13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Զավակնե՛ր, իբրև Տիրոջ հետևորդներ, ձեր պարտականությունն է հնազանդվել ձեր ծնողներին, որովհետև ա՛յդ է ճիշտը: «Պատվի՛ր քո հորն ու մորը». սա առաջին պատվիրանն է, որ իրեն կապված մի խոստում ունի. «որպեսզի միշտ բարիք գտնես, և կյանքդ երկար լինի երկրի վրա»:
Իսկ դուք, հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր զավակներին, այլ մեծացրեք նրանց քրիստոնեական դաստիարակությամբ և կրթությամբ:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:1-4)
Ռուբեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Հոկտեմբերի 6-ին մեկնարկած ճարտարապետական Բիենալե-2014 մրցույթ-ցուցահանդեսը նոյեմբերի 15-ին ժամը 12-ին ամփոփելու է արդյունքները:
Ցուցահանդեսի փակման և մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում (հասցե` ՀՀ կառավարական տուն 3, մուտքը` Հանրապետության հրապարակ մետրոյի կողմից):
Ամփոփելով մեկ ամսից ավել ներկայացված մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված նյութերը, ժյուրին կհայտարարի հաղթողների և մրցանակակիրների անունները:
Ի դեպ, ճարտարապետական բիենալեները Հայաստանում հետայսու կրելու են պարբերական բնույթ՝ անցկացվելով երկու տարին մեկ անգամ:
Երևան-Գյումրի ճանապարհին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով ձերբակալված 44-ամյա Մանվել Վարդանյանին այսօր կամ վաղը մեղադրանք կառաջադրվի: Այս մասին թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Նա նշեց, որ եռօրյա ժամկետը լրանում է վաղը, մինչ մեղադրանք առաջադրելը մի շարք քննչական գործողություններ կան, որ պետք է արվեն, մասնավորապես՝ տուժողներին հարցաքննելը: Երբ դա արվի, ավարտվի, մեղադրանք կառաջադրեն և կդիմեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ի դեպ, կասկածյալը դեռ փաստաբան չունի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:
NEWS.am
Brent մակնշման նավթի գինը Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում կրճատվել է 0,99%-ով` բարելի դիմաց կազմելով 80,86 դոլար, որը 2009թ. ամռանից հետո ամենացածր գնային ցուցանիշն է է, հայտնում է «Փրայմը»:
Վկայակոչելով փորձագետ Վասիլի Կարպունին՝ աղբյուրը նշում է, տեխնիկական վերլուծության տեսանկյունից գնի այսչափ նվազեցումը կարող է ճանապարհ հարթել բարելի դիմաց 76,5-77,5 դոլար թիրախային ուղենիշի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ բարձր գները պահպանելու նպատակով Սաուդյան Արաբիան պատրաստ է կրճատել նավթի հանույթը: «Սև ոսկու»՝ բարելի դիմաց 80 դոլար գինը շահավետ կլինի OPEC-ի երկրների մեծ մասի համար, որի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին:
NEWS.am
Նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, 1992 թ. ծնված Մնացական Դ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ի ժամը 20.00-ից մինչև նոյեմբերի 11-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, «Արծվի թև» կոչվող տարածքում իր հսկողության տակ գտնվող անասնագոմից գողացել են իրեն պատկանող ցլիկն ու հորթը` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Մելսիկ Չ.-ն, որը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 22.00-ին ներկայացել և խոստովանական բացատրություն է տվել:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության» նախագիծը: Այն զեկուցել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Մեծբրիտանական The Independent պարբերականն ընդարձակ հոդվածով՝ պատմական փաստերի համադրմամբ, անդրադարձել է Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու և հուշահամալիրի պայթեցման թեմային: Հայկական հոգևոր և պատմական համալիրի դեմ իրագործված վայրագության մեջ լրատվամիջոցը մեղադրել է Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հադիսացող «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական կազմակերպությունը:
Այս պարագայում, անխոս, Սրբոց Նահատակացի պայթեցման հետքերը տանում են դեպի Թուրքիա, քանի որ կառույցը մշտապես աջակցություն է ստացել, հովանավորվել, ուղղորդվել թուրքական պետական շրջանակների կողմից: Հենց «Ալ-Նուսրայի Ճակատն» էր, որ սիրիական մեկ այլ հակակառավարական «Իսլամական ճակատ» կառույցին մաս կազմող «Ահրար ալ-Շամ» խմբավորման հետ միասին դեռևս ս.թ. մարտ ամսին դարձյալ թուրքական իշխանությունների անթաքույց աջակցությամբ, ուղղորդմամբ հարձակվել էր Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի և շրջակա գյուղերի վրա:
Արմեն Պետրոյանի ֆեյսբուքյան էջից
Մի անգամ Երջանկության ճանապարհին ճակատագրի կամոք հանդիպեցին Երկինքն ու Երկիրը. սիրահարվեցին առաջին հայացքից, սիրեցին շա՜տ խորը:
Սիրու՜ն էր սերը, սիրու՜ն, ինչպես ամառային առավոտյան օվկիանի վրա ծագող արևը…
Խե՜նթ էր սերը, խե՜նթ, ինչպես երկրից երկինք բարձրացող գիժ քամին, որ մի ակնթարթում ցրում է երկնային ամպերի հեզ շուրջպարը…
Ուժե՜ղ էր սերը, ուժե՜ղ, ինչպես երկրային ամրակուռ լեռները ցնցող երկնային բամբ ամպրոպը…
Որոշեցին Երկինքն ու Երկիրը՝ միշտ միասին լինել, խոստացան իրար՝ ճանապարհն անցնել կողք-կողքի, ձեռք-ձեռքի բռնած, իրար պինդ գրկած…
Օրերից մեկ օր, պատահաբար էր, թե գիտակցաբար, իսկ գուցե նաև հարկադրաբար՝ բաց թողեց Երկիրը ձեռքը Երկնքի… Երկինքն առաջ անցավ… Երկիրը ձայն տվեց, խնդրեց, որ սպասի, հասավ Երկնքին, նորից գրկվեցին, շարժվեցին առաջ:
Այդ օրից հետո, ասես, ինչ-որ բան փոխվեց: Երկինքը հանկարծ ուզեց արագ ընթանալ, Երկիրը, խնդրեց, հորդորեց չշտապել, չէր կարող Երկիրն արագ ընթանալ…բայց Երկինքը…
Թեթև էր Երկինքը, Նա միայն ամպեր ու աստղեր ուներ, իսկ Երկիրը ծանր էր ավելի, նա օվկիանոսներ ու ծովեր, սարեր ու ձորեր, գետեր ու լճեր, ծառեր ու թփեր, մարդիկ ու կենդանիներ ուներ…Ծա՜նր էր Երկիրը, չէր հասցնում Երկնքի հետևից…
Ժամանակի ընթացքում նրանց միջև հեռավորությունն ավելի ու ավելի մեծ էր դառնում…կանչում էր Երկիրը, խնդրում էր սպասել՝ հանուն մեծ սիրո, վազում էր, հասնում, կրկին գրկվում էին, շարունակում ճամփան…
Չէ՜, մի բան, մի շատ լուրջ բան փոխվել էր հաստա′տ, այլ էր ամեն ինչ… Երկինքն ավելի անհամբեր էր դարձել, Երկիրն՝ ավելի հոգնած, բայց նրանք ՍԵՐ ունեին, աննման, անմար, բոլորից սիրուն, միշտ իրար ձգող…
Մի անգամ, Երկինքը շատ էր հեռվացել: Երկիրը կանչում էր, բղավում, գոռում, խնդրում էր կանգնել, բայց Նա չէր լսում… Երկիրը հավաքեց վերջին ուժերը, վազեց Երկնքի հետևից, բայց շուտով ուժասպառ եղավ, չհասավ… հեռու էր Երկինքը, շա՜տ էր հեռու… հոգնել էր Երկիրը… մի վերջին անգամ գոռռռաց Երկիրը: Լսեց Երկինքը, շրջվեց, նայեցին իրար…
Երկա՜ր նայեցին, հանկարծ հասկացան՝ սիրուն է իրենց ՍԵՐԸ ոչ թե միասին մեկմեկու գգված, այլ՝ իրարից շա՜տ հեռու, իրար նայելով՝ ցերեկ թե՜ գիշեր, ամառ թե՜ ձմեռ…
Ու այդ օրվանից որոշեցին հաստատ՝ չշարունակել ճամփան, կանգնել նույն դիրքում՝ իրար դեմ-դիմաց…
Իսկ հիմա դուք էլ հաստատեք մարդիկ՝ նայելով գետնից Երկնքին, բարձրից Երկրին… մի՞թե ՀՐԱ՜ՇՔ չէ ՍԵՐԸ նրանց:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց արդարացման դատավճիռը՝ երկու անձի վերաբերյալ:
58-ամյա Գևորգ Մարտիրոսյանն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարդուն առևանգելը, և 185-րդ 2-րդ մասի 2-րդ կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ խոշոր չափերի վնաս պատճառելով, մեղադրանքում ու ճանաչվեց անմեղ: Նրանց նկատմամբ ընտրված «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոց վերացվեց:
Իսկ նրա որդին՝ 33-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, արդարացվեց ու ճանաչվեց անմեղ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանը Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյաններին պարզաբանեց արդարացվածի իրավունքներն ու հնարավոր հատուցում ստանալու կարգը:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Մարտիրոսյանը, 2013թ. մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում վարելով ՋԻՊ ավտոմեքենան, իրեն հետևելու պատճառով Տիգրան Բաբլոյանի վարած ավտոմեքենան կանգնեցնելու համար իր վարած ավտոմեքենայի առջևի մասով երեք անգամ հարվածել է Տ.Բաբլոյանի վարած ավտոմեքենայի հետնամասին՝ դիտավորությամբ նրան պատճառելով խոշոր չափերի՝ 650 000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև կրկեսի մոտ Տ.Բաբլոյանը կայանել է իր վարած ավտոմեքենան և կոնֆլիկտից խուսափելու նպատակով վազել է կրկեսի բակ, իսկ Գ.Մարտիրոսյանը հետապնդելով բացահայտ առևանգել է նրան, այն է՝ նույն պատճառով, որդու՝ էդուարդ Մարտիրոսյանի հետ միասին ձեռքերով հարվածներ են հասցրել Տ.Բաբլոյանի մարմնին և բռնություն գործադրելով նրա վրա՝ վերջինիս կամքին հակառակ տեղափոխել են Ագաթանգեղոս փողոցում կայանված ԶԻՊ ավտոմեքենայի մոտ, հետևի նստատեղի դռնով տեղավորել մեքենայի սրահում, որից հետո բռնությամբ իջեցնելով ավտոմեքենայի սրահից՝ նրան տեղավորել են նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տեղափոխել ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին։
«Փաստինֆո»
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.