13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Մի օր Հիսուսն իր աշակերտների հետ նավակ նստեց և ասաց նրանց.
-Եկե՛ք լճի մյուս կողմն անցնենք։
Եվ ճանապարհ ընկան։ Մինչ աշակերտները նավարկում էին, Հիսուսը քնեց։
Հանկարծ մի ուժեղ փոթորիկ սկսվեց լճի վրա. ալիքները թափվում էին նավակի մեջ. բոլորն էլ վտանգի տակ էին։ Աշակերտները մոտեցան Հիսուսին և արթնացրին նրան՝ ասելով.
-Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք։
Հիսուսը վեր կացավ, սաստեց քամուն և մրրկահույզ կոհակներին, որոնք հանդարտվեցին, և խաղաղություն տիրեց։ Ապա աշակերտներին ասաց.
-Ո՞ւր է ձեր հավատը։
Նրանք սարսափած, հիացմունքով ասում էին միմյանց.
-Ո՞վ է արդյոք այս մարդը, որ հրամայում է հողմերին և ալիքներին, և դրանք հնազանդվում են նրան։
(Ղուկասի ավետարան 8:22-25)
Աղոթում եմ, որ Աստված լուսավորի ձեր մտքի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին նա հրավիրեց ձեզ, թե ինչքա~ն ճոխ ու փառավոր է այն խոստումը, որը ժառանգելու են նրա ընտրյալները, և թե ինչքա~ն գերազանց ու մեծ է այն կարողությունն ու զորությունը, որ ներգործում է հավատացյալների մեջ: Այդ ներգործող զորությունը Աստված ցույց տվեց Քրիստոսի անձով՝ նրան հարություն տալով մեռելներից և նստեցնելով իր աջ կողմում, երկնքի մեջ՝ ոգեղեն աշխարհի բոլոր իշխանություններից ու պետություններից, զորություններից ու տերություններից բարձր և դեռ ուրիշ անուններով ծանոթ բոլոր իշխանությունների վրա՝ թե՛ ներկա աշխարհում և թե՛ գալիքում: «Աստված ամեն ինչ ենթարկեց նրա իշխանությանը» և նրան կարգեց եկեղեցու գլուխ՝ ամեն բանից վեր: Հետևաբար, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ամբողջացումն է Քրիստոսի, որ ամբողջացնում է ամեն ինչ և ամեն տեղ:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 1:18-23)
Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 2014թ. նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Հ.Լևոնյանը եւ ծառայակից, նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Լ.Մարտիրոսյանը վերջինիս ամրակցված ծառայողական ավտոմեքենայով երթևեկության անվտանգության ապահովման ծառայություն կատարելիս 2014թ. նոյեմբերի 4-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Գորիսի «Մանկապատանեկան» կենտրոնի հարևանությամբ նկատել են վիճաբանող երիտասարդների:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելով` Հ.Լևոնյանը և Լ.Մարտիրոսյանն ավտոմեքենան կայանել են հիշյալ երիտասարդների մոտ, մոտեցել նրանց։ Վիճաբանության պատճառների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Գորիս քաղաքի բնակիչ Ս.Թանգյանը հայհոյել է ոստիկանության ծառայող Հ.Լևոնյանին եւ բռունցքով հարվածել նրա դեմքի աջ հատվածին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Ս.Թանգյանը նոյեմբերի 5-ին ձերբակալվել է: Նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5 մլն 600 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 414.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը կազմել է 415 դրամ:
Նախօրեին կայացել էր 4 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 413.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել է 413.75 դրամ:
«Փաստինֆո»
Այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում հավանաբար կորոշվի Վայոց Ձորի մարզպետի նշանակման հարցը:
Մեր ունեցած տեղեկությամբ Վայոց Ձորի մարզպետի ամենահավանական թեկնածուն Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանն է:
Հիշեցնենք՝ որ հոկտեմբերի 23-ին կառավարության որոշմամբ մարզպետ Էդգար Ղազարյանը նշանակվեց դեսպան:
Հանրապետականը կարծես չի շտապում: Կառավարության մի շարք առանցքային պաշտոններ՝ (փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի) պաշտոններն այս պահին դեռևս թափուր են:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաման է ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության բոլոր փոխնախարարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ. տեղեկացնում է Грузия online-ը:
«Դադարեցվել են պաշտպանության առաջին փոխնախարարի և բոլոր փոխնախարարների լիազորությունները»,-ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Ղարիբաշվիլին պաշտոնանկ էր արել երկրի պաշտպանության նախարարին: Պաշտպանական գերատեսչության նոր ղեկավարը ներկայացվել էր այսօր:
Դրանից հետո հրաժարականի դիմումներ են ներկայացրել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն իր տեղակալների հետ, և եվրոպական ու եվրոատլանտյան ինտեգրացիայի հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
tert.am
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 1 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել։
Այդ մասին ասել է Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը` նշելով, որ դեռևս չի բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, սակայն անպայման բողոքարկելու է:
Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Պետրոսյանը մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Տիգրան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1 և 2-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռի միաբանության հետ:
Հանդիպմանը Մայր Աթոռի ավագագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը միաբանության անունից օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով շնորհավորեց Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին: Սրբազանն իր խոսքում անդրադարձ կատարեց այն բոլոր ձեռքբերումներին, որ արձանագրվել են եկեղեցական կյանքում Գարեգին Բ Հովվապետի գահակալության 15 տարիների ընթացքում: Ոսկան Սրբազանը կարևորությամբ ընդգծեց նաև Մայր Աթոռում կատարված հսկայածավալ բարեկարգչական աշխատանքները, որոնց շնորհիվ Սուրբ Էջմիածինը նորովի և ավելի բարեզարդված է ներկայանում այցելու ուխտավորներին, իսկ հոգևոր կյանքը Հայրենիքում և Սփյուռքում տարբեր նորահաստատ կառույցների գործունեության և ծրագրերի իրականացման արդյունքում զարթոնք է ապրում: Սրբազան Հայրը Նորին Սրբությանը մաղթեց խաղաղ և անվրդով հովվապետության երկար տարիներ` ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի մխիթարություն հավատավոր հայ ժողովրդի:
Այնուհետև Մայր Աթոռում համախմբված միաբաններին ողջունեց և հայրապետական իր օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը նախ իր մտորումները ներկայացրեց անցնող տասնհինգ տարիների իր հովվապետական ծառայության ընթացքի վերաբերյալ` երախտագիտություն հայտնելով Մայր Աթոռի միաբաններին, որ հավատացել, վստահել և զորակցել են Հայոց Հայրապետին` կյանքի կոչելու այն բոլոր ծրագրերը, որոնք իրագործվել են այս տարիների ընթացքում:
Ապա Վեհափառ Հայրապետը, նվիրյալ ծառայության համար իր գնահատանքը հայտնելով Մայր Աթոռի միաբանությանը, հորդորեց միասնական ջանքերով, քրիստոնեական սիրո ոգով առավել պայծառացնել Ս. Եկեղեցին և արդյունավորել Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում, հայորդիների հոգիներում զորացնել հավատքն ու աղոթքը: Խոսելով ժամանակի հրամայականների մասին` Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց, որ այսօր ժողովուրդն այլևս դեմքով դարձած է դեպի Եկեղեցին և պատրաստ է եկեղեցականին ընդունել իր հարկից ներս: «Վճռորոշ ժամանակ է Եկեղեցու համար: Թեև ունենք անբավարար թվով եկեղեցականներ, սակայն այդ պակասը կարող ենք լրացնել մեր ջանքերի բազմապատկումով: Այդպես կարող ենք արժանանալ մեր նախնյաց օրհնությանը», — նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով միաբաններին առաքելության ու կոչման բարձր գիտակցությամբ և նվիրումով շարունակել իրենց օրհնաբեր սպասավորությունը հայ ժողովրդին:
Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով Երկնավորից հայցեց պայծառ պահել ու պահպանել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, խաղաղ` Հայոց աշխարհը, և անսասան` հայոց պետականությունը:
Հանդիպումն ավարտվեց Հայրապետական մաղթերգով և «Պահպանիչ» աղոթքով:
Կյանքից հեռացավ պետական քաղաքական, հասարակական մի գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապված էմեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ միմարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման ու զարգացման գործում, վառ անհատականություն, որի կորուստն անփոխարինելի է: Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի դերը պետության մի շարք ոլորտներում: 1975 -1990 թթ., վարելով պետական և կուսակցական բարձր պաշտոններ, նա լուրջ ներդրում է ունեցել երկրի զարգացմանգործում, եղել է կառավարության նախագահի առաջին տեղակալ: Այնուհետև 1990 թ.` Հայաստանի համար ամենադժվարինժամանակահատվածներից մեկում, Վլադիմիր Մովսիսյանը միաձայն ընտրվել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Նույնտարին ղեկավարել է ՀՀ պաշտպանության արտակարգ հանձնաժողովը պատերազմի առաջին գծից: 1991-96 թթ. ղեկավարելէ նաև ՀՀ փախստականների հարցերի պետական վարչությունը: Որտեղ էլ, որ եղել է, ջանք չի խնայել իր առաքելությունը լավագույնս իրականացնելու համար:
Մեծ է նրա ավանդը նաև 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, անօթևաններին և տուժածներինաջակցելու գործում:
Վերջին տարիներին նա անուրանալի ավանդ ունեցավ համազգային արժեք հանդիսացող և ռազմավարական նշանակությունունեցող Սևանա լճի վերականգնման ու պահպանման գործում:
ՀՀ Հանրային խորհրդի ստեղծման օրվանից Վլադիմիր Մովսիսյանը խորհրդի անդամ էր՝ ամենաակտիվ անդամներից մեկը, որի խորիմաստ ու ծանրակշիռ խոսքը որոշիչ դեր ուներ հանրության համար կարևոր նշանակություն ունեցող ցանկացած հարցի քննարկման և որոշումների կայացման ժամանակ:
Վլադիմիր Մովսիսյանը մի մարդ էր, որն իրապես սիրում էր իր հայրենի հողը և մինչև կյանքի վերջ անմնացորդ ծառայեց իր երկրին ու ժողովրդին: Նա պետական, քաղաքական ու հասարակական գործչի, իսկական հայ մարդու լավագույն օրինակ է երիտասարդ սերնդի համար:
Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում այդ մեծ մարդու, մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, կիսում նրանց վիշտը:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան
Հարևան Վրաստանում զարգանում են հետաքրքրական իրադարձություններ: Սկսվել է պաշտոնանկությունների և հրաժարականների մի շղթա, որով կարմիր թելով անցնում է Վրաստանի եվրաինտեգրացիայի հեռանկարը: Բանն այն է, որ իշխանությունից հեռացվում են եվրաինտեգրացիայի ջատագովները, իսկ ամեն ինչ սկսվել է Եվրաինտեգրացիայի ամենաակտիվ ջատագովներից և դերակատարներից մեկի՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի դեմ նախաձեռնված գրոհից: Ըստ էության, քանդվում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ իշխանության եկած կոալիցիան, սակայն բուն խնդիրն իհարկե այն է, թե արդյոք քանդվո՞ւմ է Վրաստանի եվրաինտեգրացիայի, Արևմուտքի հետ Վրաստանի մերձեցման և եվրոպական քաղաքակրթական հարթության մաս դառնալու հեռանկարը:
Սա է այսօր խնդիրը, որ դրված է Վրաստանում, և որը հատկապես հետաքրքրում և կարևորվում է այստեղ, մեզ մոտ՝ Հայաստանում: Բանն այն է, որ Վրաստանը հարավկովկասյան, այսպես ասած, եվրոպական խարիսխն էր, և եթե այն չկա, ապա կարող ենք մեծ հավանականությամբ ասել, որ գնացել է Կովկասի եվրոպական նավը, ասել է թե՝ նաև Հայաստանի նավը, և մենք մնում ենք եվրասիա-ռուսական բաց ծովում:
Թե ինչ է մեզ սպասվում այդ ծովում՝ բազմաթիվ առիթներով գրել ենք և դեռ էլի կանդրադառնանք: Ներկայումս խնդիրը Վրաստանում իրադարձությունների զարգացումն է, որոնք բավական բուռն ընթացք ստացան այն բանից հետո, երբ Պուտինը Վալդայ ակումբում հայտարարեց Արևմուտքի հետ նոր առճակատումների մասին մի շարք տարբեր ռեգիոններում: Ամենայն հավանականությամբ, Վրաստանում մենք ականատես ենք լինում ՌԴ նախագահի հայտարարած առճակատմանը:
Մի կողմից լավ է, որ առճակատումը ռազմական չէ, մյուս կողմից՝ չի բացառվում, որ ամեն ինչ նոր է սկսվում, և հրահրելով ներքաղաքական ճգնաժամ՝ հաջորդ փուլում Ռուսաստանը կհրահրի նաև զինված բախումներ: Կասկած չկար, որ ընդամենը միլիարդատեր Իվանիշվիլիի միլիարդների վրա կառուցված քաղաքական դաշինքը անկարող է լինելու լուրջ քաղաքական կենսագրություն ծավալել: Եվ սա էլ, ըստ էության, պետք է ի գիտություն ընդունել Հայաստանում «իվանիշվիլիական» համեմատությունների սիրահարների համար, որոնք Իվանիշվիլիի դաշինքի հաղթանակից հետո քաղաքագիտական ներբողներ էին ձոնում, «հայկական Իվանիշվիլի» հռչակում ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին:
Ներկայումս միջազգային գերլարված իրավիճակում քաղաքական կենսագրության և լուծումների ի զորու են միայն գաղափարական, հայեցակարգային դաշինքները, ոչ թե ֆինանսական ռեսուրսների վրա հիմնված կոնյունկտուրային շարժումները: Վրաստանում մենք տեսնում ենք Իվանիշվիլիի կրախը, որը, սակայն, կարող է շատ թանկ նստել պետության համար: Եվ սա մեզ հետաքրքրում է ուղղակիորեն, ոչ միայն Հայաստանում էլ նման հեռանկարից խուսափելու համար, այլև որովհետև Վրաստանի խնդիրները հենց այսօր ուղղակիորեն կարող են ազդել Հայաստանի վրա և՛ անմիջական հարևանության, և՛ միակ ցամաքային ճանապարհի առկայության առումով, և՛ Վրաստանում հայկական մի քանի հարյուրհազարանոց համայնքի առկայության առումով, և՛ նաև վերը բերված եվրոպական խարիսխի գործոնի առումով:
Վրաստանում կարող է կտրվել տարածաշրջանի եվրոպական թելը, որից այսօր կախված է նաև Հայաստանը: Եվ մենք շահագրգռված ենք այդ երկրում ճգնաժամի արագ հաղթահարմամբ, բայց նաև հաղթահարմամբ հօգուտ եվրաինտեգրացիայի կողմնակից ուժերի, որոնց առաջ այսօր երևի թե սուր կերպով դրված է ջանքերը համախմբելու հրամայականը, այլապես վտանգված է Վրաստանի և ամբողջ Կովկասի քաղաքակրթական ապագան:
1in.am
Ինչպես հայտնում է թուրքական kanalahaber. կայքը՝ երեկ Անկարայում մի քանի անհայտ զինված անձիք մուտք են գործել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնակայան և կտրել կուսակցության անդամ Ահմեդ Քարաթաշի կոկորդը:
Ըստ կուսակցության մեկ այլ անդամ Ալի Ուրքութունի ցուցմունքի՝ առավոտյան, երբ կուսակցության շենքում միայն Ահմեդ Քարաթաշն է եղել, անհայտ անձը, ներխուժել է կուսակցության շենք և հարձակվել Քարաթաշի վրա, կտրել նրա կոկորդը, 7 տեղից վնասվածքներ հասցրել մարմնի տարբեր մասերին և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է կայքը՝ Քարաթաշի կյանքին այժմ վտանգ է սպառնում. վերջինս շատ արյուն է կորցրել:
Վարչապետ Դավութողլուն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հարձակումն իրականացրած անձը ձերբակալված է և խոստովանել է իր մեղքը:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.