Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց ազգությամբ իտալացի Վալերիանո Դի Սիմոնեի գործով դատական նիստը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Դոմենիկյան Հանրապետությունում ստանալով նախապես հատուկ այդ նպատակով պատրաստված գաղտնարաններում թաքցված` առանձնապես խոշոր չափերի 2,936,93 գրամ ընդհանուր քաշով կոկաին տեսակի թմրամիջոցով ճամպրուկը, ինքնաթիռով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա մաքսանենգությամբ մաքսային հսկողությունից թաքցնելով ` ՀՀ է տեղափոխել հիշյալ թմրամիջոցը, որից 1,941.25 գրամը հայտնաբերվել է մաքսատան աշխատակիցների կողմից մաքսային հսկողության ժամանակ:
Վալերիանոյի գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում` Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ և վճռվել է պատիժը՝ ազատազրկում 12 տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկա հանդիսացող 2936,93 գրամ ընդհանուր քաշով կոկաին տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ:
Վճռից հետո Վալերիանոն բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան` պահանջելով մասնակի բեկանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և Վալերիանո Դի Սիմոնեին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր- ի 215 հոդվածի 2-րդ մասով , 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում, վերջնական պատիժը մեղմացնել, 2 հոդվածներով նշանակել նվազագույն պատժաչափերը` 4 և 7 տարի ազատազրկում և վերջնական պատժաչափը հնարավորինս մեղմացնել , կիրառել նաև ՀՀ քր.օր. 64 հոդվածը` օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել:
Դատավարության այս նիստում գործով որպես պաշտպան ներգրավեց Գ. Պապոյանը: Նշենք, որ առաջին ատյանում գործով պաշտպան էր փաստաբան Ա. Ալիխանյանը:
Նոր պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ չէր հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին և զրուցել իր պաշտպանյալի հետ:
Դատական նիստը հետաձգվեց:
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.