13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Քրիստոսն ինքը տեսանելի պատկերն է աներևույթ Աստծու, Հոր Որդին՝ ծնված բոլոր արարածներից առաջ. որովհետև Աստված նրանով ստեղծեց ամեն բան երկնքում թե երկրի վրա, երևելի թե աներևույթ…
Նրա ձեռքով և նրա համար ստեղծվեց ամեն ինչ:
Նրա գոյությունն ամեն բանից առաջ է, և ամեն բան նրանով է գոյացել:
Նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է:
Նա է սկիզբը, որ անդրանիկ ծնունդը եղավ մեռելներից, որպեսզի ինքն առաջնություն ունենա ամե՛ն բանի մեջ.
քանզի Հայրն ուզեց, որ Քրիստոսն իր մեջ ունենա լիությունն աստվածային բնության:
Նրա ձեռքով ուզեց իր հետ հաշտեցնել ամեն բան երկնքում թե երկրի վրա՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա մահվամբ:
Դուք էլ մի ժամանակ օտարացել էիք Աստծուց և թշնամացել նրան՝ ձեր մտածելակերպով ու չար գործերով: Բայց այժմ Քրիստոսն իր մարդեղությամբ և մահվամբ ձեզ հաշտեցրեց Աստծու հետ, որպեսզի դուք նրան ներկայանաք մաքուր, անբիծ և անարատ:
Ուստի հարատևեցե՛ք ձեր հավատի մեջ՝ այն հաստատելով ամուր հիմքերի վրա, անխախտ պահելով այն հույսը, որ ունեցաք Ավետարանի քարոզչությունը լսելով:
(Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 1:15-23)
Ռուբեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է ԼՂՀ ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։
Նոյեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. բյուջետային գործընթացի եւ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Համապատասխան զեկույցով հանդես եկել վարչապետ Արա Հարությունյանը, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Արցախի պետական բյուջեն եղել է, կա և կմնա սոցիալական ուղղվածությամբ, ինչը և պարտավորեցնում է վարել համապատասխան քաղաքականություն:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետական կառավարման մարմիններից ակնկալում է բյուջետային պլանավորման ոլորտում աշխատանքների նոր որակ` առաջին հերթին ծախսերի արդյունավետության գնահատման, ծախսային կառուցվածքի վերանայման և հասարակության համար էական արդյունք ապահովող ծրագրերի նախատեսման տեսքով՝ հավելելով, որ պատասխանատու կառույցների ղեկավարները պետք է հրաժարվեն նեղ ոլորտային և ժամանակավոր լուծումներից՝ ի օգուտ առանցքային խնդիրների լուծման:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ասում են՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան հրամանատարներն իրենց ավտոմեքենաների մեծ մասը ստանում են Բուլղարիայից: Ըստ բուլղարական լրատվամիջոցների հաղորդումների՝ ամեն ամիս այդ երկրից թվով 4-8 «լյուքս» դասի առևանգված ավտոմեքենաներ Թուրքիայի տարածքով հասցվում են Մերձավոր Արևելքի պետություններ:
Առավել հաճախ մեքենաները, արաբ մաքսանենգների աջակցությամբ, ուղարկվում են Սիրիա, Իրաք և Լիբանան, քանի որ այդ երկրների և Բուլղարիայի միջև առկա չէ իրավական և ոստիկանական ոլորտներում համագործակցություն:
Միայն 2014թ. առաջին 9 ամիսների ընթացքում Բուլղարիայի ճանապարհներից առևանգվել է 2598 ավտոմենքենա, որոնց մեծ մասը դուրս է բերվել երկրից: Իսկ գործողությունը հիմնականում իրականացվում է հետևյալ եղանակով՝ մաքսանենգները վարձակալում են թանկարժեք ավտոմեքենաներն, ապա տուրիստական ճանապարհորդության անվան տակ դուրս են բերում դրանք երկրից և այլևս չեն վերադարձնում:
Փաստորեն, ևս մեկ անգամ հաստատվում է այն իրողությունը, որ ցանկացած սահմանափակում ընձեռում է նաև հնարավորություններ: Որքան էլ միջազգային հանրությունը տարաբնույթ միջոցներով փորձում է մեկուսացնել, շրջափակել ահաբեկչական կազմակերպության վերահսկողության ներքո գտնվող տարածքները, հարվածել կառույցի ենթակառուցվաքներին, այնուամենայնիվ առարկայական արդյունքներ արձանագրելը բավականաչափ բարդ է: Մանավորապես մերձավորարևելյան վերոնշյալ 3 պետությունների առանձին շրջաններում և հատկապես սիրիական ճգնաժամի ազդեցությամբ վերջին մի քանի տարիների ընթացում ստեղծված հարաբերական անիշխանությունը լայն հնարավորություններ է ստեղծում տարաբնույթ հանցավոր խմբավորումների համար շահավետ գործունեություն ծավալելուցհարցում՝ հատկապես զարկ տալով առավել լայն պահանջարկ վայելող այնպիսի արժեքավոր ապրանքատեսակների առևտրին, ինչպիսիք են զենք-զինամթերքը, տրանսպորտային միջոցները, էներգակիրները, արվեստի և պատմամշակութային բարձրարժեք առարկաները, դեղորայքը և այլն:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ ավարտելով առաջին ընթերցմամբ քննարկվող «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որից հետո առաջին ընթեցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համապատասխանեցնել հարկային և մաքսային ծառայության նույն մակարդակի պաշտոն զբաղեցնող հարկային և մաքսային ծառայողների, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) և ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:
Նախագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Առաջին ընթերցմամբ պատգամավորներն այնուհետև քննարկել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որր ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշել է, որ, հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները և հղիության և ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի, պահպանել մայրության այդ նպաստի չափը և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ սահմանելով մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով: Բարձր՝ առավելագույն շեմը գերազանցող եկամուտներ ունեցողների համար ևս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով սահմանվել է, որ մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) և գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
Առաջարկվում է նաև սահմանել, որ Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80%-ից:
Նախատեսվում է մայրության նպաստ վճարել նաև չաշխատող կանանց: Մայրության նպաստից կզրկվեն այն կանայք, ովքեր երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիր ստացած չեն լինի` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
Ըստ նախագծի՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա ընթացքում:
Չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը կհաշվարկվի ՀՀ կառավարության սահմանած մեծությունից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմանի որպես նվազագույն ամսական աշխատավարձի չափի նկատմամբ հաշվարկված տոկոսաչափ (նախատեսվում է` նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով): Այս դեպքում չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը 60000 դրամ նվազագույն աշխատավարձի դեպքում 4,6 ամսվա համար կկազմի շուրջ 138000 դրամ:
Նախագծի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ավելացնել հիվանդության նպաստի` գործատուի կողմից վճարվող ժամանակահատվածը` 3 օրից դարձնելով 5 օր:
Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին:
Հարակից ելույթում ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով քննարկվող օրենքի նախագծին, ևս մեկ անգամ հիշեցրել է, որ աշխատող կանանց համար պահպանվելու է մայրության նպաստի 100 տոկոսանոց փոխհատուցումը, իսկ չաշխատող կանանց մայրության նպաստ կտրվի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Նախագծի նպատակը, ըստ հանձնաժողովի նախագահի, չաշխատող կանանց աջակցելը և ծնելիության խթանումն է: Հակոբ Հակոբյանը մանրամասն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին և նշել, որ օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն:
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները:
Հեղինե Բիշարյանը ողջունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը և նշել, որ օրենքի նախագծում առկա են որոշակի հակասություններ:
Թևան Պողոսյանի կարծիքով էլ՝ պետք է ճշտել օրենքի հասցեականությունը: Ըստ նրա՝ աշխատող մայրերին պետք է փոխհատուցել, իսկ չաշխատող կանանց տրամադրել նպաստ:
Ինչպես գրում է թուրքական «Cumhuriyet» թերթը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել նրանց, ովքեր ծաղրում են Ամերիկան՝ մուսուլմանների կողմից հայտնագործելու վերաբերյալ իր հայտարարությունը:
Էրդողանը հայտարարել է, որ դա վաղուց արդեն ապացուցված է բազմաթիվ գիտնականների կողմից: Սակայն շատերը չեն հավատում, որ մուսուլմանները կարող էին նման հայտնագործություն անել:
Այս հայտարարությունը մեծ արձագանք է գտել նաև միջազգային մամուլում և սոցկայքերում՝ առաջացնելով հատկապես իսպանացիների վրդովմունքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կուբայում Լատինական Ամերիկայի մուսուլմանների առաջնորդների հետ համաժողովի վերջում հայտարարել է, թե Ամերիկան ոչ թե Կոլումբոսն է հայտնաբերել, այլ մուսուլման ձկնորսներն են այն գտել 1178 թվականին: Էրդողանը նաև նշել է, որ երբ Կոլումբոսը հասել է Ամերիկա, այնտեղ լեռան վրա արդեն մզկիթ է գոյություն ունեցել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթը՝ Թուրքիայի կրթության նախարարությունը գաղտնի ձևով կարգադրել է Թուրքիայի բոլոր նահանգային կառույցներին չթույլատրել Ստամբուլից Հայաստան պոլսահայ աշակերտների մուտքը, որտեղ նրանք պետք է մասնակցեն տարբեր միջոցառումների:
Ինչպես հայտնի է 2015-ին Երևանում անցկացվելու է օլիմպիադա, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ աշակերտներ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում նա կներդնի բոլոր ջանքերը՝ առավել ամրապնդելու և զարգացնելու հայ-չինական հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Հանրապետության Նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդմանը մեծապես նպաստում են ակտիվ փոխայցելությունները, երկկողմ հանդիպումներն ու քննարկումները:
Դեսպան Թիեն Ըրլոնգը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ հաջողությամբ իրականացնելու դեսպանի պատասխանատու առաքելությունը մի երկրում, որն ունի դարավոր պատմություն և մշակույթ, աշխատասեր ու տաղանդավոր ժողովուրդ: Նա ընդգծել է, որ Չինաստանում անկեղծ հարգանք են տածում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ու հայ-չինական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ և հեռանկար են տեսնում: Դեսպան Ըրլոնգի համոզմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսական ոլորտում, այդ թվում՝ Չինաստանի հետ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ են բացվում:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ, առևտրատնտեսական, մշակութային, կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցության խորացումը: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման նախագծի մասին և կարևորել այն:
Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Թիեն Ըրլոնգին՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ստորագրեցին մարդու իրավունքների և ազատությունների պահպանման ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր:
«Այս փաստաթուղթը հնարավորություն կտա միասին խորհելու, թե ինչպես կարելի է անել, որ ավելի արդյունավետ դառնան նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության գործընթացները, և եթե այդ ուղղությամբ կան որոշակի դիմումներ, բողոքներ, գանգատներ, մենք կարողանանք համատեղ օրինական կարգով ընթացք տալ»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
«Մենք այսօր այստեղ ենք այն հույսով, որ այս Փոխըմբռնման հուշագիրը լինելու է իսկապես գործուն, իսկապես աշխատանք է կատարվելու: Միաժամանակ նշեմ, որ մեր դիմումատուների համար մենք շարունակելու ենք երաշխավորել օրենքով պարտադիր գաղտնիության պայմանները, այսինքն՝ մեր համագործակցությունը երբեք չի լինելու ի վնաս որևէ քաղաքացու»,- իր հերթին նշեց Կարեն Անդրեասյանը:
Ստորագրված փաստաթղթով նախանշվել են հստակ կառուցակարգեր՝ մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու նպատակով։
Մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանը և Քննչական կոմիտեն համաձայնել են կազմակերպել քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խնդիրների համատեղ քննարկումներ, յուրաքանչյուր տարվա արդյունքներով անցկացնել խորհրդակցություններ։
Հուշագրի համաձայն՝ Օմբուդսմենը քննչական կոմիտեին միջնորդում է քննարկել վերջինիս իրավասությանը վերաբերող մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերը, մարդու իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ ամենամյա կամ հատուկ զեկույցի մշակման ընթացքում հաշվի է առնում Քննչական կոմիտեի առաջարկություններն ու նկատառումները:
Իսկ Քննչական կոմիտեն իր իրավասության շրջանակում Օմբուդսմենի աշխատակազմից օրենքով սահմանված կարգով և պայմաններով տեղեկատվություն է հայցում մարդու իրավունքների և ազատությունների խախտումների փաստերի վերաբերյալ, այդ փաստերի մասին ամենամյա կամ հատուկ զեկույցի մշակման ընթացքում առաջարկություններ է ներկայացնում հիշյալ խախտումների նախականխման և վերացման ուղղությամբ, առաջարկ է ներկայացնում Օմբուդսմենին դիմել Սահմանադրական դատարան՝ Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կիրառման ենթակա նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։
Կողմերը պայմանավորվել են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կհրավիրվի մասնակցելու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերին՝ օրակարգում ընդգրկված` մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցերի կապակցությամբ, կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի հարցումների համակողմանի քննարկումն ու պատճառաբանված պատասխանի տրամադրումը:
Մարդու իրավունքների պաշպան
Քննչական կոմիտե
«Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.