23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ձեզ թելադրում եմ հետևյալը. — Առաջնորդվեցե՛ք Սուրբ Հոգով, փոխանակ ձեր մարդկային ցանկությունները կատարելու, որովհետև մարդկային բնությունը Սուրբ Հոգու ցանկացածի հակառակն է ցանկանում, իսկ Սուրբ Հոգին՝ մարդկային բնության ցանկացածի հակառակը։ Սրանք միմյանց հակառակ են, և այդ է պատճառը, որ դուք չեք կարող ձեր ուզածը կատարել։ Արդ, եթե դուք առաջնորդվեք Սուրբ Հոգով, նշանակում է՝ այլևս ենթակա չեք Օրենքին։ Մարդկային գործերը հայտնի են, ինչպես՝ շնություն, պոռնկություն, անբարոյություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանումներ, չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն ու սրանց նման ուրիշ բաներ։ Եվ ես նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես նախապես էլ արել եմ, որ այսպիսի բաներ անողները չեն ժառանգելու Աստծու արքայությունը։ Իսկ Սուրբ Հոգու արդյունքներն են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ որևէ օրենք չկա։ Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, խաչի վրա մահացրին իրենց մարդկային կրքերն ու ցանկությունները։ Արդ, քանի որ այս նոր կյանքը Սուրբ Հոգով ենք ապրում, Սուրբ Հոգով էլ առաջնորդվենք։ Չլինենք սնապարծ, չգրգռենք իրար, չնախանձենք միմյանց։
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 5:16-26)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հոկտեմբերի 29-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ղրղզստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Սահակյանն (նստավայրը` Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Ատամբաևին:
Ողջունելով և հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին` Նախագահ Ատամբաևը խնդրեց փոխանցել իր լավագույն բարեմաղթանքները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և հայ ժողովրդին: Ղրղզստանի Նախագահը կարևորեց հայ-ղրղզական բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը, ինչի մասին նա առիթ է ունեցել զրուցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս Մինսկում կայացած հանդիպման ժամանակ: Նա հույս հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության և այլ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ղրղզստանի կապերը նոր որակ ձեռք կբերեն:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ դեսպան Սահակյանը նշեց, որ ինքը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ղրղզական քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի աշխուժացման նպատակով:
Ֆիզկուլտուրայի դասաժամին այսօր՝ հոկտեմբերի 29-ին մահացած՝ ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսի ուսանող Լևոն Արամի Հայրապետյանը սրտի բնածին արատ ուներ։
«Իր մոտ սրտի աորտալ ատենոզ բնածին փականային եւ վերփականային արատ է եղել: Մենք իրեն ուղարկել ենք բուժական ֆիզկուլտուրայի դասերին մասնակցելու, բայց ինքը դա թաքցրել է եւ գնացել ընդհանուր ֆիզկուլտուրայի դասերին: Նրա անկետայում նշված է եղել հիվանդությունը, սակայն նա դա բոլորից թաքցրել է: Դա այնպիսի հիվանդություն է, որ երեխան կարող էր նաեւ երթուղայինում կամ մաթեմատիկայի դասաժամին վատանալ»,- NEWS.am-ին ասաց ԵՊՀ բուժկետի բժշկուհի Էլլա Սեդրակյանը՝ ավելացնելով, որ երբ բուժկետի բժիշկները գնացել են մարզադահլիճ, Լևոնն արդեն մահամերձ է եղել:
ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի դեկանի տեղակալ Գևորգ Ասլամաջյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես հաստատեց, որ Լևոնը ֆիզկուլտուրայի դասախոսից թաքցրել է իր հիվանդությունը. «Դասի ժամին ֆուտբոլ են խաղացել։ Ինքը վատացել է, դասախոսին խնդրել, գնացել դարպասապահ է կանգնել, հետո վատ է զգացել, ընկել: Մենք ամեն տարի առաջին կուրսեցիներին ուղարկում ենք բուժկետ զննության, ինքը թուղթն ունեցել է, բայց բոլորից թաքցրել է»։
Լևոն Հայրապետյանի հիվանդության մասին տեղյակ չեն եղել նաեւ համակուրսեցիները:
«Ինքը շատ ընկերասեր, բարի մարդ էր: Ուղղակի որ այդպիսի խնդիր է ունեցել, վատ է զգացել, որ ասի»,- ասաց Լևոն Հայրապետյանի համակուրսեցի Գարեգին Քալաշյանը՝ ավելացնելով, որ Լևոնը շատ լավ է սովորել եւ դասախոսների սիրելին եղել։
ԵՊՀ ֆիզկուլտուրայի ամբիոնում ցնցված էին կատարվածից, մինչեւ այսօր նրանք տեղյակ չեն եղել, որ Լևոնը որեւէ առողջական խնդիր ունի։
«Ինքը փոքր ժամանակ ֆուտբոլի է գնացել անգամ: Մենք չենք էլ իմացել, որ նա սրտի հետ կապված խնդիր է ունեցել: Մեզ ոչ մի թուղթ չի բերել, մեր ամբիոնի մատյանում նման բան չի գրանցվել: Իսկ ծնողներին, որ զանգել, ասել են՝ եկեք, ձեր երեխան վատացել է, պատասխանել են, թե՝ գիտենք, նա սրտի հետ կապված խնդիր ունի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբիոնի վարիչ Սարգիս Սանդրոսյանը։
19-ամյա Լևոն Հայրապետյանը Արագածոտնի մարզի Օշական գյուղից էր, տան երեք երեխաներից ավագը։
«Շատ լավ սովորող երեխա էր, լավ ընտանիքից, ծնողները՝ բարձրագույն կրթությամբ։ Շատ ենք ցավում կատարվածի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը՝ նշելով, որ ինքը նույնպես տեղյակ չէր Լևոնի հիվանդության մասին։
news.am
Կարեն Մովսիսյանը աշխարհի վետերանների առաջնությունում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինի քաղաքում անցկացվող աշխարհի վետերանների առաջնությունում հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարից’ գրոսմայստեր Ջոն Նանից (Անգլիա): Հայ գրոսմայստերները Բադ Վիզեում
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր: Նրանք կես քայլով ետ են մնում տասը առաջատարներից:
ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաև քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Բանտարկյալների կողմից պատրաստված հուշանվերները ամոթ չէ նվիրել արդարադատության նախարարության օտարերկրյա հյուրերին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողներին հայտարարեց գերատեսչության ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Նա նկատեց, որ այդ հուշանվերները նախարարությունը անվճար չի վերցում, այլ գնում է: Իսկ որոշ իրեր վաճառվում են հուշանվերների երեւանյան շուկայում՝ «Վերնիսաժից»:
«Մենք հնարավորութան դեպքում փորձում ենք ավելի մեծ հնարավորություններ ստեղծել անազատության մեջ գտնվող անձանց աշխատելու համար: Դա նրանց կօգնի ազատ արձակվելուց հետո վերսոցիալականացման եւ ոչ վերջին հերթին, լրացուցիչ եկամուտ ստանալու համար հնարավորություն ստանալ», — ասել է նախարարը:
Մանուկյանը նաեւ նշեց, որ ձգտում է պահպանել քրեակատարողական հիմնարկներին կցված խոշոր հողատարածքները: «Օրինակ, Սյունիքի մարզում մեզ դիմել է գյուղացիներ, ովքեր ցանկանում են մշակել ամայի հողատարածքները այդ հիմնարկներից ոչ հեռու գտնվող: Մենք չէինք կարող համաձայնել, քանի որ ցանկանում ենք աշխատանքի հնարավորություններ ստեղծել ուղղիչ համակարգում հայտնված անձանց համար», — եզրափակեց արդարադատության նախարար:
news.am
ՀՀ նախագահի աշխատակազմին 2015թ. պետական բյուջեով ծրագրված է հատկացնել 4 միլիարդ 524 միլիոն դրամ, որը 341 միլիոն դրամով ավելի է, քան այս տարի: Այս մասին ԱԺ-ում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: «Ավելացված գումարի 90 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձի ավելացումներին: Պետք է նշել, որ հունիսի մեկից նոր համակարգ է ներդրվել, ունենք 370 հաստիք, որոնց աշխատավարձերն ավելացել են 8-9 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Արամյանը կարևոր գործիք է համարում ծրագրային բյուջետավորումը, որն, ըստ նրա, պետք է աստիճանաբար ներդնեն: Նա նկատեց, որ այս առումով ոչ ֆինանսական ցուցանիշները բաժանել են երեք հիմնական մասի՝ կապված աշխատակազմի գործունեության հետ:
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը լուրջ քննարկումների տեղիք է տվել: Այս մասին «Հայկական Վարկած»-ը փորձեց լսել նաև ոլորտի պատասխանատուների կարծիքը.
Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած երկու փոփոխությունների վերաբերյալ, ասաց. « Դա շատ անհատական հարց է և օրենքի մասին յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բայց պետք է նշեմ, որ օրենքի ընդունումը ինչ որ տեղ կարող է ազդել ծնելիության մակարդակի վրա, իհարկե, շատ լավ է, և ողջունելի է, որ չաշխատող կանանց էլ են նպաստ տալիս երեխայի խնամքի համար, բայց դա չպետք է արվի աշխատող կանանց հաշվին »:
Հիշեցնենք, որ ըստ օրենքի փոփոխությունների, չաշխատող կանանց համար մայրության նպաստ սահմանելու անհրաժեշտությամբ կրճատվում է աշխատող հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը, բացի այդ կրճատվում է նաև երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (ներկայումս վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը):
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահությամբ Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի է ունեցել մարզավանի հիմնադրման 70-ամյակի տոնախմբությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի առաջնորդ սրբազանները, Հայաստանի ու Ռուսաստանի դեսպանները, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարը և զանազան կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչներ:
Շուրջ երկու ժամ տևած հանդիսության ընթացքում հաջորդաբար խոսք են ասել «Արարատ» միության ատենապետը, Սեպուհ Սրբազանը, Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական Վարչության ու Համազգայինի Կենտրոնական Վարչության ատենապետերը և ՀՀ սփյուռքի նախարարը, որոնք բոլորն էլ շեշտել են միության բերած կարևոր նպաստն իրանահայ կյանքին: Առաջնորդ Սրբազանը վեր է հանել այն նշանակալից դերը, որ ունեցել է «Արարատ» միությունը հատկապես գաղութի մշակութային կյանքում և կոչ է ուղղել միությանը, որպեսզի ավելի եռանդով շարունակի իր առաքելությունը:
Իր հայրապետական պատգամի մեջ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է մեր ժողովրդի գեղեցիկ ավանդությանը, որով մեր պատմությանն առնչվող մարդկանց, դեպքերի, տեղանունների անուններով հաճախ մկրտում են միությունների, թաղամասերի կամ մարդկանց անուններ: Վեհափառ Հայրապետն անդրադարձել է «Արարատ» անվանմանը. «Արարատը սոսկ լեռ չէ մեր ժողովրդի համար: Այն մեր հավատքի, վճռականության, հույսի ու տեսիլքի խոյանքն է դեպի երկինք: Հնարավոր չէ հայությունն ու Հայաստանը հասկանալ առանց Արարատի: Այսօր գերեվարված է Արարատը ցեղասպան թուրքի կողմից, սակայն այն հայությանն է պատկանում: Այս գիտակցությամբ պետք է ապրի ու պայքարի յուրաքանչյուր հայ»:
Անդրադառնալով Իրանի հայության հիմնած «Արարատ» միությանը՝ Վեհափառ Հայրապետը նշել է. «Իրանի հայության կյանքում յոթանասուն տարիներ «Արարատ» միությունը ապրել ու ապրեցրել է որպես ոգի, հավատք ու տեսիլք: Այսօր այն պետք է վերանորոգի իր ուխտը, նույն հանձնառությամբ շարունակելու իր արարատյան առաքելությունը»:
Այնուհետև գեղարվեստական հարուստ հայտագիր է ներկայացվել, որին հաջորդել է հյուրասիրություն «Արարատ» մարզավանի սրահում: Նույն օրը Արամ Ա. Կաթողիկոսին այցելել և ճաշի հյուրն է եղել Իրանում Ռուսաստանի հայազգի դեսպան Լևոն Ճաղարյանը: Ներկա էին նաև Իրանի երեք թեմերի առաջնորդները:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում երկրում առանցքային ենթակառուցվածքի զարգացման գործին և, մասնավորապես՝ ՀՀ ԱԻ նախարարությանը՝ արտակարգ իրավիճակներում տեղեկատվության և տվյալների անվտանգության կառավարման, ինչպես նաև՝ կարևորագույն պետական ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Վերջերս ՀՀ ԱԻ նախարարությանն է հանձնվել դիզելային գերհզոր գեներատոր, որը ծառայելու է որպես էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր՝ սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի անխափան էլեկտրասնուցման համար: Ավելի վաղ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ էր հատկացրել ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծման համար: Կենտրոնի ստեղծման նպատակը ճգնաժամային իրավիճակներում կառավարման համակարգերի անվտանգ կենսագործունեության ապահովումն է:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր խոսքում ընդգծեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախարարության ամենահավատարիմ գործընկերներից է.
— Բոլորը գիտեն, որ մեր նախարարությունն անգամ մի քանի րոպեով աշխատանքը չի կարող դադարեցնել, իսկ այս գեներատորը մեզ համար շատ կարևոր է` աշխատանքի անընդհատությունն ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության մասին կարելի է շատ երկար խոսել, սակայն, օգտվելով առիթից, ես ևս մեկ անգամ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր լավ գործընկերոջը, որ մշտապես գտնվում է մեր կողքին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ օգնությունն ինքնանպատակ չպետք է լինի, այլ` շարունակական ու առավելագույնս արդյունավետ հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի ապահովությանը.
— Գեներատորի տրամադրումը մեր նախորդ ծրագրի շարունակությունն է: Օժանդակելով սերվերային կենտրոնի ստեղծմանը` մենք ապահովեցինք նաև դրա կայուն էլեկտրասնուցումը և աշխատանքը: Մենք աջակցում ենք ԱԻ նախարարությանը, որովհետև հավատում ենք, որ այն ամենն, ինչ արվում է, օգնում է մեր երկրին դառնալ ավելի անվտանգ, զարգացած ու կայուն,- նշեց Ռ. Յիրիկյանը:
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղակայված սերվերային կենտրոնը ստեղծվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատերազմի ժամանակ՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արագ կազմակերպման, առանցքային տեղեկատվության հուսալի պահպանման, արդյունավետ ու անվտանգ կիրառման, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման ու դրանց շահագործման բարելավման նպատակով:
Նոր դիզելային գեներատորը կապահովի սերվերային տնտեսության անխափան աշխատանքը: Որակի, արդյունավետության, հուսալիության, շրջակա միջավայրի վրա ներգործության չափորոշիչներին համապատասխանող եռաֆազ «Perkins P440E» 400 վոլտ հզորությամբ գեներատորը մեկ ժամում կարող է արտադրել 360 կՎտ էլեկտրական հոսանք:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.