13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծու պարգևն է. ով սիրում է, նա ծնված է Աստծուց և ճանաչում է Աստծուն: Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է: Աստծու սերն այս ձևով է հայտնվել մեզ. Աստված իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի կյանք ունենանք նրանով: Ճշմարիտ սերն այս է ահա. ոչ թե մե՛նք սիրեցինք Աստծուն, այլ Աստված ի՛նքը սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն՝ իբրև մեր մեղքերը քավող զոհի:
Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա ուրեմն մենք ևս պետք է սիրենք միմյանց…
Այն մարդը, որ ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում: Մինչդեռ Քրիստոսի՝ մեզ տված պատվերն այս է. ով սիրում է Աստծուն, նա պետք է իր եղբորն էլ սիրի:
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 4:7-11, 20-21)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Հայկ Մադոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Մերուժան Նալբանդյանի գույքը հափշտակելու նպատակով նախապես հանցավոր համաձայնության է եկել Ալավերդի քաղաքի բնակիչ Սուրեն Մնացականյանի հետ, 2003թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում նրանք մուտք են գործել Մ. Նալբանդյանի հայրական տուն, ատրճանակով և դանակով զինված հարձակվել են նրա վրա և նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, դանակի և ատրճանակի բռնակներով հարվածներ են հասցրել գլխի տարբեր մասերին, ձեռքերը և ոտքերը կապելով հափշտակել են նրա 505 հազար 303 դրամ 92 լումա փոխարժեքով 891 ԱՄՆ դոլարը, 54 հազար 12 դրամ փոխարժեքով Վրաստանի հանրապետության 200 լարին, 16 հազար 884 դրամ փոխարժեքով ՌԴ 900 ռուբլին, 133 հազար 600 և 50 հազար դրամ արժողությամբ «Սիմենս» տեսակի հեռախոսները: Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» կայքը, Մ. Նալբանդյանին ընդհանուր առմամբ պատճառվել է մոտ 759 հազար 800 դրամ նյութական վնաս: Ըստ առաջադրված մեղադրանքի` Հ. Մադոյանը Ս. Մնացականյանի հետ ավազակային հարձակման ժամանակ դիտավորյալ ոչնչացրել է Մ. Նալբանդյանի 15 հազար դրամ արժողությամբ գույքը`մրգեղենի սկահակը, բաժակների հավաքածուն և հեռախոսի լսափողը:
Մեղադրական եզրակացությամբ` Հայկ Մադոյանը ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 5,6մմ տրամաչափի փամփուշտներ: Հայկ Մադոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 185 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 1-ին մասով: Մադոյանը նախկինում դատապարտվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ և 15-99 հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հ. Մադոյանը գտնվել է հետախուզման մեջ, իսկ Ս. Մնացականյանը մոտ 4 տարի առաջ դատապարտվել է ավազակային հարձակման համար:
Նոյեմբերի 12-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 185 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում Հայկ Մադոյանին արդարացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, «կալանավորում» խափանման միջոցը վերացնել և նրան ազատ արձակել դատարանի դահլիճում: Դատարանը չփարատված կասկածները գնահատել է հօգուտ ամբաստանյալի: Այդ դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:
www.aravot.am
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 18-ին արևելյան շրջաններում, 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին սպասվում են տեղումներ:
Ոչ պետական բուհերի շրջանավարտների կրթության ավարտական փաստաթղթերի՝ դիպլոմների ճանաչման խնդիրն աշխատաշուկայում և կրթության համակարգում առկա է վաղուց: Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ ստացված դիմումներն ու հարցումները՝ խնդրին լուծում տալու նպատակով նախարարության նախաձառնությամբ կատարվել է օրենսդրական փոփոխություն: 2014 թ. մայիսի 19-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, համաձայն որի` ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք է տրվել ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը՝ հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ:
Այս մասին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
«Կրթության մասին օրենքի համաձայն, պետությունը ճանաչում է պետական և հավատարմագրված մասնագիտությունների համար տրված դիպլոմները: Հետևաբար ոչ պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտությունների դիպլոմները պետության կողմից չեն ճանաչվում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտություններով շրջանավարտները մշտապես ունենում են խնդիրներ՝ հատկապես պետական համակարգում աշխատանքի ացնելու, կրթությունը շարունակելու՝ ավելի բարձր կրթական աստիճան, օրինակ մագիստրոսի կոչում ձեռք բերելու և բազմաթիվ այլ դեպքերում: Նախաձեռնելով այս գործընթացը, պետությունն ըստ էության ընդառաջում է քաղաքացիներին՝ նրանց տալով հնարավորություն, բարձրացնել իրենց մրցունակությունն աշխատաշուկայում, և կրթական համակարգում»,- նշել է Ռուբերտ Սուքիասյանը:
Նրա խոսքով ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին պետական դիպլոմներ շնորհելու գործընթաց եղել է նաև նախկինում:
Առաջին փուլով, դեռևս 2010 թվականին ընդունված օրենքով մինչև 2012-13 ուսումնական տարվա ավարտը ոչ պետական բուհերի ոչ պետական դիպլոմներ ստացած շրջանավարտները ունեցել են հնարավորություն՝ ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելով ստանալ պետական նմուշի կրթության ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմ:
«2013թ-ին առաջին փուլով մեկնարկած գործընթացն ավարտվեց և այդ ժամանակահատվածում պետական դիպլոմ ստանալու հայտ ներկայացրեցին շուրջ 1400 դիմորդներ, որոնց 75 տոկոսը կարողացան հաջողությամբ հաղթահարել ամփոփիչ ատեստավորման քննությունները և ստանալ պետական նմուշի դիպլոմներ:
Սակայն ինչ-ինչ պատճառներով այս ընթացքում 25 տոկոսը կամ չեն մասնակցել այդ քննություններին կամ էլ չեն կարողացել հաղթահարել պետական քննությունների դրական շեմը՝ արդյունքում նրանք պետական նմուշի դիպլոմներ չստացան: Բացի այդ այս ընթացքում եղան նաև ոչ հավատարմագրված մասնագիտությունների գծով նոր շրջանավարտներ: Անցյալ տարի ԿԳՆ-ի կողմից նոր նախաձեռնություն ցուցաբերվեց և ժամկետը երկարաձգվեց»,- տեղակացրել է Ռ. Սուքիասյանը:
Ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու նպատակով շրջանավարտները տվյալ տարվա մարտ ամսից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում քննությունների մասնակցության մասին դիմում-հայտ, որը նշված ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ, ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը, անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը, 2 լուսանկար (3 X 4 չափսի):
ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը հատուկ շեշտել է. որ սովորաբար խնդիրներ ի հայտ են գալիս դիպլոմների միջուկների հետ կապված, քանի որ դիմողները երբեմն միջուկ չեն ներկայացնում, ինչը պարտադիր է:
Քննությունները անց են կացվելու տվյալ տարվա համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համաձայն տվյալ բուհի տվյալ տարվա համապատասխան մասնագիտությամբ գործող ուսումնական պլանի և ամփոփիչ ատեստավորման քննությունների:
Ամփոփիչ ատեստավորման քննությունների վերահանձնում կազմակերպվում է մինչև 2016/2017 ուսումնական տարվա ավարտը ու միայն այն առարկաներից, որոնցից նախորդ քննաշրջանում դիմորդները ստացել են «անբավարար» գնահատական: Տվյալ տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցած և քննական առարկայից «անբավարար» գնահատական ստացած շրջանավարտների համար, հաջորդ ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին շրջանավարտի մասնակցության դեպքում, պահպանվում է նախորդ տարվա համապատասխան մասնագիտության գծով մյուս առարկայից ստացած «դրական» գնահատականը:
Ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականով հանձնած շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ և ներդիր՝ միջուկ /պահպանելով նախկին դիպլոմի ներդիրի ընթացիկ գնահատականները/ տրվում են`
ա/ տվյալ մասնագիտության կրթական ծրագրով հավատարմագիր ունեցող բուհերի դեպքում` իրենց նախկին բուհի կողմից, համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ, վավերացված բուհի պետական զինանշանի կնիքով.
բ/ տվյալ մասնագիտության կրթական ծրագրով չհավատարմագրված բուհերի /կամ բուհի գործունեությունը դադարեցված կամ հավատարմագիրը ուժը կորցրած ճանաչված կամ տվյալ մասնագիտության գծով կրթական գործունեության լիցենզիան կասեցված/ դեպքում` քննությունները կազմակերպած բուհի կողմից, համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և քննությունն անցկացրած բուհի ռեկտորի ստորագրությամբ, վավերացված այդ բուհի պետական զինանշանի կնիքով:
Մագիստրոսի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին (ավարտական թեզի պաշտպանությանը) կարող են մասնակցել միայն մագիստրոսի ոչ պետական ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտները:
Մագիստրոսական թեզի պաշտպանությունը իրականացվում է հաջորդ ուսումնական տարում` տվյալ տարվա դիմորդը սեպտեմբեր — հոկտեմբեր ամիսներին բուհի հետ /թեզի ղեկավարի/ համատեղ քննարկելուց հետո ընտրում է մագիստրոսական թեզի թեման:
Երևանի ավագանու «Բարև Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հացադուլ է սկսել: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Դավիթ Սանասարյանը:
«Այս պահին, 17-ը նոյեմբերի, ժամը 13:45, ես հացադուլ եմ սկսում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման Սա միայն Պն-ի անելիքը չէ: Ժողովուրդ, երբ մենք տաք-տաք ֆեյսբուքներում ստատուս ենք գրում, կամ մեր ամենօրը վայելում, դա մեր զինվորների շնորհիվ է, դա նրանց օրուգիշեր սառելու, խիզախության շնորհիվ է, իսկ մենք ի՞նչ ենք անում, երբ մեր 3 զոհված տղերքի դիերը դեռ կենդանիների հոշոտման վտանգի տակ են…
Միայն կուրծք ծեծելով ֆեյսբուքյան էմոցիոնալ գրառումներ անելը, գազը թողելու պես մի բան է…. Մեր երկրում եթե կա մի կառույց, որին անվերապահորեն հավատում եմ, դա մեր Զինված ուժերն է, գիտեմ, որ պատասխան են տալու, գիտեմ, որ կարող են տղեքին ադրբեջանցիների կրակի տակից հանել, բայց նաև պարզ է, որ չեն ուզում նոր կորուստներ տալ…
Իսկ ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ համանախագահները, ի՞նչ են արել մինչ օրս, որ խաղաղ ձևով ուղղաթիռի անձնակազմը հետ բերենք….եթե մի բան էլ արել են, շատ քիչ է, տղաները դեռ հոշոտման վտանգի տակ են, եթե արդեն չի եղել…
Դրա համար, անվերապահորեն վստահելով հանդերձ մեր բանակին, վրդովմունքս ու պահանջս հայտնում եմ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առաջ, և հայտարարում անժամկետ հացադուլ, քանի դեռ տղերքն ընկած են գելի երախի առաջ: Որպես զորացրված հետախույզ և պարզապես հայ զինվոր, հորդորում եմ ՊՆ-ին սա չընդունել սադրանք, ու զբաղվել սեփական գործով, չշտապելով, որպեսզի սխալներ չլինեն: Ես հավատում եմ ձեր սառը ու թարմ որոշումներին»,- գրել է նա:
Ինչպես հաղորդում է թուրքական Sabah.tr կայքը, Թուրքիայի նախագահ նախագահ Ռեջեփ Էրդողանը կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Բայդենը ժամանելու է Ստամբուլ, որտեղ Էրդողանի հետ քննարկելու են ISIS-ի դեմ պայքարի, ինչպես նաև Ասադի վարչակարգին վերջ դնելու հարցերը:
Դեռևս Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փոխում է սիրիական քաղաքականությունը և որ ԱՄՆ-ը կարևոր է համարում թե՛ , Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, և թե՛, «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման հեռացումը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրվանից՝ յուրաքանչյուր օր, կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ: Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը՝ կես ժամ: Նիստերի սկիզբը՝ ժամը 11.00-ին:
Այնուհետեւ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական առումով առավել վտանգավոր՝ նախնական տվյալներով 31 սահմանամերձ համայնքներում իրականացնել կոմունալ ծախսերի փոխհատուցում:
Մասնավորապես, Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծով որոշակի աջակցություն կտրամադրվի նախատեսված սահմանամերձ համայքների բնակիչներին: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքի ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտապես բնակվող անձանց սպառած գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
Օրենքի նախագծի համաձայն՝ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտապես բնակվող՝ բնական գազի օգտագործման բաժանորդ չհանդիսացող անձանց, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից գնդակոծման ենթարկվող գյուղատնտեսական եւ այգեգործական հողամասերի համար վճարման ենթակա հողի հարկի եւ գույքահարկի տարեկան գումարները եւս վճարվելու են պետական բյուջեի միջոցներից:
Սահմանամերձ համայնքների բնակիչները կստանան նաեւ այլ աջակցություններ, որոնք, ըստ Վաչե Տերտերյանի, սոցիալական բնույթի են, մասնավորապես, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում կաապահովի օթեւանով նույն համայնքի տարածքում: Այդ գործողությունների հետեւանքով վիրավորված քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը եւս կիրականացվի պետպատվերով: Իսկ ահա սահմանամերձ շրջաններում ականի պայթյունից զոհվածների ընտանիքների անդամներին պետական բյուջեի միջոցներից կտրամադրվի միանվագ օգնություն՝ հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման ծախսերը հոգալու նպատակով:
Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից եւ կգործի մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը:
Նա պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին:
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է:
ԱՄՆ-ում հոկտեմբերի 2-ին մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» այսօր՝ նոյեմբերի 17-ին, հուղարկավորեցին Երևանի Շահումյանի գերեզմանատանը հոր՝ հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի կողքին:
Հասմիկ Ղարիբյանին Հայաստանում վերջին հրաժեշտը տվեցին Սուրբ Հարություն եկեղեցում: Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Հասմիկի ընտանիքի անդամները, ընկերները, երկրպագուներ:
«Հասմիկին հիշում եմ որպես շատ ուրախ, շատ կենսունակ, և շատ անելիքներով լի մարդու: Հասմիկի հետ աշխատել ենք մեկ-երկու նախագծերում, մինչև Միացյալ Նահանգներ մեկնելը Հասմիկը ցանկություն ուներ 7 ու կես ձևաչափի օրիորդների և կանանց տարբերակը դարձնել իրականություն: Դա նրա մի շարք ցանկություններից մեկն էր: Ինքը շատ բան ուներ անելու, դժվար է հավատալ այս ամենին»,- ասել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:
Նշենք, որ մինչև աճյունը Հայաստան տեղափոխելը ԱՄՆ-ում նույնպես տեղի էր ունեցել հոգեհանգստյան արարողություն:
Հիշեցնենք, որ 34-ամյա դերասանուհին մահացել էր նոյեմբերի 2-ին՝ ԱՄՆ-ում: Հասմիկ Ղարիբյանը 2012թ. մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: 2013թ. ապրիլին դերասանուհու մոտ ախտորոշվել էր լիմֆոմա հիվանդությունը: Հիվանդությունը զարգացել էր կայծակնային արագությամբ: Հասմիկը հոսպիտալացվել էր Բեվերլի Հիլզի հիվանդանոցում, բժիշկներն ամեն ինչ արել էին նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։
news.am
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Բլեսկ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեղամասի պետ Բ.Բուդաղյանը 2014 թվականի մայիսի սկզբներից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ «Գոգավանի» մաքսակետի արդիականացման աշխատանքների կատարման ընթացքում խախտելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, առանց լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով տրված ընդերքօգտագործման թույլտվության և ընդերքօգտագործման պայմանագրի, Լոռու մարզի Միխայլովկա գյուղի արևմտյան կողմի հարակից դաշտավայրից արտահանել է 7180 մ3 ծավալով ընդերքի զանգված եւ տեղափոխել «Գոգավանի» մաքսակետի տարածք։ Արդյունքում՝ Միխայլովկա գյուղի վարչական տարածքի ընդերքին և շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս:
Բ.Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով։ Պատճառված նյութական վնասը նախաքննության ընթացքում նրա կողմից ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2014 թվականի նոյեմբերի 17-ին ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին ապօրինի արտահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Բլեսկ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեղամասի պետ Բ.Բուդաղյանը 2014 թվականի մայիսի սկզբներից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ «Գոգավանի» մաքսակետի արդիականացման աշխատանքների կատարման ընթացքում խախտելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, առանց լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով տրված ընդերքօգտագործման թույլտվության և ընդերքօգտագործման պայմանագրի, Լոռու մարզի Միխայլովկա գյուղի արևմտյան կողմի հարակից դաշտավայրից արտահանել է 7180 մ3 ծավալով ընդերքի զանգված եւ տեղափոխել «Գոգավանի» մաքսակետի տարածք։ Արդյունքում՝ Միխայլովկա գյուղի վարչական տարածքի ընդերքին և շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս:
Բ.Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով։ Պատճառված նյութական վնասը նախաքննության ընթացքում նրա կողմից ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2014 թվականի նոյեմբերի 17-ին ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց հետո միասնական արժույթի շրջանառության մեջ մտնելն այլընտրանք չունի», — այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, նշելով, որ այս հանգամանքի մասին քիչ է խոսվում, բայց պետք է բաց աչքով նայել, դա տնտեսական ինտեգրացիայի բարձրագույն ձևն է:
ԵՏՄ-ին անդամագրվելու հնարավոր հետևանքների մասին խոսելիս տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ տեսանելի ապագայում ՀՀ ազգային դրամը կարող է բավական լուրջ փորձությունների ենթարկվել.«Որքան էլ որ խուսափում են նման խոսակցություններից, դա այլընտրանք չունի և տնտեսական ինքնուրույնության տեսանկյունից սա, իհարկե՛, որոշակի կորուստ է նշանակելու, բայց մինչ այդ բավական ճանապարհ կա»:
Ըստ Մանասերյանի Կենտրոնական բանկի վերջին տարիների դրամավարկային քաղաքականությունը կարելի է գնահատել արդյունավետ, քանի որ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը կարողացավ տնտեսությունը զերծ պահել ցնցումներից.«Հաջողվել է զսպել ոչ միայն լուրջ ցնցումները, նույնիսկ դրամի արժեզրկման դեպքում: Դա եղել է և՛ երեք տարի առաջ, և՛ այս տարվա ամռանը»:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.