23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Եթե մեկն ուզում է ինձ հետևել, թող ուրանա իր անձը, ամեն օր վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով որ ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, և ով որ կորցնի իր կյանքն ինձ համար, կփրկի այն: Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի կամ ինքն իրեն վնասի: Ով որ ինձ կամ իմ խոսքերն ընդունելը ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան ընդունելը պիտի ամոթ համարի, երբ գա իր փառքով, ինչպես նաև իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով:
(Ղուկասի ավետարան 9:23-26)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեսբուքյան էջից
Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի 27-րդ նիստը:
Օրակարգում ընդգրկված են հարցեր միջպետական խորհրդի 2013-2014 թթ. կատարած աշխատանքների, մասնակից երկրների միջև փոխգործակցության բարելավման, աղետի դեպքում երկրների փոխադարձ ազդարարման, ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև տեղեկատվության փոխանակման, կադրերի ուսուցման ու վերապատրաստման, համատեղ ուսումնավարժությունների, ինչպես նաև 2014-2015 թթ. հիմնական միջոցառումների պլանի վերաբերյալ:
Մասնակցում են պատվիրակներ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերից:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին` ԱԻ նախարարը մասնավորապես ասաց.
— Բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի դերը շատ մեծ է այս ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների միջև համագործակցությունը խթանելու հարցում: Ուստի` ուրախ ենք ձեզ կրկին հյուրընկալել մեր երկրում: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
Ղրղզստանի ԱԻ նախարարի տեղակալ, արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի նախագահ Տալայբեկ Տեմիրալիևն առաջարկեց ընդունված ավանդույթի համաձայն` խորհրդի նախագահությունը, մինչև հաջորդ նիստ, փոխանցել նիստն ընդունող երկրին, այսինքն` Հայաստանին: Առաջարկությունն անցավ միաձայն: Նիստի օրակարգը հաստատելուց հետո Տ. Տեմիրալիևը ներկայացրեց նախորդ նիստից հետո իրականացված աշխատանքները:
ՌԴ պատվիրակության անդամներն ընդգծելով Հայաստանում ստեղծվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ԱՊՀ երկրների ճգնաժամային կառավարման կենտրոնների փոխգործակցության կարևորությունը` առաջարկեցին խորհրդի շրջանակներում կազմակերպել գիտական խորհրդի նիստ, որը կքննարկի ճգնաժամային կառավարման կենտրոններում աշխատանքի միասնական մեթոդի ներդրման հարցերը:
Բելառուսի գործընկերները ներկայացրեցին կադրերի ուսուցման ու վերապատրաստման իրենց փորձը:
Լրագրողներին տված հարցազրույցում Ղրղզստանի ԱԻ նախարարի տեղակալ Տալայբեկ Տեմիրալիևն ասաց, որ խորհրդի աշխատանքները բավական ակտիվ են, որոշումների արդյունավետությունը` բարձր, իսկ իրենց մնում է միայն ավելի օպտիմալ կերպով կատարել դրանք: Նա նշեց նաև ՀՀ ԱԻ նախարարության դինամիկ առաջընթացի մասին` ընդգծելով զարգացած ճգնաժամային կառավարման կենտրոնի, ինչպես նաև կենսաապահովման անվտանգության հարցերի վերաբերյալ ուսուցման ու բնակչության իրազեկման լուրջ հիմքերի առկայությունը Հայաստանում:
Ղազախստանի պատվիրակության կազմում ընդգրկված Արամայիս Գրիգորյանը լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սպիտակի երկրաշարժը, մեծ դաս լինելով շատեր համար, պատճառ է դարձել, որպեսզի ստեղծվեն տարբեր երկրների համագործակցության հարթակներ, որոնք կոչված են կանխելու աղետները և օգնելու բարձրացնել մարդկանց պաշտպանվածությունը դրանց բացասական հետևանքներից
Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիին: Կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրներում իրականցված օրենսդրական, դատաիրավական բարեփոխումները, խոսել են ապագա ծրագրերից և նոր զարգացումներից: Հանդիպման ընթացքում կարևորվել է արդյունավետ համագործակցությունը մասնավորապես Եվրասիական միության շրջանակներում: ՀՀ արդարադատության նախարարը և Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը ընդգծլ են փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Կողմերը հույս են հայտնել, որ նախկինում երկու երկրների դատաիրավական համակարգերի միջև ձևավորված սերտ կապերն ավելի կամրանան:
Զանգվածային լրատվամիջոցներում այս օրերին բազմաթիվ անդրադարձներ եղան «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման շուրջ։
ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը կողմ է, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում է դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Կեղծ կամ չգրանցված դեղերը շրջանառվում են ստվերում` դուրս մնալով փորձագիտական անհրաժեշտ վերահսկողությունից։ ՀՀ առողջապահության նախարարությունը, լինելով բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովելու երաշխավորը, շահագրգիռ է, որ շուկան զերծ մնա կեղծ, չգրանցված դեղերից։
Ինչ վերաբերում է դրոշմապիտակավորման ներդրմամբ դեղերի գների բարձրացմանը, ապա հարկային օրենսդրությամբ դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարները պակասեցվում են հարկ վճարողի ունեցած հարկային պարտավորություններից: Դրոշմապիտակավորման վրա կատարվող ծախսերն այնքան մեծ չեն, որ ազդեցություն ունենան ապրանքի գնի վրա: Մասնագիտական հաշվարկներով դրոշմապիտակավորումը կարող է հանգեցնել դեղերի 2-5 դրամի թանկացման։
Առողջապահության նախարարությունում բազմաթիվ քննարկումներ են եղել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի, ոլորտին առնչվող այլ հարցերի, այդ թվում` դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման վերաբերյալ։ Դրանց մշտապես մասնակից են եղել շահագրգիռ բոլոր կողմերը, նարառյալ` դեղ ներկրող և արտադրող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները:
Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ հուշագիր ստորագրելու նախաձեռնություն է հանդես բերել: Փաստաթղթի ստորագրումը միտված է Հայաստանում դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակով պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական ու փոխշահավետ համագործակցությանը` որդեգրելով բաց և թափանցիկ գործելաոճ, համատեղ քննարկումների միջոցով փոխհամաձայնության գալու սկզբունք: Այն արդեն ստորագրվել է դեղ ներկրող և արտադրող ավելի քան 15 կազմակերպության կողմից։
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամ է բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կնպաստի այդ ուղղությամբ առաջարկների քննարկմանը, սակայն ոչ երբեք դեղերի գների բարձրացման միջոցով` սպառողների հաշվին:
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Սունդուկյան 90 հասցեում կառուցված նոր պուրակի պայմաններին: Ժամանակին տարբեր շահարկումների առարկա դարձած բակային այս տարածքը քաղաքապետարանի տարեկան ծրագրի շրջանակում ամբողջովին բարեկարգվել ու դարձել է հարմարավետ կահավորված հանգստի գոտի: Մաքրված ու բարեկարգված 1300 քմ մակերեսով ներկայիս պուրակի տարածքը կահավորվել է նստարաններով, կանաչ տարածքների խնամքն ապահովելու նպատակով անցկացվել է 195 գծմ ոռոգման նոր ցանց, տեղադրվել է 211 գծմ եզրաքար, տարածքն ապահովվել է նաև գիշերային լուսավորությամբ. «Այսօր բոլորս միասին տեսնում ենք, թե ինչ հրաշալի հանգստի գոտի է դարձել Սունդուկյան 90 հասցեին հարակից տարածքը, մինչդեռ երբ նոր էինք այստեղ սկսում աշխատանքները, ինչ-ինչ նպատակներից ելնելով ոմանք, այդ թվում նաև որոշ քաղաքական ուժեր, սուտ լուրեր էին տարածել բնակիչների շրջանում՝ իբր այս տարածքներում շենքեր են կառուցվելու: Ժամանակը ցույց տվեց բոլոր նրանց խոսքի արժեքը, ովքեր, չակերտավոր սրտացավություն ցուցաբերելով, փորձում էին խոչընդոտել այն ծրագրի իրականացմանը, որի համար այսօր մեր բնակիչներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում մեզ: Ու մենք շարունակելու ենք մեր որդեգրած քաղաքականությունն այնքան ժամանակ, մինչև որ մայրաքաղաքում այլևս անբարեկարգ բակ չմնա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մայրաքաղաքն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար՝ թաղամասի բնակիչները նշել են, որ բարեկարգ հանգստի գոտու վերածված տարածքը տասնամյակներ շարունակ եղել է անբարեկարգ ու անհրապույր մի տարածք: Իսկ այսօր, ընդամենը մի քանի ամսում, բնակիչների հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունների նպատակը բակային տարածքները բնակիչներին վերադարձնելն ու առավել հարմարավետ դարձնելն է, նաև հորդորել է խնամքով պահպանել բարեկարգված բակերն ու հանգստի գոտիները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալին և մարքետինգի գծով տնօրեն Լոռեն Նազեին` Հայաստանում «Քարֆուր»-ի բացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է «Քարֆուր» ցանցային խանութի բացման կարևորությունը թե’ տեղական արտադրողների և թե’ սպառողների համար: «Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն անհամբեր սպասում են Հայաստանում «Քարֆուր»-ի գործունեության սկզբին, քանի որ դրանով իսկ նրանց համար կստեղծվի նոր հնարավորություն իրենց արտադրանքն իրացնելու համար: Համոզված եմ, որ բացումից հետո «Քարֆուր»-ի հայաստանյան առևտրային ցանցը ոչնչով չի զիջի «Քարֆուր»-ի գործունեության եվրոպական մակարդակին», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ «Քարֆուր»-ի մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը: Իր հերթին ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալը տեղեկացրել է, որ ցանցի բացումը Հայաստանում նախատեսվում է 2015 թվականի հունվարի վերջին: Նրա խոսքով` «Քարֆուր» առևտրային ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից: Այս կապակցությամբ նախարար Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից: Քրիստիան Դը Նալը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություններ մատուցելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արատադրանքի որակի և տեսականու հարցում: Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է առաջիկայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Նախարարը նաև խոստացել է նախքան ցանցի բացումը կազմակերպել «Քարֆուր»-ի ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 27-31.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.76մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 990.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման ութ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 139.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 343.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և և հաշվարկվել է 486.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի տարածքում առկա խորքային հորի վրա տեղադրված կապարակնիքի պահպանությունը չապահովելու համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման չորս գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում Աբովյան քաղաքում առգրավվել Է 15 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 11.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.38 մլն.դր. գումար:
Ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Դ.Մարկոսյանին՝ հոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար։
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, դիտավորությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով գնացել է հոր եւ նրա հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ վարձակալած բնակարան և վերջինիցս պահանջել ոսկյա զարդեր:
Ստանալով մերժում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը հարձակվել է կնոջ վրա, գցել գետին և կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պարանոցից պոկել, հափշտակել է ոսկյա շղթան, ձեռքից հանել 4 ոսկյա մատանի և դիմել փախուստի՝ պատճառելով զգալի նյութական վնաս։
Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ բռնության հետեւանքով կնոջ առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ աջ եւ ձախ դաստակների 4-րդ մատների շրջանների արյունազեղումների, աջից՝ 4-րդ մատի հիմային ֆալանգի տեղաշարժով ներհոդային բեկորային կոտրվածքի ձևով:
Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հարգելի´ գործընկերներ,
Այսօր Հայաստանում նշվում է սոցիալական աշխատողի օրը՝ մի տոն, որն առիթ է կարևորելու սոցիալական աշխատողի ինստիտուտն, առանց որի կայացման անհնար է խոսել սոցիալական արդյունավետ պաշտպանության մասին:
Մեր ժողովրդի հազարամյա ավանդույթները ենթադրում են, որ աջակցության կարիք ունեցողը հասարակության ուշադրությունից դուրս չի մնում: Սակայն այսօր, երբ ՀՀ կառավարության քաղաքականության գերակա ուղղություններից մեկը սոցիալական պաշտպանությունն է, հասարակության խոցելի խմբերին լիարժեք ինքնադրսևորվելու և իրենց իրավունքներն իրացնելու համար անհրաժեշտ է, որ, ի դեմս սոցիալական աշխատողի, նրանց կողքին կանգնած լինեն մարդկային բարձր որակներով և մասնագիտական կարողություններով օժտված անձինք:
Ներկայումս մեր երկիրը սոցիալական պաշտպանության ոլորտում թևակոխել է ակտիվ բարեփոխումների փուլ, որոնց հաջողությունը կախված է նաև ձեր հոգատարությունից, նեցուկ լինելու և մարդկանց ապրումները կիսելու ձեր կարողությունից: Միայն նման հատկանիշների առկայությունը, ինչպես նաև մասնագիտական հմտությունների ամենօրյա կատարելագործումը կարող են երաշխիք դառնալ, որ ձեր ամենօրյա ծանր աշխատանքի միջոցով կարողանաք օգնել, բարելավել մեզ շրջապատող հարյուր հազարավոր կարիքավորների կյանքի որակը:
Սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում հաջողություններ կյանքում, ինչպես նաև՝ ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Տավուշի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.