Նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հյուրընկալվել է մայրաքաղաք Ամմանի քաղաքապետարանում: Ողջունելով Հայաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան ժամանած Երևանի քաղաքապետին ու պաշտոնական պատվիրակության բոլոր անդամներին՝ Ամմանի քաղաքապետ Ակել Բիլթաջին իր խոսքում անդրադարձել է հայ-արաբական պատմական առնչություններին ու բարեկամությանը՝ վկայակոչելով այդ բարեկամության հաստատման գործում մեծ դերակատարում ունեցած մի շարք անհատների: Քաղաքապետ Բիլթաջին դրվատանքով է խոսել հայ ժողովրդի մասին՝ ընդգծելով, որ հայերը բոլոր ոլորտներում շատ հմուտ և որակյալ մասնագետներ են, գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ… Նա գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի Նախագահի այցի կապակցությամբ կազմակերպված հանդիպմանը քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներից բացի, ներկա են նաև Ամմանի հարգված և պատվարժան հայ գործիչներ: «Սա՛ է Հորդանանը, որ գրկաբաց ընդունում է իր քույրերին ու եղբայրներին, գաղթի ճանապարհը բռնած և աջակցության կարիք ունեցող մարդկանց, սիրով հոգում նրանց ընտանիքների կեցության և անվտանգության խնդիրները», — ասել է Ամմանի քաղաքապետը և ընդգծել, որ իսլամը չի ընդունում ատելություն, արյունահեղություն, հակակրանք, իսլամի առաքելությունը սիրո, գթասրտության և խաղաղության մեջ է:
Ակել Բիլթաջին մեծ պատիվ է համարել քաղաքապետարանում բարեկամ Հայաստանի Նախագահին հյուրընկալելը և երեքուկես միլիոն ամմանցիների անունից Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Ամման քաղաքի բանալին, որը, նրա խոսքով, խորհրդանշում է արդեն քույր քաղաքներ դարձած Ամմանի և Երևանի հավերժ բարեկամությունը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Բիլթաջիին՝ ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ խոսել իր պաշտոնական այցի շրջանակներում կայացած հայ-հորդանանյան բարձր մակարդակի բանակցությունների մասին՝ ընդգծելով, որ ի դեմս Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի՝ հանդիպել է քաղաքական շատ լայն տեսադաշտ ունեցող ղեկավարի և անկեղծորեն ուրախ է, ուրախ է նաև Հայաստանի ու Հորդանանի՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամության համար: Ամմանի քաղաքապետարանում ևս Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ արաբ ժողովրդին՝ անցած դարասկզբին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակների կյանքը փրկելու և ապաստան տրամադրելու համար: Նախագահի խոսքով, հայերն այդ բարի վերաբերմունքին խորը հարգանքով և երախտագիտությամբ պատասխանեցին՝ իրենց ողջ հնարավորությունները ներդնելով այդ երկրների զարգացման գործում և ուրախ է, որ այդ մասին լսում է նաև Ամմանի հարգարժան քաղաքապետից: «Այսօր կրկնակի ուրախ եմ, որ Ամմանն ու Երևանը դարձան քույր քաղաքներ: Մենք սիրով սպասում ենք Ամմանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը մայրաքաղաք Երևանում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօր երեկոյան Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.