շուրջ 5 ամիս՝ 140 օր) ստանալ 12 մլն դրամ նպաստ: Հատկապես, որ այս ամենը նախատեսված է բացառապես օրենքով… ֆինանսական հաշտարարի աշխատավարձը պետությունը և պետական բյուջեն չեն ձևավորում: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնում են մասնավոր բանկերն ու ապահովագրական ընկերությունները, որոնց ներկայացուցիչներից էլ հիմնականում կազմված է ֆինանսական հաշտարարի գրասենյակի խորհուրդը: Այսքանը ամբողջ այդ պատմության մասին»,- գրել է Դավիթ Սարգսյանը: Կարելի է մտածել՝ դե լավ, մարդը բարձր եկամտահարկ է վճարում և, ուրեմն, պետք է նաև մեծ նպաստ ստանա: Երկրորդն էլ, չէ՞ որ պետությունը չի ֆինանսավորում նրան, այլ բանկերն ու ապահովագրական ընկերությունները: Եվ որպեսզի միամիտ մարդիկ այսպես չմտածեն, վերհիշենք «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքը: Ամբողջ աշխարհում կան արբիտրաժային դատարաններ, որոնք լուծում են գործարարների միջև ծագած մանր ֆինանսական վեճերը: Արբիտրաժի նպատակն է՝ արագ և էժան եղանակով, առանց բարձր վճարումների, վեճերի արդարացի լուծում ստանալ: Արբիտրաժային դատարանի դատավորները հարգված, բարի համբավ ունեցող մարդիկ են: Հայաստանում նման դատարաններ չկան, չհաշված Առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժը, որը, կարելի է ասել, ՀԿ-ի կարգի մի բան է: Նման պետական ինստիտուտ ստեղծելու առաջարկներ նախկինում եղել են, բայց չեն անցել:
«Կուտակային» հաշտարար
Փոխարենը վարչապետ Տիգրան Սարգսյանի լոբբինգով 2008 թ. հունիսին ընդունվել է հակասահմանադրական, «հակաօրինական» օրենք, որով հաշտարար է սահմանվում ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև: Սա պետական մարմին չէ կամ դատարան, այլ դատարանի իրավունքով օժտված հիմնադրամ (հոդված 23), որի հիմնադիրը Կենտրոնական բանկն է՝ անկախ, ոչ պետական կազմակերպություն: Ֆիզիկական անձինք չեն վճարում իրենց պահանջների քննության համար: Գրասենյակի ծախսերը հոգում են բանկերը, գրավատները, վարկային ընկերությունները: Պարտադիր վճարումների չափ է սահմանվում: Բանկերի համար՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01%-ի, և վարկային կազմակերպությունների համար՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07%-ի չափով: Այդ վճարները մուտքագրվում են ԿԲ-ում հատուկ հաշվին, վերադարձման ենթակա չեն, և եթե գրասենյակը չտեղավորվի դրանց մեջ, ասենք, որոշի, որ տիկին Փիրուզին պետք է գործուղեն Դուբայ, ապա ֆինանսական կազմակերպություններից լրացուցիչ վճարներ են պահանջվելու: Այլ կերպ ասած՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, տարադրամի փոխանակման կետերը, ֆինանսական այլ կառույցներ պարտավորվում են վճարել մասնավոր անձին, հիմնադրամի: Մասնավոր ֆինանսական ընկերությանն օրենքով պարտադրում են, որ նա վճարի մեկ այլ ոչ պետական մարմնի: Մոտավորապես նույն պահանջը կար կուտակային կենսաթոշակի մասին օրենքում, երբ քաղաքացիներին հակասահմանադրական պահանջ էր ներկայացվում՝ մուծումներ կատարել ինչ-որ մասնավոր ֆոնդերի: Բայց կուտակայինի դեպքում սրա շուրջ աղմուկ բարձրացավ, իսկ «Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքն ընդունվեց մեկ օրում, անաղմուկ:
Երեք ընթերցում՝ երկու ժամում
Այն ԱԺ բերվեց արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու որոշումը, և երկու ժամում երեք ընթերցում անցավ, այնպես, որ պատգամավորները նույնիսկ ժամանակ չունեցան ծանոթանալու այս օրենքին: Քննարկումներին մասնակցող անձինք չէին էլ պատկերացնում, թե ում համար, ում «վրայով» է գրվել այն: Այդ ընթացքում Փիրուզ Սարգսյանին արագորեն դասեր տվեցին Կառավարման ակադեմիայում, ապա գիտությունների թեկնածու դարձրին: Այսպես էքսվարչապետի ձեռամբ թխված նոր օրենքը կայուն բիզնես ապահովեց նրա սիրեցյալներին: «Ամեն ինչ օրինական է»,- ասում է Դավիթ Սարգսյանը, և նրա հետ դժվար է չհամաձայնել: Ի դեպ, նրա կինը՝ Փիրուզ Սարգսյանը, պատահական մարդ չէ կառավարման վերնախավում, այլ Հրանուշ Հակոբյանի քրոջ աղջիկն է:
Սյուզան Սիմոնյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.