ՀՈԴՎԱԾ 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի առաջին մասի «թ.» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բառերով «որը յուրաքանչյուր դեպքում իրականացվում է միայն տեխնիկական զննություն իրականացնելու` այդ թվում նաև տեղեկատվական համակարգ ստեղծելու համար գանձվող պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի հիման վրա».
2) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում» բառերը հանել.
3) 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն անցկացնելու պետական տուրքը պետք է վճարվի մինչև նախորդ վճարման օրացուցային օրը:».
4) 6-րդ և 7-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետից հանել «, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 18.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ:» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքը լրացնել 7.1-րդ գլխով` հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 7.1
Տեղեկատվական համակարգը, տեղեկատվական համակարգի հիման վրա հայտնաբերված տեխնիկական զննություն անցնելու պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները
ՀՈԴՎԱԾ 32.1. Տեղեկատվական համակարգը
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմում գործում է տեղեկատվական համակարգ, որը տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը վճարած լինելու փաստի արձանագրումը երաշխավորելու համար ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և դրա մատչելիությունը տեղեկատվական համակարգից օգտվողների համար: Տեղեկատվական համակարգը տեղեկություններ է պարունակում տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը վճարած անձանց և նրանց սեփականության կամ այլ իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, ինչպես նաև հավաքագրում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
2. Տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեն ոստիկանությունը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմինը, ինչպես նաև պետական այլ մարմինները` սույն հոդվածի 1-ին մասով նշված տեղեկատվության իրենց առնչվող մասով:
3. Տեղեկատվական համակարգը ձևավորվում է ոստիկանությունում տրանսպորտային միջոցների սեփականատերերի և օգտագործման իրավունք ունեցող անձանց և համապատասխան տրանսպորտային միջոցների վերաբերյալ առկա և տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը վճարած լինելու վերաբերյալ ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմնում առկա տեղեկատվության հիման վրա:
4. Ոստիկանությունը երաշխավորում է տեղեկատվական համակարգ մուտքագրվող և պահպանվող տեղեկությունների ամբողջականությունը: Հավաքագրված տեղեկությունները ոստիկանությունը պարտավոր է պահպանել առնվազն տասնհինգ տարի:
ՀՈԴՎԱԾ 32.2. Տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը չվճարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները
1. Ոստիկանությունը տեղեկատվական համակարգում մուտքագրված տեղեկությունների հիման վրա միջոցառումներ է ձեռնարկում այն տրանսպորտային միջոցների հայտնաբերման և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցի կիրառման ուղղությամբ, որոնք հաշվառված են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ երթևեկում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով` առանց սահմանված կարգով տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը վճարելու:
ՀՈԴՎԱԾ 32.3. Տեղեկատվական համակարգի հիման վրա հայտնաբերված տեխնիկական զննություն անցնելու պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գծով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն հոդվածով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:
3. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունն է` տվյալ ժամանակահատվածում տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ենթարկելու համար պետական տուրքի չվճարումը, և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվությունը` տրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացույցները պահպանվում և վարչական ակտի հասցեատիրոջն են տրամադրվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը համադրում է տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունները և իր տվյալների բազայում առկա տվյալներն ու վեր հանում իրավախախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը:
6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի շրջանակներում արձանագրություն չի կազմվում, իսկ իրավախախտման հատկանիշները հայտնաբերվում, վարչական ակտն ընդունվում և վարչական ակտի հասցեատիրոջն է հանձնվում, ինչպես նաև վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտը կատարվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի առանձնահատկությունները:
7. Տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը վճարած լինելու դեպքում վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի չվճարելու կամ պակաս վճարելու նշանակված տուգանքը, եթե վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացվում մինչև ենթադրյալ իրավախախտման օրը տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվելու միջոցով` անկախ խախտումը նաև տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա հայտնաբերված լինելու հանգամանքից:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 8-ից։
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.